Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Լավրովը խոսել է Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպմ... Ժողովրդիս խինդն ու ծիծաղը հետ բերելու համար ա... Երկրաշարժ՝ Ճապոնական Հոնսյու կղզու մոտ Մերկելի համար ընդունելի չէ ԿԺԴՀ-ն ոչնչացնելու... Լավրովը և Պորոշենկոն փոխադարձաբար «հարգալից» ... ՄԱԿ-ը մտավախություն ունի, որ ԻՊ-ը կտեղափոխվի ... Կատալոնիան շանս չունի անկախության հանրաքվե ան... Բանն էլ հետն են ուզում Համերաշխության ցանկություն չունեմ, առավել եւս... Ինչու՞ հենց Աշոտյանին են ուղարկում Բաքու (Օ... Հարավային Կորեայի նախագահը խոստացել է խաղաղու... Դրական միտում կլինի, երբ վիճակագրությունը ցու... Մոգերինին արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարո... Միտումնավոր ուզում եք արգելակե՞լ կինոյի զարգա... Փաստաբանը մեղադրվում է պաշտոնյաներին խոշոր չա... Խոսնակը` գլխավոր խմբագրի «սև ցուցակում». սա վ... Սերժ Սարգսյանը թող դուրս գա ստվերից․ Ռազմիկ Պ... Ընտանյոք հանդերձ գնացել են Նյու Յորք՝ Արցախն ... Ես էլ վարչապետի պաշտոնում տեսնում եմ Սերժ Սար... Խաչատուր Սուքիասյանի եղբորը զոնդավորել են
Ամենաընթերցված լուրերը
Լավրովը խոսել է Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպմ... Ժողովրդիս խինդն ու ծիծաղը հետ բերելու համար ա... Երկրաշարժ՝ Ճապոնական Հոնսյու կղզու մոտ Մերկելի համար ընդունելի չէ ԿԺԴՀ-ն ոչնչացնելու... Լավրովը և Պորոշենկոն փոխադարձաբար «հարգալից» ... ՄԱԿ-ը մտավախություն ունի, որ ԻՊ-ը կտեղափոխվի ... Կատալոնիան շանս չունի անկախության հանրաքվե ան... Բանն էլ հետն են ուզում Համերաշխության ցանկություն չունեմ, առավել եւս... Ինչու՞ հենց Աշոտյանին են ուղարկում Բաքու (Օ... Հարավային Կորեայի նախագահը խոստացել է խաղաղու... Դրական միտում կլինի, երբ վիճակագրությունը ցու... Մոգերինին արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարո... Միտումնավոր ուզում եք արգելակե՞լ կինոյի զարգա... Փաստաբանը մեղադրվում է պաշտոնյաներին խոշոր չա... Խոսնակը` գլխավոր խմբագրի «սև ցուցակում». սա վ... Սերժ Սարգսյանը թող դուրս գա ստվերից․ Ռազմիկ Պ... Ընտանյոք հանդերձ գնացել են Նյու Յորք՝ Արցախն ... Ես էլ վարչապետի պաշտոնում տեսնում եմ Սերժ Սար... Խաչատուր Սուքիասյանի եղբորը զոնդավորել են Պետք է թողնեն, որ վարչապետն աշխատի․ ազատամարտ... Ոչ ես Նալբանդյանին պաշտպանելու, ոչ էլ Նալբանդ... Օձունի վերականգնող ճարտարապետը պատասխանում է ... Կարեն Կարապետյանն ընդունել է Լիբանանի զբոսաշր... Ինչո՞ւ է մետրոպոլիտենը 17մլն դրամի պայմանագիր... Դիմորդներիս թիվը գաղտնի թող մնա․ մասնավոր բու... Պատանդառուի վնասազերծման դեպքի առթիվ հարուցվա... Մամիկոն Ասլանյանը աշնանային նստաշրջանն էլ է «... Արման Սահակյանն, ի հեճուկս Սուքիաս Ավետիսյանի... Ռուսաստանն ու ԱՄՆ-ն լուծելիք խնդիրներ ունեն Ս... Պոլիտեխնիկում՝ ինչպես «Ոսկե հորթը» ֆիլմում Նոր ձերբակալվածներ Լոնդոնի մետրոյի ահաբեկչութ... Հիմա էլ 3000 եվրո Մեքսիկայում էլեկտրամատակարարումը վերականգնված... Ադրբեջանցի մարզիկը ռինգ դուրս չի եկել՝ վախեցե... Կճոյանի խոսնակի «հուզիչ» մաղթանքը շեֆին Լեռը երկնեց ու մուկ ծնեց՝ արժե՞ր սրա համար մե... Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24... Տիգրան Սարգսյանը չի ճանաչում Ռուդոլֆ Հակոբյան... Էմանուել Մակրոնը կայցելի Ռուսաստան Ֆիզիկապես և բարոյապես մաշված, հրդեհված, ոչ պի... Ինչո՞ւ երկրորդ պլան մղվեց փողոցների անվանափոխ... Վարույթ է ընդունվել երեխայի առք ու վաճառքի դե... Տարօրինակ է, որ այս ընկերությունը նորմալ շահո... «Չարը խափանվեց» Համալիրում (տեսանյութ) Սիրիայի հարցով կոնտակտային խումբը կարող է ընդ... Ես և Սփյուռքը Երբ են լինելու կառավարության եւ ՀՀԿ ԳՄ նիստեր... Բանակի հիմքը դրվել է 27 տարի առաջ, սեպտեմբերի... Ս. Բալասանյանն ավագանու արտահերթ նիստ է հրավի...
Հարցում

Խորհում է «ծռագետ» Արտուշ Գաբրիելյանը

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստը։ 

Այսօրվա դատական նիստին 18 ամբաստանյալներից ներկա էին 3-ը՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը եւ Թաթուլ Թամրազյանը, մյուս ամբաստանյալները նախորդ դատական նիստին դահլիճից հեռացվել էին 6 ժամով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար։

Ժամը 11։00-ին սկսված եւ 17։00-ին ավարտված դատական նիստում նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը բուն դատավարական երկու քայլ արեց՝ ճշտեց ամբաստանյալներ Արամ Մանուկյանի եւ Տիգրան Մանուկյանի ինքնությունը եւ նրանց համար շահերի պաշտպան ներգրավեց, իսկ մնացած ժամանակն անցկացեց խորհրդակցական սենյակում

4 ժամ խորհեց ինքն իր հետ

Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը ընդհանուր առմամբ 1 ժամ դատական նիստ արեց, 4 ժամ խորհեց ինքն իր հետ, թե ինչպես պատժի «չարաճճի» փաստաբաններին․ հետեւանքն այդքան էլ հրաշալի չէր։

Դատավորը մեկ նիստի ընթացքում 3 անգամ սանկցիա կիրառեց գործով փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ՝ դիմելով Փաստաբանների պալատ նրան պատասխանատվության ենթարկելու համար։ Պատճառն էլ այն էր, որ մեկ Լուսինե Սահակյանը անհարգալից վարք է դրսեւորել դատարանի նկատմամբ, վերջինս փորձում էր միջնորդություն ներկայացնել, սակայն դատավորը պահանջում էր լռել, Սահակյանն էլ շարունակում էր խոսել, մեկ էլ առանց դատարանի թույլտվության լքել էր դատական նիստերի դահլիճը։ Նույն «բախտին» արժանացան նաեւ փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Դավիթ Գյուրջյանը, Գրիշա Բալասանյանը, Երվանդ Վարոսյանի, Մոնիկա Մարգարյանը եւ Մուշեղ Շուշանյանը։

Եթե մյուսների դեպքում դատարանը փաստաբանների նկատմամբ սանկցիա էր կիրառել՝ առանց իր թույլտվության դատական նիստերի դահլիճը լքելու փաստը հաշվի առնելով, ի դեպ, հենց ամբաստանյալններն էին իրենց փաստաբաններին արգելել առանց իրենց ներկա լինել դատական նիստին, ապա Մուշեղ Շուշանյանի դեպքում պատկերը լրիվ այլ էր։ Նա եկել էր դատարան, սակայն, չէր կարողացել մտնել դատարանի շենք, քանի որ բախվել էր նույն խնդրին՝ կարգադրիչները պահանջում էին դատարկել մետաղական մաս պարունակող իրերը եւ նոր միայն անցնել առաջ, իսկ Շուշանյանը հրաժարվել էր՝ նշելով, որ իրեն չեն կարող խուզարկության ենթարկել։ Այս պատճառվ էլ չէր ներկայացել նիստին, այդ մասին կարգադրիչները ծանուցել էին դատավորին, նախագահողն էլ համարեց անհարգալից վերաբերմունք եւ սանկցիա կիրառեց Շուշանյանի նկատմամբ։

Շնորհավոր, Արա՛մ

«Սասնա ծռերի» անդամ Արամ Մանուկյանի ծննդյան տարեդարձն էր այսօր․նա դարձավ 23 տարեկան։ Նիստին ներկաները նրան դիմավորեցին «Արամ, շնորհավոր» վանկարկումներով, նրա ընկերներից, խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը, մտնելով նիստերի դահլիճ, մոտեցավ Արամին եւ գրկեց նրան։ 

Արամ Մանուկյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ ներկաները ցանկացան պաստառ բերել նիստերի դահլիճ, սակայն կարգադրիչն ասաց, որ չի թույլատրվում։ Նրանք էլ դրսում պարզեցին պաստառը, որտեղ գրված էր․ «Ծնունդդ շնորհավոր, Սասնա ծուռ Արամ Մանուկյան»։

Երբ հերթն հասավ Արամ Մանուկյանի ինքությունը ճշտելուն, դատավորը հարցրեց՝ երբ, որտեղ է ծնվել։ Արամը պատասխանեց, որ Ստեփանակերտ քաղաքում, դատավորն էլ ճշտեց՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում, նա առարկեց՝ Հայաստանի մարզ Արցախում։

Արամի փաստաբան Հրանտ Գեւորգյանը պարզաբանեց, որ Արամը նկատի ունի, որ Արցախն ու Հայաստանը մեկ հանրապետություն են։

Գործով երկու փաստաբան ներգրավելուց բացի, դատավորը նիստի ներկաների սրտով եւս մեկ բան արեց՝ 17։00-ին հետաձգեց նիստը, քանիր որ դատարանի դահլիճում մնացել էին երկու պաշտպաններ՝ Հայարփի Սարգսյանը եւ Հրանտ Գեւորգյանը։ Ներկաները արդեն հոգնել էին 10 րոպե նիստ լսելուց եւ մի քանի ժամ դատարանի բակում, ներսում, ծառերի տակ սպասելուց։ Ի դեպ, արտառոց էր, որ ամեն անգամ խորհրդկացական սենյակ գնալիս Արտուշ Գաբրիելյանը չէր հայտնում, թե ինչքան ժամանակով է հեռանում խորհելու։

Հաջորդ նիստը նշանակվեց հուլիս 20-ին։

Այս նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվում են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է 1146 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan