Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 20.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախ... Աֆղանստանում հարձակում է տեղի ունեցել ռազմակա... Խցում անձը հայհոյել եւ սպառնացել է Ներսես Պող... Սյունիքում ՀՀԿ-ական թեկնածուները մտադիր են «հ... Նոր Զելանդիայում «իշխանափոխություն» է տեղի ու... Դա մինչեւ անգամ յոլա գնալու բյուջե էլ չէ Գագիկ Սուրենյանը լավ լուր ունի Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Աջափնյա... Հարուցվել է քրգործ՝ ապօրինի ծառահատումների և ... Ոստիկանությունը զգուշացնում է կամ` մեր հրապար... «ՀԺ». Կարեն Կարապետյանը սկզբում սպառնացել է հ... Լևոնն Աշտարակի ձորում ինչ ասաց Ժիրինովսկուն ԱԺ-ում «խմբակային սեքսով» են զբաղված «ՉԻ». Նոր աղմկահարույց բացահայտում. Վահան Մար... «Հրապարակ». Հանդիպում՝ հատուկ «Ելքի» համար «Հրապարակ». Եկեղեցուն նվիրված 11 թեզիս՝ Հրանտ... «Ժողովուրդ». Ձևական իրավունք Կասկածելի պրոցեսներ «Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանին խաբել են «Հրապարակ». Կառլոս Պետրոսյանը վերջին շրջանում...
Ամենաընթերցված լուրերը
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախ... Աֆղանստանում հարձակում է տեղի ունեցել ռազմակա... Խցում անձը հայհոյել եւ սպառնացել է Ներսես Պող... Սյունիքում ՀՀԿ-ական թեկնածուները մտադիր են «հ... Նոր Զելանդիայում «իշխանափոխություն» է տեղի ու... Դա մինչեւ անգամ յոլա գնալու բյուջե էլ չէ Գագիկ Սուրենյանը լավ լուր ունի Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Աջափնյա... Հարուցվել է քրգործ՝ ապօրինի ծառահատումների և ... Ոստիկանությունը զգուշացնում է կամ` մեր հրապար... «ՀԺ». Կարեն Կարապետյանը սկզբում սպառնացել է հ... Լևոնն Աշտարակի ձորում ինչ ասաց Ժիրինովսկուն ԱԺ-ում «խմբակային սեքսով» են զբաղված «ՉԻ». Նոր աղմկահարույց բացահայտում. Վահան Մար... «Հրապարակ». Հանդիպում՝ հատուկ «Ելքի» համար «Հրապարակ». Եկեղեցուն նվիրված 11 թեզիս՝ Հրանտ... «Ժողովուրդ». Ձևական իրավունք Կասկածելի պրոցեսներ «Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանին խաբել են «Հրապարակ». Կառլոս Պետրոսյանը վերջին շրջանում... «Ժողովուրդ». Գյուղացիները տարեցտարի ավելի քիչ... «Հրապարակ». Կորեացի բժիշկները գեներալին Մոսկվ... «Ժողովուրդ». Սոցապում կոռուպցիան աներևակայելի... «Հրապարակ». Արտահերթ ընտրություններ Ջերմուկո՞... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 20-ի համար Արմեն Ջիգարխանյանի կինը ազատվել է աշխատանքից ... Դոնալդ Թրամփը ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ կհան... Ես երբեք չեմ մոռանա Բիլ Քլինթոնի աջակցություն... Բնակիչներին հայտնաբերել են մահացած Կողոպտել են Վլադիմիր Էտուշին ԱՄՆ հետախուզությունը հյուսիսկորեական 2-րդ սու... Իրաքյան Քրդստանը ողջունել է Բաղդադի հետ երկխո... Թիլլերսոնը կայցելի Պակիստան և Հնդկաստան Համայնքի ղեկավարն ասել է, որ ինձ պետք է զրկի ... Բեռլուսկոնին Իտալիայի բոլոր մարզերին կոչ է ար... ԱՄՆ-ն Պաղեստինին հորդորել է ճանաչել Իսրայել պ... Ալիեւին կանչել են «ատյա՞ն» Բրազիլիայում չեն ցանկանում մեղադրանք առաջադրե... Վաղը Երևանում կբացվի քիմիաթերապիայի ֆրանսիակա... Որ ապրանքներն են թանկացել միջազգային շուկայու... Կատալոնիան կզրկվի ինքնավարությունից Եվրոպայի հայկական չորրորդ համագումարին Էդվարդ... Ի՞նչ է սպասվում ավագանու հաջորդ նիստին Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատությա... 2017թ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել... Կարող ենք նաեւ սառեցնել բանկային հաշիվները, չ... Ո՞ր բժշկական կենտրոնին են վստահում հայ հայտնի... Հակառակորդի արձակած կրակոցից զինծառայող է զոհ... Հայտնի է դարձել Հին Եգիպտոսի կործանման պատճառ...
Հարցում

«Գրական տապանն» այլևս չի լինի, ձևաչափը չի բավարարում նախարարությանը

2001-ից մշակույթի նախարարության աջակցությամբ, արդեն ութ անգամ իրականացվող «Գրական տապան» միջազգային փառատոնը հնարավոր է այլեւս չլինի, պատճառի մասին պաշտոնապես դեռ չի բարձրաձայնվել։ Փառատոնի հիմնադիր տնօրեն Դավիթ Մաթեւոսյանի հետ չկարողացանք կապ հաստատել, այդ պահին նա բացակայում էր քաղաքից։ 

«Գրական տապանի» փակվելու շուրջ մեզ պարզաբանումներ տվեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով մասնավորապես նկատեց. «Կարծում եմ՝ մենք ուշացրել ենք կազմակերպչական աշխատանքները, եւ, թերեւս, այս տարի չլինի, որովհետեւ այն ձեւաչափը, որ գոյություն ուներ, մեզ չի բավարարում։ Նոր ձեւաչափի առումով ես քննարկումներ եմ անցկացնում տարբեր շահագրգիռ կազմակերպությունների ու մարդկանց հետ։ Հիմնական վստահության շեշտը դրել եմ Դավիթ Մաթեւոսյանի վրա, որովհետեւ փորձում ենք նոր ձեւաչափ գտնել, եթե հասցրինք, այս տարի կիրականանա»։

Թե ինչպես է ստացվում, որ 2001-ից իրականացվող միջազգային փառատոնը, որին նախարարությունը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել, հանկարծ դառնում է ոչ արդյունավետ, իրականում որն է խնդիրը, Ամիրյանն ասաց. «Անել վատ՝ չէի ուզի, կանենք լավ, եթե հասցնենք, այնպես չէ, որ միանշանակ չի լինի, բայց ժամկետների առումով մի փոքր արդեն ուշացել ենք, վախենում եմ չհասցնենք, իսկ անել այնպես, ինչպես նախորդ տարիներին է եղել, չեմ ուզում»։ Այսինքն՝ վա՞տ են արել նախորդ տարիներին։ «Չեմ ուզում գնահատական տալ, ես հիմա մի փոքր վեկտորի փոփոխություն եմ նախատեսել նաեւ այդ փառատոնի առումով, եւ այն փոփոխությունը, որ նախատեսում ենք, շատ աշխատատար է եւ շատ ծախսատար։ Կփորձենք հասցնել այս տարի, եթե՝ ոչ, եկող տարվա սկզբից կսկսենք անել»։ Հնարավո՞ր է «Գրական տապանի» փոխարեն նոր ձեւաչափով փառատոն լինի։ «Այո, փոխարենը կանենք մի բան, որը նման կլինի նախորդ արածներին, բայց դա «Գրական տապանը» չի լինի»։

Սա ի՞ր որոշումն է, թե՞ Հասմիկ Պողոսյանի, ում անունը շրջանառվում է փառատոնի փակման հարցում։ Արմեն Ամիրյանը նշեց, որ չգիտի, թե այս հարցում Հասմիկ Պողոսյանն ինչ է արել եւ ինչ մտածել, բայց սա իր որոշումն է։

Հիշեցնենք, որ «Գրական տապանի» շրջանակում անցկացվում էին գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, դասախոսություններ, ընթերցումներ, վարպետության դասեր։ Հայաստան ժամանած գրողները, ծանոթանալով մեր երկրի մշակույթին, գրականությանը, պատմությանն ու ավանդույթներին, այցելում էին տեսարժան վայրեր, պատմաճարտարապետական հուշարձաններ եւ իրենց տպավորությունները հանձնում թղթին, որից հետո յուրաքանչյուր տարի հրատարակվում էր «Գրական տապանի» մասնակից գրողների` փառատոնի եւ Հայաստան այցի մասին տպավորությունները ներկայացնող ստեղծագործությունների երկլեզու (հայերեն եւ բնօրինակ) ժողովածու:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է 176 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan