Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 20.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Աֆղանստանում հարձակում է տեղի ունեցել ռազմակա... Խցում անձը հայհոյել եւ սպառնացել է Ներսես Պող... Սյունիքում ՀՀԿ-ական թեկնածուները մտադիր են «հ... Նոր Զելանդիայում «իշխանափոխություն» է տեղի ու... Դա մինչեւ անգամ յոլա գնալու բյուջե էլ չէ Գագիկ Սուրենյանը լավ լուր ունի Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Աջափնյա... Հարուցվել է քրգործ՝ ապօրինի ծառահատումների և ... Ոստիկանությունը զգուշացնում է կամ` մեր հրապար... «ՀԺ». Կարեն Կարապետյանը սկզբում սպառնացել է հ... Լևոնն Աշտարակի ձորում ինչ ասաց Ժիրինովսկուն ԱԺ-ում «խմբակային սեքսով» են զբաղված «ՉԻ». Նոր աղմկահարույց բացահայտում. Վահան Մար... «Հրապարակ». Հանդիպում՝ հատուկ «Ելքի» համար «Հրապարակ». Եկեղեցուն նվիրված 11 թեզիս՝ Հրանտ... «Ժողովուրդ». Ձևական իրավունք Կասկածելի պրոցեսներ «Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանին խաբել են «Հրապարակ». Կառլոս Պետրոսյանը վերջին շրջանում... «Ժողովուրդ». Գյուղացիները տարեցտարի ավելի քիչ...
Ամենաընթերցված լուրերը
Աֆղանստանում հարձակում է տեղի ունեցել ռազմակա... Խցում անձը հայհոյել եւ սպառնացել է Ներսես Պող... Սյունիքում ՀՀԿ-ական թեկնածուները մտադիր են «հ... Նոր Զելանդիայում «իշխանափոխություն» է տեղի ու... Դա մինչեւ անգամ յոլա գնալու բյուջե էլ չէ Գագիկ Սուրենյանը լավ լուր ունի Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Աջափնյա... Հարուցվել է քրգործ՝ ապօրինի ծառահատումների և ... Ոստիկանությունը զգուշացնում է կամ` մեր հրապար... «ՀԺ». Կարեն Կարապետյանը սկզբում սպառնացել է հ... Լևոնն Աշտարակի ձորում ինչ ասաց Ժիրինովսկուն ԱԺ-ում «խմբակային սեքսով» են զբաղված «ՉԻ». Նոր աղմկահարույց բացահայտում. Վահան Մար... «Հրապարակ». Հանդիպում՝ հատուկ «Ելքի» համար «Հրապարակ». Եկեղեցուն նվիրված 11 թեզիս՝ Հրանտ... «Ժողովուրդ». Ձևական իրավունք Կասկածելի պրոցեսներ «Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանին խաբել են «Հրապարակ». Կառլոս Պետրոսյանը վերջին շրջանում... «Ժողովուրդ». Գյուղացիները տարեցտարի ավելի քիչ... «Հրապարակ». Կորեացի բժիշկները գեներալին Մոսկվ... «Ժողովուրդ». Սոցապում կոռուպցիան աներևակայելի... «Հրապարակ». Արտահերթ ընտրություններ Ջերմուկո՞... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 20-ի համար Արմեն Ջիգարխանյանի կինը ազատվել է աշխատանքից ... Դոնալդ Թրամփը ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ կհան... Ես երբեք չեմ մոռանա Բիլ Քլինթոնի աջակցություն... Բնակիչներին հայտնաբերել են մահացած Կողոպտել են Վլադիմիր Էտուշին ԱՄՆ հետախուզությունը հյուսիսկորեական 2-րդ սու... Իրաքյան Քրդստանը ողջունել է Բաղդադի հետ երկխո... Թիլլերսոնը կայցելի Պակիստան և Հնդկաստան Համայնքի ղեկավարն ասել է, որ ինձ պետք է զրկի ... Բեռլուսկոնին Իտալիայի բոլոր մարզերին կոչ է ար... ԱՄՆ-ն Պաղեստինին հորդորել է ճանաչել Իսրայել պ... Ալիեւին կանչել են «ատյա՞ն» Բրազիլիայում չեն ցանկանում մեղադրանք առաջադրե... Վաղը Երևանում կբացվի քիմիաթերապիայի ֆրանսիակա... Որ ապրանքներն են թանկացել միջազգային շուկայու... Կատալոնիան կզրկվի ինքնավարությունից Եվրոպայի հայկական չորրորդ համագումարին Էդվարդ... Ի՞նչ է սպասվում ավագանու հաջորդ նիստին Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատությա... 2017թ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել... Կարող ենք նաեւ սառեցնել բանկային հաշիվները, չ... Ո՞ր բժշկական կենտրոնին են վստահում հայ հայտնի... Հակառակորդի արձակած կրակոցից զինծառայող է զոհ... Հայտնի է դարձել Հին Եգիպտոսի կործանման պատճառ... 4 ամիս, 30-ից ավելի թեմաներ․ «Լուսավոր Հայաստ...
Հարցում

Ծռերի դատավարությունն այն ոսկորն է, որը կուլ չի գնալու մեռնող ռեժիմին․ Վարդան Հակոբյան

«Այսօր Սասնա Ծռերի դատավարությունը երևի թե ամենատհաճ հանգամանքն է իշխող ռեժիմի համար, նույնքան վտանգավոր իր հետևանքներով, որքան ծռերի ապստամբությունը».- կարծիք է հայտնում «Հիմնադիր խորհրդարանի» գաղափարակից Վարդան Հակոբյանը:

«Սասնա ծռեր» խմբավորման դատավարությունը թեպետ սկսել է, սակայն բովանդակային պրոցես որպես այդպիսին չի ընթանում: Մինչ այս տեղի ունեցած նիստերն էլ ուղեկցվել են սկանդալներով, խուզարկություններով, խմբավորման տղաների նկատմամբ բռնություններով: Hraparak.am-ը Վարդան Հակոբյանի հետ զրուցել է այս թեմայով:

«Եթե ապստամբության հետևանքով փողոց դուրս եկած ժողովրդին ծեծով ու բռնությամբ կարող էին հեռացնել փողոցներից, դրա դեմ իհարկե զոհաբերելով կիսալեգիտիմության բազմաթիվ ֆիկտիվ ատրիբուտներ, ապա ծռերի դատը, բացի դատարանի նկուղում ծեծից, իշխանությունը ոչինչ չի արձանագրել «հօգուտ» իրեն».- նշում է Վարդան Հակոբյանը, ում խոսքերով՝ գաղտնիք չէ, որ այս տարիներին իշխանության օրենսդիր և գործադիր մարմիններ 100% ապացուցել էին իրենց անկենսունակությունն ու ժողովրդին համար վաղուց դարձել էին արհամարհանքի և ծաղրի առարկա: «Դրանց եկան լրացնելու ուժային՝ ոստիկանական, և դատական մարմինների մասին մեղմ ասած բացասական պատկերացումները: Այս ընթացքում փուչիկի նման տրաքեց փաստաբանական ինստիտուտի քողարկված խնդիրները: Այս բոլորն ի չիք են դարձնում պետությունը, որպես կայացած ինստիտուտի միֆերը: Առավել ակնհայտ է դառնում ՀՀ ֆեյք իշխանությունների, ֆեյք ժողովրդավարության, ֆեյք լեգիտիմության, ֆեյք ծրագրերը, ՀՀ զարգացման և հզորացմանն ուղղված: Որովհետև չի կարող զարգանալ մի երկիր, որի հիմնական ոչ մի կառույց չի աշխատում: Ծռերի դատավարությունն այն ոսկորն է, որը կուլ չի գնալու մեռնող ռեժիմին, որովհետև վաղուց սպառել է օրենքի և օրինականության բռնաբարման բոլոր ռեսուրսները: Եւ դա լավ են հասկանում բոլոր կողմերը, դրա համար դատարանը սանկցիաներից այն կողմ դեռ չի կարողանում գնալ, չէ որ ՀՀ արդարադատության համար վերադաս գոյություն ունի, որը գրեթե ամիսը մի քանի անգամ պարտավորեցնում է Հայաստանին փոխել կայացրած որոշումները և փոխհատուցել վնասները»:

Վարդան Հակոբյանը մատնանշում է այս ընթացքում Հայաստանի նկատմամբ հետաքրքրվածության բարձր դրսևորումները գերտերությունների կողմից. «Ծռերի գործն իր ունիկալությամբ հնարավոր չի ծածկադմփոց անել, չափից ավելի մեծ խնդիր կա դրված նժարին: Իսկ ծռերը նժարին դրել են ՀՀ ապագաղութացման և անկախացման օրակարգը: Ռեժիմը կարող է առայժմ ձերբակալել և մեկուսացնել տղաներին, բայց նրանց առաջ քաշած օրակարգը չի կարող հանել դիսկուրսից: Ընդամենը մեկ տարվա մեջ ՀՀ անկախացումն օրակարգ դարձնելու հետևանքով, եթե նայեք ինչ փոփոխություններ են կատարվում ՀՀ շուրջ կտեսնեք, որ ՀՀ ազատագրումը ռուսական զոնից հետաքրքրել է աշխարհի առնվազն երեք գերհզոր տերություններին՝ ԱՄՆ, Չինաստան և Իրան: Որքան էլ տարօրինակ թվա հենց փոքրիկ Հայաստանի շուրջ են հատվում այս երեք տերությունների հետաքրքրությունները: Թե որքանով այդ հետաքրքրությունները կօգնեն Հայաստանին ոտքի կանգնելու կախված է, թե որքան արագ Հայ ժողովուրդը կազատվի ներկա ռեժիմից և նրա հովանավոր քայքայվող Ռուսաստանից»: Ըստ ՀԽ գաղափարակցի՝ այս հարցում Հայաստանն ունի բոլոր հնարավոր աջակցությունները, մնում է կատարել վերջին վճռական քայլերը:

«Այդ քայլերի հնարավորությունները տեսնում են նաև ԱՄՆ, Իրանն ու Չինաստանը, այդ պատճառով էլ իրենք ակտիվացրել են իրենց գործողությունները, որի վառ ապացույցն է ԱՄՆ-ի 9 միլիարդի ներդրումների հայտարությունը այն էլ էներգետիկ ոլորտում, Իրանի բարձր մակարդակի հանդիպումներն ու հայտարարությունները, և Չինաստանի նոր դեսպանատան բացման ծրագրերը, որը լինելու է ԵԱՏՄ տարածքում մեծությամբ երկրորդը, Ռուսաստանում ունեցածից հետո: Թվում է ի՞նչ կարող է այսքան հետաքրքրել այս տերություններին Հայաստանում: Պատասխանը հասկանալուց և մարսելուց հետո միայն լիարժեք կընկալենք մեր թե աշխարհագրական դիրքի ունիկալության շահավետությունը, թե մեր անկախ պետականության անհրաժեշտությունը: Ծռերի դատավարությունը զուտ նրանց կալանքի տակ պահելու դատավարություն չի, այլ մի ամբողջ երկրի լինել-չլինելու, զարգանալու, հայկական գործոնի ուժեղացման, Քուռ-Արաքսյան հանրապետության հեռանկարի և պատմական արդարության վերականգման դատավարություն է».- եզրափակում է Վարդան Հակոբյանը:

Սիրան Հունանյան

Դիտվել է 1204 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan