Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 17.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Կարեկցության արժանի դասալիքներ Ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքով ընտանի... Թերեզա Մեյն ու Ժան-Կլոդ Յունկերն աջակցում են ... Հուշամեդալներ՝ եզդի ազատամարտիկներին․ եզդիներ... Մեր երկրում ամենակայացած ինստիտուտներից մեկը ... Դավիթ Հարությունյանը՝ ատոմակայանի «փակման» և ... Կախյալ անկախություն Զովունի գյուղի մոտակայքում քաղաքացի է կորել Մոր տուն գնալու արգելքը բռնությո՞ւն է, թե՞ ոչ... Հոկտեմբերի 6-ից 12-ը ծնվել է 425 երեխա Ամենաճիշտը՝ պայքարել մինչև աղետի տեղի ունենալ... Ով չարչարվի՝ ով դառնա քաղաքապետ Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար. ձյո... Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն...
Ամենաընթերցված լուրերը
Կարեկցության արժանի դասալիքներ Ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքով ընտանի... Թերեզա Մեյն ու Ժան-Կլոդ Յունկերն աջակցում են ... Հուշամեդալներ՝ եզդի ազատամարտիկներին․ եզդիներ... Մեր երկրում ամենակայացած ինստիտուտներից մեկը ... Դավիթ Հարությունյանը՝ ատոմակայանի «փակման» և ... Կախյալ անկախություն Զովունի գյուղի մոտակայքում քաղաքացի է կորել Մոր տուն գնալու արգելքը բռնությո՞ւն է, թե՞ ոչ... Հոկտեմբերի 6-ից 12-ը ծնվել է 425 երեխա Ամենաճիշտը՝ պայքարել մինչև աղետի տեղի ունենալ... Ով չարչարվի՝ ով դառնա քաղաքապետ Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար. ձյո... Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ... Ալիեւը չի՞ գնա Կիեւ «Ժամանակ». Հայ-ռուսական նոր սկանդալ «Հրապարակ». Կաշառք՝ պետտուրքի անվան տակ «Առավոտ». Ալիևը հենց Բաքու հասնի, կսկսի հավաս... «Ժամանակ». Դոն Պիպոյի կողմնակիցները գրոհ են ս... «Հրապարակ». Վարչապետն անակնկալ այցելել է Լոռի «Ժողովուրդ». Ընտրակեղծարարը՝ թեկնածու Փոթորիկն ուղեղներում «Ժողովուրդ». Չկա ամենակարևորը՝ գողն ու գողոնը «Հրապարակ». «Կենտրոն» հեռուստաընկերության 15-... «ժողովուրդ». ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ... «Հրապարակ». «Ելքը» որոշել է կարգի հրավիրել Ար... «ժողովուրդ». Երբ լրագրողներին չեն սիրում «Հրապարակ». Լեհաստանին «աչքալուսանք» են տանել... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար Ալիեւը «հանձնվե՞լ է» «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը վաճառվում է Մալթայում պայթեցրել են երկրի իշխանությունների... Պենտագոնը Իրաքի իշխանություններին և քրդերին կ... Կուբայում ամերիկացի դիվանագետները ենթարկվել ե... Մակքեյնը Բաղդադին զգուշացրել է ամերիկյան զենք... Թրամփը միանգամայն հնարավոր է համարում Իրանի մ... Հղի Քեյթ Միդլթոնը մասնակցել է մանկական տոնահա... Աֆղանցի դիվանագետները նախընտրում են չվերադառն... Իտալիան հրշեջ ինքնաթիռներ է ուղարկել Պորտուգա... Իրաքի բանակը վերահսկողություն է հաստատել Քիրկ... Մեյը և Մակրոնը միասին կպայքարեն, որպեսզի Իրան... Իմ հետ «դու»-ով չխոսես. Լեզվակռիվ Եգորյանի դե...
Հարցում

Սերժ Սարգսյանի անունը զուր է հոլովվել

Անցյալ շաբաթ ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրի կողմից իր մի երգը («Քեզ համար, Հայաստան»՝ գրված 1988-ին, Գյումրիի երկրաշարժի կապակցությամբ) Հայաստանի օրհներգ դարձնելու հրապարակային առաջարկը եւ հատկապես այն միտքն ասպարեզ նետելը, թե այդ երգը ՀՀ օրհներգի վերածելու գաղափարին հավանություն է տվել նախագահ Սերժ Սարգսյանը, ինձ թվաց համբերությունը հատող վերջին կաթիլ Ազնավուրի շուրջ տասնամյակներ շարունակ Հայաստանի իշխանությունների կողմից խաղարկվող զավեշտում:

Երբեք չեմ կարողացել հասկանալ, թե Հայաստանի իշխանությունների ռեւերանս-ծամածռություններն Ազնավուրի առջեւ ինչ շարժառիթ կամ բացատրություն ունեն: Հայաստանյան իշխանություններն այն աստիճան երաժշտություն չգիտեն, որ Ազնավուրն իրենց աչքում երաժշտական մեծությո՞ւն է, ասենք՝ Բեթհովեն է, Մոցարտ է, Վերդի է, գոնե Մոնտեվերդի է: Թե հայկական երաժշտարվեստում են համեմատում, եւ Ազնավուրը հանկարծ Չուխաջյան է, Սպենդիարով է, Խաչատրյան է, Տերտերյան է:
Վախենամ՝ Ազնավուրն առանձնացող ու բարձրացող մեկը չէ անգամ իր ժամանակակից եւ արվեստակից շանսոնիեների թվում: Ինչո՞վ է Ազնավուրը գերազանցում, դիցուք, Ժակ Բրելին կամ Սալվադորե Ադամոյին, Իվ Մոնտանին, Լուիս Պերալեսին, Լուչիո Դալլային եւ տասնյակ ուրիշների: Ոչնչով: Մինչդեռ այդ թվարկված երաժիշտներից ո՞վ է իրեն քաղաքական-հասարակական դերակատարություն վերագրել, որեւէ երկրի իշխանությունների հետ հարաբերություններ կառուցել, սնամեջ շողոքորթությունից աջուձախ նվաղել:

Թեեւ դե, հիմա… հարյուրամյա ծերունի է, ինչ անում է` անի: Հայաստանի իշխանություններն էլ առանձնապես վայելչության ու արժանապատվության մարմնացում չեն: Այնպես որ, եթե օրհներգի մրցույթ է հայտարարված (եւ փառք Աստծո, որ այդպես է, որովհետեւ ՀՀ ներկա օրհներգն անգամ լսելու արժանի չէ, ուր մնաց կատարելու եւ աշխարհին ներկայանալու), ամեն հեղինակ էլ կարող է իր ստեղծագործությունը ներկայացնել, Ազնավուրն էլ՝ նրանց թվում: Ինչո՞ւ ոչ: Եթե այդպես վարվեր, խնդիր չէր ծագի:

Բայց ոչ` Ազնավուրը, փոխարեն մրցույթի հայտ ուղարկելու, PR արշավ է ծավալում հօգուտ իր երգի: Լավ, դա էլ մի կողմ. շանսոնիե է` ծեր, ոչ ամենապայծառ գիտակցությամբ, անվերջ ինչի մասին ասես խոսում է, հիմա էլ խոսել է իր երգը Հայաստանի հիմն դարձնելու մասին… Բայց ոչ, պատմությունն այդտեղ էլ չի ավարտվում` Ազնավուրի հավակնություններն առաջ մղելիս ՀՀ նախագահի ազգանունն է մեջբերվում ու հոլովվում, որպես հավակնությունների ակնարկվող հիմք եւ գրավական:

Ի՞նչ է ասում Սերժ Սարգսյանը։

Որքան էլ ինքս հեռու եմ հայկական երաժշտության երկրպագու լինելուց, միեւնույն է՝ ՀՀ նախագահի կողմից Ազնավուրի երգը ՀՀ օրհներգ դարձնելու գաղափարին հավանություն տալը, այդ մասին ասպարեզ նետված տեղեկությունը դժվար է վիրավորական չնկատել հայկական երաժշտարվեստի համար:

Ազգագրական, ժողովրդական, ռաբիս եւ այլ սեգմենտները մի կողմ թողած, որ ինքս բոլորովին չեմ սիրում, հայերը նաեւ բարձրարժեք հոգեւոր երաժշտություն ունեն, որ անգամ երաժշտագետների է հիացնում, եւ դասական երաժշտության առումով էլ այս երկիրն ու ժողովուրդն ունեն միջազգային չափանիշներով գնահատվող, երբեմն` նաեւ արժեք ու հեղինակություն ունեցող կոմպոզիտորներ Չուխաջյանից, Տիգրանյանից ու Սպենդիարյանից մինչեւ Արամ Խաչատրյան, Ավետ Տերտերյան, Ալեքսանդր Հարությունյան, Տիգրան Մանսուրյան եւ այլք: Այլեւս չասելով ծափահարությունների արժանի կատարողական արվեստի, Կոնսերվատորիայի ու մնացյալի մասին:
Հետեւաբար, ի՞նչ է նշանակում հայերեն անգամ չխոսացող շանսոնիեն, որ հազիվ թե տեղ ունի հայկական երաժշտության անդաստանում կամ որեւէ կապ հայկական երաժշտության հետ, ելնելով Հայաստանի նախագահների հետ անձնական շփում եւ բարեկամություն ունենալու հանգամանքից, իր ստեղծագործությունն առաջ մղի ու գովազդի որպես օրհներգի ֆավորիտային հավակնորդ:

Պարզելու համար, թե նախագահ Սարգսյանն ինչ դիրքորոշում ունի Ազնավուրի երգի եւ այն ՀՀ օրհներգ դարձնելու հավակնությունների առնչությամբ, անցյալ շաբաթ երկու հարց ուղարկեցինք նախագահի աշխատակազմ՝ խնդրելով հնարավորության դեպքում մեկ-երկու օրում պատասխանել: Պատասխանն ստացվեց հաջորդ օրը` հունիսի 14-ին, եւ միայն իմ մեղքն է, որ այս հոդվածը գրելը եւ պատասխանը հրապարակելը ձգձգվեց: Նախագահի աշխատակազմ ուղարկված հարցերը հետեւյալն էին.

«1. Արդյո՞ք նախագահ Սերժ Սարգսյանն արտահայտվել է ՀՀ գործող օրհներգը Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգով փոխարինելու մասին, եթե այո` ապա ի՞նչ դիրքորոշում ունի:

2. Անշուշտ, պետական օրհներգի ընդունումն ընթացակարգերի հարց է, ոչ թե նախագահի հավանության, այդուհանդերձ, եթե նախագահ Սարգսյանն արտահայտվել է հօգուտ «Քեզ համար, Հայաստանն» օրհներգ դարձնելուն, ապա, ըստ Սարգսյանի, այդ երգն էսթետիկական, երաժշտական, պատմական, քաղաքական ի՞նչ ուղերձ կամ արժեք ունի, որ ՀՀ օրհներգի համար դիտարկվի»:

Նախագահականից ստացված պատասխանն էր.

«Ձեզ հետաքրքրող հարցի վերաբերյալ ՀՀ նախագահի դիրքորոշումը հետեւյալն է. Հայաստանի օրհներգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքով, որն ընդունվում է Ազգային ժողովի կողմից»:

Ասել է թե՝ հրապարակավ եւ պաշտոնապես նախագահ Սարգսյանը ոչ միայն չի սատարում, այլեւ նպատակահարմար չի համարում անգամ արտահայտվել «Քեզ համար, Հայաստան» երգի մասին: Երեւի մի կողմից Ազնավուրին չնեղացնելու համար, մյուս կողմից՝ բազմաթիվ հարցերի պատասխաններից խուսափելու: Այդքանով էլ Սարգսյանի ազգանունը զուր էր հոլովվել։

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է 1474 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan