Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է...
Ամենաընթերցված լուրերը
Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո...
Հարցում

Գյումրիում ընթանում է ժամանակակից արվեստի առաջին տրիենալեն

Երևանում հուլիսի 20-ին բացված ժամանակակից արվեստի առաջին տրիենալեի էստաֆետը զուգահեռաբար վերցրեց Գյումրին. Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ, Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության՝ Ձիթողցոնց տուն-թանգարան եւ Սերգեյ Մերկուրովի թանգարան։ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ժամանակակից արվեստի ցուցադրությունը հատկապես Գյումրիում շատ կարևոր անվանեց. «Սրանով նոր Գյումրի ենք բացահայտելու ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ ամբողջ աշխարհից եկած զբոսաշրջիկների համար»,-իր խոսքում ընդգծեց նա:

Գյումրիում ցուցադրանքներն այցելուների համար բաց են հուլիսի 23-ից մինչև սեպտեմբերի 30-ը։ Այս օրերին նշված թանգարաններում այցելուների հոսքը կարծես թե չի դադարում: Առաջինը այցելեցինք Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ: 1987թ-ին հիմնադրված պատկերասրահը արվեստի թանգարան է եւ իր տեսակով եզակի է, քանի որ պահպանվում եւ ցուցադրվում են կին արվեստագետների գործերը: Այստեղ ցուցադրվում են Ասլամազյան քույրերի գեղանկարչական, գրաֆիկական եւ խեցեգործական ստեղծագործությունները:

Զրուցեցինք պատկերասրահի գիդ աշխատող Գոհար Սիմոնյանի հետ: Վերջինս վստահեցրեց, որ չնայած Գյումրիում վերջին տարիներին բնակչության աճ չի նկատվում, այնուամենայնիվ հատկապես այս օրերին՝ տրիենալեի շրջանակում այցելուների պակաս չի զգացվում: «Շատ գրագետ մշակույթային քայլ էր այս պատկերասրահը ներգրավել միջազգային տրիենալեին: Թեև Գյումրին դիլետանտ չէ, փորձառու է ժամանակակից արվեստների առումով եւ պատրաստ էր այս ձևաչափով հանդես գալուն: Գյումրիի հանդիսատեսը մեծ բավականություն ստացավ, քանի որ այսպիսի միջոցառում մոտ 2-3 տարի մեզ մոտ չէր անցկացվել: Գալիս են շատ օտարերկրացիներ, եվրոպացիներ, որոնց շատ ձգում է արևելյան տաք գույներով հագեցած արվեստը, ինչպիսին Ասլամազյանների գործերն են: Տրիենալեի շրջանակում շատ հետաքրքիր է համադրողական ցուցադրությունը: Ասլամազյան քույրերը քանի որ շրջագայել են ասիական եւ աֆրիկյան շատ երկրներով, եւ ունեն այդ երկրների կենցաղն արտացոլող ստեղծագործությունների շարք, որոշ հեղինակներ փորձեցին նրանց գործերի ընտրանու հետ զուգադրություն անցկացնել եւ ցուցադրել վիդեոնյութեր՝ համադրելով երկու տարբեր ժամանակներ: Ցուցադրվում են ֆիլմեր, որոնց հեղինակները տարբեր երկրներից են՝ Հնդկաստան՝ Մուրալի Նաիրի, Իրան՝ Ջաֆար Փանահի, Չինաստան՝ Ջիա Ջանգ-Քե եւ այլն»,-ներկայացրեց Գոհար Սիմոնյանը:

Ի դեպ, մեր այցելության պահին Ասլամազյան քույրերի պատկերասրահում ևս մեկ առանձին ցուցադրություն էր՝ Գյումրիում ընթացող Լենդուտա փառատոնի շրջանակում: Ցուցադրվում էին ծնունդով գյումրեցի գեղանկարիչ Արարատ Սարգսյանի գործերը: Գեղանկարիչի խոսքերով՝ միտքը ծագեց վենդուտա բառից, որը նշանակում է Վենետիկը տեսնել. «Ես էլ որոշեցի վենդուտան դարձնել լենդուտա՝ Լենինականը տեսնել»,-սրամտում է արվեստագետը:

Մեր հաջորդ կանգառը Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության՝ Ձիթողցոնց տուն-թանգարան եւ Սերգեյ Մերկուրովի թանգարանն էր: 1872թ-ին կառուցված այս տունը ժամանակին պատկանել է Գյումրիի ամենաունևոր քաղաքացիներից մեկին՝ Պետրոս Ձիթողցյանին: Թանգարանում ի ցույց է դրված հարուստ տան տիրոջ առանձնատան սենյակների սկզբնական ճոխությունը, ինչպես նաև Ալեքսանդրապոլի քաղաքային բնակչության կենցաղը, ժամանակին օգտագործվող իրերն ու հագուստները: Շենքը կառուցվել է Շիրակի նշանավոր կարմիր տուֆից:

Խորհրդային Միության ամենահռչակավոր մոնումենտալ քանդակագործներից մեկը՝ Սերգեյ Մերկուրովը ծնվել եւ մեծացել է Գյումրիում :Նրա տունը, որ կառուցվել է 1896թ-ին Մերկուրովների ընտանիքի կողմից, քաղաքի ճարտարապետական կտավի մի մասն է: Մահից առաջ Մերկուրովը իր տունը նվիրել է քաղաքին, որը ներկայումս իր հյուրընկալ դռներն է բացել բոլորի համար որպես արվեստի տուն թանգարան: Թանգարանի տնօրեն Արշակ Մանուկյանը մեզ ներկայացրեց տրիենալեի շրջանակում ցուցադրվող գործերը, որոնք ոչ միայն հայ, այլև օտարերկրյա արվեստագետների մտքի թռիչքներն էին: «Իրենք տրամադրել են, մենք ընդառաջել եւ կազմակերպել ենք ցուցադրությունը»,-ասաց թանգարանի տնօրենը՝ ուղեկցելով սրահ, որտեղ ցուցադրվում են տասնյակից ավել ստեղծագործողների գործեր՝ յուրահատուկ մոտեցումներով:

Ստորև ներկայացնում ենք թանգարաններում ցուցադրվող ստեղծագործությունների ֆոտոշարքը:

Արևիկ Հակոբյան

Դիտվել է 105 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan