Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում
Ամենաընթերցված լուրերը
Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ...
Հարցում

Մենք դեռ պետք է կռիվ տանք, որ «հայկական մշակույթ» անունն ամրագրվի միջազգային աուկցիոններում

Կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը 2012-ից նաեւ «Գալա Արտ» ցուցասրահի հիմնադիրն է, որի նպատակը, ինչպես ինքն է նշում, միջազգային արվեստի շուկայում հայկական կերպարվեստի մնայուն տեղը հաստատելն է։ Նա ընդգծում է՝ հենց սկզբից որոշեցին հայ երիտասարդ արվեստագետների աշխատանքներ ցուցադրել․ «Մեր որդեգրած քաղաքականությունն է՝ առաջ տանել տաղանդավոր երիտասարդ նկարիչներին եւ նրանց համար ճանապարհ հարթել։ Բայց դրա հետ մեկտեղ, մեր ցուցասրահը ներկայացնում է նաեւ մեր մեծերի նկարչությունը՝ Սարյան, Բաշինջաղյան, Մինաս, Թերլեմեզյան, Կոջոյան։ Մշակույթը շատ լուրջ բիզնես է ամբողջ աշխարհում, բայց ամենամեծ «բայց»-ն այն է, որ դրան հասնելու համար հսկայական ներդրումներ են պետք, որպեսզի այդ մշակույթը, տվյալ դեպքում՝ գեղանկարչությունը, հասու լինի դրսում»։ 

- Պարոն Բերբերյան, հայկական արվեստն այսօր գնորդներ ունի՞ մեր երկրում, դրանք հիմնականում դրսից եկած տուրիստնե՞րն են, թե՞ այստեղ էլ ունենք արվեստասերներ, կոլեկցիոներներ, որոնք գնահատում են արվեստը։ Ի՞նչ միտումներ կան դաշտում։

- Իհարկե, տեղում կան նաեւ կոլեկցիոներներ, որոնք բացի մեծ արտիստներից, հետաքրքրություն են ցուցաբերում ժամանակակից նկարիչների հանդեպ եւս։ Ուրախալի մի փաստ էլ կա․ արդեն ունենք մի խավ, որը ճամփորդելուց կամ իր տունը կահավորելուց բացի, ուզում է նաեւ իր տանն ունենալ արժեքավոր արվեստի մի գործ։ Դա նրանց համար, ինչու չէ՝ դիտվում է նաեւ ներդրում։

- Այդ միտումների մեջ ավելի շատ տեսնում եք արվեստը գնահատող մարդկա՞նց, թե՞ տուրք նորաձեւությանը, որ իրենք էլ ունենան արվեստի մի արժեքավոր գործ։

- Երկուսն էլ, բայց այս պարագայում գնելու շարժառիթն այնքան էլ էական չէ։ Կարեւորը գլոբալ շարժումն է, որ թեկուզ մոդայիկ լինելու դեպքում էլ մարդն արվեստի գործ է նվիրում։ Թող քանդակ նվիրեն ինչ-որ մեկի հարսանիքին կամ ծնունդին, թող մշակույթը մտնի մարդկանց առօրյա։ Սրանք դեռ ներքին հարցեր են, բայց կան մեծ ճեղքեր, որ երբ քիթդ հանում ես սահմանից դուրս, զգում ես, թե ինչքան ոտաբոբիկ ես, բայց ոչ նրա համար, որ քո ներկայացրած արվեստն անարժան է, այլ որ պատշաճ ձեւով չի ներկայացվում։ Դրանք հսկայական ծախսեր են, բացի դա՝ հայ մշակույթի վերաբերյալ այսօրվա տեխնոլոգիական աշխարհում շատ կցկտուր տեղեկություններ կան։ Ձեռքի վրա կարելի է հաշվել այն արտիստներին, որոնց մասին որոշակի ինֆորմացիա կա, բայց մենք ունենք հսկայական քանակությամբ մեծամեծ արվեստագետներ, որոնց մասին մի տառ անգամ չկա ինտերնետ տիրույթում։ Եթե կան էլ, ապա սարսափելի նեղ ու շատ վատ թարգմանված տեքստեր են՝ փնթի մոտեցումներով։ Այդ առումով փորձում ենք ինչ-որ բաներ անել, հատկապես որ համագործակցում ենք տարբեր աուկցիոն տների, օնլայն տարածքում գտնվող ծանրակշիռ գալերեաների, վաճառքի սայթերի հետ։ Մենք արդեն իսկ այդ ամբողջ ինֆորմացիոն բազան մի քանի լեզվով տրամադրում ենք նկարիչների մասին, հսկայածավալ աշխատանք է գնում, բայց, մեծ հաշվով, պատկերը շատ տխուր է։

- Հայկական արվեստը, կերպարվեստը որքանո՞վ են ներկայացված ու պահանջարկ վայելում միջազգային աուկցիոններում։

- Ընդհանուր առմամբ, լուրջ աուկցիոն տներում չգիտեն ինչ բան է հայկական մշակույթը։ Եթե հայ նկարիչներ էլ կան, ապա նրանք երբեք հայկական մշակույթի անվան տակ չեն ներկայացվում, նման բան գոյություն չունի, էլ չեմ ասում ժամանակակիցների մասին։ Նույնիսկ Սարյանը, Բաշինջաղյանը, որ մեզ համար աստվածներ են, նրանք ներկայացվում են ռուսական մշակույթի կամ Մերձավոր Արեւելքի շրջանակներում՝ նույն Սոթբիսում կամ Քրիստիսում։ Հայկական մշակույթ գոյություն չունի աշխարհի համար։

- Դա ո՞վ պետք է անի՝ պետությո՞ւնը։

- Այո, պետական միջոցներով, պետական քաղաքականությամբ այս գործը պետք է դրվի այս տեսակ հաստատություննների վրա, որպեսզի այն մարդիկ, ովքեր շատ բանիմաց են եւ տարիներով այս հունձը հնձել են, անեն այդ գործը։ Որեւէ հայ նկարիչ՝ իր անձնական տվյալներով, դասակարգումներով, ռեյտինգ չունի այդ շարքերում, մինչդեռ այդ ցանկերում ռեյտինգներ են ձեւավորվում՝ A, B, C կարգի կամ ըստ նկարչական դպրոցների։ Անհատն ուրիշ բան է, բայց հայկական մշակույթի կնիքը չկա։ Սրանք լրջագույն հարցեր են, դրա համար էլ շատ սուբյեկտիվ, ռոմանտիկ, էմոցիոնալ մոտեցումների հիման վրա են այդ արվեստագետների գնային մոտեցումները ձեւավորվում։ Այսինքն՝ այդ արվեստագետի գնագոյացումը շատ անհասկանալի է, գալիս է մեկը, ով ուզում է մի որեւէ հայ արվեստագետի գործ ձեռք բերել, դու նրան պատմում ես այդ նկարչի, նրա կյանքի, ստեղծագործության մասին, բայց գնորդն առաջին հերթին նրա տվյալները փորձում է ինտերնետում որսալ, որի արդյունքը զրո է։

- Այսինքն՝ միջազգային աուկցիոններում, գալերեաներում ընդհանրապես հայկական մշակույթի, հայ նկարիչների մասին խոսք չկա՞, թե՞ խնդիրն այդ ամենը համակարգված մի տվյալների բազայի տակ ներկայացնելու մեջ է։

- Օրինակ՝ նկարիչ Հակոբ Հակոբյանի աշխատանքներից մեկը մի քանի տարի առաջ Սոթբիսը ներկայացրեց փակ աուկցիոնում, որի վերնագիրը «Կովկաս» էր։ Նույնը՝ Սարյանի դեպքում, Սոթբիսում շուրջ 10 տարի առաջ Սարյանն առաջին անգամ վաճառվեց մոտ 850 հազար ֆունտ ստեռլինգով՝ էլի ոչ Հայաստանի անվան տակ, բայց Սարյանի գնագոյացման դեպքում մի երկու խելոք մարդիկ վարվեցին այնպես, ինչպես ուրիշներն են անում՝ շուկա մտցնելով, առնելով, հետո նորից վերավաճառելով նույն աուկցիոնների ժամանակ, այսինքն՝ գումար դրեցին ու գինը բարձրացրին, ինչպես, օրինակ, անում են հրեաները։

- Մի առիթով հենց հրեաների գործելակերպն օրինակ բերեցիք, թե ինչպես են աճուրդներում գին բարձրացնում, այն դեպքում, երբ մեզ մոտ ճիշտ հակառակն է՝ աշխատում են գին գցել։

- Դա ուրիշ բան է․ հիմնականում, երբ սփյուռքահայերը գալիս են Հայաստան եւ ուզում են նկար գնել, ի սկզբանե նրանց մեջ երկրի տնտեսական, սոցիալական դժվարությունները, մարդկանց աղքատության ցուցանիշը դրդում է, որ ինքը ոչ թե իր արվեստագետին գնահատի, երբ դու դրել ես հազար, ինքն էլ ասի, ենթադրենք՝ հազար 2 հարյուր եմ գնահատում, այլ ասում է՝ 700-ից ավել չեմ տա։ Այսինքն՝ գինը գցելու այդ ներքին մոտեցումները, որ արյան մեջ են նստած, համատարած են։ Իսկ արտիստը պետք է մղվի առաջ, գալերեաների գործն էլ դրանում է, որ գնալով արտիստի գնային քաղաքականությունը բարձրացնի՝ ցուցահանդեսների, կատալոգների տպագրության, դրսում ցուցահանդեսներ կազմակերպելու, արտֆեերի մասնակցելու, այդ ամբողջ փիառ կամպանիան կազմակերպելու միջոցով։ Իսկ այդ ուղղությամբ Հայաստանում մի քանի գալերեաներ են աշխատում։

- Միջազգային աճուրդներում արվեստի գործերի գնագոյացման քաղաքականության վրա պետությունն ինչպե՞ս կարող է ազդել։ Պետությունից բացի, ունե՞նք այս շղթայի մեջ ներգրավված ակտիվ, գործուն անհատներ, կոլեկցիոներներ, գալերեաների սեփականատերեր, ովքեր կարող են, ասենք, Սարյանի գործերի գինը բարձրացնել միջազգային աճուրդներում։

- Անշուշտ, այստեղ մեծ գումարների մասին է խոսքը, բայց դրանք հետո բերում են կրկնակի, քառակի, տասնապատիկ հաջողություն, այսինքն՝ այդ ներդրումն անպայման պետք է արվի, որպեսզի հետո կարողանաս դրա պտուղները քաղել։ Երբ դու ունես 2-3 նկար, երբեք չես կարող մտնել ասպարեզ ու այդ 3 նկարով բիզնես անել։ Հաջողության հիմնական գրավականն այն է, երբ կատարելապես տիրապետում ես այդ արվեստագետի ամբողջ կոլեկցիային, այդ դեպքում կարողանում ես գնային սահմանում դնել եւ շուկայում նրան հասցնել այնտեղ, որ իքս աուկցիոն տունը քեզ ընդունի, որովհետեւ ամեն նկարչի չեն ընդունում։ Դրանք ժամանակի կարոտ ունեն, եւ կա հսկայական մի ցանկ, որն էլ ձեւավորում է գինը։ Այս աշխատանքը եւ վստահություն է պահանջում, եւ ներդրում, որպեսզի քայլ առ քայլ մոտենաս այն սանդղակներին, որ բերելու են որոշակի արդյունքների։

- Պարբերաբար լրատվամիջոցներում լուրեր են հայտնվում, որ, օրինակ, Սոթբիսում Սարյան է վաճառվել, որը հետո հերքվում է այստեղից՝ հիմնավորելով, թե կեղծ են եւ նկարը, եւ փաստաթղթերը։ Այդ մակարդակում որքանո՞վ են հնարավոր նմանօրինակ կեղծումները, եւ արդյոք հնարավո՞ր է վերահսկել այդ շղթան։

- Դա փակ շղթա է։ Իհարկե, կան լուրջ էքսպերտներ, մասնագետներ, կազմակերպություններ, Երեւանում հիմնականում քիչ են՝ 1-2-ը։ Շատ անգամ Սարյանի, Բաշինջաղյանի, Մինասի նկարները նույն Մոսկվայից եթե չեն ունենում թղթեր, դրանք շատ մեծ կասկածի առիթ են տալիս։ Իհարկե, շատ դեպքերում հնարավոր են նաեւ որոշակի թերություններ, երբ տարբեր համաձայնությունների արդյունքում ընտանիքի անդամը գրի, որ սա այս հեղինակի աշխատանքն է։ Բայց սա տեղի է ունենում ամբողջ աշխարհում՝ Ռենուարից սկսած, վերջացրած Դալիով կամ Մոդիլիանիով։ Կան նաեւ կոպիա անողներ, հանդիպում է նաեւ նկարչություն, որ եթե նկարը նման է այս նկարչի ոճին, ստորագրությունը ջնջում-կեղծում են։ Շատ տարբեր բաներ են պատահում։ Եվ դու, որպես պատասխանատվություն կրող կողմ, միշտ ռիսկի տակ ես եւ դրա համար մաքսիմալ ամեն ինչ պետք է իմանաս՝ նկարի պատմությունից սկսած մինչեւ վստահելի էքսպերտիզա։ Մենք համագործակցում ենք նաեւ անհատ կոլեկցիոներների հետ, բայց դրանք շատ իմացված մարդիկ են մեզ համար, սովորական մարդը չի կարող գալ ու ինձ նկար առաջարկել, դա հնարավոր չէ, մինչեւ մենք նկարի վերաբերյալ վերջին նրբություններին չտիրապետենք։

- Հիմնականում գնային ի՞նչ սանդղակում են տատանվում հայ նկարիչների գործերը։

- Շատ տարբեր են՝ գծանկարից մինչեւ յուղաներկ, հետո՝ չափերը մեծ նշանակություն ունեն, գին ասելը շատ սխալ բան է, որովհետեւ նկարչությունը պարտադիր չէ, որ չափերով չափվի։ Դա կարող է լինել շատ փոքր չափերի մեջ, բայց այնպիսի հանճարեղ լուծումներով, որ 5 անգամ ավելի թանկ արժենա, քան 1 մետրի վրա նկարված նկարչությունը։ Շատ կարեւոր է նկարչի ժամանակահատվածները, օրինակ՝ Սարյանի ամենագնահատված, ամենահզոր շրջանը եգիպտական շրջանն է՝ 1900-12թթ․, Մինասի դեպքում շատ ուժեղ են համարվում նրա վերջին շրջանի գործերը՝ 60-ականների 2-րդ կես՝ հրդեհի հետ կապված։ Այսինքն՝ գնահատել, թե ինչ արժե Մինասը կամ Կոջոյանը, շատ հարաբերական է։ Մեծ հաշվով, որոշակի սահմանումներ կան, բայց, միեւնույն է, դրանք սուբյեկտիվ են, մինչեւ հասնես աուկցիոն։ Բայց, օրինակ, Պիկասոն, որն աուկցիոնում արժե 20-30 մլն․, իր վրա ուրիշ ձեւ են աշխատում, որ բերեն-հասցնեն 100 մլն․-ի, իսկ, օրինակ, նույն Սարյանից եթե մի գործը 1 մլն․ է վաճառվել, մի ուրիշ գործը՝ 250 հազարով, մեկ էլ տեսնում ես մի գործ՝ պայմանավորված այս կամ այն շրջանով, անգամ 30 հազարով չի վաճառվում։ Բայց դա նաեւ նշանակում է, որ այդ նկարչի հետեւից աշխատող կառույցը չկա, որը պետք է հետեւողաբար պահի Սարյանի արժեքը, ու եթե հանկարծ զգում ես, որ կարող է, ենթադրենք, Սարյանի այս գործը չվաճառվել, ինքդ 100 հազար դնես ու առնես, որպեսզի նրա գինը չընկնի։ Վերջին շրջանում արաբական աշխարհը հսկայական ներդրումներ արեց իր արտիստների վրա, արտիստներ կան, որ 2 հազար դոլարից հասել են 5 մլն․-ի միջազգային աճուրդներում, որովհետեւ շեյխեր կան, որ հասկացան, թե սա ինչ քաղաքականություն է, ինչ ձեռքբերումներ կարող է տալ, եւ մտան ասպարեզ։ Սա անծայր մի սպեկտոր է, որն իր մեջ եւ մշակույթ է ներառում, եւ քաղաքականություն, բայց նաեւ՝ հսկայական բիզնես ճանապարհ։ Այս ամենը կազմակերպել է պետք, իսկ դրանից առաջ մենք դեռ պետք է կռիվ տանք, որ «հայկական մշակույթ» անունն ամրագրվի։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է 208 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan