Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ...
Ամենաընթերցված լուրերը
Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20...
Հարցում

Մինչ մեր պաշտոնյաները հանգստանում են․․․


Մի դասախոս ունեինք, հիմա չկա, շատ վախկոտ էր։ Դա մեզ դուր էր գալիս ու անընդհատ հնարքներ էինք բանեցնում, որ նրան վախեցնենք։

Մի օր էլ չղջիկ բերեցինք լսարան, թղթի մեջ փաթաթած, դրեցինք նրա ամբիոնի բաց դարակի խորքում։

Դասախոսությունը կարդալու ժամանակ չղջիկը սկսեց ալարկոտ շարժվել։ Հետո թղթի միջից դուրս եկավ ու․․․ Դե լույսին աչքերը սովոր չէր ու քոռ- քոռ այս ու այն կողմ էր թռչում։

Ուսանողներով նախօրոք պայմանավորվել էինք, որ բոլորը աղմուկ - աղաղակով դուրս կփախչեն լսարանից և ինձ ու դասախոսիս թողնեն լսարանում մենակ։ Այդպես էլ արեցին։

Երբ դասախոսս իմ գոռոցի ու օգնության կանչերի ներքո համարյա գժվել և ուզում էր դուրս փախչել, չկարողացավ։ Երեխեքը դրսից դուռը փակել էին, ինչպես պայմանավորվել էինք ու մեզ չէին թողնում, որ դուրս գանք։ Հենց այդտեղ էլ սկսեցի բանեցնել իմ ամենամեծ հնարքը։

-Նա թռչող օձ է,- գոռում էի ու դասախոսիս  քաշքշելով պատերին էինք խփվում։

Էդ խեղճ դասախոսս աչքերը փակել ու միայն իմ ձայնով էր առաջնորդվում․

-Վա՜յ, աչքդ չբացես, հարձակվում, ֆշշացնում է ու ինքս ինչ ձայն ասես, հանում էի։

Երեխեքն էլ միջանցքում գոռոցներն էին դրել՝ վա՜յ օձը մեր Հասմիկին ու էսինչին ուտում է, հասե՜ք։

Գոռոցների վրա մեր ամբիոնի վարիչն ու դեկանը դուրս եկան՝ ի՞նչ օձ․․․
-Լսարանում է։
-Բա դուռն ինչու՞ եք դասախոսի և ուսանողի վրա փակել։

․․․․

Մեր դեկանը կենդանաբանության մասնագետ էր և ախ ու վախ չուներ։ Մի կողմ քաշվեք,- հրամայեց։

Երբ դուռը բացեցին, դեկանը վստահ քայլերով մոտեցավ և նայեց պատի անկյունում կուչ եկած դասախոսիս ու արծիվ կտրած ուսանողուհուն։ Մեզնից քիչ հեռու պատից կառչած էր չղջիկը։ Երկու մատով թղթով բռնեց չղջիկին ու տարավ գցեց ոչ ավել, ոչ պակաս, զուգարան։ Դասախոսս էլ համարյա կիսակաթվածահար, չիմանալով, թե ինչ է անում, մի րոպե հետո մտավ նույն զուգարան ու մի գոռոց ենք լսում, մի՜ գոռոց, մինչև հիմա ձայնն ականջումս է։

Թե ինչ սեանսներ էր զուգարանում տվել չղջիկը, միայն պատկերացնել կարելի է․․․

Ինչու՞ հիշեցի այս դեպքը։ Մեր պաշտոնյաները հանգստանալու են գնացել, ամեն մեկը մի ծովափում, մի լողափում, դուռը մեր ետևից փակել ու․․․ սարսափազդու ձայներ․․․ Վթար, վթար, էլի վթար։ Պարան, կախված ու էլի պարան։ Օձ, կարիճ ու էլի օձ։ Շոգ, անասելի շոգ ու խեղդուկ։ Մահ, սպանություն, բռնաբարություն, էլի մահ։
Նայու՞մ եք լրահոսը։

Ոնց որ մեր պաշտոնյաները դուրս են փախել, դուռը հետևից փակել, իսկ ներսում սարսափ ֆիլմ է՝ վթարներ, սպանություններ, հաշվեհարդարներ, «ռազբորկաներ», այնպիսի բաներ, որ մահը ցանկալի է դառնում։ Արդեն սկսել եմ մտածել, որ Հայաստանում էլ ուրիշ թեմա չկա՝ երբ պաշտոնյաները չկան, ընտրվում է նրանց համարժեք մի թեմա․․․

Հուլիսի 27-ից էլ ասում են այնպիսի շոգ է գալիս, որ դրա կողքին մեր պաշտոնյաները հովեր ու զովեր են․․․

Ինչևէ, պաշտոնյաները հանգստանում են, իսկը առիթ է, մի քիչ էլ մենք հանգստանանք նրանցից․․․ Մեր կարողությունը դրան է հերիքում։ Անուշ։ 

Հասմիկ Բաբաջանյան

Դիտվել է 1494 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan