Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի...
Ամենաընթերցված լուրերը
ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին Բուհը քանդվում է «Ժողովուրդ». Բուժհաստատությունները՝ դժվար կաց... «Հրապարակ». Անփոխարինելին «Ժողովուրդ». Ստիպված կլինենք ցտեսություն ասել... «Հրապարակ». Նախագահը թեման քըրթ փակեց. ՀՀԿ ԳՄ... «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը` Գ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (լուսանկարներ... Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա... Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությո... Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ Պայթյուն և հրդեհ Եղվարդում ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է 2017 թվականի առաջին կիս... Լեհաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել... «Роснефть»-ն ու Իրաքյան Քուրդիստանը համատեղ ծ... Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դ...
Հարցում

«Արշավանք» Կոմիտասի դեմ

«Հրապարակ» թերթի այս տարվա հուլիսի 21-ի համարում հրապարակված «Տաշի-տուշի չենք լսելու…» հոդվածում հեղինակը՝ Անի Խուդավերդյանը, իմ անունը միտումնավոր չի նշում, որպեսզի ինքն իրեն չպախարակի, եւ ինձ ներկայացնում է որպես ազգային երաժշտական կենտրոնի տնօրեն: Ես «Ակունքի» գեղարվեստական ղեկավարն եմ, կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը: Հոդվածագիրն իմ արած գործի ու համերգի մասին ոչինչ չի գրել, միայն աղավաղել է իմ խոսքը եւ զրպարտել ինձ: Նեղացած գրում է, թե ասել եմ՝ «տաշի-տուշի չի լինելու», կտրելով խոսքս համատեքստից: Ես ասել եմ՝ հայկական հնագույն ծեսը «տաշի-տուշի» չի եղել, ինչպես այսօր է, այլ եղել է Արեւի եւ Լուսնի ամուսնությունը խորհրդանշող խորհրդավոր ծես: Ահա՝ սրանից թունավորվել է:

Եվ էլ բան չգտնելով՝ նեղացած գրում է, թե ես հաճախ կրկնում էի՝ «կատարվում է առաջին անգամ», բայց «հետո պարզվում էր», որ դա ընդամենը «տարընթերցումն է երգերի, որոնք լսել ենք Հայաստանի ակադեմիական, երգչախմբային ընկերության խմբերի, ազգագրական համույթների կատարմամբ»: Ստում է անամոթաբար: Համերգին հնչած կոմիտասյան «Հոյ նար»-երի շարքը երբեք ոչ մի տեղ չի կատարվել, առավել եւս` երգչախմբերի կողմից, այն պարզ պատճառով, որ Կոմիտասը դրանք չի բազմաձայնել: Եվ Կոմիտասի գրառած Վասպուրականի շրջանի երգերն ուրիշ հնչած երգերի «տարընթերցումներ չեն», քանի որ դրանք առաջինը գրառել է Կոմիտասը: Հարսանեկան շարքի մեծ մասը նույնպես կատարվում էր առաջին անգամ: Օրինակ՝ համերգին հնչեց Կոմիտասի գրառած «Թագվորամեր դուս արի» երգի 11 տարբերակ՝ տարբեր եղանակներով, եւ դրանցից միայն վերջինն է կատարվել: Սա անժխտելի փաստ է, ինչը գիտի նաեւ հոդվածագիրը, բայց ուղղակի պատվեր է կատարում եւ թունավորված է կոմիտասյան երգից: Հաջորդ զրպարտությունն է. «Նա հանդիսատեսին իրազեկում էր, որ ազգային երգարվեստի շերտերը պեղել ու հասել են «ուրարտական շրջանին»»: Սուտ է:

Ես չեմ ասել՝ «պեղել ենք», «հասել ենք», այլ, խոսելով հին շերտի մասին, մեջբերել եմ Կոմիտասի խոսքը, որ այդ երգերի «արմատը շատ խորը հնություն է տանում-հասցնում, մինչեւ հայի ծագումը, այնտեղ նորանից անբաժան ծլում եւ նորա հետ է մեզ հասնում»: Թունավորվել է Կոմիտասից: Եվ զարմանալի չէ, որ իր հոդվածում «Կոմիտաս» անունը չկա: Վերջում գրում է, որ այդ ամենը «բանի պետք չէ», ապա՝ «Եվ սա ճշգրիտ գնահատականն է այն ավերիչ փոփոխությունների, որ կատարվել են «Ակունքում»»: Այդ «ավերիչ» փոփոխությունների ճշգրիտ եւ ջախջախիչ պատասխանը համերգի ծրագիրն է:

Առաջին մաս. 1. «Զողորմիներ» (էպոս), երգերից երկուսը Կոմիտաս է: 2. Սանդի երգեր, մեկը Կոմիտաս է: 3. Խաղողի երգեր (մեկը կատարվում էր առաջին անգամ): 4. «Զընգը» կրկնակով պարերգեր՝ Կոմիտաս է, մեկը կատարվում էր առաջին անգամ: 5. «Ծամթել», երկուսից մեկը Կոմիտաս է: 6. «Հոյ նար» երգերի 11 տարբերակ-շարան՝ Կոմիտաս է, կատարվում են առաջին անգամ: 7. Պար։

Երկրորդ մաս. 1. Հարսանյաց ծես (18 երգ, որոնցից 13-ը Կոմիտաս է: Դրանցից 12-ը կատարվում էր առաջին անգամ): 2. «Գացեք տեսեք՝ ինչն ա կերել թուփը» (Կոմիտաս): 3. Սասունի եւ Մուշի ամենաբնորոշ երգերը՝ գրառված դեռեւս Կոմիտասի աշակերտ Սպիրիդոն Մելիքյանի կողմից, եւ որոնց մեծ մասը կատարվում էր առաջին անգամ: 4. Պարեր:

Ահա թե իրականում ինչի մասին է լռում եւ ինչից է թունավորված հոդվածագիրը. Կոմիտասի «ներխուժումը» համարում է ավերիչ: Այսինքն՝ սա հոդված է Կոմիտասի դեմ: Բայց հիմա կասեմ մի բան, որ հոդվածագիրն իր թույնից կուշաթափվի. Կոմիտասից պահպանվել է մոտ 1500 երգ, որոնցից ամենաքիչը 1000-ը (ճիշտ է գրված՝ հազարը) երբեք ոչ մի տեղ չի հնչել: Այնպես որ՝ ապագայում դեռ շատ եք թունավորվելու (Ձեր պատվիրատուների հետ):

Անցնենք առաջ: 1. «Ակունքի» ողջ երգացանկը` ստեղծված նախորդ տասնամյակներում, ես ամբողջությամբ պահպանել եմ, եւ դրանք հնչում են ամեն ամիս՝ տարբեր համերգներում: 2. Ես այս մեկ տարում «Ակունքին» սովորեցրել եմ 50-ից ավելի նոր երգեր, մինչդեռ վերջին հինգ տարում չէին սովորել նույնիսկ նոր 5 երգ: Հոդվածագիրը նշում է, որ իբր աշխատանքային երգերն «ասես» առաջին անգամ էին ներկայացվելու, եւ, իհարկե, չէր նշի դա, եթե իմանար, որ դրանց մեծ մասը շատ ուրիշ երգերի հետ 20-25 տարի առաջ ես եմ սովորեցրել «Ակունքին»:

Հոդվածի կեսն Անի Խուդավերդյանը նվիրել է նոր տարազներին, ինչից գաղափար իսկ չունի, քանզի «Ակունքի» հին տարազը երեւի «մոռացել» է: Գրում է, թե մինչեւ արմունկները բաց տարազը հարիր չէ մեր ժողովրդին: Տվյալ ժամանակաշրջանի պատկերներում բազմաթիվ են բաց արմունկներով օրինակները, պարզապես չի տեսել Թեյշեբանիի պատկերը ցուլի վրա, աստվածությունների պատկերներով վահանը, քրմերը՝ կենդանիների վրա կանգնած, կանայք, որ կանգնած են աստվածությունների առջեւ եւ այլն, եւ բոլորի թեւերը բաց են մինչեւ արմունկները: Այնպես որ՝ թունավորվեք նրանցից, ոչ թե մեր տարազագետից: Տարազներին էլի կանդրադառնանք մեկ ուրիշ անգամ, ծավալուն նյութ է: Բողոքում է նաեւ, որ ես իմ խոսքում չեմ հիշատակել երջանկահիշատակ Մարո Մուրադյանի անունը: Մոռանում է, որ խումբը կոչվում է Մարո Մուրադյանի անվամբ, եւ հրավիրատոմսի վրա էլ գրված է դա: Մի՞թե ամեն համերգից առաջ պետք է շնորհակալություն հայտնել: Նման բան ոչ մի խմբում չկա: Օրինակ՝ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը (ինչպես նաեւ մյուս անվանակոչված խմբերը) իր ամեն ելույթից առաջ չի հայտարարում՝ «Շնորհակալություն Թաթուլ Ալթունյանին»: Ես հենց «Ակունքի» անունից շնորհակալություն եմ հայտնել նրանց, ովքեր այսօր օգնել են «Ակունքին» եւ այսօր տարածում են ազգային անաղարտ երգը: Շնորհակալություն եմ հայտնել Հասմիկ Պողոսյանին՝ մեր տարազները ֆինանսավորելու համար, Կոմիտաս կատարող երգչախմբերը պետականացնելու համար, «Կոմիտաս» թանգարան-ինստիտուտի ստեղծման համար, ամենամյա «Կոմիտաս» փառատոնի համար, Կոմիտասի բոլոր ստեղծագործությունները լազերային սկավառակներով թողարկելու համար, «Կոմիտաս մուլտիմեդիան» ստեղծելու համար, Կոմիտասի կենսագրությունը ստվարածավալ գրքով հրատարակելու համար, Կոմիտասի մանկական երգերի հրատարակման համար եւ այլն: Լավ եմ արել: Շնորհակալություն եմ հայտնել Արթուր Ջանիբեկյանին, ում նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ ձայնագրել ենք հայ ժողովրդական եւ հոգեւոր երաժշտության ոսկե ֆոնդը (շուրջ 500 երգ ու նվագ), որտեղ մասնակցել է նաեւ «Ակունքը», եւ որտեղ ես ձայնագրել եմ Մարո Մուրադյանի սովորեցրած երգերը: Ստեղծվել է մեծ ինտերնետային պորտալ՝ armenian music.am, եւ տարածվում է աշխարհով մեկ: Նաեւ հրատարակել ենք առաջին անգամ Կոմիտասի կողմից կազմված 100 լավագույն երգերի ընտրանին եւ այլն: Շնորհակալություն եմ հայտնել Աշոտ Բլեյանին, ով 1985 թվականից մինչ օրս իր ղեկավարած դպրոցներում տարածում է կոմիտասյան երգը, եւ ամեն տարի մոտ 2 հազար երեխա մեկտեղ երգում է Կոմիտասի նոր տասը երգ, իսկ ամենօրյա դասերն սկսվում են կոմիտասյան երգով եւ ազգային պարով: Թունավորվում եք… Շնորհակալություն եմ հայտնել տարազները վերականգնող մասնագետին՝ Սուսաննա Աբովյանին, կարողներին, Լուսիկ Ագուլեցուն, որ աննման Կենաց ծառեր է պատրաստել, ձեւավորել ծեսը եւ այլն: Լավ եմ արել: Ի դեպ, ես իմ կատարած գործերի մեկ տոկոսի մասին եմ խոսել, քանզի արժանի էլ չեք իմանալու կամ իմ անունը շոշափելու: Դուք ընդունակ չեք նույնիսկ հավատալու, որ ցավով եմ գրում այս ամենի մասին. ինչով եք զբաղված, ինչ եք անում ինքներդ Ձեզ հետ… Ափսոսում եմ, որ հայ կինը, որի միջոցով Կոմիտասը վերականգնեց մեր ինքնությունը, լծվել է նման կեղտոտ ու պիղծ գործի:

ՀԳ. Այդ հոդվածին իրենց «մեկնաբանությամբ ու զորակցությամբ» հանդես են եկել «ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի» մի քանի աշխատակիցներ: Հետաքրքիր է՝ Ձեր համախոհների հետ միաձայն ինչո՞ւ չեք բողոքում մեր լեզուն աղավաղող, ժարգոն ու այլասերված բարքեր քարոզող, ազգային ինքնությունն ապականող հեռուստասերիալների դեմ, այլ Ձեր թույնն ուղղել եք Կոմիտասի դեմ:

Արթուր ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կոմպոզիտոր, կոմիտասագետ

Դիտվել է 1232 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan