Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (նկարներ) Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա... Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությո... Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ Պայթյուն և հրդեհ Եղվարդում ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է 2017 թվականի առաջին կիս... Լեհաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել... «Роснефть»-ն ու Իրաքյան Քուրդիստանը համատեղ ծ... Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դ... Դոնալդ Թրամփը կարող է պատմության մեջ մնալ որպ...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (նկարներ) Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա... Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությո... Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ Պայթյուն և հրդեհ Եղվարդում ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է 2017 թվականի առաջին կիս... Լեհաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել... «Роснефть»-ն ու Իրաքյան Քուրդիստանը համատեղ ծ... Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դ... Դոնալդ Թրամփը կարող է պատմության մեջ մնալ որպ... Հաագայի դատարանում դատում են ցեղասպանություն ... Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման... Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստ... ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը կոռուպցիայի դեմ պա... Ակտիվ ընդդիմադիրների 30-40 տոկոսը ՀՀ-ից դուրս... Նախագահը հանդիպում է ունեցել «Սահմանադրական դ... Կապանում պատռել են «Երկիր Ծիրանի» կուսակցությ... Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ... Հայցն այնքան ծիծաղելի է, որ իմաստ չունի փաստա... Ռուսաստանցիների իրական եկամուտները զգալիորեն ... «Վանաձոր» ՔԿՀ կալանավորված պետի ինքնազգացողու... Շվեդիայի ԱԳ նախարարը խոսել է քաղաքականության ... Արմեն Ջիգարխանյանի «ընտանեկան լվացքը» շարունա... Ուսանողները ԿԳՆ-ի դիմաց սպասում են նախարարին,... ԵՄ-ն բացել է իր խաղաքարտերը․ ՀԿ-ներն առաջարկո... Քիրկուկում հարձակում է տեղի ունեցել ոստիկանու... Տղամարդիկ արտագնա աշխատանքի են գնում, կանայք ... Ներսես Պողոսյանին իր կամքին հակառակ են բերել ... Իրադրությունը Իրաքյան Քուրդիստանում չի կարող ... Կարդա եւ ծանիր զքեզ Նոր էլեկտրագնացքը շահագործվելու է Գյումրի-Երև... Ֆինանսական չարաշահումների վերաբերյալ քննված ք... ՀՀԿ-ականների ու ԲՀԿ-ականների պայքարը՝ Անիում.... Նախագահի մրցանակին է արժանացել IPod ապրանքանի... Հնդկաստանում փլվել է ավտոբուսի կայանատեղին, կ... Խոշոր վթար Զովունիում, շրջվել է էլեկտրասյունը... ՊՆ-ի «ճաշն ուտել» չեն պատրաստվում Ամփոփվել են «Արեւորդի» 7-րդ միջազգային բնապահ... Ասաց, որ քեզ չեմ վստահում, դու իմ թիմից չես․ ... Ռամը՝ մեզ օգնական
Հարցում

«ԱԿՈւՆՔ»-ի ակունքը կամ Մարո Մուրադյանի անուրանալի վաստակը

21.07.2017 թ. «Հրապարակ» թերթում կարդացի լրագրող Անի Խուդավերդյանի անդրադարձը արդի «Ակունք» համույթի համերգին և զայրույթ ապրեցի երախտամոռության աններելի փաստից։ Կարող եք կարդալ այդ նյութը նաև իմ էջում։

Հայ երգի մեծ երախտավոր Հայրիկ Մուրադյանի երջանկահիշատակ դուստր Մարո Մուրադյանը մեծ ներդրում ունի գիտական բարբառագիտության բնագավառում, իսկ լայն հասարակությանը նա հայտնի է հայ ավանդական երգի տարածման ու պահպանության ասպարեզում թողած իր մեծ ավանդով։ Լինելով ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող՝ բարբառների հավաքչական աշխատանքներին զուգընթաց նա հավաքել ու գրառել է բազմաթիվ ու բազմազան ժողովրդական երգեր ու խաղիկներ՝ կորստից փրկելով ու ժողովրդին վերադարձնելով այդ գանձերը։

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտում Մարո Մուրադյանի համառ ջանքերով անցյալ դարի 70-ական թթ. ծնունդ է առել «Ակունք» ազգագրական համույթը ։ Անուրանալի է այդ համույթի դերը ավանդական հայ երգի նկատմամբ ժողովրդին մեծ հետաքրքրություն ու սեր ներշնչելու, խանդավառելու գործում։ «Ակունք»-ի ծնունդը երևույթ էր, ազգային ոգու զարթոնք, նոր մոտեցում համազգային խնդիրներին և վերջին հաշվով՝ ազգային արժեհամակարգի վերագնահատություն։

Հայ ավանդական երգը ժողովրդին մատուցելու գաղափարի շուրջ համախմբվեցին ինստիտուտի տարբեր բաժինների գիտաշխատողներ Անի Հանեյանը, Սևակ Ղուկասյանը, Ամալյա Սարգսյանը, Վարագանուշ Առաքելյանը, Մարինե Հաննեյանը, Պերճուհի Վարդապետյանը, Մելադա Աղաբեկյանը, Նվեր Սարգսյանը և շատ ուրիշներ։ Համույթի կայացմանը ջերմությամբ աջակցել է ինստիտուտի ղեկավարությունը՝ երջանկահիշատակ գիտնականներ Գևորգ Ջահուկյանը, Նվարդ Պառնասյանը, Էդ. Աղայանը, Սերգեյ Աբրահամյանը, Հովհ. Մուրադյանը, Վարագ Առաքելյանը… Կարելի է ասել, որ այդ տարիներին երգում էր ողջ ինստիտուտը։

Անվանակոչությունից հետո (1977թ.) «Ակունք» համույթը լայն ճանաչում ձեռք բերեց։ Սփյուռքում այդ համույթի գործունեության մասին մշտապես բարձրաձայնում էր Սիլվա Կապուտիկյանը։ Այդ շրջանում Մարոն ստիպված էր խիստ ընրությամբ ընդունել խմբի մասնակիցներին։ Համույթի անդամներ դարձան Հարություն Փանոսյանը, Ջեմմա Բառնասյանը, Արտակ Վարդանյանը, Վարդուհի Հեբոյանը, Ժաննա Գալստյանը, Էլիզա Չախոյանը, Արմենակ Եղիազարյանը և ուրիշներ։ Բացի Վան-Վասպուրականի ավանդական պարերգերից, ազգային-ազատագրական պայքարի երգերից, օրորոցայիններից, աշխատանքային երգերից ու սիրերգերից, որոնք այնպիսի՜ գուրգուրանքով, ջերմությամբ ընտրում էր Մարոն Հայրիկի երգերից, «Ակունք»-ի երգացանկ ներմուծվեցին ազգագրական այլ գոտիներ ներկայացնող մարգարիտներ՝ շնորհիվ հավաքչական աշխատանքների, որ ծավալել էին երիտասարդ բանահավաքները հանրապետության ողջ տարածքում։

Մարոն բացառիկ մտավորական էր՝ լայնախոհ, շատ զարգացած, նրբազգաց ու նրբաճաշակ։ Ի դեպ՝ նա շատ խստապահանջ էր և անգամ՝ անհանդուրժող ու կտրուկ։ Հիմա՝ տարիներ անց, երբ այսպիսի շիլաշփոթ է տիրում մեր ազգային երգարվեստի բնագավառում, առավել հասկանալի դառնում նրա անհանդուրժողականությունը միջակությունների հանդեպ։ Ունենալով երաժշտական բարձրագույն կրթություն (ավարտել էր նաև կոնսերվատորիայի խմբավարական բաժինը)` Մարոն չէր խրախուսում սիրողական մակարդակը, չէր հանդուրժում ավելորդ խաղիկներով մեր տոհմիկ երգի ազնվական պարզությունը արժեզրկողներին։

Հայ ավանդական երգը սերունդներին փոխանցելու գործում Մարո Մուրադյանի առաքելության կարևորությունը գիտակցող բոլոր մտավորականների անունից խնկարկում ենք նրա պայծառ հիշատակը ։ «Ակունք» համույթի ցանկացած համերգի առիթով շնորհակալական խոսք ասելիս հարկ է հնչեցնել երջանկահիշատակ Մարո Մուրադյանի անունը։

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեմմա Բառնասյան

Դիտվել է 310 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan