Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը
Ամենաընթերցված լուրերը
Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին
Հարցում

Պուտինը մերժե՞լ է Ալիեւին

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հերթական լարվածության պատճառա-հետեւանքային հիմքերի մասին փորձագիտական հանրության կարծիքը միասնական չէ: Մի հանգամանք, այդուհանդերձ, ուշադրության չի արժանանում: Բանն այն է, որ ադրբեջանական մամուլում անոնսավորվել էր, որ Աստանայի «Ապագայի էներգիա-2017» ցուցահանդեսի միջոցառումների շրջանակներում «չի բացառվում, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներն առանձնազրույց ունենան» (http://anaxeber.az/gundem/29447): Ինչպես հայտնի է, Աստանա էր մեկնել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նույն օրը, սակայն, նա վերադարձավ Երեւան եւ հանդիպեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:

Երբ Սերժ Սարգսյանը հեռացել էր Աստանայից, այնտեղ շտապեց Իլհամ Ալիեւը, սակայն Պուտինի հետ նրա առանձնազրույցի մասին որեւէ տեղեկություն այդպես էլ չտարածվեց: Ըստ երեւույթին, ադրբեջանական կողմը կասկածում էր, որ Աստանայում Ռուսաստանի նախագահը կբարեհաճի լսել Իլհամ Ալիեւին, որը պետք է բարձրացներ Ռուսաստանի ադրբեջանցիների կոնգրես հասարակական կազմակերպության լուծարման հետ կապված հարցը: Նույն հրապարակման մեջ հույս է հայտնված, որ «միեւնույն է, ընթացիկ ամիս նախագահները (Պուտինը եւ Ալիեւը` Վ. Ա.) կհանդիպեն Թեհրանում, որտեղ կգումարվի «Հյուսիս-հարավ» կոմունիկացիոն միջանցքի անդամ երկրների գագաթնաժողովը»:

Խնդիրն այն է, որ գագաթնաժողովը կարող է եւ հետաձգվել` կապված Թեհրանում վերջին ահաբեկչությունների եւ Պարսից ծոցում ստեղծված լարվածության հետ: Բայց եթե այն նույնիսկ տեղի ունենա, ապա ի՞նչ երաշխիք կա, որ Աստանայում Ալիեւի հետ առանձնազրույցից հրաժարվելով` Պուտինը Թեհրանում նրա հետ կքննարկի զուտ երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր: Ադրբեջանական քաղվերլուծաբանների ընդհանրական կարծիքով ներկայումս Մոսկվան Բաքվից չորս «սպասելիք ունի»: Ձեւակերպումն ակնհայտորեն մեղմացված է, խոսքը Ռուսաստանի հետեւյալ պահանջների մասին է` ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցություն, ԼՂ հակամարտության գոտում ռուսական զորքերի տեղաբաշխում, սպառազինությունների առքուհաճառքի ներկայիս մակարդակի պահպանում, Ադրբեջանում ռուսական համայնքի եւ ռուսաց լեզվի կարգավիճակի օրենսդրական հստակեցում:

Այս պահանջները, ինչպես ադրբեջանական մեկնաբաններն են ասում, Ռուսաստանն սկսել է առաջադրել դեռեւս 2015թ. տարեվերջից: Ո"րն է Ռուսաստանի վերաբերմունքի փոփոխության պատճառը` այդ մասին ադրբեջանական աղբյուրները ոչ միայն գերադասում են լռել, այլեւ տեսք են ընդունում, որ հարաբերությունների սառնության պատճառը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ծննդյան 60-ամյակի միջոցառումներին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովի եւ ԱԳ նախարար Լավրովի հետ միասին Արցախի նախագահ Բակո Սահակյանի մասնակցությունն է:

Բայց դա կարող է ռուս-ադրբեջանական «գժտության» հետեւանք, ոչ թե պատճառ լինել: Լարվածության բուն պատճառը, հավանաբար, ԼՂ կարգավորման հարցն է, որտեղ Ալիեւը Ռուսաստանից պահանջում է ավելին` փոխարենը գործնականում ոչինչ չտալով: Ռուսաստանը, կարծես թե, մերժել է Ալիեւին եւ անցել հակաքայլերի: Ռուսաստանի ադրբեջանցիների կոնգրեսի լուծարումը քաղաքական լուրջ հարված է Ալիեւի հեղինակությանը:

Տեղեկություններ կան, որ հարցի կարգավորման համար նա մի քանի անգամ Մոսկվա է գործուղել աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաների, տեղի է ունեցել Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի հանդիպումը փոխարտգործնախարար Կարասինի հետ: Իրավիճակն այնքան անհուսալի է, որ Բաքվի լրատվամիջոցներից մեկը թույլ է տվել այսպիսի ձեւակերպում. «Ինչպես Ադրբեջանում, Ռուսաստանում էլ դատական իշխանությունը գտնվում է գործադիրից կախման մեջ եւ Կրեմլի ցանկության դեպքում Գերագույն դատարանը կարող էր չբավարարել ՌԱԿ-ը լուծարելու որոշում, իսկ եթե պարզ ասենք, ապա ռուս-ադրբեջանական բարեկամական հարաբերությունների առկայության դեպքում ՌԴ արդարադատության նախարարությունն անուշադրության կմատներ ադրբեջանական համայնքի կազմակերպության թերացումները, ինչպես դա տարիներ շարունակ արվում էր: Կրեմլի համար երբեք էլ գաղտնիք չի եղել, որ ՌԱԿ-ը ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից, ինչու" ներկայումս դա սկսել է անհանգստացնել նրան»

( http://politico.az/xeber/12918 ):

Իրոք, ինչո՞ւ է Պուտինն սկսել մերժել Ալիեւին...

Վահրամ Աթանեսյան

Դիտվել է 3426 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan