Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ...
Ամենաընթերցված լուրերը
«Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված) Չեխիան ընտրեց իր Թրամփին Զանգում եք Ժողովրդական դերասանին, հարցնում եք... Սլովենիայում նախագահական ընտրությունների երկր... «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրա... Ռադիոհաղորդավարուհու առողջական վիճակը գնահատվ... Իսկ դու որտե՞ղ ես Նախարարը պահանջել է առանձնահատուկ ուշադրությո... Վալերի Միրզոյանը անհարգալից վերաբերմունք է դր... Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում... Կոչ ենք անում ուշադրություն հրավիրելու համար․... Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քա... Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր. պա... ԱՄՆ-ն ռմբակոծել է Ռաքան, ինչպես ժամանակին Դրե... Հայաստանում կա ազատագրման և ազգային պետությու...
Հարցում

Կենտրոնական բանկը դիտավորություն չունի

Չգիտեմ՝ ուրիշներն ինչպես, ես երբեք չեմ կարողացել հասկանալ Հայաստանի չափազանցված եւ չարդարացված մեծարանքը մշակութային գործիչների հանդեպ` ի հաշիվ եւ ի նսեմացում պետական-պատմական-ռազմական գործիչների: Էլ գրողների անունով Երեւանի կենտրոնում փողոցներ կոչել, էլ նրանց նկարները թղթադրամների վրա պատկերել… Ինչ է՝ Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, ԱՄՆ-ն, մյուսները մշակույթ չունե՞ն: Ունեն եւ այն էլ ինչպիսի՜ մշակույթ… Եվ, այդուհանդերձ, այդ երկրներում ի՞նչ են անում: Մշակութային գործիչների համար հիմնադրամներ են ստեղծում, թանգարաններ բացում, մշակութային, կրթական օջախներ են նրանց անուններով կոչում, ի հիշատակ նրանց՝ փառատոներ կազմակերպում, հետազոտություններ կատարում, նյութեր հրատարակում, այսինքն` ապահովում են անցյալի մշակութային գործիչների ներկայությունն այսօրվա մշակութային անդաստանում: 

Սակայն մշակութային գործիչների անուններով փողոց չեն կոչում, թղթադրամների վրա նրանց չեն պատկերում, որովհետեւ դրանք պետականության ատրիբուտիկա են, պետական-պատմական անձերին ու դեպքերը հիշելու եւ հիշեցնելու հարթություն: Մինչդեռ մեզանում ամեն ինչ հակառակն է ու գլխիվայր: Ահա այդ պատճառով էլ 3-րդ սերնդի թղթադրամների թողարկման կապակցությանբ հուլիսի 14-ին մի հարց-գրություն ուղարկեցինք Կենտրոնական բանկ:

Հարցադրումը Կենտրոնական բանկին

Գրությունում մասնավորապես ասված էր․ «Հարգելի պրն. Ջավադյան, թույլ տվեք Ձեզ անհանգստացնել ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամներին վերաբերող մի հարցով: Վստահ եմ` չեք առարկի, որ ազգային արժույթը, դրամանիշերը պետականության ատրիբուտ են: Հետեւաբար, կարելի՞ է հարցնել` ի՞նչ բացատրություն ունի իրողությունը, որ ՀՀ թղթադրամների վրա երբեք չի պատկերվում հայոց պատմությանը, պետականությանը, պետական գործիչներին առնչվող թեմատիկա: Դա արվում է միտումնավո՞ր, Արատտայից սկզբնավորված հայոց հազարամյակների պատմությունը, նվազագույնը 2000 տարի գոյություն ունեցած հայկական անկախ պետությունները, արքայատները եւ այժմ էլ 100 տարի գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետությունները նսեմացնելու դիտավորությա՞մբ, թե՞ կա այլ բացատրություն:

Ինչպե՞ս է պատահում, որ այս երկրագնդի վրա ապրող այն մի քանի բացառիկ ժողովուրդները, որոնց պատմությունը ոչ թե տեղանքի, այլ հազարամյակներում կերտված էթնոսի պատմություն է (հրեաները, հույները, հայերը, պարսիկները, ասորիները), մերօրյա իրենց պետություններում թղթադրամների վրա պատկերում են իրենց հազարամյակների ժառանգությունը` Իսրայելի շեկելի վրա, օրինակ, Սբ. Երուսաղեմի պարսպի Դռները` Յաֆֆայի, Սիոնի, Առյուծի եւ այլն, պարսկական ռեալի վրա` Պերսեպոլիսի շինություններից մինչեւ Դարեհ արքայի կնիքը, հունական դրահմայի վրա` Ապոլոնը, Աթենասը, Ալեքսանդրը, իսկ մենք ասես ոչ պատմություն ունենք, ոչ պետականության ժառանգություն… պատկերում ենք մշակութային գործիչների, այն էլ` 20-րդ դարի:
Իհարկե, կարելի է ասել՝ մենք եվրոպական երկրներից ենք օրինակ վերցնում, բայց Եվրոպայում, դիցուք՝ Մեծ Բրիտանիայում, ֆունտ ստերլինգի բոլոր բանկնոտների ճիշտ կողմում, ինչպեսեւ պետք է լինի, միայն թագուհին է: Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում պատահել է մշակութային գործիչների պատկերեն, բայց ոչ միայն նրանց: Թերեւս միայն Գերմանիան է, որ Երկրորդ աշխարհամարտից հետո վարվել է ինչպես ներկայիս Հայաստանը` բոլոր թղթադրամների վրա պատկերվել են մշակութային-գիտական գործիչներ, ընդ որում` ոչ առանձնապես հայտնի: Բայց դրա պատճառը տրիվիալ էր` որեւէ կերպ չհիշեցնել Գերմանիայի պատմության, պետականությունների մասին, որպեսզի ֆաշիզմի մասին հուշերն էլ չթարմանան: Անգամ Գյոթե կամ Բեթհովեն չեն պատկերել, թերեւս, որպեսզի Գերմանիայի իմպերիալ ուժի եւ շուքի հետ ասոցիացիա չստեղծվի:

Մինչդեռ ՀՀ թղթադրամների վրա անվերջ գիտամշակութային գործիչներ պատկերելը չի թվում, թե նման թելադրանք կամ արդարացում ունի: Հետեւաբար, ելնելով վերոշարադրյալից, խնդրում եմ Ձեր պատասխանը հետեւյալ երկու հարցերին.

1. Ինչո՞ւ են ՀՀ ԿԲ-ի կողմից անվերջ մշակութային թեմաներ հաստատվում ՀՀ թղթադրամների համար` ի հաշիվ եւ ի նսեմացում հայոց պետական-պատմական արժեքների, վայրերի եւ գործիչների: Դա ի՞նչ նպատակ է սպասարկում կամ ի՞նչ դիտավորությամբ է արվում:

2. Հարյուրավոր պատմական անցքերի, վայրերի ու անձերի թվից դժվա՞ր է ընտրել թեմաներ, որոնք․ ա) վերաբերեն հայոց պատմությանը եւ արքայատներին, բ) պատկերեն մեկ-երկու պետական, պատմական վայր, գ) ներկայացնեն մեկ-երկու արքա, պետական գործիչ` տասնյակ երեւելիների ու արժանիների թվից (թվարկված էին օրինակներ՝ խմբ.): Ինչո՞ւ դա երբեք չի արվում»:

Կենտրոնական բանկի պատասխանը

Այն որոշ կրճատումներով մեջբերում ենք. «Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների նախատեսվող թողարկմանը Ձեր անդրադարձի համար: Տեղեկացնենք, որ թղթադրամների թողարկումը ՀՀ ԿԲ գործառույթներից մեկի՝ ՀՀ ազգային արժույթի թողարկման մի մասն է միայն: Ձեր բարձրացրած հարցը վերաբերում է ընդհանրապես ՀՀ ազգային արժույթի թողարկմանը, որը ներառում է ե՛ւ թղթադրամները, ե՛ւ մետաղադրամները, ե՛ւ հուշադրամները:

Դրամաշրջանառության կանոնների համաձայն, թղթադրամները սովորաբար փոփոխության են ենթարկվում յուրաքանչյուր 10-15 տարին մեկ անգամ՝ հաշվի առնելով տեխնոլոգիական զարգացումները, պաշտպանական հատկանիշների արդիականացման անհրաժեշտությունը, այլ հանգամանքներ: ՀՀ նախորդ` 2-րդ սերնդի թղթադրամները շրջանառության մեջ են դրվել 1998-2003 թթ. ընթացքում, ուստի միջինում մոտ 15 տարի անց ՀՀ ԿԲ-ն որոշում է կայացրել թողարկել ՀՀ 3-րդ սերնդի կոմպոզիտային թղթադրամներ, որոնք առավելագույնս համապատասխանելու են ՀՀ ԿԲ պահանջներին, նկատի ունենալով երկու կարեւորագույն հանգամանք. 1) նոր թղթադրամներն ունենալու են պաշտպանվածության բարձր մակարդակ եւ 2) լինելու են ավելի երկարակյաց ու դիմացկուն, ինչը ենթադրում է դրամաշրջանառության ծախսերի էական կրճատում:
Թղթադրամների թեմաների ընտրությունը կախված է նրանից, թե ինչն է առավել արժեքավորում այս կամ այն երկիրը: Մոտեցումները տարբեր են. թղթադրամների վրա կարող են պատկերվել պետական այրեր կամ խորհրդանիշեր, պատմության, մշակույթի եւ արվեստի գործիչներ, տեսարժան վայրեր, ճարտարապետական կոթողներ, բուսական եւ կենդանական աշխարհ եւ այլն: Թեմաների այս բազմազանությունից, սակայն, ընտրվում է մեկը եւ կիրառվում թղթադրամների ամբողջ շարքի համար: Այսինքն՝ թղթադրամների շարքում մեկ անվանական արժեքի վրա չի կարող պատկերվել պետական այր, մյուսի վրա՝ ճարտարապետական կոթող, իսկ երրորդի վրա՝ կենդանական կամ բուսական աշխարհ: Այս առումով Ձեր 2-րդ հարցում նշած գաղափարն անհնար է թղթադրամների մեկ շարքի սահմաններում իրականացնել:

Դեռեւս ՀՀ 2-րդ սերնդի թղթադրամների թողարկման ժամանակ ՀՀ ԿԲ-ի կողմից ընտրվել է հայ մշակույթի եւ արվեստի մեծանուն ներկայացուցիչների պատկերման մոտեցումը, որը նաեւ կիրառվելու է նոր` 3-րդ սերնդի թղթադրամների նկատմամբ: Այս մոտեցումը հավանության է արժանացել ՀՀ ԿԲ կողմից ձեւավորված Գեղարվեստական կոմիտեի կողմից, որը, ի դեպ, հաշվի է առել պետական եւ հասարակական տարբեր կազմակերպությունների, ինչպես նաեւ քաղաքացիների` ՀՀ ԿԲ այցելուների կենտրոն ներկայացրած առաջարկները:

Այս առումով, Ձեր կողմից նշված «որեւէ դիտավորություն կամ հայոց պետական-պատմական արժեքների, վայրերի եւ գործիչների նսեմացում» չի կատարվում: Այստեղ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ 1-ին սերնդի թղթադրամների վրա պատկերված են եղել Էրեբունի ամրոցից գտածոներ, Գառնու տաճարը, Սասունցի Դավթի արձանը, Անահիտ աստվածուհին, Հայոց Տիգրան Մեծ արքան, Արարատ լեռը եւ այլ ազգային պատմական խորհրդանիշեր: Ի տարբերություն թղթադրամների, հուշադրամները` որպես արժույթի մեկ այլ տեսակ, թողարկվում են յուրաքանչյուր տարի: Դրանցում արտացոլվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են «Հայոց պետականությունը», «Հայ զորավարները», «Հայաստանը եւ միջազգային հանրությունը», «Անվանի անհատները», «Հայոց պատմությունը եւ մշակույթը», «Սպորտը», «Բուսական եւ կենդանական աշխարհը», այլ (բերված էին օրինակներ՝ խմբ.)»։

Ո՞րն է խնդիրը եվ լուծումը

ԿԲ պատասխանին ծանոթանալուց հետո, ըստ իս, ճիշտ կլինի, եթե ԿԲ-ում Գեղարվեստական կոմիտեին զուգահեռ, չասենք` դրա փոխարեն, Պատմաբանների կոմիտե ձեւավորվի: Նրանք արժանին կմատուցեն եւ հայոց պատմությանը, եւ պետականությանը, ինչը կարեւոր է որպես նախադեպ եւ բեկում:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է 447 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan