Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԱՄՆ-ն հնարավոր է սանկցիաներ սահմանի ընդդեմ Մյ... Իսկ ընդդիմության տեղը դատարկ էր Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ճակատագի... Սպանություն և ինքնասպանություն Գյումրու 102 ռ... Յոթ մարդ է զոհվել «Լան» թայֆունի հետեւանքով ԱԺ նիստը մեկնարկեց «Ելքի» առաջարկները մերժելո... Մենք պետք է վստահություն ներշնչենք, որ ժողովո... Ողբերգական վթար Մալայզիայում, կան զոհեր եւ վի... Սաքուլիկությունը՝ որպես հայաստանյան բուհերի կ... Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստը «Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ...
Ամենաընթերցված լուրերը
ԱՄՆ-ն հնարավոր է սանկցիաներ սահմանի ընդդեմ Մյ... Իսկ ընդդիմության տեղը դատարկ էր Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ճակատագի... Սպանություն և ինքնասպանություն Գյումրու 102 ռ... Յոթ մարդ է զոհվել «Լան» թայֆունի հետեւանքով ԱԺ նիստը մեկնարկեց «Ելքի» առաջարկները մերժելո... Մենք պետք է վստահություն ներշնչենք, որ ժողովո... Ողբերգական վթար Մալայզիայում, կան զոհեր եւ վի... Սաքուլիկությունը՝ որպես հայաստանյան բուհերի կ... Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստը «Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված)
Հարցում

Նոր գրատնակ եվ 30 տոկոսից ավելի անկում գրահրատարակչական ոլորտում

Երեւանի Իսահակյան եւ Տերյան փողոցների խաչմերուկում այսուհետ կգործի «Ավետիք Իսահակյան» գիրք-տնակը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ երեկ՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությամբ։ Մտահղացման հեղինակները նախարար Արմեն Ամիրյանն ու քանդակագործ Արման Դավթյանն են (Նուռ), իսկ 60 մլն․ դրամի չափով ներդրումը կատարվել է մասնավորի՝ «Little Story» ընկերության կողմից։ Առաջիկայում այդպիսի եւս 9 կրպակ կտեղադրվի մայրաքաղաքի հայտնի դասական գրողների անունները կրող փողոցներում։ Յուրաքանչյուր գիրք-տնակը կկոչվի այն գրողի անունով, որը կրում է տվյալ փողոցը։

Ինչպես նշեց Արմեն Ամիրյանը, գրատնակներում կվաճառվեն տարբեր հրատարակչությունների գրքեր, ինչպես նաեւ մշակույթի նախարարության հաստատություններում նախատեսված համերգների, ներկայացումների տոմսեր։ «Ընդհանրապես, գրավաճառ ցանցի ընդլայնում է անհրաժեշտ, որպեսզի գրականությունը նորովի մեր կյանք մուտք գործի։ Այս առումով հրաշալի գաղափար է եւ գրատնակների ծրագիրը, եւ այն, որ մենք փորձում ենք գեներացնել մասնավոր վաճառակետերի հետ նոր գրախանութներ ստեղծելու գաղափարը»,- ասաց նա ու հավելեց, որ շուտով Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի առաջնամասում կսկսվի երկհարկանի խոշոր գրախանութի շինարարությունը. ««Զանգակ» հրատարակչությունն է պատրաստում, որտեղ կլինեն եւ հանգստի գոտիներ, եւ երեխաների համար ժամանցի կետեր, կլինի շնորհանդեսների հնարավորություն, բայց արդյունքում կշարունակի դոմինանտ մնալ գիրքը։ Նմանատիպ ծրագիր պետք է իրականացնենք նաեւ Սունդուկյան թատրոնի ճեմասրահներում եւ, իհարկե, կշարունակենք գրաբուսների ծրագիրը, որը, կարծում եմ, շատ կարեւոր է գրավաճառ ցանցն ընդլայնելու համար»։

Մինչեւ տարեվերջ կտեղադրվեն մյուս 9 գրատնակները, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է մոտ 6 մլն․։ Ավետիք Իսահակյանի գրատնակից հետո կտեղադրվեն նաեւ Հովհաննես Թումանյանի, Խաչատուր Աբովյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի գրատնակները։ «Չենք սահմանափակվելու միայն 10 գրատնակներով, չենք սահմանափակվելու նաեւ դրանք միայն տեղադրելով, գոյություն ունեն որոշ փիառ ակցիաներ, որ պետք է իրականացվեն, որպեսզի այս գրատնակն անուշադրության չմատնվի»։ Ամիրյանը հավելում է, որ այսպիսի գրատնակներ առայժմ նախատեսված են միայն Երեւանում, մարզերում կլինի, թե ոչ՝ պարզ կդառնա Երեւանում ծրագիրը 50 տոկսով ամբողջացնելուց հետո. «Շրջանների մասով մենք մտածել ենք գրաբուսների ծրագիրը, որն ավելի էֆեկտիվ է։ Յուրաքանչյուր մարզում կլինի մեկ գրաբուս, որը պարբերաբար պետք է շրջի տարբեր բնակավայրեր, գյուղեր, համայնքներ եւ մի քանի օր կանգառ ունենալով՝ հաղորդակից դարձնի բնակչությանը գրքին եւ գրականությանը։ Առաջին գրաբուսն արդեն Երեւանում գործում է։ Մարզերի համար 10 գրաբուսի ծրագիր ունենք, խոսել ենք Միացյալ Նահանգներում ապրող գործարար Վահե Կարապետյանի հետ, եւ նա առաջին գրաբուսը նվեր կանի Հայաստանին, մնացյալ 9-ից յուրաքանչյուրի համար կգտնենք հովանավորներ»։

Ամիրյանը գրատնակի ձեւից գոհ է, մյուս բոլոր տնակների լուծումները թե գունային եւ թե ձեւի առումով տարբերվելու են իրարից։ Օրինակ՝ Թումանյանի գրատնակը ձեւավորված է լինելու նրա հեքիաթների մոտիվներով։
Միջոցառմանը ներկա էր նաեւ ավագանու անդամ Զառա Բաթոյանը, ով Նուռի եւ Ամիրյանի ուշադրությունը հրավիրեց գրատնակ մտնելու անհարմարություններին, եւ այս դեպքում խոսքը ոչ միայն հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին է, այլեւ մանկասայլակներով զբոսնող մայրերի, որոնց համար խոչընդոտներ շատ կան։ Մի բան, որ պետք է հաշվի առնեին, ինչը հեղինակը խոստացավ շտկել թե այս եւ թե մյուս գրատնակների դեպքում։

Մի կողմից նախարարությունը նմանօրինակ ծրագրերով փորձում է խթանել գրահրատարակչական ոլորտը, մյուս կողմից էլ տեսնում ենք, թե ինչպես են հրատարակչություններ փակվում։ Դրանցից վերջինը «Պրինթ Ինֆո-Սարգիս Խաչենց» հրատարակչությունն էր, որը դրանից առաջ իր գրքերի ողջ տեսականու վրա 50 տոկոս զեղչ էր հայտարարել։ Թե ինչ հույսեր ունի եւ ինչ ռազմավարություն է մշակել նախարարությունը գրահրատարակչական ոլորտը ճգնաժամից հանելու համար, Արմեն Ամիրյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ճիշտ եք նկատում, վերջերս ես ծանոթացա ուսումնասիրություններին՝ շուրջ 30 տոկոս եւ մի փոքր ավելի անկում է նկատվել գրահրատարակչական ոլորտում, ու դա թե հրատարակվող գրքերի, թե առավել եւս՝ վաճառվող գրքերի առումով ավելի քիչ է վաճառքն այսօր։ Եվ հենց այս քայլերը միտված են նրան, որ գրավաճառ ցանցը մեծացնելով՝ մենք գիրքն ավելի մոտ ենք կանգնեցնելու հանրությանը, մեր քաղաք այցելած մարդկանց, իսկ գիրքը մարդկանց մոտ կանգնեցնելով՝ մենք կարող ենք տպաքանակ ապահովել, մեծաքանակ վաճառք։ Սա է ամբողջ միտումը։ Իհարկե, այս քայլերով միայն չի ավարտվում, որովհետեւ պետք է ճիշտ գովազդային արշավ կազմակերպել, յուրաքանչյուր հրատարկված գրքի հետ պետք է լինի իր փիառ փաթեթը։ Հատկապես պետության աջակցությամբ հրատարակված գրքերը, որի պայմանները մենք հիմա փոխելու ենք, ըստ այդմ՝ պետք է փիառ փաթեթի հետ միասին գիրքը հրատարակվի՝ սկսած ֆլայերների բաժանելուց մինչեւ սոցիալական ցանցերում գրքի գովազդը, երեխաների հետ հանդիպումները, կլոր սեղանները։ Սրանք գործողությունների հսկա շարք են, որ պետք է իրականացվեն գրքի հրատարակման հետ։ Պարզապես գիրքը հրատարակել, դնել դարակի վրա եւ ասել՝ չի վաճառվում, իհարկե, չի վաճառվի։ Պետք է փիառ անել»։

Թե քաղաքում արդեն որոշ ժամանակ շրջող գրաբուսն ինչ արդյունք է գրանցել, Ամիրյանն ասաց, որ բավականին լավ, ապա հավելեց. «Մենք ֆինանսավորում ենք, սուբսիդիա ենք տրամադրում, որ գրքերը 30 տոկոսով էժան վաճառեն՝ հաշվի առնելով հենց այդ 30 տոկոսի անկումը, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան գնելու։ Իսկ շրջաններում աշխատող գրաբուսները նաեւ գրադարանային ծառայություններ են մատուցելու»։ Մի քանի տարբերակ են մտածել նաեւ ժամանակակից երիտասարդ նկարիչների գործերը ցուցադրելու ուղղությամբ, որի մասին առաջիկայում կբարձրաձայնեն։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է 262 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan