Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 20.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Դոնալդ Թրամփը ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ կհան... Ես երբեք չեմ մոռանա Բիլ Քլինթոնի աջակցություն... Բնակիչներին հայտնաբերել են մահացած Կողոպտել են Վլադիմիր Էտուշին ԱՄՆ հետախուզությունը հյուսիսկորեական 2-րդ սու... Իրաքյան Քրդստանը ողջունել է Բաղդադի հետ երկխո... Թիլլերսոնը կայցելի Պակիստան և Հնդկաստան Համայնքի ղեկավարն ասել է, որ ինձ պետք է զրկի ... Բեռլուսկոնին Իտալիայի բոլոր մարզերին կոչ է ար... ԱՄՆ-ն Պաղեստինին հորդորել է ճանաչել Իսրայել պ... Ալիեւին կանչել են «ատյա՞ն» Բրազիլիայում չեն ցանկանում մեղադրանք առաջադրե... Վաղը Երևանում կբացվի քիմիաթերապիայի ֆրանսիակա... Որ ապրանքներն են թանկացել միջազգային շուկայու... Կատալոնիան կզրկվի ինքնավարությունից Եվրոպայի հայկական չորրորդ համագումարին Էդվարդ... Ի՞նչ է սպասվում ավագանու հաջորդ նիստին Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատությա... 2017թ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել... Կարող ենք նաեւ սառեցնել բանկային հաշիվները, չ...
Ամենաընթերցված լուրերը
Դոնալդ Թրամփը ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ կհան... Ես երբեք չեմ մոռանա Բիլ Քլինթոնի աջակցություն... Բնակիչներին հայտնաբերել են մահացած Կողոպտել են Վլադիմիր Էտուշին ԱՄՆ հետախուզությունը հյուսիսկորեական 2-րդ սու... Իրաքյան Քրդստանը ողջունել է Բաղդադի հետ երկխո... Թիլլերսոնը կայցելի Պակիստան և Հնդկաստան Համայնքի ղեկավարն ասել է, որ ինձ պետք է զրկի ... Բեռլուսկոնին Իտալիայի բոլոր մարզերին կոչ է ար... ԱՄՆ-ն Պաղեստինին հորդորել է ճանաչել Իսրայել պ... Ալիեւին կանչել են «ատյա՞ն» Բրազիլիայում չեն ցանկանում մեղադրանք առաջադրե... Վաղը Երևանում կբացվի քիմիաթերապիայի ֆրանսիակա... Որ ապրանքներն են թանկացել միջազգային շուկայու... Կատալոնիան կզրկվի ինքնավարությունից Եվրոպայի հայկական չորրորդ համագումարին Էդվարդ... Ի՞նչ է սպասվում ավագանու հաջորդ նիստին Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատությա... 2017թ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել... Կարող ենք նաեւ սառեցնել բանկային հաշիվները, չ... Ո՞ր բժշկական կենտրոնին են վստահում հայ հայտնի... Հակառակորդի արձակած կրակոցից զինծառայող է զոհ... Հայտնի է դարձել Հին Եգիպտոսի կործանման պատճառ... 4 ամիս, 30-ից ավելի թեմաներ․ «Լուսավոր Հայաստ... «Ղարաբաղի» սիմվոլիկան փշրվեց Դա շատ լավ նախաձեռնություն է․ ԿԳ փոխնախարարը՝... Չին-ամերիկյան սկանդալ է հասունանում Մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազ... Ըստ հաղորդման` քննիչները հարկադրել են ցուցմու... Հրանտ Բագրատյանը ներկայացրել է Հայ Առաքելական... Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկնե... Լիոնել Մեսսին խփել է եվրոպական առաջնություննե... ԻՊ-ը նոր «սեպտեմբերի 11» է նախապատրաստում. Էշ... «Փրկության քարտեզը» կբարձրանա հայկական էկրան Հաջող մեկնա՞րկ, թե՞ տապալված բանակցություններ Կարագը թանկացել է Ռուսաստանում Ընդդեմ եւ հանուն բռնության Հերթը վոլեյբոլինն է Մոսկվայում հայազգի տղամարդու սպանության մեջ կ... Չինական դպրոց են կառուցում, բայց դեռ պարզ չէ՝... Վերջին պահերին խցում ում հետ է եղել Լևոն Հայր... Առաջին տիկինը՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան տոնի... Եթե «Հին Երեւանը» չլիներ, այդ 14 հուշարձան շե... ՃՈ-ն թույլ է տալիս, որ նախկին համարների տերեր... Պատերազմը Կորեայում կարող է դառնալ գլոբալ ողբ... Խոշոր հրդեհ Գեղարքունիքում, 4 տուժածներից 2-ն... Որտե՞ղ են 90-ականների համարձակ ու հետաքրքիր հ... Խաչատուր Գիշչյանին հնարավոր է սրտի շտապ վիրահ... Մի հատ շատ լավ գիրք ունեի մեքենայի մեջ, եթե դ... Կառավարության նիստը՝ լուսանկարներով (ֆոտոշարք...
Հարցում

Մեդիախոհանոց. Մամուլի լեզուն

Հայաստանի քաղաքական-հասարակական վերնախավի փոփոխության հետ մեկտեղ փոփոխությունների ենթարկվեց նաեւ մամուլի լեզուն։ Եվ դա բնական է։ Եթե ԱԺ պատգամավորը, պաշտոնյան լրագրողի հետ խոսում են «քուր ջանով», մեկ այլ լրագրողի սպառնում, որ ծնոտը կջարդեն, տեսախցիկների առջեւ չեն խորշում փողոցային բառապաշար օգտագործել, ապա ինչպե՞ս կարող է այդ լեզուն, բառապաշարը մուտք չգործել մամուլ։ Եվ ոչ միայն մուտք է գործում, այլեւ դառնում տեր ու տիրական։

Դիցուք՝ լրագրողը հարցազրույց է անում ճանաչված գեներալի կամ դեպքից դեպք ԱԺ այցելող օլիգարխի հետ։ Ի՞նչ անի նրանց դեպքում ոսկեղենիկ հայերենը, երբ լրագրողը ստիպված է հարցազրույցում խոսքը մեջբերել բառացի։ Ի վերջո, պաշտոնյայի, օլիգարխի կերպարը պետք է ամբողջական երեւա հենց իր խոսքով, իր արտահայտած յուրօրինակ մտքերով։ Մարդուց, որ ԱԺ պատգամավոր է դարձել ոչ ամենեւին օրենսդիր աշխատանքով զբաղվելու նպատակով, ի՞նչ էինք ակնկալում։ Որ հայերենի, իր խոսքի նկատմամբ բծախնդիր լինի՞, խոսի եւ գրի առանց քերականական եւ շարահյուսական սխալների՞, որ ծիծաղի չարժանանա՞ լրագրողական համայնքի կողմից։ Բայց չէ՞ որ ինքն էլ լավ գիտի, որ եթե որեւէ լրագրող իրեն մոտենում է հարցազրույցի խնդրանքով, ապա օրենքների մասի՛ն չէ, որ հարց է ուղղելու։ Ոչ էլ մայրենի լեզվով հոդաբաշխ պատասխան է ակնկալելու իրենից։ Եվ հենց այդ ոչ հոդաբաշխ պատասխանը, հայերենի նկատմամբ քամահրանքը, ժարգոնը ներխուժում են մամուլ, որը կարդում է մտավորականը, ուսանողը, դպրոցականը, քաղաքացին՝ առհասարակ։ Կարդում է, եւ դժվար է ասել՝ զվարճանո՞ւմ է դրանից, թե՞ տխրում։ Նա դպրոցում կարդացել է Թումանյան, Տերյան, Չարենց, Վարուժան, որոշ բաներ էլ նրանցից անգիր է արել։ Իհարկե, դժվար է այսօր Թումանյանի, Չարենցի, Տերյանի լեզուն դարձնել մամուլի լեզու եւ ընթերցող ունենալ։ Դժվար է, որովհետեւ երբ զրուցակիցդ խոսում է թաղի տղայի բառապաշարով, չես կարող զերծ մնալ այդ բառապաշարը հարցազրույցում չմեջբերելուց։ Հակառակ դեպքում՝ դա կհամարվի զրուցակցիդ խոսքի աղավաղում, մասնագիտական սխալ։ Եվ երեւում են նրանք՝ իրենց ողջ «հմայքով» ու թշվառությամբ։ Երեւում են նույնիսկ այն բանից հետո, երբ ռուս հերթական բարձրաստիճան պաշտոնյան առաջարկում է ռուսերենին պետական կարգավիճակ տալ Հայաստանում։ Ո՞վ եւ ինչպե՞ս պետք է հակադարձի ռուս պաշտոնյային։ Այն օլիգա՞րխը, ԱԺ պատգամավո՞րը, որը մայրենի լեզվին կարգին չի տիրապետում, եւ որի օգտագործած բառապաշարն անթարգմանելի ու անհասկանալի է նույնիսկ իր հայրենակիցների համար։ Էլ չենք խոսում նոր սերնդի պաշտոնյաների մասին, որոնք այդ դիրքին հասել են Հարվարդում, Օքսֆորդում, Սորբոնում դասընթացների մասնակցելուց, վկայագրեր ձեռք բերելուց հետո, ժամանակակից են, մամուլի ասուլիսներ հրավիրելիս էլ, մոդային տուրք տալով, անգլերեն եզրույթներ են օգտագործում՝ հապացույց այն բանի, որ իրենք լավ գիտեն անգլերեն։ Դե կարեւոր չէ, թե իրենց անգելերենի՝ այս կամ այն չափով իմացությունը ինչ է տալիս մեր երկրին կամ որքանով է օգնում բարեխիղճ ու արդար պաշտոնյա լինելուն։ Եվ ժարգոնին խառնված ռուսերենի ու անգլերենի առջեւ խեղճանում, նահանջում է հայերենը, գրական լեզուն, որն անպաշտպան է մնացել այդ գրոհին դեմ-հանդիման։

Իսկ մեկ դար առաջ Վահան Տերյանի մտահոգությունը, թե կարճ ժամանակամիջոցում մեր լեզուն ավելի շատ օտար բառեր է ընդունել եւ յուրացրել իր մեջ՝ կուլտուրական կյանքի այս կամ այն երեւույթի, այս կամ այն հասկացողության հետ կապված, քան նախկին շրջանի մի քանի տասնյակ տարիների ընթացքում, շարունակում է մնալ որպես ահազանգ։

Թագուհի Հակոբյան

Դիտվել է 436 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan