Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 19.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Ես երբեք չեմ մոռանա Բիլ Քլինթոնի աջակցություն... Բնակիչներին հայտնաբերել են մահացած Կողոպտել են Վլադիմիր Էտուշին ԱՄՆ հետախուզությունը հյուսիսկորեական 2-րդ սու... Իրաքյան Քրդստանը ողջունել է Բաղդադի հետ երկխո... Թիլլերսոնը կայցելի Պակիստան և Հնդկաստան Համայնքի ղեկավարն ասել է, որ ինձ պետք է զրկի ... Բեռլուսկոնին Իտալիայի բոլոր մարզերին կոչ է ար... ԱՄՆ-ն Պաղեստինին հորդորել է ճանաչել Իսրայել պ... Ալիեւին կանչել են «ատյա՞ն» Բրազիլիայում չեն ցանկանում մեղադրանք առաջադրե... Վաղը Երևանում կբացվի քիմիաթերապիայի ֆրանսիակա... Որ ապրանքներն են թանկացել միջազգային շուկայու... Կատալոնիան կզրկվի ինքնավարությունից Եվրոպայի հայկական չորրորդ համագումարին Էդվարդ... Ի՞նչ է սպասվում ավագանու հաջորդ նիստին Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատությա... 2017թ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել... Կարող ենք նաեւ սառեցնել բանկային հաշիվները, չ... Ո՞ր բժշկական կենտրոնին են վստահում հայ հայտնի...
Ամենաընթերցված լուրերը
Ես երբեք չեմ մոռանա Բիլ Քլինթոնի աջակցություն... Բնակիչներին հայտնաբերել են մահացած Կողոպտել են Վլադիմիր Էտուշին ԱՄՆ հետախուզությունը հյուսիսկորեական 2-րդ սու... Իրաքյան Քրդստանը ողջունել է Բաղդադի հետ երկխո... Թիլլերսոնը կայցելի Պակիստան և Հնդկաստան Համայնքի ղեկավարն ասել է, որ ինձ պետք է զրկի ... Բեռլուսկոնին Իտալիայի բոլոր մարզերին կոչ է ար... ԱՄՆ-ն Պաղեստինին հորդորել է ճանաչել Իսրայել պ... Ալիեւին կանչել են «ատյա՞ն» Բրազիլիայում չեն ցանկանում մեղադրանք առաջադրե... Վաղը Երևանում կբացվի քիմիաթերապիայի ֆրանսիակա... Որ ապրանքներն են թանկացել միջազգային շուկայու... Կատալոնիան կզրկվի ինքնավարությունից Եվրոպայի հայկական չորրորդ համագումարին Էդվարդ... Ի՞նչ է սպասվում ավագանու հաջորդ նիստին Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատությա... 2017թ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել... Կարող ենք նաեւ սառեցնել բանկային հաշիվները, չ... Ո՞ր բժշկական կենտրոնին են վստահում հայ հայտնի... Հակառակորդի արձակած կրակոցից զինծառայող է զոհ... Հայտնի է դարձել Հին Եգիպտոսի կործանման պատճառ... 4 ամիս, 30-ից ավելի թեմաներ․ «Լուսավոր Հայաստ... «Ղարաբաղի» սիմվոլիկան փշրվեց Դա շատ լավ նախաձեռնություն է․ ԿԳ փոխնախարարը՝... Չին-ամերիկյան սկանդալ է հասունանում Մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազ... Ըստ հաղորդման` քննիչները հարկադրել են ցուցմու... Հրանտ Բագրատյանը ներկայացրել է Հայ Առաքելական... Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկնե... Լիոնել Մեսսին խփել է եվրոպական առաջնություննե... ԻՊ-ը նոր «սեպտեմբերի 11» է նախապատրաստում. Էշ... «Փրկության քարտեզը» կբարձրանա հայկական էկրան Հաջող մեկնա՞րկ, թե՞ տապալված բանակցություններ Կարագը թանկացել է Ռուսաստանում Ընդդեմ եւ հանուն բռնության Հերթը վոլեյբոլինն է Մոսկվայում հայազգի տղամարդու սպանության մեջ կ... Չինական դպրոց են կառուցում, բայց դեռ պարզ չէ՝... Վերջին պահերին խցում ում հետ է եղել Լևոն Հայր... Առաջին տիկինը՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան տոնի... Եթե «Հին Երեւանը» չլիներ, այդ 14 հուշարձան շե... ՃՈ-ն թույլ է տալիս, որ նախկին համարների տերեր... Պատերազմը Կորեայում կարող է դառնալ գլոբալ ողբ... Խոշոր հրդեհ Գեղարքունիքում, 4 տուժածներից 2-ն... Որտե՞ղ են 90-ականների համարձակ ու հետաքրքիր հ... Խաչատուր Գիշչյանին հնարավոր է սրտի շտապ վիրահ... Մի հատ շատ լավ գիրք ունեի մեքենայի մեջ, եթե դ... Կառավարության նիստը՝ լուսանկարներով (ֆոտոշարք... ԱՄՆ Կոնգրեսում պաշտպանում են ռոհին մուսուլման...
Հարցում

Քաղաքագրություն. Հյուրանոցներն ու բաղնիքները

Նախորդ շրջանում Երեւանում ժամանակակից հյուրանոցներ չկային: Նրա հյուրանոցային ամբողջ տնտեսությունը բաղկացած էր պարսկական տիրապետության շրջանից ժառանգություն մնացած քարավանատներից, որոնք իրենց ողորմելի դրությամբ ծառայում էին իբրեւ հյուրանոցներ եւ առեւտրի կետեր ու պահեստներ: Դրանք իրենց կից ունեին ախոռներ՝ քաղաք եկող վաճառականների ու այցելուների գրաստների համար:

Քարավանատների մեջ ամենախոշորն ու ամենահայտնին Գյուրջի կոչվածն էր (այժմյան «Սեւան» հյուրանոցի բակում), որը նախկին ժամանակների նման 19-րդ դարի 80-ական թվականներին եւս ոչ թե հյուրանոց էր, այլ գարշահոտության եւ վարակի բույն:
Ավելի վատթար պայմաններ ունեին մյուս՝ 20-ի հասնող քարավանատները: Գյուրջիի քարավանատունն այդ տարիներին դեռեւս համարվում էր Երեւանի լյուքսը:
Բայց 19-րդ դարի 90-ական թվականներից դրությունն աստիճանաբար սկսում է փոխվել: Արդյունաբերական, առեւտրական եւ ֆինանսական ձեռնարկությունների առաջացման, քաղաքի բնակչության ավելացման, երկաթուղու կառուցման, մշակույթի ընդհանուր մակարդակի բարձրացման շնորհիվ Երեւանում կառուցվում են ժամանակակից հյուրանոցներ, կամ ավելի ճիշտ կլիներ ասել՝ նորակառույց մի քանի շենքերի որոշ սենյակներ ու ամբողջական հարկեր վեր են ածում հյուրանոցների՝ դրանցում ստեղծելով որոշ հարմարություններ:

19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի սկզբներին Երեւանում գոյություն ունեին մի քանի այդպիսի հյուրանոցներ, որոնք կրում էին «Գրանտ օթել», «Օրիանտ», «Լիոն», «Ֆրանսիա», «Մարսել», «Վիեննա», «Կովկաս», «Կարսա-Չայ», «Սովիտ-սովիտ», «Երկաթուղի», «Ծաղկեփունջ» եւ մեծադղորդ այլ անուններ: Դրանցից ամենահայտնիները համարվում էին «Օրիանտը» եւ «Գրանտ օթելը»։ Առաջինն այժմյան «Սեւան» հյուրանոցի բակում էր, իսկ երկրորդը՝ Աստաֆյան (Աբովյան) փողոցի վրա:
Նշված հյուրանոցներից ոչ մեկը չուներ իր ամպագոռգոռ անվանը համապատասխան հարմարություններ: Ավելին՝ դրանց մեծ մասը շատ քիչ էր տարբերվում հին քարավանատներից: Սակայն դա չէր խանգարում, որ այցելուներ գրավելու համար դրանք մամուլում լայն ռեկլամի ենթարկեին իրենց «հրաշալի հարմարությունները» եւ «մատչելի» գները:

Գրեթե նույնպիսի պատմություն ունեին նաեւ քաղաքի բաղնիքները: Քաղաքում շարունակում էին պահպանվել պարսկական տիրապետությունից ժառանգած «համամները»: 90-ական թվականներից «համամներից» մի քանիսը ենթարկվում են բարեփոխման, կառուցվում են մի քանի նոր բաղնիքներ: Բաղնիքների մեջ ամենահայտնին «Եվրոպա» կոչվածն էր, որը պատկանում էր ինժեներ Կ. Ե. Հովհաննիսյանին եւ գտնվում էր այժմյան Սովետների փողոցի վրա: Այդ բաղնիքն արմատական բարեփոխությունից հետո գոյություն ուներ մինչեւ վերջին տարիներս: Ինժեներ Հովհաննիսյանը քաղաքում հրատարակվող «Երեւանի հայտարարություններ» թերթիկի միջոցով, ի լուր քաղաքի բնակչության, պարբերաբար ազդարարում էր, որ իր բաղնիքն «ունի տղամարդկանց եւ կանանց ընդհանուր լողարաններ եւ համարներ, լոգնոցներ, ցնցուղներ, շոգու բաժին» եւ այլ հարմարություններ: Նույնպիսի բնույթ ուներ «Ռուսական» բաղնիքի տիրոջ՝ տ. Սամարովայի արած ռեկլամը: Բաղնիքի տիրուհին թերթիկի մի քանի համարներում բնակչությանը հայտնում է, որ իր բաղնիքի սակագինը «մատչելի» է, եւ հարմարությունները՝ «հրաշալի»: Այդ բաղնիքը գտնվում էր Մոլոկանի (Կարմիր բանակի) փողոցի վրա:

Քաղաքի շատ թե քիչ հարմարավետ երրորդ բաղնիքը Համբարձում Եղիազարյանին պատկանող բաղնիքն էր, որ նույնպես ուներ ընդհանուր բաժիններ: Պարսկական «համամները» 20-րդ դարի սկզբներին արդեն գրեթե իսպառ դադարել էին գոյություն ունենալուց, մնացել էին միայն դրանց «համամային» խղճուկ մնացորդները:
Թ. Խ. Հակոբյան, Ա. Պ. Սիմոնյան՝ «Երեւան»

Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Դիտվել է 642 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan