Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ...
Ամենաընթերցված լուրերը
«Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված) Չեխիան ընտրեց իր Թրամփին Զանգում եք Ժողովրդական դերասանին, հարցնում եք... Սլովենիայում նախագահական ընտրությունների երկր... «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրա... Ռադիոհաղորդավարուհու առողջական վիճակը գնահատվ... Իսկ դու որտե՞ղ ես Նախարարը պահանջել է առանձնահատուկ ուշադրությո... Վալերի Միրզոյանը անհարգալից վերաբերմունք է դր... Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում... Կոչ ենք անում ուշադրություն հրավիրելու համար․... Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քա... Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր. պա... ԱՄՆ-ն ռմբակոծել է Ռաքան, ինչպես ժամանակին Դրե... Հայաստանում կա ազատագրման և ազգային պետությու... Արմավիրցիները քարերով փակել են ճանապարհը, փոխ... Հոգևոր Հայաստանի հայտարարություն-կոչը Դոնալդ Թրամփը թույլ չի տվել Ջիմմի Քարտերին խո... Civil Voice ՀԿ-ն դիմում է Կառավարությանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրողի վրա հարձակո...
Հարցում

Տարվա ամենաթրենդային ֆակուլտետները. Միջազգայինը զիջել է Կիրառական մաթեմատիկային

Այն, որ ամենակուլ նորաձևությունը չի շրջանցում անգամ մասնագիտությունները, փաստ է։ Ապացույցը հայաստանյան որոշ բուհերում առկա քննական պայքարն է։ Դիմորդները, մեղմ ասած, «պայքարում» են ամենաթրենդային ու ամենապահանջված մասնագիտությունների համար։ Ու թեև ընդունվելու ցանկությունը մեծ է, այդուհանդերձ տեղերը սահմանափակ են։ Նման ֆակուլտետներում մեկ տեղի համար մրցակցության մեջ են մեկից ավելի դիմորդներ։

Իսկ որո՞նք են ամենապահանջված ու նորաձև մասնագիտություններն ու ֆակուլտետները՝ ըստ 1-ին հայտի։

Երևանի պետական համալսարանում վերջին տարիներին պահանջված մասնագիտությունների շարքում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Ամենապահանջվածներից շարունակում են մնալ Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Տնտեսագիտության, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետները։ Այս մասին մեզ վստահեցնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը։ «Ռադիոֆիզիկան, օրինակ, վերջին տարիներին սկսել է ավելի հետաքրքրել դիմորդներին։ Կա նաև հետաքրքրվողների աճ արվեստի մասնաճյուղերում՝ դիզայն, ճարտարագիտություն, ակտիվացել են։ Եվ կան մասնագիտություններ, որոնք թուլացել են՝ քիմիա, հումանիտար որոշ առարկաներ՝ գերմաներեն և այլն։ Այսինքն՝ կան ֆակուլտետներ, որտեղ դիմորդների քանակը նվազում է։ Կարելի է ասել նաև, որ հումանիտար ոլորտից գնում է կիրառական ոլորտ։ Այն մասնագիտությունները, որոնք բնագիտական ուղղվածություն ունեն, բայց նաև կիրառական ու ինժեներական են, դրանք ավելացել են»։

Ուսումնասիրեցինք ԵՊՀ 2017-2018 թ․թ․-ի դիմորդների շարժը՝ ըստ 1-ին հայտի։

Ամենամոդայիկ ֆակուլտետները, որոնք այս տարի «մոդայիկ» չեն

Ուշագրավ է, որ այս տարի, դիմորդների թվի նվազման հետ մեկտեղ, նվազել են մի քանի «պոպուլյար» մասնագիտությունների պահանջարկները ևս։ Օրինակ՝ վերջին տարիներին ԵՊՀ լրագրության ֆակուլտետի դիմորդների թիվը գերազանցել է սահմանված տեղերի քանակին։ Այս տարի վերոնշյալ ֆակուլտետում սահմանված 75 տեղի համար պայքարում է ընդամենը 76 դիմորդ։

Տարիներ շարունակ «պրիստիժնի» ֆակուլտետ համարվող Միջազգային հարաբերություններում այս տարի պատկերը հետևյալն է. սահմանված 142 տեղի համար պայքարում է ընդամենը 132 դիմորդ։ Այսինքն՝ այս ֆակուլտետ ընդունվելն այս տարի չափազանց հեշտ է՝ նախորդ տարիների համեմատ։ Տարիներ շարունակ ամենապահանջվածներից համարվող Տնտեսագիտության ֆակուլտետում սահմանված 133 տեղի համար «պայքարում» է 64 դիմորդ։

Ամենաթեժ մրցակցություն ունեցող ֆակուլտետները

Որոշ ֆակուլտետներում մրցակցությունը թեժ է։ Օրինակ՝ Իրավագիտության ֆակուլտետում սահմանված 140 տեղի համար պայքարում է 227 դիմորդ։ Այս տարի բավական աճել է նաև ՏՏ ոլորտի հետ կապ ունեցող ֆակուլտետների ու մասնագիտությունների պահանջարկը։ Այսպես՝ ԵՊՀ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետում սահմանված 207 տեղերի համար պայքարում է 267 դիմորդ, Տեղեկատվական անվտանգությունում՝ 47 տեղի համար պայքարում է 59 դիմորդ։

«Մեռնող» ֆակուլտետները

ԵՊՀ-ում կան նաև «մեռնող մասնագիտություններ»։ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը, անդրադառնալով դրանց, նշեց, որ Քիմիայի, Ֆիզիկայի, Կենսաբանության ֆակուլտետների դիմորդների քանակը վերջին 3-4 տարիներին անհամեմատ նվազել է։

Նշենք, որ Քիմիայի ֆակուլտետում սահմանված 33 տեղի համար դիմել է 3 դիմորդ, Կենսաբանության ֆակուլտետում առկա 53 տեղի համար դիմել է 16 դիմորդ, իսկ Ֆիզիկայի ֆակուլտետում առկա 77 տեղի համար՝ 33 դիմորդ։

Հիշեցնենք, որ այս տարի առաջին փուլով հայտագրվել է 9737 դիմորդ՝ անցած տարվա 11375-ի փոխարեն։

Վով Մուշեղյան

 

Դիտվել է 7491 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan