Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 20.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Ժողովրդիս խինդն ու ծիծաղը հետ բերելու համար ա... Երկրաշարժ՝ Ճապոնական Հոնսյու կղզու մոտ Մերկելի համար ընդունելի չէ ԿԺԴՀ-ն ոչնչացնելու... Լավրովը և Պորոշենկոն փոխադարձաբար «հարգալից» ... ՄԱԿ-ը մտավախություն ունի, որ ԻՊ-ը կտեղափոխվի ... Կատալոնիան շանս չունի անկախության հանրաքվե ան... Բանն էլ հետն են ուզում Համերաշխության ցանկություն չունեմ, առավել եւս... Ինչու՞ հենց Աշոտյանին են ուղարկում Բաքու (Օ... Հարավային Կորեայի նախագահը խոստացել է խաղաղու... Դրական միտում կլինի, երբ վիճակագրությունը ցու... Մոգերինին արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարո... Միտումնավոր ուզում եք արգելակե՞լ կինոյի զարգա... Փաստաբանը մեղադրվում է պաշտոնյաներին խոշոր չա... Խոսնակը` գլխավոր խմբագրի «սև ցուցակում». սա վ... Սերժ Սարգսյանը թող դուրս գա ստվերից․ Ռազմիկ Պ... Ընտանյոք հանդերձ գնացել են Նյու Յորք՝ Արցախն ... Ես էլ վարչապետի պաշտոնում տեսնում եմ Սերժ Սար... Խաչատուր Սուքիասյանի եղբորը զոնդավորել են Պետք է թողնեն, որ վարչապետն աշխատի․ ազատամարտ...
Ամենաընթերցված լուրերը
Ժողովրդիս խինդն ու ծիծաղը հետ բերելու համար ա... Երկրաշարժ՝ Ճապոնական Հոնսյու կղզու մոտ Մերկելի համար ընդունելի չէ ԿԺԴՀ-ն ոչնչացնելու... Լավրովը և Պորոշենկոն փոխադարձաբար «հարգալից» ... ՄԱԿ-ը մտավախություն ունի, որ ԻՊ-ը կտեղափոխվի ... Կատալոնիան շանս չունի անկախության հանրաքվե ան... Բանն էլ հետն են ուզում Համերաշխության ցանկություն չունեմ, առավել եւս... Ինչու՞ հենց Աշոտյանին են ուղարկում Բաքու (Օ... Հարավային Կորեայի նախագահը խոստացել է խաղաղու... Դրական միտում կլինի, երբ վիճակագրությունը ցու... Մոգերինին արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարո... Միտումնավոր ուզում եք արգելակե՞լ կինոյի զարգա... Փաստաբանը մեղադրվում է պաշտոնյաներին խոշոր չա... Խոսնակը` գլխավոր խմբագրի «սև ցուցակում». սա վ... Սերժ Սարգսյանը թող դուրս գա ստվերից․ Ռազմիկ Պ... Ընտանյոք հանդերձ գնացել են Նյու Յորք՝ Արցախն ... Ես էլ վարչապետի պաշտոնում տեսնում եմ Սերժ Սար... Խաչատուր Սուքիասյանի եղբորը զոնդավորել են Պետք է թողնեն, որ վարչապետն աշխատի․ ազատամարտ... Ոչ ես Նալբանդյանին պաշտպանելու, ոչ էլ Նալբանդ... Օձունի վերականգնող ճարտարապետը պատասխանում է ... Կարեն Կարապետյանն ընդունել է Լիբանանի զբոսաշր... Ինչո՞ւ է մետրոպոլիտենը 17մլն դրամի պայմանագիր... Դիմորդներիս թիվը գաղտնի թող մնա․ մասնավոր բու... Պատանդառուի վնասազերծման դեպքի առթիվ հարուցվա... Մամիկոն Ասլանյանը աշնանային նստաշրջանն էլ է «... Արման Սահակյանն, ի հեճուկս Սուքիաս Ավետիսյանի... Ռուսաստանն ու ԱՄՆ-ն լուծելիք խնդիրներ ունեն Ս... Պոլիտեխնիկում՝ ինչպես «Ոսկե հորթը» ֆիլմում Նոր ձերբակալվածներ Լոնդոնի մետրոյի ահաբեկչութ... Հիմա էլ 3000 եվրո Մեքսիկայում էլեկտրամատակարարումը վերականգնված... Ադրբեջանցի մարզիկը ռինգ դուրս չի եկել՝ վախեցե... Կճոյանի խոսնակի «հուզիչ» մաղթանքը շեֆին Լեռը երկնեց ու մուկ ծնեց՝ արժե՞ր սրա համար մե... Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24... Տիգրան Սարգսյանը չի ճանաչում Ռուդոլֆ Հակոբյան... Էմանուել Մակրոնը կայցելի Ռուսաստան Ֆիզիկապես և բարոյապես մաշված, հրդեհված, ոչ պի... Ինչո՞ւ երկրորդ պլան մղվեց փողոցների անվանափոխ... Վարույթ է ընդունվել երեխայի առք ու վաճառքի դե... Տարօրինակ է, որ այս ընկերությունը նորմալ շահո... «Չարը խափանվեց» Համալիրում (տեսանյութ) Սիրիայի հարցով կոնտակտային խումբը կարող է ընդ... Ես և Սփյուռքը Երբ են լինելու կառավարության եւ ՀՀԿ ԳՄ նիստեր... Բանակի հիմքը դրվել է 27 տարի առաջ, սեպտեմբերի... Ս. Բալասանյանն ավագանու արտահերթ նիստ է հրավի... «Ելքը» ծա՞նր է տանում
Հարցում

«Առավոտ». Ո՞վ է ավելի բարոյական՝ «նատուրալ» մարդասպանն ու կաշառակե՞րը, թե՞ միասեռական օրինապաշտը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Գիտական հետազոտություններն» այն մասին, թե որ ազգն է իրեն ամենաերջանիկը համարում, որ ազգի կանայք են ամենագեղեցիկը, ում եղունգներն են ամենաերկարը, որի գենն է ամենահինը եւ այլն, իմ մեջ, մեղմ ասած, կասկածներ են առաջացնում: Դա, իմ կարծիքով, միանգամայն պիտանի է ամառային թեթեւ ընթերցանության համար, ինչպես, օրինակ, գուշակությունները, թե որ կենդանակերպի նշանի տակ ծնվածին ինչ է սպասվում վաղը, մյուս շաբաթ կամ մյուս ամիս: Երկուսն էլ պարզապես զվարճանալու համար են՝ ովքեր հավատում են, կարծում եմ, չափազանց միամիտ են: «Ամենա-» քաղցր, խելացի, շատակեր, ազատատենչ եւ այլն ազգերի մասին «բրիտանացի գիտնականների» հետազոտությունները նույն արժեքն ունեն:

Համարձակվեմ անգամ ասել, որ «կոռուպցիայի ընկալման համաթիվը» նույնպես աստվածաշնչյան ճշմարտություններ չի ներկայացնում. եթե «ընկալում» է, ապա՝ սուբյեկտիվ: Ես կարող եմ ամբողջ օրը գոռալ՝ «սաղ գող են ու կաշառակեր»՝ ինքս նրանցից մեկը լինելով: Իմ «ընկալումն», այդպիսով, ոչ մի կոպեկի գին չի ունենա: Եվ ահա հիմա էլ պարզվեց, որ մենք հետխորհրդային տարածքում «ամենաբարոյական» ազգն ենք: Ինչո՞ւ: Որովհետեւ պարբերականներից մեկը հարցումներ է հրապարակել, թե ինչպես են այդ ազգերի ներկայացուցիչները վերաբերվում տարբեր «բարոյական» խնդիրներին:

Հետաքրքիրը ոչ թե այն է, թե ինչպես ենք մենք հայտնվել նման «առաջատար դիրքերում», այլ այն, թե ինչն են հարցման կազմակերպիչները դիտում բարոյականության հարթության վրա: Ընտրված թեմաներից միայն մեկը կապ ունի բարոյականության հետ՝ աբորտը: Ենթադրենք, Հայաստանում ավելի շատ, քան այլ երկրներում, դա անբարոյականություն են համարում: Սակայն ինչպես եւ կոռուպցիայի դեպքում, մի բան է «համարելը», այլ բան է՝ ապրել քո այդ կարծիքին համապատասխան:

Մնացած բոլոր չափանիշներն, իմ կարծիքով, բարոյականության տեսանկյունից «չեզոք» են: Օրինակ՝ սեռական հարաբերությունները ամուսնությունից առաջ ցանկացած մարդու անձնական գործն է, դրա առկայությամբ կամ բացակայությամբ հնարավոր չէ որոշել մարդու բարոյականության աստիճանը (եթե ընդհանրապես որեւէ մեկը նման խնդիր է դնում): Նույնը՝ սեռական կողմնորոշումը. ո՞ւմ ինչ գործն է՝ ով է ավելի բարոյական՝ «նատուրալ» մարդասպանն ու կաշառակե՞րը, թե՞ միասեռական օրինապաշտը:

Մնացածը՝ ալկոհոլ, թմրանյութ օգտագործելը կամ ծխելը նույնպես բարոյականության հետ կապ չունեն: Վերջին երկուսը միանշանակ վնասակար են առողջության համար. ով դրան համաձայն է՝ իր ընտրությունն է: Չափի մեջ կարմիր գինի օգտագործելը, հակառակը՝ օգտակար է առողջության համար, բայց դա նույնպես ոչինչ չի ասում մարդու «բարոյական կերպարի» մասին:

Իսկ ընդհանրապես, «բարոյական ազգ», «տաղանդավոր ազգ», «աշխատասեր ազգ», «չարագործ ազգ», «երախտամոռ ազգ» բնորոշումները նույն արժեքն ունեն, որն ունի պնդումը, թե «այս կենդանակերպի նշանի տակ ծնվածներն օժտված են համբերատար եւ կայուն բնավորությամբ»: Ինչպե՞ս կարելի է նույն բանն ասել առնվազն կես միլիարդ մարդու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 489 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan