Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԱՄՆ-ն հնարավոր է սանկցիաներ սահմանի ընդդեմ Մյ... Իսկ ընդդիմության տեղը դատարկ էր Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ճակատագի... Սպանություն և ինքնասպանություն Գյումրու 102 ռ... Յոթ մարդ է զոհվել «Լան» թայֆունի հետեւանքով ԱԺ նիստը մեկնարկեց «Ելքի» առաջարկները մերժելո... Մենք պետք է վստահություն ներշնչենք, որ ժողովո... Ողբերգական վթար Մալայզիայում, կան զոհեր եւ վի... Սաքուլիկությունը՝ որպես հայաստանյան բուհերի կ... Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստը «Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ...
Ամենաընթերցված լուրերը
ԱՄՆ-ն հնարավոր է սանկցիաներ սահմանի ընդդեմ Մյ... Իսկ ընդդիմության տեղը դատարկ էր Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ճակատագի... Սպանություն և ինքնասպանություն Գյումրու 102 ռ... Յոթ մարդ է զոհվել «Լան» թայֆունի հետեւանքով ԱԺ նիստը մեկնարկեց «Ելքի» առաջարկները մերժելո... Մենք պետք է վստահություն ներշնչենք, որ ժողովո... Ողբերգական վթար Մալայզիայում, կան զոհեր եւ վի... Սաքուլիկությունը՝ որպես հայաստանյան բուհերի կ... Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստը «Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված)
Հարցում

412 մլն․ դրամ «Զորաց քարերի» տարածքում ենթակառուցվածքների ստեղծման համար

Մշակույթի նախարարության կողմից կառավարության հավանությանը ներկայացված ՀՀ հնագիտության զարգացմանը նպաստող միջոցառումների 2017-2025 թվականների ծրագրի ժամանակացույցի մեջ մեծ տեղ է հատկացված «Զորաց քարեր» հնավայրի համակողմանի ուսումնասիրության, պահպանության պայմանների բարելավման և արգելոցի տարածքում թանգարանի կառուցման հարցերին։  

Նկատի ունենալով հուշարձանի բացառիկ դերն ու կարևորությունը` ՀՀ կառավարության 2009 թ. հունիսի 26-ի թիվ 853-Ն որոշմամբ Զորաց քարերին  տրվել է արգելոցի կարգավիճակ:

Ծրագրով նախատեսված գործողությունների համաձայն նախատեսվում է կատարել անհրաժեշտ ծավալով պեղումներ, հայտնաբերված նյութն իմաստավորելու, գրանցելու, ուսումնասիրելու և հետպեղումային բոլոր հրատապ աշխատանքներն իրականացնելու համար: Դրա համար, մոտավոր հաշվարկով տարեկան կպահանջվի 40.0 մլն ՀՀ դրամ` ներառյալ նաև արշավախմբի անդամների գործուղումները, ճարտարապետական չափագրումները, լուսանկարահանումներն  և այլ անհրաժեշտ  աշխատանքները:

Հնավայրի հանրահռչակման համար անհրաժեշտ  է մի շարք խնդիրների լուծում․ մասնավորապես Երևան-Սիսիան-Գորիս մայրուղուց դեպի հուշարձան տանող ճանապարհի ասֆալտապատում: Դա կազմում է շուրջ 3,5 կմ ճանապարհ, որից մոտ 1,0 կմ-ն անմիջապես դեպի հուշարձան տանող գրունտային, անհարթ, վթարավտանգ ճանապարհն է: Ճանապարհի այդ հատվածի (մոտ 1,0 կմ) ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար նախնական հաշվարկով կպահանջվի 37,0 մլն ՀՀ դրամ:

Ճանապարհի ասֆալտապատումը հնարավորություն կընձեռի բազմաթիվ տուրիստական կազմակերպությունների մեքենաներով հնարա-վորինս մոտենալ հուշարձանին և կանգնել կայանատեղիում:Հուշարձանը դիտարժան, մատչելի և ճանաչողական դարձնելու համար առաջնահերթ է անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում։ Հուշարձանն անխաթար պահելու համար անհրաժեշտ է պահպանական գոտու  53 հա տարածքի ամբողջական ցանկապատում: Այդ աշխատանքների համար մոտավոր հաշվարկով կպահանջվի շուրջ 28,0 մլն ՀՀ դրամ:

Երթևեկությունը կարգավորելու և տուրիստական ավտոբուսների երթերը կանոնավորելու համար անհրաժեշտ է հուշարձանի պահպանական գոտու մուտքի մոտ մեքենաների կայանատեղիի կառուցում, որի իրականացման համար նախնական հաշվարկով անհրաժեշտ է 35,0 մլն ՀՀ դրամ: Արագորեն աճող տուրիստական երթերի (հատկապես Իրանից եկող) ու անհատ այցելուների պատշաճ սպասարկման և հուշարձանի մասին հիմնավոր ու գիտական տեղեկատվություն ներկայացնելու նպատակով անհրաժեշտ է հուշար¬ձանի պահպանական գոտու սահմաններում թանգարանի երկհարկանի շենքի կառուցում: Աշխատանքների իրականացումը կկազմի 185,0 մլն ՀՀ դրամ: 

Հուշարձանի պահպանական գոտու մերձակայքում, թանգարանի շենքից ոչ հեռու, պարտադիր է նաև սպասարկման ենթակառուցվածքների՝ խանութների, հանգստասրահի, զովացուցիչ ջրերի և հյութերի կրպակների, բուկլետների և հուշանվերների, ինչպես նար տեղական գյուղատնտեսական մթերքների արդիական տաղավարների տեղադրում: Այս աշխատանքների ֆինանսական բաղադրիչը կկազմի 22,0 մլն  ՀՀ դրամ:

Թանգարանի և նրա շուրջը ստեղծվելիք սպասարկման ենթակառուցվածքների անխափան գործունեության համար անհրաժեշտ է հասարակական սանհանգույցների կառուցում, էլեկտրականության, ջրագծի, կոյուղու, գազի անցկացում և անխափան գործարկում: Աշխատանքների իրականացումը կկազմի 40,0 մլն ՀՀ դրամ:

Այցելությունների և էքսկուրսիաների ժամանակ հուշարձանին հնարավորինս վնաս չհասցնելու նպատակով անհրաժեշտ է դեպի նրա տարբեր հատվածները տանող արդյունավետ երթուղիների մշակում և այդ հատվածներում վերգետնյա անցուղիների տեղադրում: Դրա ստեղծման համար կպահանջվի 15,0 մլն ՀՀ դրամ:

Քանի որ հուշարձանը գտնվում է զբոսաշրջային, առևտրական և տնտեսական բանուկ ճանապարհների խաչմերուկում, նպատակահարմար է նրան կից ուսումնատեղեկատվական կենտրոնի կառուցումը, ինչը թույլ կտա ապակենտրոնացնել առանց այն էլ Երևանում՝ հանրապետության կենտրոնում, տեղակայված և ոչ լրիվ արդյունավետությամբ գործող զբոսաշրջային և կրթական կազմակերպությունների ցանցը, հնարավորություն կստեղծի հուշարձանի տարածքում կազմակերպել պատմամշակութային գործնական պարապմունքներ անցկացնող ու ոլորտին առնչվող հիմնախնդիրներ քննարկող ամառային դպրոց-ճամբար, զարկ կտա հայկական պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ գիտական տեղեկատվության հետագա զարգացմանը և հնարավորություն կըձեռի ոլորտի երիտասարդ, բանիմաց մասնագետների որակական հատկանիշների բարձրացմանը: Ուսումնատեղեկատվական կենտրոնի ստեղծումը կնպաստի նաև Հայաստանի հարավային սահմանների և Արցախի պատմամշակութային հուշարձանների հանրահռչակմանն ու տուրիստական երթուղիների մեջ առավել ներգրավմանը: Տեղեկատվական կենտրոնի կազմակերպման համար նախնական հաշվարկով կպահանջվի 50,0 մլն ՀՀ դրամ:

«Զորաց քարեր» հնավայրի տարածքում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքների իրականացման համար, ընդհանուր առմամբ, կպահանջվի 412,0 մլն ՀՀ դրամ: Այս ծրագրի ֆինանսավորմամբ հնավայրը կարճ ժամանակում կդառնա տարածաշրջանի ամենից շատ այցելվող մեգալիթյան եզակի հուշարձանը:

Ներկայում Տեղական տնտեսության և զբոսաշրջության ենթակառուցվածքի զարգացման ծրագրի (ՏՏԶԵԶԾ) շրջանակներում Համաշխարհային բանկի դրամաշնորհով իրականացվում են նախագծման աշխատանքները:

Դիտվել է 604 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan