Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Հուլիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Հրապարակ». Վերևների հետ ջերմ հարաբերությունն... «Հրապարակ». Երկու Աղվանները նույն օրը պապիկ դ... «Հրապարակ». Ժամանակակից հարսանիք է եղել՝ առան... Թրամփը չլսելու է տվել գլխավոր դատախազին վստահ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հուլիսի 26-ի համար Պետդեպը հերքել է Թիլլերսոնի հնարավոր հրաժարակ... Ռուսաստանը և Թուրքիան C-400 համակարգերի մատակ... Թուրքական ավիաընկերության ինքնաթիռը արտակարգվ... Ռուսաստանը, փաստորեն, միակ երկիրը չէ, որ ազդե... Նադեժդա Սավչենկոն Ուկրաինայի մասին խոսել է «հ... Լիբիայի հակամարտող կողմերը պայմանավորվել են ը... Բասկետբոլի Հայաստանի տղաների Մ16 հավաքականը հ... Զգուշացեք օձերից Պենտագոնը զենք է հատկացրել գոյություն չունեցո... Վաճառել է կեղծ ոսկյա ձուլակտոր Եռաչափ նոր նկար՝ Ազատության հրապարակում Պարզվել է «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմա... Օլիմպիական փառատոն. Լողորդ Արթուր Բարսեղյանն ... Նախագահ Բակո Սահակյանը այցելել է կորած ազատամ...
Ամենաընթերցված լուրերը
Թրամփը չլսելու է տվել գլխավոր դատախազին վստահ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հուլիսի 26-ի համար Պետդեպը հերքել է Թիլլերսոնի հնարավոր հրաժարակ... Ռուսաստանը և Թուրքիան C-400 համակարգերի մատակ... Թուրքական ավիաընկերության ինքնաթիռը արտակարգվ... Ռուսաստանը, փաստորեն, միակ երկիրը չէ, որ ազդե... Նադեժդա Սավչենկոն Ուկրաինայի մասին խոսել է «հ... Լիբիայի հակամարտող կողմերը պայմանավորվել են ը... Բասկետբոլի Հայաստանի տղաների Մ16 հավաքականը հ... Զգուշացեք օձերից Պենտագոնը զենք է հատկացրել գոյություն չունեցո... Վաճառել է կեղծ ոսկյա ձուլակտոր Եռաչափ նոր նկար՝ Ազատության հրապարակում Պարզվել է «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմա... Օլիմպիական փառատոն. Լողորդ Արթուր Բարսեղյանն ... Նախագահ Բակո Սահակյանը այցելել է կորած ազատամ... Վարչապետի ֆեյսբուքի էջում Մարոն խնդրել ու․․․ ... Արմավիրի մարզպետի խորհրդականի անհետացման հետ ... Ո՞վ է որոշել է, որ սարքն ինձ չի կուրացնում, ջ... Տարոն Մարգարյանը պատասխանել է, որ չի իմացել,... Վարչապետին ներկայացվել է «Սևան» ազգային պարկի... Ապօրինի հուղարկավորություններ Սյունիքում 9-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու հ... Սիրիահայերի շունչը Հայաստանում․ ինչ է արել սփ... Մի «ծվեն» Աֆրիկյանների ակումբի պայքարից (լուս... Չինական իշխանությունները հրավիրել են Թաիլանդի... Ստուգեք եւ համոզվեք, որ արգելափակոցը գործում ... Պետական գերատեսչություններում լրատվամիջոցների... Ֆրանսիայում չորս նահանգ հրդեհի ճիրաններում է ... Լավրովը ներկայացրել է, թե ում կարելի է բացառե... Մոսկվայում կարծում են, որ քրդերը պետք է մասնա... Կինը պահանջում է երեխաներին մանկատնից հանձնել... Արեւելյան Գուտայի ապաէսկալացիոն շրջան ուղարկվ... Անի Հովհաննիսյանին դատապարտեցին 1.5 տարվա ազա... Կուրիլյան կղզիներում հայտնաբերվել են Մեծ Հայր... Սպասում են Վրաստանի պատասխանին «ԱԿՈւՆՔ»-ի ակունքը կամ Մարո Մուրադյանի անուրա... Սյունիքի նախկին ու ներկա մարզպետների հակամարտ... Ինչպե՞ս վաճառել ոսկի ու աշխատել վնասով Վաճառել է ոսկյա կեղծ ձուլակտոր (Լուսանկարներ) Եղած թեկնածուների մեջ ես ամենաանարժանն եմ. Մի... Ուկրաինայի հայ համայնքը հակադրվող չէ Համաձայնագիրը ցույց տվեց, որ Մոսկվան եւ Վաշին... Տաշիրցիների ինչի՞ն է պետք կինոն Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա... Հրաչյա Հարությունյանի ընտանիքը «տոկոսով գումա... ԿԲ-ն նորից բարի է․ մեր հրապարակումից հետո ստո... Ձեթի շուկայում ե՛վ մրցակցությունն է ազատ, ե՛վ... Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զար...
Հարցում

Ալիեւյան վարչակարգի իրական դեմքը. բացահայտում է Զահիրադդին Իբրահիմին

Մաս առաջին․ Ով է ատելություն սերմանում

Ազգությամբ թալիշ հայտնի հասարակական գործիչ Զահիրադդին Իբրահիմին ռուսական REX լրատվական գործակալության կայքում հրապարակել է ընդարձակ հոդված կապված հուլիսի սկզբին ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած հերթական սրացման վերաբերյալ: Հոդվածագիրը հենց սկզբում է արձանագրում, որ երեխաների մահը միշտ էլ դատապարտելի է եւ «պետք է ինչպես այս աշխարհում, այնպես էլ Աստծո Դատաստանի առաջ պատժվեն բոլոր նրանք, ովքեր մեղավոր են երեխաների մահերի համար»: «Սակայն եկեք հասկանանք, թե ով է ավելի մեղավոր այս հանցագործության մեջ: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի զինված ուժերը հակամարտության գոտում իրենց զորամասերն ու հենակետերը տեղակայում են բնակավայրերի հարեւանությամբ կամ մոտակայքում: Սա ալիեւյան իշխանությունների մեղավորության առաջին դրվագն է: Բնական է, որ ղարաբաղյան զորքերը պատասխանելու են ադրբեջանական կրակին եւ այդ կրակը լինելու է ոչ թե մեկ երկու արկ կամ կրակոց, այլ տասնյակներ, որոնցից բնական է, որ որոշները կարող են հարվածել բնակելի տներին եւ դառնալ պատճառ նման ողբերգությունների համար: Նույնիսկ բարձր ճշգրտության զինատեսակների բնութագրերում են նշվում նման դեպքերի հնարավորության մասին: Հատկապես, որ հրետանու մոտ երկու կողմերից էլ միշտ չէ, որ բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող զինվորականներ են եւ հնարավոր է որ լինեն նորակոչիկներ կամ ժամկետային երիտասարդ զինծառայողներ, որոնց մոտ հնարավոր վրիպումների հավանականությունը ավելի բարձր է: Սովորաբար նման դեպքերում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար հիմնական մարտական թատերաբեմը որպես կանոն բնակավայրերից հեռու է լինում եւ այստեղ ադրբեջանական իշխանությունները պարտավոր են իրենց առաջնագիծը ազատել քաղաքացիական բնակչությունից, մինչդեռ անում են ճիշտ հակառակը առաջնագիծը եւ վերջինիս հարակից տարածքները բնակեցնելով, ինչի ականտեսն եղանք նաեւ Ջոջուգ Մարջանլիի դեպքում: Հասկանալի է ինքնին, որ ակտիվ մարտական գործողություններ ծավալվելու դեպքում այդ բնակավայրերը ավելի կտուժեն, քան նրանք, որոնք ավելի հեռու են առաջնագծից: Սակայն ալիեւյան իշխանությունների համար կարծես թե ձեռնտու է, եւ մարդկանց բլուրների վրա փորձում են սեփական քաղաքականությունը կառուցել»:

Հոդվածագիր Իբրահիմին հիշեցրել է, որ անցած տարվա ապրիլյան քառօրյա էսկալացիայի ժամանակ Տերտերի շրջանի շրջանի գյուղերի բնակիչները փորձեցին քաշվել ավելի ապահով վայրեր առաջնագծից հեռանալով, սակայն ադրբեջանական իշխանությունները ֆիզիկական ուժ կիրառելով հալածանքների մեթոդով փորձեցին խոչընդոտել քաղաքացիական բնակչության այդ քայլին, սպառնալով հաշվեհարդար տեսնել նրանց հետ: Այդ ժամանակ էլ արկերից մեկը նույնիսկ հայտնվեց Իրանի տարածքում եւ մինչեւ վերջ էլ անհայտ մնաց, թե կոնկրետ որ կողմի արկն էր շեղվել իր հարվածի թիրախից եւ հայտնվել այլ պետության տարածքում:

«Պետք է նշենք, որ հակամարտության գոտու եւ հարակից շրջանների բնակչությունը ունի լուրջ սոցիալ տնտեսական խնդիրներ,- գրում է Իբրահիմին,- ինչի ապացույցն այն էր, որ Իլհամ Ալիեւը կարգադրել է փոքրիկ Զահրայի հորը անպայման ապահովել աշխատանքով, ինչը կարող է նշանակել որ մինչ այդ Զահրայի հայրը գործազուրկ է եղել կամ չի ունեցել մշտական աշխատանք: Միայն այս հրամանագիրը բավական է, քան տասնյակ լրագրողական կամ վերլուծական հոդվածները պարզելու համար թե ինչ է ներկայացնում իրենից ադրբեջանական իշխանությունը եւ ապացուցելու որ բնակչությունը ճակատամերձ գոտում պահվում է բռնի ուժով հանուն վարչակարգի քաղաքական շահերի եւ խաղերի: Ի վերջո հայտնի բան է, որ ոչ մի տղամարդ չի հաստատվի եւ ապրի այն վայրում, որտեղ չի կարողանալու կերակրել իր ընտանիքին: Պարզ է նաեւ, որ ողջ Ադրբեջանում տնտեսական վիճակը հեռու է ցանկալիից, սակայն Բաքվի իշխանությունները փորձում են գոնե ինչ որ կերպ ապահովել ժողովրդի զբաղվածությունը հետնավթային շրջանում ու այս դեպքում արդեն Արցախի իշխանությունների ընտրություն կատարելու իրավունքի հետ կապված օրինական պահանջները հասկանալի են եւ պետք է ընդունվեն, որպեսզի արդեն հետագայում, խաղաղ ժամանակ, երբ փախստականները վերադառնան իրենց գյուղերն ու քաղաքները եւ կարողանան վերականգնել իրենց տներն ու զբաղվել իրենց հողերով եւ ապահովել երկրի պետական գանձարանը եկամուտներով: Այսպիսի զարգացումն իրադարձությունների, ինչ խոսք, դրականորեն կնպաստի ողջ Հարավային Կովկասի տնտեսական բարգավաճմանը: Եվ վերջապես, եթե վերհիշենք, ապա հենց Ալիեւն էր, որ հրաժարվեց իր ստորագրությունը դնել Վիեննայի եւ Պետերբուրգի համաձայնությունների տակ, որոնցով նախատեսվում էր հակամարտության գոտում մտցնել մոնիթորինգային համակարգ եւ միջազգային մշտադիտարկում իրականացնող դիտորդներ: Եթե այս պայմանավորվածությունները կյանքի կոչվեին, ապա յուրաքանչյուր սրացումից հետո պարզ կլիներ, թե ով է սրացման տանողը, ով է մեղավորը: Միաժամանակ նաեւ ադրբեջանական կողմն է, որ հրաժարվում է հետ քաշել իր ծանր զրահատեխնիկան եւ ծանր հրետանին առաջնագծից»:

Զահիրադդին Իբրահիմին եզրակացնում է, որ այսքանից հետո պարզ է, որ Բաքվին պետք են անմեղ զոհեր իր քաղաքական ավանտյուրաների եւ քարոզչության համար, որը այլ բան չէ, քան Ադրբեջանի քաղաքացիների հիմարեցում: Ըստ էության, ըստ Իբրահիմիի, Իլհամ Ալիեւի իշխանությունն այս գործելաոճը ժառանգել է նրա հոր` Հեյդար Ալիեւի վարչակազմից: Իբրահիմին հիշում է, որ Թալիշ-Մուղանյան հանրապետության դեմ Հեյդար Ալիեւի իշխանության իրականացրած գործողության ժամանակ նրա կողմնակիցներից Դիլուրբա Ջամալովան /հետագայում եղել է Լենքորանի գործադիր վարչակազմի ղեկավարը, այժմ հանգուցյալ/ բազմիցս է հիշել, որ այն բանից հետո երբ մուտք գործելով Լենքորանի գործադիր վարչակազմի շենք զանգահարել է Հեյդար Ալիեւին եւ հայտնել, որ Լենքորանում գրեթե ամեն բան իր հսկողության տակ է, Հեյդար Ալիեւը հարցրել է, թե քանի զոհ կա, ինչին Ջամալովան պատասխանել է, թե երեք: Իմանալով այս մասին, Հեյդար Ալիեւը բառացիորեն ասել է, որ երեք զոհը քիչ է, էլի զոհեր են պետք: Ջամալովան խոստովանել է, որ այդ ժամանակ է հասկացել, թե ում հետ գործ ունի, սակայն նահանջի ճանապարհ արդեն չի ունեցել: “Այն որ այդ երեք մարդիկ էլ սպանվել են Բաքվից ուղարկված դիպուկահարների կողմից, Լենքորանում գիտեն բոլորը եւ Թալիշ-Մուղանյան հանրապետության ղեկավար Ալաքրամ Գումատովի դեմ դատավարության ժամանակ անհնար եղավ այդ երեք զոհերի գործը “կարել” նրա վրա, իսկ զոհերի որոշ հարազատներն էլ հենց դատարանի դահլիճում հայտարարեցին, որ իրենց եղբայրներին, ամուսիններին հայրերին սպանել են Բաքվից ուղարկվածները եւ նրանք Ալաքրամ Գումատովի դեմ որեւէ բան չունեն: Թերեւս հենց այն, որ Դիլրուբան սկսել էր պատմել բոլորին իր եւ Հեյդար Ալիեւի ունեցած հեռախոսազրույցի մասին, նա ավտովթարից մահանում է Լենքորան Ջալալաբադ ճանապարհին”:
շարունակելի

Զահիրադդին Իբրահիմի
REX լրատվական գործակալություն
Թարգմանությունը` Արման Գրիգորյանի

Դիտվել է 502 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan