Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Լավրովը խոսել է Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպմ... Ժողովրդիս խինդն ու ծիծաղը հետ բերելու համար ա... Երկրաշարժ՝ Ճապոնական Հոնսյու կղզու մոտ Մերկելի համար ընդունելի չէ ԿԺԴՀ-ն ոչնչացնելու... Լավրովը և Պորոշենկոն փոխադարձաբար «հարգալից» ... ՄԱԿ-ը մտավախություն ունի, որ ԻՊ-ը կտեղափոխվի ... Կատալոնիան շանս չունի անկախության հանրաքվե ան... Բանն էլ հետն են ուզում Համերաշխության ցանկություն չունեմ, առավել եւս... Ինչու՞ հենց Աշոտյանին են ուղարկում Բաքու (Օ... Հարավային Կորեայի նախագահը խոստացել է խաղաղու... Դրական միտում կլինի, երբ վիճակագրությունը ցու... Մոգերինին արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարո... Միտումնավոր ուզում եք արգելակե՞լ կինոյի զարգա... Փաստաբանը մեղադրվում է պաշտոնյաներին խոշոր չա... Խոսնակը` գլխավոր խմբագրի «սև ցուցակում». սա վ... Սերժ Սարգսյանը թող դուրս գա ստվերից․ Ռազմիկ Պ... Ընտանյոք հանդերձ գնացել են Նյու Յորք՝ Արցախն ... Ես էլ վարչապետի պաշտոնում տեսնում եմ Սերժ Սար... Խաչատուր Սուքիասյանի եղբորը զոնդավորել են
Ամենաընթերցված լուրերը
Լավրովը խոսել է Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպմ... Ժողովրդիս խինդն ու ծիծաղը հետ բերելու համար ա... Երկրաշարժ՝ Ճապոնական Հոնսյու կղզու մոտ Մերկելի համար ընդունելի չէ ԿԺԴՀ-ն ոչնչացնելու... Լավրովը և Պորոշենկոն փոխադարձաբար «հարգալից» ... ՄԱԿ-ը մտավախություն ունի, որ ԻՊ-ը կտեղափոխվի ... Կատալոնիան շանս չունի անկախության հանրաքվե ան... Բանն էլ հետն են ուզում Համերաշխության ցանկություն չունեմ, առավել եւս... Ինչու՞ հենց Աշոտյանին են ուղարկում Բաքու (Օ... Հարավային Կորեայի նախագահը խոստացել է խաղաղու... Դրական միտում կլինի, երբ վիճակագրությունը ցու... Մոգերինին արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարո... Միտումնավոր ուզում եք արգելակե՞լ կինոյի զարգա... Փաստաբանը մեղադրվում է պաշտոնյաներին խոշոր չա... Խոսնակը` գլխավոր խմբագրի «սև ցուցակում». սա վ... Սերժ Սարգսյանը թող դուրս գա ստվերից․ Ռազմիկ Պ... Ընտանյոք հանդերձ գնացել են Նյու Յորք՝ Արցախն ... Ես էլ վարչապետի պաշտոնում տեսնում եմ Սերժ Սար... Խաչատուր Սուքիասյանի եղբորը զոնդավորել են Պետք է թողնեն, որ վարչապետն աշխատի․ ազատամարտ... Ոչ ես Նալբանդյանին պաշտպանելու, ոչ էլ Նալբանդ... Օձունի վերականգնող ճարտարապետը պատասխանում է ... Կարեն Կարապետյանն ընդունել է Լիբանանի զբոսաշր... Ինչո՞ւ է մետրոպոլիտենը 17մլն դրամի պայմանագիր... Դիմորդներիս թիվը գաղտնի թող մնա․ մասնավոր բու... Պատանդառուի վնասազերծման դեպքի առթիվ հարուցվա... Մամիկոն Ասլանյանը աշնանային նստաշրջանն էլ է «... Արման Սահակյանն, ի հեճուկս Սուքիաս Ավետիսյանի... Ռուսաստանն ու ԱՄՆ-ն լուծելիք խնդիրներ ունեն Ս... Պոլիտեխնիկում՝ ինչպես «Ոսկե հորթը» ֆիլմում Նոր ձերբակալվածներ Լոնդոնի մետրոյի ահաբեկչութ... Հիմա էլ 3000 եվրո Մեքսիկայում էլեկտրամատակարարումը վերականգնված... Ադրբեջանցի մարզիկը ռինգ դուրս չի եկել՝ վախեցե... Կճոյանի խոսնակի «հուզիչ» մաղթանքը շեֆին Լեռը երկնեց ու մուկ ծնեց՝ արժե՞ր սրա համար մե... Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24... Տիգրան Սարգսյանը չի ճանաչում Ռուդոլֆ Հակոբյան... Էմանուել Մակրոնը կայցելի Ռուսաստան Ֆիզիկապես և բարոյապես մաշված, հրդեհված, ոչ պի... Ինչո՞ւ երկրորդ պլան մղվեց փողոցների անվանափոխ... Վարույթ է ընդունվել երեխայի առք ու վաճառքի դե... Տարօրինակ է, որ այս ընկերությունը նորմալ շահո... «Չարը խափանվեց» Համալիրում (տեսանյութ) Սիրիայի հարցով կոնտակտային խումբը կարող է ընդ... Ես և Սփյուռքը Երբ են լինելու կառավարության եւ ՀՀԿ ԳՄ նիստեր... Բանակի հիմքը դրվել է 27 տարի առաջ, սեպտեմբերի... Ս. Բալասանյանն ավագանու արտահերթ նիստ է հրավի...
Հարցում

Օ՜, սուրբ․․․ սուրբ․․․

Հետաքրքիր էակ է մարդը։ Առավել հետաքրքիր է այն մարդը, ում կարողության մասին առասպելներ են պատմում։ Եթե Ամերիկայում կամ մի այլ վայրում գերհարուստներ են լինում, մի տեսակ հարգանքով ենք վերաբերվում, իսկ մեզ նման աղքատ երկրում միանգամից հարստանալը մարդկանց մոտ չարություն է առաջացնում։ Ամենամեղմ բառը գտա։ Չարության փոխարեն դուք դրեք այն բառը, որը հարմար եք գտնում։ Չարություն է առաջանում, որովհետև հարստության աղբյուրը «հողի միջից չի ճոթռվում»։

Կոնկրետ մեկին չէի ուզում անդրադառնալ, բայց քանի որ այսօր Գագիկ Խաչատրյանի եկեղեցու բացումն է, ուզած-չուզած օրինակը նրա վրա եմ բերելու։

Խաչատրյանների ընտանիքի բարերարությամբ Եղվարդ քաղաքում այսօր տեղի է ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցու արարողությունը։ Հիմա կմտածեք, որ կասեմ այն, ինչ անընդհատ կրկնվում է՝ թող այդ փողերը․․․

Չէ, լրիվ ուրիշ բան եմ ուզում ասել։ Ում էլ հարցնես, կասի, երբ ինքը անարդար կամ սխալ բան է անում, գնում է եկեղեցի, մոմ վառում, ապաշխարում։ Կամ դա անում է իր տանը՝ թողություն խնդրելով Աստծուց։ Իհարկե, եթե հավատում ու վախենում է Աստծուց։

Բոլորս էլ մեղք ենք գործում՝ փոքր կամ մեծ։ Ինչևէ, մեր հնարավորությունն այդքան է, մի մոմ գնելը, ու Աստված էլ մարդու արարքը գնահատում է իր ունեցածի չափով․․․ Այսինքն աղքատի գնած մի փոքրիկ մոմն ավելի մեծ զոհաբերություն կհամարի, քան հարուստի կառուցած մի եկեղեցին։ Ես այսպես եմ հասկանում ու չեմ ուզում աստվածաշնչյան մեջբերումներ անել։

Կոնկրետ մեր մեծահարուստների կողմից եկեղեցիներ կառուցելու իմաստն եմ ուզում հասկանալ։ Լավ են անում, որ կառուցում են, բայց իմաստը․․․ Գուցե այդ մարդիկ իրենց մեղքերի թողության համար են կառուցում, որ մեղքերի բեռից կարողանա՞ն շունչ քաշել։

Ի վերջո բոլոր մարդիկ էլ հոգու, խղճի հանդարտության համար ամեն ինչ կարող են անել․․․ Խաղաղ, մաքուր հոգի ունենալը ուղղակի երանություն է։ Եթե հավատում են, որ եկեղեցի կառուցելով սրբագործվում, ձյունից էլ ճերմակ են դառնում, թո՜ղ կառուցեն․․․ Թող շատ կառուցեն, որ կարողանան խաղաղ ապրել։

 Իսկ եթե կառուցում են հանրության, հավատավոր ժողովրդի համար, հետաքրքիր է՝ մեր կաթողիկոսը չի՞ ասում, որ եկեղեցի կառուցելով իրենք ևս պիտի փոխվեն․․․ գոնե մի քիչ։ Հանրությունը պիտի փոփոխությունը զգա։ Ախր Աստծո համար հավաքատեղի են կառուցում, Սրբին հավասար գործ անում․․․ Նման դեպքերում ժողովուրդը պիտի ասի՝ Օ՜, սուրբ, սուրբ։

Պիտի ասի, բայց դժգոհում է։

Հասմիկ Բաբաջանյան

Դիտվել է 2274 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan