Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 17.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Թերեզա Մեյն ու Ժան-Կլոդ Յունկերը աջակցում են ... Հուշամեդալներ՝ եզդի ազատամարտիկներին․ եզդիներ... Մեր երկրում ամենակայացած ինստիտուտներից մեկը ... Դավիթ Հարությունյանը՝ ատոմակայանի «փակման» և ... Կախյալ անկախություն Զովունի գյուղի մոտակայքում քաղաքացի է կորել Մոր տուն գնալու արգելքը բռնությո՞ւն է, թե՞ ոչ... Հոկտեմբերի 6-ից 12-ը ծնվել է 425 երեխա Ամենաճիշտը՝ պայքարել մինչև աղետի տեղի ունենալ... Ով չարչարվի՝ ով դառնա քաղաքապետ Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար. ձյո... Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ... Ալիեւը չի՞ գնա Կիեւ
Ամենաընթերցված լուրերը
Թերեզա Մեյն ու Ժան-Կլոդ Յունկերը աջակցում են ... Հուշամեդալներ՝ եզդի ազատամարտիկներին․ եզդիներ... Մեր երկրում ամենակայացած ինստիտուտներից մեկը ... Դավիթ Հարությունյանը՝ ատոմակայանի «փակման» և ... Կախյալ անկախություն Զովունի գյուղի մոտակայքում քաղաքացի է կորել Մոր տուն գնալու արգելքը բռնությո՞ւն է, թե՞ ոչ... Հոկտեմբերի 6-ից 12-ը ծնվել է 425 երեխա Ամենաճիշտը՝ պայքարել մինչև աղետի տեղի ունենալ... Ով չարչարվի՝ ով դառնա քաղաքապետ Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար. ձյո... Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ... Ալիեւը չի՞ գնա Կիեւ «Ժամանակ». Հայ-ռուսական նոր սկանդալ «Հրապարակ». Կաշառք՝ պետտուրքի անվան տակ «Առավոտ». Ալիևը հենց Բաքու հասնի, կսկսի հավաս... «Ժամանակ». Դոն Պիպոյի կողմնակիցները գրոհ են ս... «Հրապարակ». Վարչապետն անակնկալ այցելել է Լոռի «Ժողովուրդ». Ընտրակեղծարարը՝ թեկնածու Փոթորիկն ուղեղներում «Ժողովուրդ». Չկա ամենակարևորը՝ գողն ու գողոնը «Հրապարակ». «Կենտրոն» հեռուստաընկերության 15-... «ժողովուրդ». ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ... «Հրապարակ». «Ելքը» որոշել է կարգի հրավիրել Ար... «ժողովուրդ». Երբ լրագրողներին չեն սիրում «Հրապարակ». Լեհաստանին «աչքալուսանք» են տանել... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար Ալիեւը «հանձնվե՞լ է» «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը վաճառվում է Մալթայում պայթեցրել են երկրի իշխանությունների... Պենտագոնը Իրաքի իշխանություններին և քրդերին կ... Կուբայում ամերիկացի դիվանագետները ենթարկվել ե... Մակքեյնը Բաղդադին զգուշացրել է ամերիկյան զենք... Թրամփը միանգամայն հնարավոր է համարում Իրանի մ... Հղի Քեյթ Միդլթոնը մասնակցել է մանկական տոնահա... Աֆղանցի դիվանագետները նախընտրում են չվերադառն... Իտալիան հրշեջ ինքնաթիռներ է ուղարկել Պորտուգա... Իրաքի բանակը վերահսկողություն է հաստատել Քիրկ... Մեյը և Մակրոնը միասին կպայքարեն, որպեսզի Իրան... Իմ հետ «դու»-ով չխոսես. Լեզվակռիվ Եգորյանի դե... Ամերիկյան պատվիրակությունը Անկարայում կքննարկ... Ֆեդերերը կրկին ուժեղ էր Նադալից
Հարցում

Ավիատոմսերի ոլորտում խուճա՞պ է․ տոմսերը կրկնակի,եռակի թանկացրել են

Ավիատոմսերի ոլորտում Սոդոմ-Գոմոր է սկսվել։ Ավիաընկերություններում այս պահին ցածր կագի բոլոր տեղերը փակ են, մնացել է վաճառքի միայն բարձր կարգի տեղեր, գներն էլ կրկնակի, եռակի թանկացել են։ Երևան-Վարշավա, Երևան-Փարիզ չվերթների տոմսերը 300 հազարից 330 հազար դրամ են այս պահին, Երևան-Կիևը, որը գրեթե միշտ առաջարկել է ավիատոմսերի մատչելի գներ, այս պահի դրությամբ 300 հազար դրամ արժողությամբ ավիատոմսեր է առաջարկում միայն էկոնոմ կարգի տեղերի համար։

Երևան-Ռոստով ինքնաթիռով թռչելու համար ավիաընկերությունն առաջարկում է էկոնոմ կարգի թռիչք՝ 168 հազար դրամ արժողությամբ։ Ամենամատչելի թվացող Երևան-Մոսկվա ուղղությամբ չվերթի տոմս ձեռք բերելու համար նախկին 52-65 հազար դրամի փոխարեն այժմ պետք է վճարել 124 հազար դրամ։ 

Այս մասին մեզ հայտնեց «Ռիմա ԹՐԱՎԵԼ» տուրիստական գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանը։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ մնացել են վաճառքի միայն բարձր կարգի տեղեր․ «Իմ 20 տարվա փորձը ցույց է տալիս, որ շուկայում հնարավոր չէ բոլոր ավիաընկերությունները չունենան տեղեր չվերթի մեջ։ Այսինքն՝ վաճառվի միայն բարձր գնի տոմսերը, իսկ ցածր գնով տոմսեր չլինի, դա բացառված բան է։ Միգուցե ինձ հետ որոշ մարդիկ լարվեն, բայց ես խոսում եմ հստակ՝ ամեն ինչ բարձրաձայնելով։ Մենք դրանով խոչընդոտում են այս պահին տուրիզմի զարգացմանը՝ նմանատիպ ձևով ավիատոմսերի վաճառք իրականացնելով»։

«Կա՞ այստեղ դիտավորություն» հարցին ի պատասխան՝ Ռիմա Խաչատյանը նշեց, որ գուցե ավիաընկերությունները բարձր գումարներ աշխատելու համար են մշակել այս «սխեման», բայց տուրիստական գործակալությունները անկում են ապրելու․ «Որովհետև մենք կորցնում ենք բավականին շատ հաճախորդներ և մեծ վիճաբանություններ ենք ունենում նրանց հետ։ Հաճախորդները չեն պատկերացնում, որ տվյալ պահին, եթե մենք ամրագրում ենք դնում, ամրագրումը հինգ րոպե կամ մեկ, երկու ժամ հետո կարող է ավտոմատ դուրս գալ, մարդը իր տոմսը ամրագրում է, մի քանի ժամ հետո տեսնում, որ տոմս չկա։ Մարդը մտնում է դեսպանատուն, վիզան ստանում է, բայց ավիատոմս չի կարողանում ձեռք բերի Հայաստանից մեկնելու համար կամ պետք է բավականին բարձր գներով էստեղից մեկնի։ Արհեստական ձևով գների թանկացում է արդեն»։

Հարցին, թե միայն Հայաստանի՞ց թռիչք իրականացնող ավիաընկերություններում է գնային նման աճ գրանցվել, տուրիստական գործակալության տնօրենը նշեց, որ և Հայաստանից, և Հայաստան եկող ավիաթռիչքներում է նման իրավիճակ․ «Ես չեմ կարծում, որ բոլոր երկրներում է այսպես, տեսնում ենք, որ հիմնականում Երևանից մեկնող չվերթների վրա է, նայում ենք՝ Երևանից իրականացվող չվերթում տեղեր չկան, բայց Մոսկվայից Փարիզ իրականացվող չվերթում կան։ Այսինքն՝ ստացվում է՝ ամբողջ աշխարհը գալիս է Հայաստան, ամբողջ հայերը գնում են դուրս։ Նման բան բացառվում է։ Ես, որպես մասնագետ, կարծում եմ, որ բոլոր ավիաընկերությունները միասնական որոշել են, որ ցածր կարգի տոմսերը պետք է փակեն, թողնեն վաճառքի միայն բարձր կարգի տոմսերը, որովհետև մարդիկ ստիպված լինելով պետք է մեկնեն։ Սա, նորից եմ ասում, նշանակում է, որ ավիաընկերությունները եկել են պայմանավորվածության, ըստ երևույթին։ Որովհետև չի կարող պատահել, որ բոլորի մոտ չվերթները վերջանա։ Նման զուգադիպություն ես չեմ պատկերացնում»։

Հետաքրքրվեցինք՝ իսկ փորձե՞լ եք կապ հաստատել ավիաընկերությունների հետ, ի՞նչ են պատասխանել։ «Չենք փորձել կապ հաստատել, որովհետև մենք աշխատում ենք ծրագրերով, որտեղ հստակ, պարզ երևում է, թե որտեղ ինչ է վաճառվում։ Եթե մենք հիմա կապ էլ հաստատենք ավիաընկերությունների տնօրենների հետ, իրենք ասելու են՝ ծրագրի մեջ ինչ տեսնում եք, դա է»։

Այս ֆոնին ոչ պակաս «խուճապ» էլ սկսվել է տուրիստական գործակալություններում։ Ռիմա Խաչատրյանը նշեց, որ վիճաբանության մեջ է հայտնվել հաճախորդների հետ ավիատոմսերի թանկացման պատճառով։ «Երբ որ լսում են գները, մեզ վիրավորում են։ Քաղաքացին երբ զանգահարում է, ասում է՝ Երևան-Մոսկվա տոմսն ի՞նչ արժի, ասում ենք՝ 124 հազար դրամ, մեզ վիրավորում են։ Տոմսերի արժեքը դա է, տուրիստական գործակալությունները մեղավոր չեն։ Եղել է, որ վիզաները ստացել ենք, անգամ եղել է օրենքի մարդ, ում փաթեթ ենք տրամադրել՝ ավիատոմս,հյուրանոց և այլ, եկել է ավիատոմսերը գնելու, գները տեսել է, արդեն մնացած գումարներն էլ չի վճարել, վիրավորել է և դուրս եկել՝ մեղադրելով, որ գները ավիրատոմսերի բարձրացել են, բայց մենք ինչո՞վ ենք մեղավոր»։

Հ․Գ․ Քանի որ աշխատանքային օրն արդեն իսկ ավարտվել է, այդ պատճառով մենք չկարողացանք կապ հաստատել ավիատոմսերի վաճառք իրականացնող գործակալությունների հետ՝ հավելյալ տեղեկություններ իմանալու համար։

Վով Մուշեղյան

Դիտվել է 5847 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan