Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը...
Ամենաընթերցված լուրերը
Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն...
Հարցում

Ավիատոմսերի ոլորտում խուճա՞պ է․ տոմսերը կրկնակի,եռակի թանկացրել են

Ավիատոմսերի ոլորտում Սոդոմ-Գոմոր է սկսվել։ Ավիաընկերություններում այս պահին ցածր կագի բոլոր տեղերը փակ են, մնացել է վաճառքի միայն բարձր կարգի տեղեր, գներն էլ կրկնակի, եռակի թանկացել են։ Երևան-Վարշավա, Երևան-Փարիզ չվերթների տոմսերը 300 հազարից 330 հազար դրամ են այս պահին, Երևան-Կիևը, որը գրեթե միշտ առաջարկել է ավիատոմսերի մատչելի գներ, այս պահի դրությամբ 300 հազար դրամ արժողությամբ ավիատոմսեր է առաջարկում միայն էկոնոմ կարգի տեղերի համար։

Երևան-Ռոստով ինքնաթիռով թռչելու համար ավիաընկերությունն առաջարկում է էկոնոմ կարգի թռիչք՝ 168 հազար դրամ արժողությամբ։ Ամենամատչելի թվացող Երևան-Մոսկվա ուղղությամբ չվերթի տոմս ձեռք բերելու համար նախկին 52-65 հազար դրամի փոխարեն այժմ պետք է վճարել 124 հազար դրամ։ 

Այս մասին մեզ հայտնեց «Ռիմա ԹՐԱՎԵԼ» տուրիստական գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանը։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ մնացել են վաճառքի միայն բարձր կարգի տեղեր․ «Իմ 20 տարվա փորձը ցույց է տալիս, որ շուկայում հնարավոր չէ բոլոր ավիաընկերությունները չունենան տեղեր չվերթի մեջ։ Այսինքն՝ վաճառվի միայն բարձր գնի տոմսերը, իսկ ցածր գնով տոմսեր չլինի, դա բացառված բան է։ Միգուցե ինձ հետ որոշ մարդիկ լարվեն, բայց ես խոսում եմ հստակ՝ ամեն ինչ բարձրաձայնելով։ Մենք դրանով խոչընդոտում են այս պահին տուրիզմի զարգացմանը՝ նմանատիպ ձևով ավիատոմսերի վաճառք իրականացնելով»։

«Կա՞ այստեղ դիտավորություն» հարցին ի պատասխան՝ Ռիմա Խաչատյանը նշեց, որ գուցե ավիաընկերությունները բարձր գումարներ աշխատելու համար են մշակել այս «սխեման», բայց տուրիստական գործակալությունները անկում են ապրելու․ «Որովհետև մենք կորցնում ենք բավականին շատ հաճախորդներ և մեծ վիճաբանություններ ենք ունենում նրանց հետ։ Հաճախորդները չեն պատկերացնում, որ տվյալ պահին, եթե մենք ամրագրում ենք դնում, ամրագրումը հինգ րոպե կամ մեկ, երկու ժամ հետո կարող է ավտոմատ դուրս գալ, մարդը իր տոմսը ամրագրում է, մի քանի ժամ հետո տեսնում, որ տոմս չկա։ Մարդը մտնում է դեսպանատուն, վիզան ստանում է, բայց ավիատոմս չի կարողանում ձեռք բերի Հայաստանից մեկնելու համար կամ պետք է բավականին բարձր գներով էստեղից մեկնի։ Արհեստական ձևով գների թանկացում է արդեն»։

Հարցին, թե միայն Հայաստանի՞ց թռիչք իրականացնող ավիաընկերություններում է գնային նման աճ գրանցվել, տուրիստական գործակալության տնօրենը նշեց, որ և Հայաստանից, և Հայաստան եկող ավիաթռիչքներում է նման իրավիճակ․ «Ես չեմ կարծում, որ բոլոր երկրներում է այսպես, տեսնում ենք, որ հիմնականում Երևանից մեկնող չվերթների վրա է, նայում ենք՝ Երևանից իրականացվող չվերթում տեղեր չկան, բայց Մոսկվայից Փարիզ իրականացվող չվերթում կան։ Այսինքն՝ ստացվում է՝ ամբողջ աշխարհը գալիս է Հայաստան, ամբողջ հայերը գնում են դուրս։ Նման բան բացառվում է։ Ես, որպես մասնագետ, կարծում եմ, որ բոլոր ավիաընկերությունները միասնական որոշել են, որ ցածր կարգի տոմսերը պետք է փակեն, թողնեն վաճառքի միայն բարձր կարգի տոմսերը, որովհետև մարդիկ ստիպված լինելով պետք է մեկնեն։ Սա, նորից եմ ասում, նշանակում է, որ ավիաընկերությունները եկել են պայմանավորվածության, ըստ երևույթին։ Որովհետև չի կարող պատահել, որ բոլորի մոտ չվերթները վերջանա։ Նման զուգադիպություն ես չեմ պատկերացնում»։

Հետաքրքրվեցինք՝ իսկ փորձե՞լ եք կապ հաստատել ավիաընկերությունների հետ, ի՞նչ են պատասխանել։ «Չենք փորձել կապ հաստատել, որովհետև մենք աշխատում ենք ծրագրերով, որտեղ հստակ, պարզ երևում է, թե որտեղ ինչ է վաճառվում։ Եթե մենք հիմա կապ էլ հաստատենք ավիաընկերությունների տնօրենների հետ, իրենք ասելու են՝ ծրագրի մեջ ինչ տեսնում եք, դա է»։

Այս ֆոնին ոչ պակաս «խուճապ» էլ սկսվել է տուրիստական գործակալություններում։ Ռիմա Խաչատրյանը նշեց, որ վիճաբանության մեջ է հայտնվել հաճախորդների հետ ավիատոմսերի թանկացման պատճառով։ «Երբ որ լսում են գները, մեզ վիրավորում են։ Քաղաքացին երբ զանգահարում է, ասում է՝ Երևան-Մոսկվա տոմսն ի՞նչ արժի, ասում ենք՝ 124 հազար դրամ, մեզ վիրավորում են։ Տոմսերի արժեքը դա է, տուրիստական գործակալությունները մեղավոր չեն։ Եղել է, որ վիզաները ստացել ենք, անգամ եղել է օրենքի մարդ, ում փաթեթ ենք տրամադրել՝ ավիատոմս,հյուրանոց և այլ, եկել է ավիատոմսերը գնելու, գները տեսել է, արդեն մնացած գումարներն էլ չի վճարել, վիրավորել է և դուրս եկել՝ մեղադրելով, որ գները ավիրատոմսերի բարձրացել են, բայց մենք ինչո՞վ ենք մեղավոր»։

Հ․Գ․ Քանի որ աշխատանքային օրն արդեն իսկ ավարտվել է, այդ պատճառով մենք չկարողացանք կապ հաստատել ավիատոմսերի վաճառք իրականացնող գործակալությունների հետ՝ հավելյալ տեղեկություններ իմանալու համար։

Վով Մուշեղյան

Դիտվել է 5849 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan