Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 17.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ... Ալիեւը չի՞ գնա Կիեւ «Ժամանակ». Հայ-ռուսական նոր սկանդալ «Հրապարակ». Կաշառք՝ պետտուրքի անվան տակ «Առավոտ». Ալիևը հենց Բաքու հասնի, կսկսի հավաս... «Ժամանակ». Դոն Պիպոյի կողմնակիցները գրոհ են ս... «Հրապարակ». Վարչապետն անակնկալ այցելել է Լոռի «Ժողովուրդ». Ընտրակեղծարարը՝ թեկնածու Փոթորիկն ուղեղներում «Ժողովուրդ». Չկա ամենակարևորը՝ գողն ու գողոնը «Հրապարակ». «Կենտրոն» հեռուստաընկերության 15-... «ժողովուրդ». ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ... «Հրապարակ». «Ելքը» որոշել է կարգի հրավիրել Ար...
Ամենաընթերցված լուրերը
Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ... Ալիեւը չի՞ գնա Կիեւ «Ժամանակ». Հայ-ռուսական նոր սկանդալ «Հրապարակ». Կաշառք՝ պետտուրքի անվան տակ «Առավոտ». Ալիևը հենց Բաքու հասնի, կսկսի հավաս... «Ժամանակ». Դոն Պիպոյի կողմնակիցները գրոհ են ս... «Հրապարակ». Վարչապետն անակնկալ այցելել է Լոռի «Ժողովուրդ». Ընտրակեղծարարը՝ թեկնածու Փոթորիկն ուղեղներում «Ժողովուրդ». Չկա ամենակարևորը՝ գողն ու գողոնը «Հրապարակ». «Կենտրոն» հեռուստաընկերության 15-... «ժողովուրդ». ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ... «Հրապարակ». «Ելքը» որոշել է կարգի հրավիրել Ար... «ժողովուրդ». Երբ լրագրողներին չեն սիրում «Հրապարակ». Լեհաստանին «աչքալուսանք» են տանել... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար Ալիեւը «հանձնվե՞լ է» «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը վաճառվում է Մալթայում պայթեցրել են երկրի իշխանությունների... Պենտագոնը Իրաքի իշխանություններին և քրդերին կ... Կուբայում ամերիկացի դիվանագետները ենթարկվել ե... Մակքեյնը Բաղդադին զգուշացրել է ամերիկյան զենք... Թրամփը միանգամայն հնարավոր է համարում Իրանի մ... Հղի Քեյթ Միդլթոնը մասնակցել է մանկական տոնահա... Աֆղանցի դիվանագետները նախընտրում են չվերադառն... Իտալիան հրշեջ ինքնաթիռներ է ուղարկել Պորտուգա... Իրաքի բանակը վերահսկողություն է հաստատել Քիրկ... Մեյը և Մակրոնը միասին կպայքարեն, որպեսզի Իրան... Իմ հետ «դու»-ով չխոսես. Լեզվակռիվ Եգորյանի դե... Ամերիկյան պատվիրակությունը Անկարայում կքննարկ... Ֆեդերերը կրկին ուժեղ էր Նադալից Նավթի գնանկման կորուստը ՕՊԵԿ-ում գնահատվում է... Մեդալը չէ, որ ինձ պարտավորեցնում է․ Անդրանիկ ... Ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություննե... Երեք անձ ձերբակալվել է՝ ավազակությամբ խոշոր չ... Նախագահը Ժնևում պարգևներ է հանձնել շվեյցարահա... Ըմբռնումով մոտենանք Հասմիկ Պապյանի ֆեյսբուքյա... Անկարան իր գործողությունները Իդլիբում համաձայ... Մեր օրերում Երևան քաղաքում կա բնական մթերքի ս... «Կոնվերս» բանկից հափշտակված 200 հազար ԱՄՆ դոլ... Թուրքիայի պառլամենտում ճգնաժամը ԱՄՆ հետ համար... 2000 դրամը մեզ չի աղքատացնի. բարեգործական համ...
Հարցում

Եզրափակչից առաջ

ԱՄՆ-ում` «International Champions Cup-2017»-ի շրջանակներում նոր մրցաշրջանների նախօրեին կայացավ հերթական ստուգողական հանդիպումներից մեկը՝ իսպանական Ռեալ Մադրիդը հանդիպեց անգլական Մանչեսթեր Յունայթեդին: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ՝ Հենրիխ Մխիթարյանը այս անգամ ընդգրկված չէր Մանկունյանցիների մեկնարկային կազմում: Ժոզե Մոուրինյոն ընտրել էր փորձնական կազմի հերթական տարբերակներից մեկը՝ խաղադաշտ դուրս բերելով հետևյալ ֆուտբոլիստներին՝ Ռոմերո, Ֆոսու-Մենսա, Բայի, Ջոնս, Դարմիան, Կարիկ, Ֆելաինի, Պերեյրա, Մարսիալ, Լինգարդ, Ռեշֆորդ: Իսկ ահա արքայական ակումբը դուրս էր եկել մոտավորապես իր հիմնական կազմով՝ Նավաս, Կարվախալ, Վարան, Նաչո, Մարսելո, Կրոս, Մոդրիչ, Իսկո, Լուկաս, Բեյլ, Քարիմ Բենզեմա:

Քանի որ օգոստոսի 8-ին Ռեալ Մադրիդն ու Մանչեսթեր Յունայթեդը վիճարկելու են Եվրոպայի Սուպերգավաթը, ուստի երկուսի համար էլ այս հանդիպումը միանշանակ կարևոր էր, նախ և առաջ, միմյանց մանրամասնորեն հետախուզելու, զգալու և ճանաչելու համատեքստում:

Խաղը սկսվեց թե՛ Ռեալի և թե՛ Մանչեսթեր Յունայթեդի ակտիվ գործողություններով, 7-րդ րոպեին Ռեալի դարպասապահ Նավասը դժվարությամբ ետ մղեց առաջին րոպեներից սկսած Կարմիր Սատանաների ամենաեռանդուն ֆուտբոլիստի՝ Ջեսսի Լինգարդի թնդանոթային հարվածը: Ստուգողական վերջին հանդիպումներում ակնհայտորեն ընդգծվել է Յունայթեդի ակադեմիայի սան՝ Ջեսսի Լինգարդի խաղը, այժմ մենք տեսնում ենք ավելի արագաշարժ, ավելի մտային ու դինամիկ, ավելի կարգապահ և աշխատասեր, նաև կարելի է ասել ամենահաս Լինգարդի, ով չի զլանում օգնության հասնել պաշտպաններին, գրոհները սկսել կիսադաշտի խորքերից, իրացնել մեծ ծավալի աշխատանք՝ կազմակերպելով դիրքային գրոհներ, և արդեն իրեն բնորոշ ձևով՝ հեռվից վտանգավոր հարվածներ ուղղել դեպի դարպասը: Հանդիպման առաջին խաղակեսի 41-րդ րոպեին կրկին Ջեսսի Լինգարդը նույնանման հուժկու հարվածով փորձեց գրավել Ռեալի դարպասը, սակայն այս անգամ հարվածը շեղ ստացվեց:

Առաջին խաղակեսի ավելացրած րոպեին Մանկունյանցիների հարձակվող՝ Անթոնի Մարսիալը հիրավի ֆանտաստիկ դրիբլինգով իր ետևում թողեց Ռեալի առնվազն երեք ֆուտբոլիստների և գոլային դիպուկ փոխանցում կատարեց Լինգարդին, ով հեշտությամբ մեկ հպումով գնդակն ուղարկեց մադրիդցիների գրեթե անպաշտպան դարպասը:

Իսկ Ռեալի կազմում, ինչպես միշտ իր կառուցողական և ճկուն խաղով ավելի շատ աչքի էր ընկնում Լուկա Մոդրիչը: Առաջնագծում նա փորձում էր սրել խաղը, անակնկալ, հատող փոխանցումներով իր թիմակիցներին դուրս բերել հարվածային դիրք:

Երկրորդ խաղակեսում Մանչեսթեր Յունայթեդի հիմնական կազմում հայտնվեցին՝ դարպասապահ Դե Խեան, Հենրիխ Մխիթարյանը, Լուկակուն, Պոգբան, Անդեր Էրերան: Իր թիմի կազմում փոփոխություններ կատարեց նաև արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Երկրորդ խաղակեսում Մանչեսթեր Յունայթեդը հանդես էր գալիս իր առաջին՝ հիմնական կազմով, իսկ ահա Ռեալը իր երկրորդ կազմով:

51-րդ րոպեին Անդեր Էրերան մեջքի հատվածում վնասվածք ստացավ, նրան փոխարինեց Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլային ակադեմիայի սան՝ 20-ամյա Սքոթ Մըքթոմինայը, ով բավականին վստահ էր գործում:

68-րդ րոպեին Յունայթեդի նորեկներից՝ Լինդելյոֆը սեփական տուգանային հրապարակում վայր գցեց Ռեալի 19-ամյա պաշտպան՝ Տեոյին, մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, գնդակին մոտեցավ Կազիմիրոն և անվրեպ հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը:

Մարուան Ֆելաինին 83-րդ րոպեին մեն մենակ դուրս եկավ հարվածային դիրք, սակայն չկարողացավ իրացնել գրեթե 100 տոկոսանոց գոլային պահը:

Խաղի հիմնական ժամանակում հաշիվն անփոփոխ մնաց և հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածներով: Ավելի դիպուկ գտնվեցին Մանկունյանցիները: Հավելենք նաև որ Հենրիխ Մխիթարյանը իր 11 մետրանոց հարվածը վստահ և գեղեցիկ իրացրեց:

Զավեն Մխիթարյան

 

 

Դիտվել է 1335 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan