Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԱՄՆ-ն հնարավոր է սանկցիաներ սահմանի ընդդեմ Մյ... Իսկ ընդդիմության տեղը դատարկ էր Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ճակատագի... Սպանություն և ինքնասպանություն Գյումրու 102 ռ... Յոթ մարդ է զոհվել «Լան» թայֆունի հետեւանքով ԱԺ նիստը մեկնարկեց «Ելքի» առաջարկները մերժելո... Մենք պետք է վստահություն ներշնչենք, որ ժողովո... Ողբերգական վթար Մալայզիայում, կան զոհեր եւ վի... Սաքուլիկությունը՝ որպես հայաստանյան բուհերի կ... Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստը «Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ...
Ամենաընթերցված լուրերը
ԱՄՆ-ն հնարավոր է սանկցիաներ սահմանի ընդդեմ Մյ... Իսկ ընդդիմության տեղը դատարկ էր Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ճակատագի... Սպանություն և ինքնասպանություն Գյումրու 102 ռ... Յոթ մարդ է զոհվել «Լան» թայֆունի հետեւանքով ԱԺ նիստը մեկնարկեց «Ելքի» առաջարկները մերժելո... Մենք պետք է վստահություն ներշնչենք, որ ժողովո... Ողբերգական վթար Մալայզիայում, կան զոհեր եւ վի... Սաքուլիկությունը՝ որպես հայաստանյան բուհերի կ... Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստը «Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված)
Հարցում

Համազգային թատրոնի տնօրենը նշանակվել է Սունդուկյան թատրոնի տնօրենի պաշտոնակատար

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը նոր տնօրենի պաշտոնակատար ունի։ Նա Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն է։ Բանն այն է, որ Սունդուկյան թատրոնի արդեն նախկին տնօրեն Ստեփան Դավթյանի 65 տարին լրացել էր, եւ նա, օրենքի համաձայն, այլեւս չէր կարող պաշտոնավարել, ուստի նախարարությունը որոշել է մայր թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակել մեկ այլ թատրոնի տնօրենի՝ Վարդան Մկրտչյանին։ Թեեւ նշանակումն օրեր առաջ է տեղի ունեցել, բայց այս պաշտոնում Վարդան Մկրտչյանի նշանակման մասին խոսակցությունները շրջանառվում էին դեռ տարեսկզբից, ավելին՝ ինչպես փաստեցին թատերական շրջանակներից, մարտ ամսին «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ Սունդուկյան թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանին թատերարվեստին արժանապատիվ ծառայելու համար «Արտավազդ» մրցանակով պարգեւատրելն իր մեջ արդեն հրաժեշտի երանգներ ուներ, այլ կերպ ասած՝ ուզում էին ընդամենը պատվով ճանապարհել, ապա նոր նշանակումն անել։ Իր նշանակման հարցի շուրջ պարզաբանումներ ստացանք հենց Վարդան Մկրտչյանից։

- Պարոն Մկրտչյան, մշակույթի նախարարության հրամանով նշանակվել եք Սունդուկյան թատրոնի տնօրեն, այդպե՞ս է։

- Այո, բայց՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

- Բայց Դուք նաեւ Համազգային թատրոնի տնօրենն եք...

- Այլեւս՝ ոչ։

- Այդ առաջարկն ումի՞ց ստացաք եւ ինչպե՞ս որոշեցիք թողնել այն թատրոնը, որը 2009-ից ղեկավարում եք։

- Մենք առաջիկայում շատ մեծ ասուլիս ենք կազմակերպելու, եւ Դուք եթե հետեւել եք Համազգայինի գործունեությանը, տեսել եք, թե ինչքան թափանցիկ եմ աշխատում ցանկացած հարցի շուրջ։ Հիմա չեմ ուզում ասուլիսից առաջ ընկնել ու փոքրիկ հարցազրույցներ տալ։

- Ե՞րբ եք նախատեսում այդ ասուլիսը։

- Կարծում եմ՝ 20-30 օրվա ընթացքում կլինի։

- Ամեն դեպքում, նշանակումն արդեն եղել է, ուզում եմ իմանալ՝ որքանո՞վ հեշտ կամ դժվար տրվեց Ձեզ այդ որոշումը, ինչ-որ չափով բարոյական պարտավորվածություն չէի՞ք զգում Սոս Սարգսյանի հիշատակի առաջ՝ թատրոնի շենքը կառուցելու հարցում, քանի որ երկար տարիներ Դուք էլ Ձեր ջանքերն եք ներդրել այդ ուղղությամբ։

- Գիտեք, բարոյական պարտավորության մասով կարող եմ ասել, որ ես Համազգային թատրոնում աշխատել եմ ոչ թե 100, այլ 200 տոկոսով, եւ այդտեղ բարոյականության հետ կապված բոլոր հարցերը վերանում են։ Այսինքն՝ ես ծառայել եմ իմ, մեր, Սոս Սարգսյանի հիմնադրած թատրոնին եւ ծառայել եմ իմ ողջ կարողություններով, հիմա էլ ինձ համար մեծ պատիվ է ծառայել ազգային ակադեմիական թատրոնին․ դա նույնպես մեր բոլորիս թատրոնն է։ Դրանք փոքր խնդիրներ են, երբ մարդիկ կառչում են այս կամ այն թատրոնից, մենք բոլորս մարդիկ ենք, հայ ենք, ծառայում ենք մեր երկրում՝ մեր կարողությունների չափով, եւ ամենեւին կարեւոր չէ՝ դու ա՞յս կետում ես ծառայում, թե՞ այն կետում։ Պատկերացրեք՝ զինվորը մտածի, որ ինքն առաջնագծում պետք է պաշտպանի միայն 5 կամ 10 մետր տարածություն, որովհետեւ, եթե առաջնագծում այնպիսի մի իրավիճակ եղավ, զինվորը ծառայում է ընդհանուր առաջնագծին։

- Պարզ է, բայց մենք տարիներ շարունակ տեսել ենք, որ Դուք Սոս Սարգսյանի թատրոնին եք «զինվորագրվել» եւ ծառայում...

- Ես այնտեղ աշխատել եմ 200 տոկոսով...

- Ափսոսանք չկա՞, որ կիսատ եք թողնում այդ գործը։

- Չէ, ինչո՞ւ եմ կիսատ թողնում։

- Դե, որովհետեւ գնում եք Ձեր ջանքերը ներդնեք մեկ այլ թատրոնի զարգացման ուղղությամբ։

- Իսկ ի՞նչ վատ է... Համազգային թատրոնի շենքի հետ կապված իմ վերջին պաշտոնական ելույթը եղել է Արցախում, նախագահի առաջ, եւ առաջիկայում էլ կլսեք կառավարության որոշման մասին, այսինքն՝ ես իմ առջեւ դրված խնդիրն այդ մասով արել եմ։

- Այսինքն՝ վստահ եք, որ շենքի հարցը լուծելու ուղղությամբ ամեն ինչ արել եք։

- Փաստացի ես ամեն ինչ արել եմ՝ իմ ուժերի սահմաններում, մնացած հարցերը՝ մամլո ասուլիսի ժամանակ։

- Ամեն դեպքում, հիմա թատրոնն ո՞ւմ եք թողել, Վիգեն Չալդրանյա՞նն է համատեղում գեղարվեստական ղեկավարի ու տնօրենի պարտականությունները։

- Այո, Վիգեն Չալդրանյանի վրա են դրված տնօրենի պարտականությունները։

- Ստացվում է՝ Համազգայինում էլ շուտով տնօրենի մրցույթ կլինի։

- Կարծում եմ՝ այո, ըստ կարգի։

Չնայած դեռ մրցույթ չի հայտարարվել Սունդուկյան թատրոնի տնօրենի պաշտոնի համար, բայց թատերական աշխարհում վստահ են, որ հենց Վարդան Մկրտչյանն էլ կնշանակվի այս պաշտոնում։ Ինչ վերաբերում է Համազգային թատրոնի շենքին, ապա քննարկվել է, եւ վերջնական ընտրությունը կանգ է առել Թատերական ինստիտուտի հին մասնաշենքի վրա, որն այսօր գտնվում է վթարային վիճակում։ Համազգայինի շենքի ընտրության հարցը քննարկման կդրվի կառավարության առաջիկա նիստերից մեկում։ Ահա, այդ ժամանակ էլ, երբ հաստատվի որոշումը, սեպտեմբերից կսկսվի շինարարությունը, որի կառուցումը, նախնական գնահատման համաձայն, կտեւի 2 տարի։

Հ.Գ- Մշակույթի նախարարությունն այսօր արդեն հաղորդագրություն տարածեց, համաձայն որի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ է հայտարարել, հայտադիմումներն ընդունելու վերջնաժամկետն է հուլիսի 28-ը։ Մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններից են ՀՀ քաղաքացիությունը, բարձրագույն կրթությունը, կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը, ինչպես նաեւ իրավական ակտերի իմացությունը եւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի հայեցակարգ մշակելու կարողությունը։   

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է 746 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan