Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԱՄՆ-ն հնարավոր է սանկցիաներ սահմանի ընդդեմ Մյ... Իսկ ընդդիմության տեղը դատարկ էր Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ճակատագի... Սպանություն և ինքնասպանություն Գյումրու 102 ռ... Յոթ մարդ է զոհվել «Լան» թայֆունի հետեւանքով ԱԺ նիստը մեկնարկեց «Ելքի» առաջարկները մերժելո... Մենք պետք է վստահություն ներշնչենք, որ ժողովո... Ողբերգական վթար Մալայզիայում, կան զոհեր եւ վի... Սաքուլիկությունը՝ որպես հայաստանյան բուհերի կ... Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստը «Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ...
Ամենաընթերցված լուրերը
ԱՄՆ-ն հնարավոր է սանկցիաներ սահմանի ընդդեմ Մյ... Իսկ ընդդիմության տեղը դատարկ էր Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ճակատագի... Սպանություն և ինքնասպանություն Գյումրու 102 ռ... Յոթ մարդ է զոհվել «Լան» թայֆունի հետեւանքով ԱԺ նիստը մեկնարկեց «Ելքի» առաջարկները մերժելո... Մենք պետք է վստահություն ներշնչենք, որ ժողովո... Ողբերգական վթար Մալայզիայում, կան զոհեր եւ վի... Սաքուլիկությունը՝ որպես հայաստանյան բուհերի կ... Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստը «Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված)
Հարցում

Կինոն դադարել է լինել պրոպագանդայի զենք

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում նախօրեին վարպետության դաս անցկացրեց ռուս նշանավոր ռեժիսոր Բորիս Խլեբնիկովը, ում վերջին՝ «Առիթմիա» ֆիլմը ցուցադրվեց փառատոնի արտամրցութային ծրագրում։ Ֆիլմի հերոսները բժիշկ ամուսիններ են, ովքեր օրուգիշեր հերթապահում են հիվանդանոցում, արձագանքում շտապ օգնության կանչերին, մարդկանց կյանքեր փրկում, միաժամանակ չկարողանալով փրկել սեփական ընտանեկան կյանքը։ Ռուսական իրականությունը՝ իր տրագիկոմիկ բոլոր իրավիճակներով, արտացոլված է Խլեբնիկովի ֆիլմում։ Ռեժիսորն ասում է, որ ի սկզբանե որոշել էր մաքուր կոմեդիա նկարել, բայց ընթացքում հասկացավ, որ այն ավելի շատ մոտենում է դրամայի։ Ֆիլմն արդեն հասցրել է Գլխավոր մրցանակ ստանալ «Կինոտավր» կինոփառատոնում։

Ինչ վերաբերում է ռեժիսորի անցած ուղուն, ապա նախքան Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ВГИК) սովորելը Խլեբնիկովը երկու տարի կենսաբանություն է ուսանել Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում, որտեղ Ալեքսեյ Պոպոգրեբսկու հետ նկարահանել է «Անցողակի» կարճամետրաժ ֆիլմը: Հետագայում ինքնուրույն նկարահանել է «Խորամանկ գորտը» կարճամետրաժը: Խլեբնիկովի առաջին խաղարկային լիամետրաժ ռեժիսորական աշխատանքը «Կոկտեբել» ֆիլմն էր, որն ստեղծվել է դարձյալ Ալեքսեյ Պոպոգրեբսկու համագործակցությամբ:

Ռեժիսորը հիշում է՝ կենսաբանություն սովորելու տարիներին էլ հասկացավ, որ աննկատ ձեւով դարձել է կինոման, այդ ժամանակ էլ հենց կիսատ թողեց ուսումն ու գնաց կինոֆակուլտետում սովորելու։ Իսկ իր ամենաառաջին եւ թերեւս ամենակարեւոր որոշումն էլ 2-րդ դասարանում է կայացրել. «Մի օր հասկացա, որ բանաստեղծություններ չեմ կարողանում անգիր անել, որոշեցի այլեւս անգիր չանել: Այդ օրվանից երբեք չեմ արել այն, ինչ չեմ սիրում կամ չեմ ուզում»։

Նա նկատում է, որ Մոսկվայում նույնիսկ մեծ բլոկբաստերներն այսօր լսարան չեն հավաքում, հիմա հանդիսատեսի մեծ մասը գնացել է հեռուստատեսություն։ Ժամանակակից ֆիլմերը դադարել են ինչ-որ բան ուղիղ ձեւով քարոզել, ինչի համար էլ հիմա գրաքննություն չկա: Իսկ հեռուստատեսությունն այլ բան է` ամեն ինչ կանխավ որոշված է` որ հաղորդումն ինչ է քարոզում, եւ ինչ չի կարելի անել: Խլեբնիկովը նկատում է՝ կինոն դադարել է լինել պրոպագանդայի զենք, որովհետեւ այն այլեւս շատ քիչ մարդ է դիտում։ Գուցե դա մի կողմից լավ է, իր խոսքում նշում է Խլեբնիկովը, որովհետեւ դառնում ես ավելի ազատ եւ, որ ամենակարեւորն է՝ պետությունից արդեն կախվածություն չես ունենում։ Նա հիշում է, երբ իր առաջին վավերագրական ֆիլմն էր նկարում, 20 հազար դոլար ծախսեց, որը կուտակել էր 2 տարում, մինչդեռ այսօրվա տեխնիկայի պայմաններում կարելի է ֆիլմ նկարել գրոշներով։

«Մարդուն չի կարելի նկարագրել, երբ նրան ատում ես կամ սիրում, երկու դեպքում էլ այդ զգացմունքները խանգարում են։ Պետք է ճանաչես մարդուն, որովհետեւ նրա մեջ կա եւ բարին, եւ չարը»,- ասում է Խլեբնիկովն ու խորհուրդ տալիս գնալ այնտեղ, որտեղ լինելուց վախենում ես. «Դա շատ կարեւոր է ռեժիսորի համար, որովհետեւ երբ հետո գնում-տեսնում ես, հասկանում ես, որ այդքան էլ դժվար ու վախենալու չէր։ Պետք է գնալ ու հետազոտել մարդկանց»։ Խլեբնիկովն ընդգծում է՝ իր ուսանողների առաջ մի շարք արգելքներ է դրել՝ չնկարել բոմժերի, հաշմանդամների, ընտանիքի անդամների, մտերիմ բարեկամների, ուղիղ հարցազրույց չանել հերոսի հետ, եւ այդպես բազմաթիվ սահմանափակումներ, որոնք նպատակ ունեն հետազոտելու եւ բացահայտելու մարդուն. «Դժվար է նկարել գործարանում աշխատող բանվորին, վախենալու է շտապ օգնության բժիշկների հետ վազել կանչի, որովհետեւ ֆիլմդ կարող է ուղղակի չստացվել, բայց մյուս կողմից էլ երբեք չես կարող իմանալ, թե այդ հանդիպումներից եւ այդ մարդկանց հետ շփումներից ինչ պատմություններ կարող են ստացվել»։

Դերասանի ընտրությունը տարբեր է ամեն ռեժիսորի համար։ Խլեբնիկովը կիսվում է անձնական փորձով. «Եկավ մի պահ, ու ես հասկացա, որ ինձ հետաքրքիր չէ դերասանի փոխակերպումը։ Դերասանի հետ իմ աշխատանքը 90 տոկոսով ավարտվում է քաստինգում։ Ես հասկացա, որ դերասանն իր տեսակով ուղղակի պետք է նման լինի իմ հերոսին, եւ ոչ մի ուրիշ կերպարանափոխման կարիք չկա։ Երբ մարդը խաղում է իրեն մոտ կերպար, երբեմն իրենից այնքան հարուստ ժեստեր, պատմություններ, դետալներ է դնում դերի մեջ, որ դու չէիր էլ կարող պատկերացնել։ Այս առումով այն դառնում է ինչ-որ չափով նաեւ դոկումենտալ կինո»։

Խլեբնիկովից խորհուրդ են հարցնում՝ որտե՞ղ սովորել կինո նկարել, ռեժիսորի պատասխանը կարճ է․ «Տրամաբանական է, որ մարդը սովորի իր երկրում, որովհետեւ հետո պետք է պատմի իր երկրի մասին։ Իսկ ռեժիսորն այն մարդն է, որ պատմում է նրա մասին, ինչը որ լավ գիտի»։ Նա սկսնակներին խորհուրդ է տալիս թեկուզ գաղափարն առանց զարգացնելու դուրս գալ եւ նկարել. «Պետք չէ շատ մտածել, դա խանգարում է, պետք է գործել»։

Դիտվել է 62 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan