Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 23.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 23-ի համար Սաակաշվիլին ռազմական բնույթի հայտարարությունն... Ճապոնիայի խորհրդարանում կրկին հաղթել է իշխող ... Արսենալը կամային հաղթանակ տոնեց Էվերթոնի նկատ... Ոստիկանությունը հայտնաբերել է անգղի որս կատար... Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում հ... Ինչի՞ համար են նախատեսված համակարգչի այս կոճա... Հրդեհ Դավթաշենի շենքերից մեկի 9-րդ հարկում Օդի ջերմաստիճանն առաջիկայում էապես չի փոխվի Աջակողմյան ղեկով մեքենանե՞րն են վտանգ ներկայա... Թբիլիսիի քաղաքապետի անունը հայտնի է Իմ ստեղծագործական ազատությունն ու ինքնադրսևոր... Ով է ում խաբում Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 23-ի համար Սաակաշվիլին ռազմական բնույթի հայտարարությունն... Ճապոնիայի խորհրդարանում կրկին հաղթել է իշխող ... Արսենալը կամային հաղթանակ տոնեց Էվերթոնի նկատ... Ոստիկանությունը հայտնաբերել է անգղի որս կատար... Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում հ... Ինչի՞ համար են նախատեսված համակարգչի այս կոճա... Հրդեհ Դավթաշենի շենքերից մեկի 9-րդ հարկում Օդի ջերմաստիճանն առաջիկայում էապես չի փոխվի Աջակողմյան ղեկով մեքենանե՞րն են վտանգ ներկայա... Թբիլիսիի քաղաքապետի անունը հայտնի է Իմ ստեղծագործական ազատությունն ու ինքնադրսևոր... Ով է ում խաբում Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ...
Հարցում

Հաղթանակ Մխիթարյանի օգնությամբ

Քիչ առաջ ԱՄՆ-ում` «International Champions Cup-2017»-ի շրջանակներում կայացավ Մանչեսթեր քաղաքը ներկայացնող երկու թիմերի՝ Յունայթեդի և Սիթիի երկար սպասված հանդիպումը: Անհաշտ մրցակիցները գալիք մրցաշրջանից առաջ ստուգողական հանդիպումների ընթացքում փորձարկում են իրենց նոր ֆուտբոլիստներին՝ հնարավորություն տալով նրանց ավելի ինտենսիվորեն մտնել և համակերպվել այլ մարտավարությունների, այլ մտածողության շրջանակից ներս: Պատմության մեջ սա առաջին դեպքն էր երբ մանչեսթերյան ակումբները հանդիպեցին միմյանց օտար հողի վրա:

Յունայթեդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղի հենց առաջին րոպեններից մարտական կազմ էր դուրս բերել, որում ընդգրկված էին` դարպասապահ Դե Խեան, պաշտպան Անտոնիո Վալենսիան, կիսապաշտպաններ՝ Անդեր Էրերան, Պոլ Պոգբան, հարձակման գծում հանդես էին գալիս՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ՝ Հենրիխ Մխիթարյանը, Մարկուս Ռաշֆորդը, Ռոմելու Լուկակուն, Լինգարդը:

Իսկ ահա Մանչեսթեր Սիթիի կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ պաշտպանը՝ ահռելի գումարներով՝ Տոտտենհեմ Հոտսպուրից տեղափոխված Քաել Ուոքերը, նաև ևս մեկ այլ գեր թանկարժեք ձեռք բերում՝ 23-ամյա բրազիլացի դարպասապահ՝ Էդերսոն Սանտանան:

Հենց առաջին րոպեներից խաղն ավելի ակտիվ սկսեցին Կարմիր Սատանաները, նրանք ավելի շատ էին գրոհում, արագորեն անցնում էին հակառակորդի կիսադաշտը, ստեղծում վտանգավոր պահեր: Ինչպես նախորդ երկու խաղերում, այնպես էլ այս խաղում Յունայթեդի լավագույն ֆուտբոլիստը միանշանակ Հենրիխ Մխիթարյանն էր: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա արդեն վստահաբար կարելի է ասել, որ Մխիթարյանը իր այս խաղով ունենանալու է էլ ավելի լավ մրցաշրջան՝ երկրպագուներին պարգևելով գոլառատ, գեղեցիկ պահերով լի ֆուտբոլ: Հենոն շատ արագ էր գործում, կազմակերպում էր իր թիմի գրոհները, գնդակներ մատակարում Ռաշֆորդին, Լուկակուին, ապա հենց ինքը վտանգավոր հարվածներ էր կատարում՝ խաղի 20-րդ րոպեին Մխիթարյանը հուժկու հարվածով փորձեց դարպասապահ Էդերսոնի զգոնությունը:

Մանչեսթեր Սիթին ևս փորձում էր գրոհել, գոլային պահեր ստեղծել: Ակտիվ խաղով աչքի էր ընկնում Ռահիմ Ստերլինգը, որոշ դրվագներում նաև արգենտինացի Սերխիո Ագուերոն: 25-րդ րոպեին Ստերլինգ կարող էր բացել խաղի հաշիվը, սակայն նրա հարվածը չեզոքացրեց Դավիդ դե Խեան, Սիթիի վինգեր Պատրիկ Ռոբերտսին 30-րդ րոպեին չհաջողվեց իրացնել ընձեռված գոլային լավ հնարավորությունը: Իսկ ահա Մանչեսթեր Յունայթեդի թերևս այս տարվա գլխավոր ձեռքբերումը՝ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն արդարացրեց բոլոր սպասումները՝ 37-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ: Լուկակուն օգտվեց Սիթիի դարպասապահ Էդերսոն Սանտանայի թույլ տված կոպիտ սխալից, շրջանցեց նրան, ապա գնդակը սառնասրտորեն ուղարկեց դարպասը: Երկու րոպե անց Հենրիխ Մխիթարյանի փայլուն խաղի և գոլային փոխանցման շնորհիվ Յունայթեդը կրկնապատկեց խաղի հաշիվը՝ գոլի հեղինակ դարձավ Մարկուս Ռաշֆորդը:

Ինչպես և սպասվում էր երկրորդ խաղակեսում թիմերի մարզիչները հիմնական կազմերում մի շարք փոփոխություններ կատարեցին: Յունայթեդի կազմում խաղադաշտը թողեցին Դե Խեան, Մխիթարյանը, Բլինդը, Պոգբան, Վալենսիան, Լինգարդ, Ռաշֆորդը: Ընդհանուր առմամբ երկրորդ խաղակեսն ավելի նվազ ու անհետաքրքիր պայքարով անցավ, թիմերը հիմնականում փորձարկեցին նոր, ավելի քիչ խաղային պրակտիկա ստացած ֆուտբոլիստների: 52-րդ րոպեին Յունայթեդի հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող էր իր երկրորդ գոլը խփել, սակայն բելգիացու զորեղ հարվածից հետո Սիթիին արդեն օգնության հասավ դարպասաձողը: Խաղն ավարտվեց 2-0 հաշվով, Մանչեսթեր Յունայթեդը տարավ իր հերթական հաղթանակը:

Հուլիսի 23-ին կրկին ԱՄՆ-ում, «International Champions Cup-2017»-ի շրջանակներում, Մանչեսթեր Յունայթեդը կհանդիպի Ռեալ Մադրիդին:

Զավեն Մխիթարյան

Դիտվել է 709 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan