Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Հուլիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Հրապարակ». Վերևների հետ ջերմ հարաբերությունն... «Հրապարակ». Երկու Աղվանները նույն օրը պապիկ դ... «Հրապարակ». Ժամանակակից հարսանիք է եղել՝ առան... Թրամփը չլսելու է տվել գլխավոր դատախազին վստահ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հուլիսի 26-ի համար Պետդեպը հերքել է Թիլլերսոնի հնարավոր հրաժարակ... Ռուսաստանը և Թուրքիան C-400 համակարգերի մատակ... Թուրքական ավիաընկերության ինքնաթիռը արտակարգվ... Ռուսաստանը, փաստորեն, միակ երկիրը չէ, որ ազդե... Նադեժդա Սավչենկոն Ուկրաինայի մասին խոսել է «հ... Լիբիայի հակամարտող կողմերը պայմանավորվել են ը... Բասկետբոլի Հայաստանի տղաների Մ16 հավաքականը հ... Զգուշացեք օձերից Պենտագոնը զենք է հատկացրել գոյություն չունեցո... Վաճառել է կեղծ ոսկյա ձուլակտոր Եռաչափ նոր նկար՝ Ազատության հրապարակում Պարզվել է «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմա... Օլիմպիական փառատոն. Լողորդ Արթուր Բարսեղյանն ... Նախագահ Բակո Սահակյանը այցելել է կորած ազատամ...
Ամենաընթերցված լուրերը
Թրամփը չլսելու է տվել գլխավոր դատախազին վստահ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հուլիսի 26-ի համար Պետդեպը հերքել է Թիլլերսոնի հնարավոր հրաժարակ... Ռուսաստանը և Թուրքիան C-400 համակարգերի մատակ... Թուրքական ավիաընկերության ինքնաթիռը արտակարգվ... Ռուսաստանը, փաստորեն, միակ երկիրը չէ, որ ազդե... Նադեժդա Սավչենկոն Ուկրաինայի մասին խոսել է «հ... Լիբիայի հակամարտող կողմերը պայմանավորվել են ը... Բասկետբոլի Հայաստանի տղաների Մ16 հավաքականը հ... Զգուշացեք օձերից Պենտագոնը զենք է հատկացրել գոյություն չունեցո... Վաճառել է կեղծ ոսկյա ձուլակտոր Եռաչափ նոր նկար՝ Ազատության հրապարակում Պարզվել է «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմա... Օլիմպիական փառատոն. Լողորդ Արթուր Բարսեղյանն ... Նախագահ Բակո Սահակյանը այցելել է կորած ազատամ... Վարչապետի ֆեյսբուքի էջում Մարոն խնդրել ու․․․ ... Արմավիրի մարզպետի խորհրդականի անհետացման հետ ... Ո՞վ է որոշել է, որ սարքն ինձ չի կուրացնում, ջ... Տարոն Մարգարյանը պատասխանել է, որ չի իմացել,... Վարչապետին ներկայացվել է «Սևան» ազգային պարկի... Ապօրինի հուղարկավորություններ Սյունիքում 9-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու հ... Սիրիահայերի շունչը Հայաստանում․ ինչ է արել սփ... Մի «ծվեն» Աֆրիկյանների ակումբի պայքարից (լուս... Չինական իշխանությունները հրավիրել են Թաիլանդի... Ստուգեք եւ համոզվեք, որ արգելափակոցը գործում ... Պետական գերատեսչություններում լրատվամիջոցների... Ֆրանսիայում չորս նահանգ հրդեհի ճիրաններում է ... Լավրովը ներկայացրել է, թե ում կարելի է բացառե... Մոսկվայում կարծում են, որ քրդերը պետք է մասնա... Կինը պահանջում է երեխաներին մանկատնից հանձնել... Արեւելյան Գուտայի ապաէսկալացիոն շրջան ուղարկվ... Անի Հովհաննիսյանին դատապարտեցին 1.5 տարվա ազա... Կուրիլյան կղզիներում հայտնաբերվել են Մեծ Հայր... Սպասում են Վրաստանի պատասխանին «ԱԿՈւՆՔ»-ի ակունքը կամ Մարո Մուրադյանի անուրա... Սյունիքի նախկին ու ներկա մարզպետների հակամարտ... Ինչպե՞ս վաճառել ոսկի ու աշխատել վնասով Վաճառել է ոսկյա կեղծ ձուլակտոր (Լուսանկարներ) Եղած թեկնածուների մեջ ես ամենաանարժանն եմ. Մի... Ուկրաինայի հայ համայնքը հակադրվող չէ Համաձայնագիրը ցույց տվեց, որ Մոսկվան եւ Վաշին... Տաշիրցիների ինչի՞ն է պետք կինոն Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա... Հրաչյա Հարությունյանի ընտանիքը «տոկոսով գումա... ԿԲ-ն նորից բարի է․ մեր հրապարակումից հետո ստո... Ձեթի շուկայում ե՛վ մրցակցությունն է ազատ, ե՛վ... Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զար...
Հարցում

ՊԵԿ-ի ստեղծած նոր «կարգոն» արդեն աշխատում է

Մենք գրել էինք, որ ՊԵԿ-ը որոշել է կարգոների հախից գալ։ Այդ նպատակով Պետեկամուտների կոմիտեն զրկել է կարգոներին մաքսազերծման ֆունկցիա իրականացնելու հնարավորությունից՝ թույլ տալով նրանց միայն տեղափոխել տնտեսվարողների բեռները։ Իսկ մաքսազերծման առաքելությունն իր վրա է վերցնելու մի նոր կազմակերպությունը, որը կլինի նոր «կարգո»՝ ՊԵԿ վերահսկողության ներքո։ Ըստ էության՝ ՊԵԿ-ն ինքն է ստեղծել այդ ընկերությունը։ Այն արդեն սկսել է գործել և կոչվում է «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ։ Կասկած կա, որ այն օֆշորային ծագում ունի և ստեղծվել է օֆշորում գրանցված «Norfolk Projekt LP» անվանումով ընկերության կողմից։ ՊԵԿ-ից արդեն հաստատում են, որ նորաստեղծ այս ընկերության ղեկավարը «Գազպրոմ Արմենիայի» հաշվապահ Արմեն Ունանյանն է։ Նրա ազգանունը ի սկզբանե մամուլում տառասխալով էր տարածվել՝ Հունանյան։

Եվ սա առիթ տվեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանին, որ նա մի քանի օր առաջ ունեցած մեզ հետ զրույցում ասի, թե Արմեն Հունանյան ազգանունով մեր նշած անձին չի ճանաչում, փոխարենը այսօր ասաց, որ ճանաչում է Ունանյան Արմեն անուն ազգանունով անձին։ Թեպետ վստահաբար գիտեր՝ ում մասին է խոսքը, հատկապես, որ մենք նշել էինք իդենտիֆիկացնող տվյալ՝ «Գազպրոմ Արմենիայի» հաշվապահ։ Ի վերջո, Ունանյան և Հունանյան ազգանուններն արտասանությամբ շատ նման են, և ակնհայտ էր, որ խոսքն այստեղ զուտ վրիպակի մասին է։ Թե ինչու էին ՊԵԿ-ից փորձում նման եղանակներով հերքել մի բան, որը պետք է հետո հաստատեին պաշտոնապես, դժվար է ասել։ Նորաստեղծ այս ընկերության վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանին։ Վերջինս հաստատեց, որ արդեն երկու օր է՝ գործում է «Նորֆոլկ քոնսալթինգ» անվանումով ընկերությունը, ղեկավարն էլ Արմեն Ունանյանն է։ Բայց չգիտեր՝ ով է հիմնադիրը։

«Անկեղծ ասեմ՝ չեմ էլ յուրացրել անվանումը, ոնց որ նման մի բարդ բառ է․․․ հա, նման է։ Բայց չեմ կարող ասել, թե ում կողմից է ստեղծվել, հիմնադիրների մասին տեղեկություն չունեմ։ Կարող եմ ճշտել, ասել։ Այո, ղեկավարելու է Արմեն Ունանյանը»,-ասաց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը։

-Պարոն Ավետիքյան, Դուք առաջիններից մեկը պետք է տեղեկացված լինեիք այդ կազմակերպության մասին, հատկապես թե ովքեր են հիմնադիրները, որովհետև ձեր վերահսկողության տակ գտնվող ընկերություն է։

-Վերահսկողությունը բազմաշերտ է, ես իմ մասն եմ վերահսկելու՝ մաքսային ձևակերպումների գործընթացը։

-Ի՞նչ շահույթ է ակնկալում այդ ընկերությունն իր գործունեությունից։

-Կարծում եմ՝ ընկերությունը շահույթ չի ակնկալելու, ամեն դեպքում, եթե շահույթ էլ ունենա, էդ շահույթը լինելու է բյուջետային շահույթ, ոչ մասնավոր շահույթ։

-Բայց այդ ընկերությունը ռեսուրս է ծախսելու, ի վերջո, նման ընկերությունները ստեղծվում են շահույթ ունենալու, ոչ թե բարեգործական նպատակներով։ Այդ դեպքում կարող էր լինել բարեգործական հիմնադրամ։

-Չեմ կարծում, որովհետև բարեգործական հիմնադրամի գործունեության ոլորտները սահմանափակ են։ Պետք է լինի առևտրային կազմակերպություն, ինքնստինքյան իր ծախսերը հոգալու համար պետք է ունենա եկամուտ, այդ եկամտի ստեղծման աղբուրները և ծախսերը լինելու են թափանցիկ բոլորի համար։

-Այդ եկամուտն ինչպե՞ս է գոյանալու, և ինչո՞ւ հենց այդ մի ընկերությունը պետք է եկամուտն ստանա, գուցե դաշտն ազատ թողնեիք, մի քանի ընկերություն փորձեր զբաղվել դրանով։

-Ես այդ հարցին մի քանի անգամ արդեն պատասխանել եմ, քանի որ էդ ընկերությունը լինելու է միջնորդական գործունեություն իրականացնող, որպես հանձնակատար ընկերություն և պետք է իրականացնի մեծամասամբ մաքսային և հարկային փաստաթղթաշրջանառության կազմակերպման գործունեություն, հետևաբար պետք է լինի պետական վերահսկողության ներքո, հետևաբար չեն կարող լինել մի քանի տնտեսվարողներ, որովհետև էստեղ նաև հսկողության մեխանիզմների կիրառման խնդիր ունենք։

-Իսկ գուցե այդ հսկողության համընդհանուր մեխանիզմներ մշակեիք, որ բոլորը մեկ ընդհանուր կանոնի ենթակվեին և ազատ գործեին, դա նաև կբերեր գների իջեցման։

-Գների իջեցման չէր բերի, կբերեր անարխիայի։ Իսկ էս դեպքում կլինի վերահսկողություն։

-Այդպիսով Դուք փաստացի խրախուսում եք մոնոպոլիան, որովհետև, եթե մյուս ոլորտներում ազատ մրցակցություն է լինում, մի քանի ընկերություններ են գործում, անարխիա՞ է ստացվում։

-Պարոն Մակարյան, սա շահ հետապնդող ընկերություն չէ, որպեսզի հետագայում դառնա մոնոպոլիա, որն էլ հետո մոնոպոլ որոշ ազդեցություններ ունենա այլ գործոնների վրա։ Ես արդեն բացատրեցի՝ էդ կազմակերպության միսիան որն է։ Այդ կազմակերպությունը պետք է նպաստի մաքսային և հարկային փաստաթղթաշրջանառության կարգավորմանը։ Այսինքն՝ ի սկզբանե դրա հիմքում դրված չէ շահ ստանալու միտումը։

-Այդ ընկերությունը գրանցված է օֆշորայի՞ն երկրում։

-Ոչ, արդեն հայտարարությունը եղել է՝ օֆշորային երկրում գրանցված չէ։

-Արդեն երկրորդ աշխատանքային օրն է՝ աշխատում է այդ ընկերությունը։ Ստացվու՞մ է, օգտվողներ կա՞ն։

-Այո։

-Դուք կարգոների կողմից հավանական սաբոտաժի մասին էիք խոսում, կա՞ն արդեն նման դրսևորումներ կամ դժգոհություններ կարգոների կողմից։

-Դեռ ոչ։ Այդպիսի փաստեր չունենք այս պահին։

-Ձեր քննարկումները կամ բանակցությունները կարգոների հետ լարված էին անցնում, քանզի դեմ էին նրանք ՊԵԿ-ի այս որոշմանը, կարողացա՞ ք գալ ընդհանուր հայտարարի։

-Կարծում եմ՝ այո։

Հ․Գ․ Մենք դիմել ենք ՊԵԿ՝ խնդրելով տրամադրել տեղեկություն նորաստեղծ այս ընկերության՝ «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ-ի հիմնադիրների մասին։ ՊԵԿ-ի պատասխանն ստանալուն պես՝ կհրապարակենք այն։


Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Դիտվել է 1774 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan