Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 19.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Փրկության քարտեզը» կբարձրանա հայկական էկրան Հաջող մեկնա՞րկ, թե՞ տապալված բանակցություններ Կարագը թանկացել է Ռուսաստանում Ընդդեմ եւ հանուն բռնության Հերթը վոլեյբոլինն է Մոսկվայում հայազգի տղամարդու սպանության մեջ կ... Չինական դպրոց են կառուցում, բայց դեռ պարզ չէ՝... Վերջին պահերին խցում ում հետ է եղել Լևոն Հայր... Առաջին տիկինը՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան տոնի... Եթե «Հին Երեւանը» չլիներ, այդ 14 հուշարձան շե... ՃՈ-ն թույլ է տալիս, որ նախկին համարների տերեր... Պատերազմը Կորեայում կարող է դառնալ գլոբալ ողբ... Խոշոր հրդեհ Գեղարքունիքում, 4 տուժածներից 2-ն... Որտե՞ղ են 90-ականների համարձակ ու հետաքրքիր հ... Խաչատուր Գիշչյանին հնարավոր է սրտի շտապ վիրահ... Մի հատ շատ լավ գիրք ունեի մեքենայի մեջ, եթե դ... Կառավարության նիստը՝ լուսանկարներով (ֆոտոշարք... ԱՄՆ Կոնգրեսում պաշտպանում են ռոհին մուսուլման... Վարչապետը հանձնարարեց նվազեցնել խցանումները Հյուսիսային Կորեան կրկին սպառնացել է ԱՄՆ-ին
Ամենաընթերցված լուրերը
«Փրկության քարտեզը» կբարձրանա հայկական էկրան Հաջող մեկնա՞րկ, թե՞ տապալված բանակցություններ Կարագը թանկացել է Ռուսաստանում Ընդդեմ եւ հանուն բռնության Հերթը վոլեյբոլինն է Մոսկվայում հայազգի տղամարդու սպանության մեջ կ... Չինական դպրոց են կառուցում, բայց դեռ պարզ չէ՝... Վերջին պահերին խցում ում հետ է եղել Լևոն Հայր... Առաջին տիկինը՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան տոնի... Եթե «Հին Երեւանը» չլիներ, այդ 14 հուշարձան շե... ՃՈ-ն թույլ է տալիս, որ նախկին համարների տերեր... Պատերազմը Կորեայում կարող է դառնալ գլոբալ ողբ... Խոշոր հրդեհ Գեղարքունիքում, 4 տուժածներից 2-ն... Որտե՞ղ են 90-ականների համարձակ ու հետաքրքիր հ... Խաչատուր Գիշչյանին հնարավոր է սրտի շտապ վիրահ... Մի հատ շատ լավ գիրք ունեի մեքենայի մեջ, եթե դ... Կառավարության նիստը՝ լուսանկարներով (ֆոտոշարք... ԱՄՆ Կոնգրեսում պաշտպանում են ռոհին մուսուլման... Վարչապետը հանձնարարեց նվազեցնել խցանումները Հյուսիսային Կորեան կրկին սպառնացել է ԱՄՆ-ին Իմ ընկերը հայ է, այստեղ հայեր կա՞ն․ Ջասթին Բի... Կիեւում պարզաբանել են Պորոշենկոյի կեցվածքը Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ընդունած մի շար... Արտակարգ միջադեպ Խարկովում, կա առնվազն վեց զո... Վթար Շվեյցարիայում, կա 37 տուժող Հասմիկ Պապյան․ սիրելի Լևոն, ներիր մեզ Մերիլենդյան մարդասպանին բռնել են Եվրոպական երկրներից այնպիսի բաներ են պատմում,... Ի՞նչ է թաքցնում «Պանտերայի» տնօրենը «Ժողովուրդ». Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Ա... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Հայկական ժամանակ»․ Որտեղ են գիշերում եւ ճաշո... «Ժամանակ». Ռուսական թալան-2. «Հարավկովկասյան ... «Հրապարակ». Ատոմակայանի կոնսերվացումը ձեւական... «Հրապարակ». Ընտանեկան բռնության կանխարգելման ... «Ժողովուրդ». ՔԿ- Ոստիկանություն միջգերատեսչակ... Ցավալի վախճան «Ժողովուրդ». Վարդենիսի բնակիչները դժգոհում են... «Հրապարակ». Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչութ... «Ժողովուրդ». Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ... «Հրապարակ». Լոռեցիները շատ բան մտածել, քիչն ե... «Ժողովուրդ». Կառավարությունը որոշել է պարզապե... «Հրապարակ». ԵՄ հարեւանության ծրագրի վերջնական... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-ի համար Չկա Պուտինը՝ չկա Ռուսաստանը. Վոլոդինը չի ամաչ... Մոլդովայի նախագահը խորհրդարանը ցրելու պահանջո... Դոնալդ Տուսկը ԵՄ գագաթնաժողովից Brexit-ի հարց... Ռուսաստանը կրկին ամերիկյան գանձապետական արժեթ... Խարկովի կենտրոնում ամենագնացը մխրճվել է ամբոխ...
Հարցում

Զորի Բալայանը վստահ է` «Արմենիա» նավի առաքելությունն ավարտված չէ

2009թ. մայիսի 28-ին իսպանական Վալենսիա նավահանգստից մեկնարկած «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ճանապարհորդությունն ավարտվեց 2011թ․ օգոստոսի 5-ին՝ Մխիթարյան միաբանության մատույցներում: 2011թ․ սեպտեմբերից էլ «Արմենիա» նավը կայանված է Սուրբ Ղազար կղզում։ Նավի ճակատագրի, վաճառքի մասին վերջին տարիներին պարբերաբար խոսակցություններ են շրջանառվում, բայց այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ է լինելու նրա ճակատագրի հետ, որն արժեցել է մոտ 900 հազար դոլար:

Ինչպես արշավախմբի ղեկավար, գրող, հրապարակախոս Զորի Բալայանն է ընդգծում՝ «Արմենիա» նավը շարունակում է մնալ Սուրբ Ղազար կղզում. «Մեր շուրջերկրյա ճանապարհորդության ֆինիշն այնտեղ է եղել, եւ միշտ կարծել ենք, որ շուտով կկարողանանք նավը տեղափոխել, բայց մի հարց կա՝ եթե չբերենք Հայաստան, հնարավոր է կորցնենք այդ գլուխգործոցը»։ Թե ինչու նավը չեն տեղափոխում Հայաստան, Զորի Բալայանը նկատում է, որ իրենց շուրջերկրյա ճանապարհորդությունը չի համարում վերջացած, քանի դեռ Սուրբ Ղազար կղզուց եւ Վիեննայից չեն բերել հայկական ամենամեծ մագաղաթե ձեռագրի՝ Մշո Ճառընտիրի (1200թ. ) 604 մագաղաթե թերթերից պակասող 18 թերթը, որից 17-ը գտնվում է Սուրբ Ղազար կղզում, իսկ մեկը՝ Վիեննայի թանգարանում։ Դա իր վաղեմի երազանքն է, որի իրագործմանը հավատում է։

Հիմա փորձում են այդ հարցը լուծել, քանի որ իրենց առաքելությունն ավարտված կհամարեն միայն դրանից հետո։ «Մենք միշտ ուզեցել ենք հայկական նավով, որը պատմության մեջ հայտարարել է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը, բերել այդ պակասող մագաղաթներն ու միավորել մայր գրքին, որը գտնվում է Մատենադարանում։ Դա կլինի գեղեցիկ եւ արդար»,- ասում է Բալայանն ու նշում, որ եթե «Արմենիա» նավը բերեն, ապա՝ էջերի հետ միասին, իսկ մագաղաթի էջերի շուրջ կողմերի հետ դեռ բանակցություններ են տանում, որը, կարծում է, շուտով կհանգուցալուծվի. «Ահա, դա էլ կլինի երկար ու վերջնական ֆինիշը։ Այս արանքում ընդմիջումը երկար տեւեց, որովհետեւ խոսք են տալիս, ու անընդհատ ձգձգվում է դրանք վերցնելու պրոցեսը։ Ես էլ անընդհատ վախենում եմ, որ կգնամ այն աշխարհ՝ այդ հարցը չլուծելով։ Շատ եմ մտահոգված այդ առումով, բայց բոլոր դեպքերում մենք վախ չունենք ու այդ էջերը պետք է բերենք»։

Որոշ ժամանակ առաջ խոսակցություն էր շրջանառվում, որ հնարավոր է նավը վաճառվի, քանի որ առկա են նաեւ պահպանության խնդիրներ։ Այս առումով Զորի Բալայանն ասաց. «Նրանք կարող են առհասարակ այնպիսի մի բան անել, վերցնել նավը եւ չտալ, եթե մենք տեր չկանգնենք, բայց վաճառելու հարց չկա, առավել եւս՝ վաճառել եւ այդ գումարը գրպանը դնել։ Դա պետական է, թեեւ պետությունը ոչ մի կոպեկ չի տվել, դա նախագահ Սերժ Սարգսյանն էր կազմակերպել իր նախագահության առաջին տարում, եւ 3 հոգի էլ աջակցել էին՝ Գագիկ Ծառուկյանը, Ռալֆ Յիրիկյանը եւ Հրանտ Վարդանյանը։ Մենք պետությունից ոչ մի կոպեկ չենք վերցրել, եւ սա մերն է։ Հիմա պետք է բերենք ու դարձնենք պետությանը։ Այն պետք է լինի Սեւանում, նրա մասերը պողպատից են, ու այդ նավը հազար տարուց ավել ապրելու է, մանր-մունր բաները կարելի է ժամանակ առ ժամանակ փոխել, բայց իր բազան շատ լավն է ու ամուր»։ Նա ընդգծում է, որ «Արմենիա» առագաստանավը կտրել-անցել է 3 օվկիանոս, 5 մայրցամաք, կանգ է առել 23 պետությունում, անցել 42 հազար մղոն եւ 2 անգամ հատել է հասարակածը։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է 151 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan