Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 19.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ընդունած մի շար... Արտակարգ միջադեպ Խարկովում, կա առնվազն վեց զո... Վթար Շվեյցարիայում, կա 37 տուժող Հասմիկ Պապյան․ սիրելի Լևոն, ներիր մեզ Մերիլենդյան մարդասպանին բռնել են Եվրոպական երկրներից այնպիսի բաներ են պատմում,... Ի՞նչ է թաքցնում «Պանտերայի» տնօրենը «Ժողովուրդ». Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Ա... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Հայկական ժամանակ»․ Որտեղ են գիշերում եւ ճաշո... «Ժամանակ». Ռուսական թալան-2. «Հարավկովկասյան ... «Հրապարակ». Ատոմակայանի կոնսերվացումը ձեւական... «Հրապարակ». Ընտանեկան բռնության կանխարգելման ... «Ժողովուրդ». ՔԿ- Ոստիկանություն միջգերատեսչակ... Ցավալի վախճան «Ժողովուրդ». Վարդենիսի բնակիչները դժգոհում են... «Հրապարակ». Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչութ... «Ժողովուրդ». Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ... «Հրապարակ». Լոռեցիները շատ բան մտածել, քիչն ե... «Ժողովուրդ». Կառավարությունը որոշել է պարզապե...
Ամենաընթերցված լուրերը
Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ընդունած մի շար... Արտակարգ միջադեպ Խարկովում, կա առնվազն վեց զո... Վթար Շվեյցարիայում, կա 37 տուժող Հասմիկ Պապյան․ սիրելի Լևոն, ներիր մեզ Մերիլենդյան մարդասպանին բռնել են Եվրոպական երկրներից այնպիսի բաներ են պատմում,... Ի՞նչ է թաքցնում «Պանտերայի» տնօրենը «Ժողովուրդ». Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Ա... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Հայկական ժամանակ»․ Որտեղ են գիշերում եւ ճաշո... «Ժամանակ». Ռուսական թալան-2. «Հարավկովկասյան ... «Հրապարակ». Ատոմակայանի կոնսերվացումը ձեւական... «Հրապարակ». Ընտանեկան բռնության կանխարգելման ... «Ժողովուրդ». ՔԿ- Ոստիկանություն միջգերատեսչակ... Ցավալի վախճան «Ժողովուրդ». Վարդենիսի բնակիչները դժգոհում են... «Հրապարակ». Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչութ... «Ժողովուրդ». Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ... «Հրապարակ». Լոռեցիները շատ բան մտածել, քիչն ե... «Ժողովուրդ». Կառավարությունը որոշել է պարզապե... «Հրապարակ». ԵՄ հարեւանության ծրագրի վերջնական... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-ի համար Չկա Պուտինը՝ չկա Ռուսաստանը. Վոլոդինը չի ամաչ... Մոլդովայի նախագահը խորհրդարանը ցրելու պահանջո... Դոնալդ Տուսկը ԵՄ գագաթնաժողովից Brexit-ի հարց... Ռուսաստանը կրկին ամերիկյան գանձապետական արժեթ... Խարկովի կենտրոնում ամենագնացը մխրճվել է ամբոխ... Նկարիչ Պյոտր Պավլենսկուն հոգեբուժարան են տեղա... Հանդիպել են ռուսական եւ ամերիկյան կոալիցիոն զ... Ամոթի նոր վերք բացվեց հայերիս ցաված սրտին Շոյգուն և Դե Միստուրան քննարկել են Սիրիայի խա... Ծառուկյանը պարգևատրեց «Կենտրոնի» աշխատակիցներ... Կիևում ոստիկանության հետ բախումների արդյունքո... Ով է պատասխան տալու անորակ ջրագծի համար՝ գյու... Մեհրիբանը «մեկուսացվու՞մ է» Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նա... ՓՊ խորհուրդը արտակարգ դատարան եւ պատժիչ մարմի... Քսենյա Սոբչակը կառաջադրվի ՌԴ նախագահական ընտր... Վնասակար զարգացում. Ինչո՞ւ չի կարելի երեխաներ... Ընդդիմադիր ուժերի լռության գինը Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվել է... Միանգամից երկու ահաբեկչություն Աֆղանստանում․ ... ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր ... Ջորջ Սորոսը «Բաց հասարակության» հիմնադրամին փ... Նախնական տվյալներով` Լեւոն Հայրապետյանի մահը ... Մամեդյարովի սենսացիան Թուրքական հայացք Ժնեւին Մի փողոցը երկու անգամ բացեցին. վարչապետը Գյու... Քրեական գործեր են հարուցվել ՝ Արագածոտնի մարզ...
Հարցում

Մի գեղեցիկ օր կարող է շնորհակալություն հայտնենք «համագործակցության» համար ու հեռանանք

Խոսելով Հայաստանում համատեղ զորախումբ ստեղծելու համաձայնագրի մասին՝ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել էր, որ Հայաստան պետք է ուղարկել ամուսնացած զինվորականների, որովհետեւ այնտեղ աղջիկները մենակ չեն քայլում փողոցներով, չեն ծանոթանում տղամարդկանց հետ, եւ ամուրիներն այնտեղ անելիք չունեն: Նա նշել է. «Հայաստանը մեր պաշտպանության երկրորդ էշելոնն է, Հայաստանը միշտ մեզ երախտապարտ է եղել, հենց այնտեղ էլ սկսվել է Թուրքիայի կողմից հայերի դեմ ճնշումը»: Ինչո՞ւ հանկարծ այսպես բռնեց Ժիրինովսկու հայասիրությունը: Պատասխանն ակնհայտ է. Ադրբեջանը եւ Թուրքիան հերթական սյուրպրիզն են պատրաստվում մատուցել Մոսկվային, եւ Ժիրինովսկին իր հայտարարությունն արել է ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի` ՆԱՏՕ-ի անդամ երկրի համար:

Ի՞նչ էր նախորդել Ժիրինովսկու հայտարարությանը: Կառանձնացնենք երկու իրադարձություն` դեպի Եվրոպա իսրայելա-թուրքական համատեղ գազամուղ կառուցելու բանակցությունների հաջող ընթացքի մասին Թուրքիայի հայտարարությունը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգի նախազգուշացումը Թուրքիային, որ վերջ տա ՆԱՏՕ-ի ռազմաբազա գերմանացի խորհրդականների այցն արգելելու քաշքշուկին եւ այցի ամսաթիվ որոշի: Սա բավական էր, որ հերթական անգամ խորտակվեին Ռուսաստանի հույսերը, թե Անկարան մի օր դեմքով կշրջվի դեպի Մոսկվա, դեպի ԵՏՄ, ինչպես ՆԱՏՕ-ին «հոխորտալով» հայտարարել էր Էրդողանը, կամ կհամաձայնի իր անվտանգությունը դնել հարվածի տակ` թեկուզ «թուրքական» կոչվող մի գազատարի պատճառով:

Եվ, ահա, ՌԴ Պետդուման վավերացնում է Հայաստանում համատեղ զորախումբ ստեղծելու համաձայնագիրը եւ Ժիրինովսկու բերանով հայտարարում, որ Հայաստանն է Ռուսաստանի պաշտպանության երկրորդ գիծը (առաջինը, հավանաբար, Սիրիան է): Ոչ թե Ադրբեջանը, որի հետ Ռուսաստանն ունի ընդհանուր սահման, նավթագազային սերտ հարաբերություններ, որից միլիարդավոր դոլարների եկամուտ է ստանում` զենք վաճառելով, այլ Հայաստանը: Ընդ որում` Ռուսաստանը պատրաստ է իր այդ «երկրորդ» գիծը պաշտպանել համատեղ զորախմբով, որը, հասկանալի է, ավելի շատ ռուսական է լինելու, քան համատեղ: Եվ ումի՞ց է պատրաստվում Ռուսաստանը պաշտպանել իր «երկրորդ էշելոնը»: Բնականաբար՝ Թուրքիայից (ՆԱՏՕ-ից) եւ նրա դաշնակիցներից, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանից, որի անունը, ճիշտ է, չեն տվել, բայց Բաքուն լավ էլ հասկացել է, թե ինչի մասին է խոսքը: Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ «Իսկանդերը» բարոյականության համար չենք ձեռք բերել, զգաստացրել է Բաքվին, որտեղից դեռ ոչ մի հոդաբաշխ խոսք չի լսվել ի պատասխան այդ հայտարարության, եթե չհաշվենք Ադրբեջանի Պնախարարի ներքին օգտագործման համար նախատեսված սիրողական հայտարարությունները, թե իրենք կկարողանան ոչնչացնել Հայաստանից արձակված հրթիռները: Ադրբեջանն այսօր կարող է պայթել, եթե այդ երկրի հանրությունը վերջնականապես հասկանա, որ պաշտպանության համար ծախսված արդեն տասնյակ միլիարդները ստրատեգիական որեւէ հարց չեն լուծել եւ պարզապես երկաթի ջարդոնի են վերածվել երկրի առաջընթացն ապահովելու եւ սոցիալական խնդիրները լուծելու փոխարեն:

Ժիրինովսկու հայտարարությունը Կրեմլի հայտարարություն չէ, բայց նրա հայտարարություններին քամահրանքով վերաբերվելն էլ ճիշտ չի լինի: Դիցուք` հայ-թուրքական թեմայով նա առնվազն մի քանի հայտարարություն է արել, որոնցում թե Թուրքիան է գովերգվել, թե Հայաստանն ու հայ ժողովուրդը, թե Թուրքիան է փնովվել, թե Հայաստանը քննադատվել ռուսական բարերարությանը ոչ ադեկվատ արձագանքելու համար: Այս վայրիվերումները ճշտությամբ արտացոլում են ռուս-թուրքական հարաբերությունների վայրիվերումները: Ժիրինովսկու հայտարարությունը, որ Հայաստանը պաշտպանական գիծ է, նշանակում է` Ռուսաստանի համար սպառնալիք է այն ամենը, ինչ գտնվում է այդ գծից այն կողմ: Իսկ այս դեպքում դա Թուրքիան է, նաեւ Հայաստանի հետ սահմանակից Ադրբեջանը, որի հետ հարաբերություններ կառուցել Ռուսաստանին այդպես էլ չհաջողվեց:

Մոսկովյան վերլուծաբանները լավ են հասկանում, որ ԽՍՀՄ փլուզումից հետո միակ երկիրը, որի շահերը թելադրում են լինել Ռուսաստանի հետ, Հայաստանն է: Մերձբալթյան երկրները, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Ադրբեջանը, որպես պաշտպանական գիծ, այլեւս գոյություն չունեն Մոսկվայի համար: Անհասկանալի է նաեւ, թե ամենամոտ ապագայում ինչ դիրք կգրավեն միջինասիական երկրները եւ նույնիսկ Բելառուսը, եթե Եվրոպան եւ ԱՄՆ-ն սկսեն լրջորեն զբաղվել Լուկաշենկոյով: Հայաստանն է հետխորհրդային տարածքի միակ պետությունը, որին աշխարհաքաղաքական դիրքը, շրջափակվածությունն ու հարեւանների թշնամական վերաբերմունքը, վերջապես՝ Արցախի հարցը, ավելի քան 25 տարի ստիպել են մնալ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների ուղեծրում` մերժելով Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, մերձբալթյան երկրների եւ Ադրբեջանի ընտրած ուղին: Բայց որքա՞ն դեռ կարող է դա տեւել, եթե Ռուսաստանը, ինչպես այսօր, շարունակի բավարարվել միայն գեղեցիկ հայտարարություններով եւ ոչինչ չանել Հայաստանի հետ հիրավի ռազմավարական հարաբերություններ կառուցելու ուղղությամբ: Հայաստանը, ի վերջո, անկախ երկիր է, Ռուսաստանի հետ ոչ սահմանակից եւ մի գեղեցիկ օր, մեկ այլ իշխանության օրոք կամ բոլորովին այլ աշխարհաքաղաքական իրավիճակում, պարզապես կարող է շնորհակալություն հայտնել Ռուսաստանին երկարատեւ «համագործակցության» համար եւ նորանոր հաջողություններ մաղթել փլուզվող կայսրությունը փրկելու իր հետագա գործունեության մեջ: Սա ամենեւին էլ մեծամտություն չէ: Եթե Ռուսաստանին հաջողվեց դեռ ինչ-որ բան անել Սիրիայում, ապա դա միայն այն բանի շնորհիվ, որ այդ երկրի հետ նա ծովային հաղորդակցություն ունի: Իսկ ի՞նչ ունի Ռուսաստանը մեր տարածաշրջանում`սահման Վրաստանի հետ, որի ՆԱՏՕ մտնելուն հաշված ամիսներ են մնացել, եւ սահման Ադրբեջանի հետ, որ Մոսկվայից գրեթե կախում չունի: Դեռ չենք խոսում Հյուսիսային Կովկասի եւ Դաղստանի մահմեդական տարրի մասին, որը ոչ թե պաշտպանական էշելոն է, այլ սպառնալիք նրա անվտանգությանը:

Հետեւաբար, Հայաստանը պաշտպանական գիծ հռչակելուն զուգընթաց պետք է տեսանելի դառնան նաեւ այն քայլերը, որոնք իսկապես տանում են դրան: Այլապես ինչի՞ նման է, երբ դու զենք ես վաճառում քո պաշտպանական գծին սպառնացող երկրին` Ադրբեջանին: Ինչի՞ նման է Արցախի հարցն առեւտրի առարկա դարձնելը, երբ այն լուծվել է 25 տարի առաջ: Վերջապես՝ ինչի՞ նման է Հայաստանի արտադրական կարողությունների վրա վերահսկողություն հաստատելն ու դրանց դռներին կողպեք կախելը, գազային մոնոպոլիայի շնորհիվ Հայաստանի զարգացմանը խոչընդոտելը, միգրացիոն օրենքներով` պաշտպանական գիծը բնիկ ժողովրդից դատարկելը: Մի՞թե Մոսկվայում կարծում են, որ կկարողանան Հայաստանը պահել առանց հայ ժողովրդի ու հայկական բանակի: Մի՞թե Ռուսաստանին կհաջողվեր Սիրիայում ինչ-որ բանի հասնել, եթե չլինեին Ասադի կառավարությունն ու նրան աջակցող ժողովուրդը:
Ամփոփելով` կարող ենք նշել, որ միանգամայն իրավացի են մեր այն վերլուծաբանները, ովքեր պնդում են, որ հայ-ռուսական հարաբերությունները դեռ հեռու են լիարժեքորեն կարգավորված լինելուց եւ վերջնականապես կկարգավորվեն միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը Հայաստանին չի նայի որպես իր պաշտպանության գիծ կամ էշելոն: Մոսկվան եթե հույս ունի ի դեմս Հայաստանի նաեւ ապագայում ունենալ ռազմավարական դաշնակցի, ապա պետք է ընդունի, որ Հայաստանը, որպես անկախ, ինքնիշխան պետություն, իրավահավասար պայմաններով դաշնակցային հարաբերության մեջ է Ռուսաստանի հետ, եւ երկու երկրները համատեղ են լուծում անվտանգության եւ տնտեսական զարգացման հարցերը:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Դիտվել է 2934 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan