Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 20.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Երկրաշարժ՝ Ճապոնական Հոնսյու կղզու մոտ Մերկելի համար ընդունելի չէ ԿԺԴՀ-ն ոչնչացնելու... Լավրովը և Պորոշենկոն փոխադարձաբար «հարգալից» ... ՄԱԿ-ը մտավախություն ունի, որ ԻՊ-ը կտեղափոխվի ... Կատալոնիան շանս չունի անկախության հանրաքվե ան... Բանն էլ հետն են ուզում Համերաշխության ցանկություն չունեմ, առավել եւս... Ինչու՞ հենց Աշոտյանին են ուղարկում Բաքու (Օ... Հարավային Կորեայի նախագահը խոստացել է խաղաղու... Դրական միտում կլինի, երբ վիճակագրությունը ցու... Մոգերինին արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարո... Միտումնավոր ուզում եք արգելակե՞լ կինոյի զարգա... Փաստաբանը մեղադրվում է պաշտոնյաներին խոշոր չա... Խոսնակը` գլխավոր խմբագրի «սև ցուցակում». սա վ... Սերժ Սարգսյանը թող դուրս գա ստվերից․ Ռազմիկ Պ... Ընտանյոք հանդերձ գնացել են Նյու Յորք՝ Արցախն ... Ես էլ վարչապետի պաշտոնում տեսնում եմ Սերժ Սար... Խաչատուր Սուքիասյանի եղբորը զոնդավորել են Պետք է թողնեն, որ վարչապետն աշխատի․ ազատամարտ... Ոչ ես Նալբանդյանին պաշտպանելու, ոչ էլ Նալբանդ...
Ամենաընթերցված լուրերը
Երկրաշարժ՝ Ճապոնական Հոնսյու կղզու մոտ Մերկելի համար ընդունելի չէ ԿԺԴՀ-ն ոչնչացնելու... Լավրովը և Պորոշենկոն փոխադարձաբար «հարգալից» ... ՄԱԿ-ը մտավախություն ունի, որ ԻՊ-ը կտեղափոխվի ... Կատալոնիան շանս չունի անկախության հանրաքվե ան... Բանն էլ հետն են ուզում Համերաշխության ցանկություն չունեմ, առավել եւս... Ինչու՞ հենց Աշոտյանին են ուղարկում Բաքու (Օ... Հարավային Կորեայի նախագահը խոստացել է խաղաղու... Դրական միտում կլինի, երբ վիճակագրությունը ցու... Մոգերինին արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարո... Միտումնավոր ուզում եք արգելակե՞լ կինոյի զարգա... Փաստաբանը մեղադրվում է պաշտոնյաներին խոշոր չա... Խոսնակը` գլխավոր խմբագրի «սև ցուցակում». սա վ... Սերժ Սարգսյանը թող դուրս գա ստվերից․ Ռազմիկ Պ... Ընտանյոք հանդերձ գնացել են Նյու Յորք՝ Արցախն ... Ես էլ վարչապետի պաշտոնում տեսնում եմ Սերժ Սար... Խաչատուր Սուքիասյանի եղբորը զոնդավորել են Պետք է թողնեն, որ վարչապետն աշխատի․ ազատամարտ... Ոչ ես Նալբանդյանին պաշտպանելու, ոչ էլ Նալբանդ... Օձունի վերականգնող ճարտարապետը պատասխանում է ... Կարեն Կարապետյանն ընդունել է Լիբանանի զբոսաշր... Ինչո՞ւ է մետրոպոլիտենը 17մլն դրամի պայմանագիր... Դիմորդներիս թիվը գաղտնի թող մնա․ մասնավոր բու... Պատանդառուի վնասազերծման դեպքի առթիվ հարուցվա... Մամիկոն Ասլանյանը աշնանային նստաշրջանն էլ է «... Արման Սահակյանն, ի հեճուկս Սուքիաս Ավետիսյանի... Ռուսաստանն ու ԱՄՆ-ն լուծելիք խնդիրներ ունեն Ս... Պոլիտեխնիկում՝ ինչպես «Ոսկե հորթը» ֆիլմում Նոր ձերբակալվածներ Լոնդոնի մետրոյի ահաբեկչութ... Հիմա էլ 3000 եվրո Մեքսիկայում էլեկտրամատակարարումը վերականգնված... Ադրբեջանցի մարզիկը ռինգ դուրս չի եկել՝ վախեցե... Կճոյանի խոսնակի «հուզիչ» մաղթանքը շեֆին Լեռը երկնեց ու մուկ ծնեց՝ արժե՞ր սրա համար մե... Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24... Տիգրան Սարգսյանը չի ճանաչում Ռուդոլֆ Հակոբյան... Էմանուել Մակրոնը կայցելի Ռուսաստան Ֆիզիկապես և բարոյապես մաշված, հրդեհված, ոչ պի... Ինչո՞ւ երկրորդ պլան մղվեց փողոցների անվանափոխ... Վարույթ է ընդունվել երեխայի առք ու վաճառքի դե... Տարօրինակ է, որ այս ընկերությունը նորմալ շահո... «Չարը խափանվեց» Համալիրում (տեսանյութ) Սիրիայի հարցով կոնտակտային խումբը կարող է ընդ... Ես և Սփյուռքը Երբ են լինելու կառավարության եւ ՀՀԿ ԳՄ նիստեր... Բանակի հիմքը դրվել է 27 տարի առաջ, սեպտեմբերի... Ս. Բալասանյանն ավագանու արտահերթ նիստ է հրավի... «Ելքը» ծա՞նր է տանում Իրադրությունը հետերկրաշարժյան Մեքսիկայում այս...
Հարցում

Մեդիախոհանոց․ Չէ՞ որ մենք միայն բարեգործական ծրագրերով ենք զբաղված

Լրագրողների հետ յուրահատուկ աշխատաոճ են որդեգրել ոչ միայն գերատեսչություններն, այլեւ տարբեր կազմակերպություններ, հիմնադրամներ, նրանց հանրային կապերի վարչության պետերը։ Թվում է, թե տարրական տրամաբանությունն ու էթիկան պահանջում են, որ երբ X լրատվամիջոցի լրագրողը դիմում է որեւէ կազմակերպության կամ հիմնադրամի նրա ղեկավարից հարցազրույց վերցնելու խնդրանքով, ապա դա չպետք է վերածվի մանրակրկիտ հարցաքննության։ 

«Իսկ ի՞նչ հարցեր եք պատրաստվում տալ, թվարկեք դրանք, որ մենք իմանանք, թե ինչ եք ուզում գրել, ի՞նչ կոնտեքստով եք գրելու մեր կազմակերպության մասին, լա՞վ իմաստով, թե՞ վատ, չէ՞ որ մենք միայն բարեգործությամբ ենք զբաղված, բարեգործական ծրագրեր ենք իրականացնում, կարող ենք հերթով թվարկել, թե ինչ ծրագրեր ենք իրականացրել»,- մեր հարցերին սովորաբար հետեւում է այս հարցերի տարափը։ Ստիպված ես բացատրել, որ դու որեւէ միտում չունես իրենց գործունեությունը ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական լույսի ներքո ներկայացնելու, քեզ հետաքրքրում է քե՛զ հուզող հարցերի պատասխանները ստանալը։ Ի վերջո, եթե դու պաշտոնատար անձ ես կամ կազմակերպության ղեկավար, ապա պետք է պատրաստ լինես լսելու եւ պատասխանելու քեզ ոչ հաճելի, երբեմն նույնիսկ հունից հանող հարցերի։ Ստիպված ես բացատրել նաեւ, որ լուրերը կարող են լինել ճիշտ կամ սխալ, ոչ թե լավ կամ վատ լույսի ներքո ներկայացվող։ Ջանքեր ու ժամանակ են պահանջվում բացատրելու, որ լրագրողին, թերթին պետք է «կենդանի» հարցազրույց տվյալ կազմակերպության ղեկավարի հետ, որովհետեւ գրավոր հարցումների միջոցով միշտ չէ, որ դու ստանում ես քեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Մյուս տարբերակն էլ կա անցանկալի լրագրողից ազատվելու համար՝ կազմակերպության կայքում տեղադրված է ամեն ինչ, կարող եք կարդալ ու ծանոթանալ։

Դե եթե բոլոր պաշտոնական կայքերում ամեն ինչ տեղադրված է, դրանք էլ լրագրողը պետք է ընդունի «հալած յուղի» պես, ապա էլ ի՞նչ կարիք կա պաշտոնյաների գործունեությամբ հետաքրքրվելու, նրանց ստվերային եւ մութ կողմերը բացահայտելու։ Կամ՝ եթե դուք ցանկանում եք նախօրոք իրազեկվել հրապարակվելիք նյութի բովանդակության մասին, ապա ինչո՞ւ պետք է լրագրողը ձեզ հարցեր ուղղի։
Կազմակերպություններ կան, որ նույնիսկ թերթի լոգոյով ուղարկված հարցմանը լուրջ չեն վերաբերում եւ միայն հերթական զանգերից հետո են պատրաստվում արձագանքել։
Եվ ինչպես պաշտոնյաները, այնպես էլ կազմակերպությունների ղեկավարները ստիպված են լինում սթափվել միայն այն ժամանակ, երբ հայտնում ես, որ դու քո ունեցած տեղեկություններն այդ դեպքում կհրապարակես։

Չենք կասկածում, որ այսօր հասարակական, բարեգործական եւ այլ տիպի կազմակերպությունների ղեկավարները, նրանց հանրային կապերի վարչության պետերը ինչպես մեր երկրում, այնպես էլ՝ արտերկրում ավարտել են վերապատրաստման դասընթացներ, թե ինչպես է պետք աշխատել ԶԼՄ-ների հետ, ձեռք են բերել տարբեր վկայագրեր, հարկ եղած դեպքում նրանք իրենց խոսքը համեմում են նաեւ օտարալեզու եզրույթներով, որպեսզի ավելի գրագետ ու բանիմաց երեւան զրուցակցի մոտ։ Նաեւ՝ կարող են խոստանալ, որ կներկայացնեն իրենց աշխատանքների մասին մանրամասն հաշվետվություն՝ թվեր, թվեր, թվեր․․․

Թագուհի Հակոբյան

Դիտվել է 326 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan