Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 23.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 23-ի համար Սաակաշվիլին ռազմական բնույթի հայտարարությունն... Ճապոնիայի խորհրդարանում կրկին հաղթել է իշխող ... Արսենալը կամային հաղթանակ տոնեց Էվերթոնի նկատ... Ոստիկանությունը հայտնաբերել է անգղի որս կատար... Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում հ... Ինչի՞ համար են նախատեսված համակարգչի այս կոճա... Հրդեհ Դավթաշենի շենքերից մեկի 9-րդ հարկում Օդի ջերմաստիճանն առաջիկայում էապես չի փոխվի Աջակողմյան ղեկով մեքենանե՞րն են վտանգ ներկայա... Թբիլիսիի քաղաքապետի անունը հայտնի է Իմ ստեղծագործական ազատությունն ու ինքնադրսևոր... Ով է ում խաբում Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 23-ի համար Սաակաշվիլին ռազմական բնույթի հայտարարությունն... Ճապոնիայի խորհրդարանում կրկին հաղթել է իշխող ... Արսենալը կամային հաղթանակ տոնեց Էվերթոնի նկատ... Ոստիկանությունը հայտնաբերել է անգղի որս կատար... Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում հ... Ինչի՞ համար են նախատեսված համակարգչի այս կոճա... Հրդեհ Դավթաշենի շենքերից մեկի 9-րդ հարկում Օդի ջերմաստիճանն առաջիկայում էապես չի փոխվի Աջակողմյան ղեկով մեքենանե՞րն են վտանգ ներկայա... Թբիլիսիի քաղաքապետի անունը հայտնի է Իմ ստեղծագործական ազատությունն ու ինքնադրսևոր... Ով է ում խաբում Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ...
Հարցում

Տեղափոխել են ծառերը, կտեղափոխեն նաև Մոնթեի հուշաքարը

Սույն լուսանկարն արված է ծառերը տեղափոխելուց առաջ:

Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված հուշաքարը կտեղափոխվի ԵՊՀ երբեմնի հյուրատան դիմացից: Այդ մասին երեկ տեղեկացրեցին շինհրապարակում գտնվող աշխատակիցները:

Նախկին հյուրատան կից շենքերի բնակիչներից մեկը մեզ ահազանգել էր երեկ, որ ողջ օրն իրենց անհանգստություն պատճառող շինարարական աշխատանքները հերիք չեն, այժմ էլ գիշերը ժամը 3-ին եկել և հատել են հյուրատան դիմաց աճող ծիրանենին և տոնածառերը: Մենք շտապեցինք «հանցագործության վայր»: Պարզվեց, ծառերն իսկապես այլևս տեղում չեն, սակայն շինհրապարակում գտնվող աշխատակիցները տեղեկացրեցին, որ ծառերը ոչ թե հատվել են, այլ արմատներով հանվել և տեղափոխվել այլ վայր: Մենք, իհարկե կատակով, հարցրեցին հնարավոր է՞ վաղը գանք Մոնթեին նվիրված հուշաքարն էլ տեղափոխած լինեն, ինչին ի պատասխան աշխատակիցներն ասացին, որ շատ հնարավոր է, արդեն դիմել են քաղաքապետարան թույլտվություն ստանալու համար: Միաժամանակ նկատեցինք, որ հյուրանոցի շինարարական աշխատանքները ծավալվել են այս անգամ դեպի մայթեզր, հյուրանոցի մասշտաբները մեծացնում են՝ առաջ բերելով:

Հիշեցնենք, որ Մաշտոցի 52 հասցեում գտնվող ԵՊՀ հյուրատունն առաջիկայում վերածվելու է «Քրոուն պլազայի»։ Ինչպես հիշում եք, ԵՊՀ «Հյուրերի տունը» դեռ 2015 թվականին վաճառվել էր ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի, ով հայտնի է նաև Դերժավի Արկադ անունով, հորը պատկանող «Էս Էռ Հոթել» ՍՊԸ-ին։ Համալսարանի շենքը վաճառվել էր 2 մլրդ․ 2 մլն․ դրամով։ ԵՊՀ-ի «հավերժ» ռեկտոր Արամ Սիմոնյանը պատճառաբանել էր, որ այդ գումարով պետք է վերականգնեն մարզական համալիրը, որպեսզի «ուսանողների ֆիզկուլտուրայի եւ սպորտի դասերը եւ նրանց ֆիզիկական կուլտուրայով զբաղվելն ավելի նպատակասլաց լինի»։ Անցյալ տարի հայտնի դարձավ, որ Ստանիսլավ Համբարձումյանին պատկանող ընկերությունը պայմանագիր է կնքել InterContinental Hotels Group-ի հետ, որի համաձայն հայաստանյան «Քրոուն Պլազա» ապրանքանիշի հավատարմագրային ղեկավարմանը կհանձնվի Մաշտոցի 52 հասցեում գտնվող շենքը։

Դիտվել է 618 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan