Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 19.Օգոստոս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Հրապարակ». Grand Chess-ի առաջին փուլում Արոն... Չաշխատողից ի՞նչ պահանջես «Հրապարակ». Կայծակից արտակարգ իրավիճակ է ստեղ... «Հրապարակ». Մեկնարկել է երկրապահների ամենամյա... «Հրապարակ». Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ել... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 19-ի համար «Բարսելոնայի» թանկարժեք նորեկի մարզաշապիկը ոչ... Կարեն Կարապետյանն իր «քովեր ֆոտոն փոխել է» ԱՄՆ-ը մտադիր չէ մնալ Սիրիայում. Պետդեպ Եվրոպա թմրանյութեր Աֆղանստանից տարանցում են ն... Պետդեպը դեմ չէ Ռումինիային 1,25 միլիարդի հրետ... «Ջեբաթ ան Նուսրայի» զինապահեստում ամերիկյան ա... Հնդկաստանում նոր ջրհեղեղի զոհերի թիվը հասել է... Թրամփը ազատվում է հերթական խորհրդականից Թրամփի հնարավոր հեռացումըTwitter-ին կզրկի 2 մ... Ուկրաինան հերթական բողոքի նոտան է հղել ՌԴ ԱԳՆ... Ջեյմս Մետտիսը ժամանում է Ուկրաինա Հափշտակել է քաղաքացու ոսկյա շղթան և դիմել փախ... Ամերիկացի եւ ռուս զինվորականները հստակեցնում ...
Ամենաընթերցված լուրերը
«Հրապարակ». Grand Chess-ի առաջին փուլում Արոն... Չաշխատողից ի՞նչ պահանջես «Հրապարակ». Կայծակից արտակարգ իրավիճակ է ստեղ... «Հրապարակ». Մեկնարկել է երկրապահների ամենամյա... «Հրապարակ». Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ել... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 19-ի համար «Բարսելոնայի» թանկարժեք նորեկի մարզաշապիկը ոչ... Կարեն Կարապետյանն իր «քովեր ֆոտոն փոխել է» ԱՄՆ-ը մտադիր չէ մնալ Սիրիայում. Պետդեպ Եվրոպա թմրանյութեր Աֆղանստանից տարանցում են ն... Պետդեպը դեմ չէ Ռումինիային 1,25 միլիարդի հրետ... «Ջեբաթ ան Նուսրայի» զինապահեստում ամերիկյան ա... Հնդկաստանում նոր ջրհեղեղի զոհերի թիվը հասել է... Թրամփը ազատվում է հերթական խորհրդականից Թրամփի հնարավոր հեռացումըTwitter-ին կզրկի 2 մ... Ուկրաինան հերթական բողոքի նոտան է հղել ՌԴ ԱԳՆ... Ջեյմս Մետտիսը ժամանում է Ուկրաինա Հափշտակել է քաղաքացու ոսկյա շղթան և դիմել փախ... Ամերիկացի եւ ռուս զինվորականները հստակեցնում ... Էրդողանը Գերմանիայում ապրող թուրքերին կոչ է ա... Ռուսաստանը կրճատում իր ռազմական ծախսերը. Dail... Վրաերթ Գայի արձանի մոտակայքում. քաղաքացու վիճ... «Իսլամական պետությունը» անվտանգության վակուու... Оգոստոսի 19-ին մայրաքաղաքում կանցկացվի Երևանի... Կրթության տեսչությունը կլուծարվի, պետի պաշտոն... Ժամացույցի սլաքները հետ տվեցին Այսուհետ՝ Խորովածի միջազգային փառատոն Ինչու է ՌԴ-ում առգրավվել հայկական ձուկը. ՊԵԿ-... Քննարկվել են Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժո... Ըստ հաղորդման` ՔԿՀ պաշտոնյան կաշառք ստանալու ... Հարավային Կորեայում զինվոր է մահացել Մոսկվայում տղամարդը խանդի հողի վրա երկու հոգո... Ազգային մշակույթը հանրահռչակելու նոր ծրագիր է... Ելցինի լիմուզինը հանվել է վաճառքի Կառավարությունը հաշվում է Սևանից գողացած ջրի ... Կատալոնիայի ղեկավարը ներկայացրել է մանրամասնե... Արամ Մանուկյանին արժանի հուշարձան չի եղել (լո... Առանց Ռուսաստանի եւ առանց արձանների Լևոն Արոնյանի ամուսնության օրը հայտնի է Առևտրականները զենքերը վայր են դրել, բնակիչներ... Թրամփին նույնիսկ ավելի քիչ են վստահում, քան Պ... Երթեւեկության փոփոխություն Երեւանում Մի՛ փորձեք նվաստ որակել կնոջը Հայաստանից հիվանդ երեխաներին որպես «մսացու» ե... Դատախազությունը պետական շահերի պաշտպանության ... Ինչու է Կարո Եղնուկյանը հրաժարվում ներկայանալ... Մինչեւ 2018-ի ապրիլ 8-9 ամիս կա 33-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ ... Ռուսաստանը «թալանել է» Միացյալ Նահանգներին
Հարցում

Մեդիախոհանոց. Ո՞ր դեպքերում են պաշտոնյաները նախընտրում լռությունը

«Ուղարկեք հարցերը գրավոր, սահմանված ժամկետում կպատասխանենք»․ սա այն ստանդարտ պատասխանն է, որ հնչում է տարբեր գերատեսչությունների պաշտոնյաների շուրթերից, երբ լրագրողը փորձում է նրանից իրեն հուզող հարցերի պատասխանները ստանալ։ 

Ոչ հեռու անցյալում, երբ մեր երկրում համացանցը լայն տարածում չուներ, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն էլ չէր ընդունվել, պաշտոնյա-լրագրող հարաբերություններն ավելի անմիջական էին։ Ուզածդ ժամանակ կարող էիր մուտք գործել ցանկացած նախարարություն, հանդիպել վարչության պետերի, տարբեր աշխատակիցների հետ, հարցեր ուղղել նրանց։ Նախարար-փոխնախարարներն էլ էին այսօրվա համեմատ հասանելի։

Լրագրողներից կարգ, օրենքի տառին հավատարիմ մնալ պահանջող պաշտոնյաները որքանո՞վ են իրենք հավատարիմ մնում նույն այդ օրենքի տառին եւ ոգուն։ Արժե, թերեւս, հերթով անդրադառնալ այն գերատեսչություններին, որոնք անտեսում կամ շրջանցում են լրագրողական՝ իրենց ուղղված ոչ այնքան ցանկալի հարցադրումները։
Մայիսի 11-ին ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությանը հղել էինք հետեւյալ հարցերը։

1․ Համայնքների խոշորացման ծրագրով քանի՞ գյուղական համայնք է միավորվել։

2․ Որո՞նք են համայնքների խոշորացման արդյունքում ձեւավորված նոր համայնքները։

3․ Համայնքային կառավարման տեսանկյունից որքանո՞վ են արդյունավետ այդ միավորումները, որքա՞ն տնտեսում է արվել։

4․ Արդյո՞ք արվել են հաշվարկներ, թե համայնքների խոշորացման արդյունքում որքանով է աճել գործազուրկների թիվը։

5․ Այսօր լուրջ խնդիր է մտավորականությանը գյուղական համայնքներին ինտեգրելը։ Համայնքների միավորումը չի՞ նպաստում գյուղական մտավորականության արտագաղթին, որոնց դժվար է գյուղում ապրելու համար շահագրգռելը։

6․ Քանի՞ դպրոց է փակվել գյուղական համայնքների միավորման արդյունքում, ո՞ր համայնքների դպրոցներն են դրանք։

7․ Ունի՞ կառավարությունը սահմանամերձ գյուղական համայնքների դպրոցներին խրախուսելու ծրագիր։ Եթե այո, ապա խնդրում եմ մանրամասնել այն։

Մենք, իհարկե, չենք կարծում, թե մեր պաշտոնյաները խարխափում են անիրազեկության մեջ, տեղյակ չեն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթներին, որոնցով հստակ սահմանված է, թե ինչ ժամանակահատվածում պետք է նրանք պատասխանեն լրագրողների հարցերին։ Ժամանակ առ ժամանակ նրանց իրազեկվածությունն ավելացնելու, կրթելու համար կազմակերպվում են տարբեր սեմինարներ, ծախսվում են պատկառելի դրամաշնորհներ, տպագրվում են տարատեսակ ուղեցույցներ եւ բրոշյուրներ, այդ մասին մամուլում տարածվում է տեղեկատվություն։ Հաճախ հենց իրենք են սիրում մեջբերումներ անել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքից, լրագրողական էթիկայից, պահանջում, որ հարցերն ուղարկվեն պատշաճ կարգով։ Իսկ երբ հերթը հասնում է իրենց, պարզվում է, որ հարցերը շրջանցելու հազար ու մի ձեւ կարող են գտնել։ Հատկապես, երբ հարցերը վերաբերում են այնպիսի մի ցավոտ խնդրի, ինչպիսին օրեցօր դատարկվող սահմանամերձ գյուղերն են։

Անկախ Հայաստանում ոչ մի իշխանության չհաջողվեց հաղթահարել քաղաքների եւ գյուղական բնակավայրերի միջեւ խորացող անջրպետը, գյուղում ապրելն ու աշխատելը դարձնել շահավետ եւ հեռանկարային, լուծել այնտեղ ապրողների առողջապահական, կրթական, տրանսպորտային խնդիրները, որոնց համար ցանկության դեպքում կարելի է միշտ էլ փող գտնել։ Իսկ երբ այդ ցանկությունը բացակայում է, նախընտրելին մնում է լռությունը։

Թագուհի Հակոբյան

Դիտվել է 698 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan