Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ...
Ամենաընթերցված լուրերը
«Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված) Չեխիան ընտրեց իր Թրամփին Զանգում եք Ժողովրդական դերասանին, հարցնում եք... Սլովենիայում նախագահական ընտրությունների երկր... «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրա... Ռադիոհաղորդավարուհու առողջական վիճակը գնահատվ... Իսկ դու որտե՞ղ ես Նախարարը պահանջել է առանձնահատուկ ուշադրությո... Վալերի Միրզոյանը անհարգալից վերաբերմունք է դր... Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում... Կոչ ենք անում ուշադրություն հրավիրելու համար․... Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քա... Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր. պա... ԱՄՆ-ն ռմբակոծել է Ռաքան, ինչպես ժամանակին Դրե... Հայաստանում կա ազատագրման և ազգային պետությու...
Հարցում

Մինչև 2018թ. ապրիլ և հետո

Մինչ մենք անիմաստ խոսում, վիճում, դատողություններ ենք անում այն մասին, թե ինչպիսի «հակառակորդներ» են Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը, մինչ ջանք ու եռանդ չենք խնայում ընդդիմադիր ուժերին Սերժ Սարգսյանի կամ Կարեն Կարապետյանի տակ դնելու համար, վերջապես` մինչ փորձում ենք օր առաջ իմանալ, թե ինչ կանի Սերժ Սարգսյանը 2018 թվականին` կմնա՞, թե՞ կգնա, քաղաքական կյանքն իր տրամաբանական հունով առաջ է գնում: Քաղաքական ուժերը պատրաստվում են նոր վերադասավորումների` փորձելով իշխանությունների հետ համաձայնության գալ իրենց «գնի» ու ապագա քաղաքական քարտեզի վրա իրենց տեղի շուրջ: Իշխանափոխության պահանջ որպես այդպիսին, գոյություն չունի: Խոսելիս, ճիշտ է, ընդդիմադիրները անընդհատ նշում են Սերժ Սարգսյանի վերարտադրության անթույլատրելիության մասին, բայց այդ խոսակցությունները լոլոներից այնկողմ չեն անցնում և ավելի շուտ օդ լցնելու համար են, քան մեկ այլ նպատակի:

Անշուշտ բոլորն են հասկանում, որ Սերժ Սարգսյանը 2018 թվականին պարզունակ քայլերի չի դիմելու: Մասնավորապես նա չի փորձելու ստանձնել որևէ պետական բարձր պաշտոն (նախագահ, վարչապետ, ԱԺ նաժագահ և այլն): Դա նրան բավականին կթուլացնի միջազգային հանրության և սեփական ժողովրդի աչքում: Շատ ավելի հավանական է, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում 2013 թվականին, երբ գործող վարչապետ Բիձինա Իվանիշվիլին սահուն կերպով վարչապետի աթոռը զիջեց Իրակլի Ղարիբաշվիլիին և նույնքան սահուն, գրեթե աննկատ նահանջեց քաղաքական դաշտից: 2015թ. ընտրություններում արդեն Ղարիբաշվիլին չառաջադրվեց և վարչապետ դարձավ Գիորգի Կվիրիկաշվիլին, ինչից հետո Իվանիշվիլիին ավելի շատ մոռացան: Իվանիշվիլին, սակայն, շարունակում է մեծ դերակատարություն ունենալ Վրաստանի կյանքում` դե յուրե պատասխանատվություն չկրելով երկրի արտաքին քաղաքականության և տնտեսական վիճակի համար: Ոչ մեկի մտքով այսօր չի անցնում նրան մեղադրել իշխանությունից կառչած լինելու, երկրի կառավարման լծակներն իր բռում պահելու, ընդդիմությանը ճնշելու և նման այլ բաների մեջ:

Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումով Սերժ Սարգսյանը, կարծում ենք, կատարել է իշխանության թիվ մեկ պաշտոնից աստիճանաբար հեռանալու առաջին քայլը: Այսօր նա շահագրգռված է վարչապետի պաշտոնում տեսնելու իր ամենավստահելի մարդուն: Թող Հովիկ Արգամիչը չնեղանա, բայց այս էտապում այդ մարդը Կարեն Կարապետյանն է: Իսկ թե ով կլինի 2018 թվականին, մեծապես կախված կլինի այս կառավարության աշխատանքից: Կարեն Կարապետյանը դեռ ժամանակ ունի մինչև 2018 թվականը որևէ բան վերջապես տեղից շարժելու: Նա Սերժ Սարգսյանի համար մրցակից, առավել ևս` հակառակորդ չէ: Կարեն Կարապետյանը մեկն է այն 4-5 հոգուց, որոնց մասին, որպես երկիրը կառավարելու ունակ մարդկանց, առանց անուններ տալու մի առիթով ակնարկեց Սերժ Սարգսյանը: Այնպես որ Կարեն Կարապետյանի մրցակիցներին և հակառակորդներին այլ տեղում պետք է փնտրել:

Մեր այն ընդդիմադիրները (Ելք, «Ժառանգություն»), որոնք ժրաջան խոսում են փողոցային պայքար սկսելու մասին, եթե Սերժ Սարգսյանը փորձի վարչապետ դառնալ, անիմաստ գործով են զբաղված: Նրանց երևի թվում է, որ Սերժ Սարգսյանի դեմ խոսելով` Կարեն Կարապետյանի աչքը կքաղցրացնեն իրենց վրա: Հիշո՞ւմ եք, թե Էդմոն Մարուքյանն ինչպես էր ուզում Կարեն Կարապետյանից իմանալ` մնալո՞ւ է վարչապետի պաշտոնում, թե՞ ոչ: Բայց նրանք նաև Կարեն Կարապետյանի հարցում են սխալվում:

Քաղաքական ուժերի հետ աշխատանքը, Սերժ Սարգսյանի դեմ բլոկներ սարքելը և այլն, Կարեն Կարապետյանի գործունեության դաշտը չէ: Իվանիշվիլիին հաջորդած վարչապետներից ոչ ոք նման հարցերով չի զբաղվել: Վրաստանում քաղաքական ուժերի բոլոր ճանապարհները տանում են դեպի «Վրացական երազանք»-ի գրասենյակ: Այնտեղ են այսօր լուծվում ներքաղաքական վերադասավորումների հետ կապված հարցերը: Այդ գրասենյակում են նստում թե Իվանիշվիլին, և թե նրա բերած Ղարիբաշվիլին ու գործող վարչապետ Կվիրիկաշվիլին:

Օրերս հրապարակումներ եղան մեզանում, թե ՕՐՕ դաշինքի վերակենդանացման համար հրաշալի շանս է ստեղծվել: Պայքարելով Սերժ Սարգսյանի անձի դեմ, փաստորեն պայքարում են Կարեն Կարապետյանի անձի համար: ՕՐՕ-ում այդքան միամի՞տ են, թե՞ ռոմանտիկ են Րաֆֆի Հովհաննիսյանի պես, որը, եթե հավատանք իրեն, հանդիպումներ է անցկացնում արտախորհրդարանական ուժերի հետ` Սերժ Սարգսյանի ապագա վարչապետության դեմ նրանց միավորելու նպատակով: Մյուս կողմից էլ տրամաբանական հարց է առաջանում` եթե ՕՐՕ-ն ու Ելքը համոզված են, որ Սերժ Սարգսյանը փորձելու է վարչապետ դառնալ ու պատրաստ են փողոցային պայքար սկսել դրա դեմ, ապա ինչո՞ւ առաջինը հենց իրենք չեն միավորվում: Մեր կարծիքով նրանք չեն միավորվում, որովհետև վստահ չեն, որ Սերժ Սարգսյանը փորձելու է ստանձնել վարչապետի պաշտոնը:

Ամենևին էլ պատահական չէ ՀԱԿ-ի այս օրերի լռությունը: Սերժ Սարգսյանի փակ խաղը անորոշության է մատնել «պրոֆեսիոնալ» ընդդիմադիրների այս «կլուբը» ևս: Իսկ պատկերացնո՞ւմ եք` ինչեր կանեին, եթե իմանային, որ Սերժ Սարգսյանը պահելու է իր իշխանությունը վարչապետ դառնալով: ՀԱԿ-ից որևէ ակնարկ չի լսվում նաև Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հակամարտության մասին: Իսկ դրա պատճառն էլ այն է, որ նման հակամարտություն պարզապես չկա, ինչը չնկատել Տեր-Պետրոսյանը չէր կարող:

Ի՞նչ կունենանք մենք 2018 թվականի ապրիլից հետո: Հազիվ թե այդ ժամանակ նշանակվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Հնարավոր է` հենց այս խորհրդարանը ընտրի նախագահ և դրանով փակվի նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հեռանալու հարցը: Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել մինչև նոր խորհրդարանական ընտրություններ, եթե, իհարկե, մինչ այդ կարողանա կանգնեցնել բացասական թվերով մեր «զարգացումը»: Հաջորդ վարչապետով էլ վերջնականապես կլուծվի Սերժ Սարգսյանին «մոռանալու» հարցը:

Նկատի ունենալով Հայաստանում և Վրաստանում իշխանություն ձևավորելու ավանդույթները (Վրաստանում էլ թելադրողը քրեաօլիգարխիկ շերտն է) Սերժ Սարգսյանն իր կարիերան կշարունակի Բիձինա Իվանիշվիլիի օրինակով, այսինքն, չի երևա, արտաքուստ չի խառնվի պետական գործերին, բայց կշարունակի մնալ այն մարդը, ով դե ֆակտո, Սահմանադրությանը զուգահեռ (ոչ ըստ Սահմանադրության) ղեկավարում է երկիրը: Ասեք գենսեկ, եթե այդպես հարմար է ավելի, բայց դա մեր պատկերացրած գենսեկությունը չէ: Ոչ ոք չի լսի այլևս, որ Սերժ Սարգսյանի միանձնյա կարծիքով ՀՀԿ-ն այս ու այս բանը որոշեց: Դա քարի դար է: Նորից հայացք գցեք Վրաստանին:

Իվանիշվիլին չկա, կարծես, դեպքից դեպք է երևում, բայց նրա աներևույթ ձեռքն ամենուր է, այդ թվում նաև սեփական կուսակցությունում: Ինչո՞ւ Վրաստանում Իվանիշվիլիի դեմ չեն պայքարում: Պատասխանը հստակ է` ուրվականի դեմ ի՞նչ պայքար: Այլ հարց է Իվանիշվիլիի կուսակցության դեմ պայքարը, ինչը մեր աչքի առջև է` այդ երկրի խորհրդարանական ընտրությունների տեսքով:

Էդիկ Անդրեասյան

Դիտվել է 1318 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan