Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող նկեր... «Հրապարակ». Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի... «Ժողովուրդ». Սպանվածները կապ չե՞ն ունեցել Դոն... Պարապ վոյաժներ «ժողովուրդ». Հայաստանում հոգեորսության դեպքե... «Հրապարակ». Նպատակը՝ ներմուծվող գարեջրի դեմ պ... «Հրապարակ». հայկական ծագումով կիքսեր «Հրապարակ». ԵԱՏՄ վարչապետերի հերթական նիստը հ... Եվրոն էժանացել է Մերկելի հաղթանակի ֆոնին Հայտնի բասկետբոլիստ Օմրի Քասլին քննադատել է Թ... Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտի ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար Եթովպիայում միջէթնիկական բախումներից 100-ավոր... Արդյոք տեղյա՞կ են եղել գազի արտահոսքի մասին Լոնդոնի քաղաքապետը Թրամփի այցելությունը համար... Գերմանիայի ընտրությունները խոսում են Եվրոպայո... Թայմինգ նախագահների համար, որքան են նրանք խոս... ԿԺԴՀ-ն սպառնում է ոչնչացնել ամերիկյան ռազմակա... Իրաքա-սիրիական սահմանին ֆրանսիացի զինվորական ...
Ամենաընթերցված լուրերը
«Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող նկեր... «Հրապարակ». Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի... «Ժողովուրդ». Սպանվածները կապ չե՞ն ունեցել Դոն... Պարապ վոյաժներ «ժողովուրդ». Հայաստանում հոգեորսության դեպքե... «Հրապարակ». Նպատակը՝ ներմուծվող գարեջրի դեմ պ... «Հրապարակ». հայկական ծագումով կիքսեր «Հրապարակ». ԵԱՏՄ վարչապետերի հերթական նիստը հ... Եվրոն էժանացել է Մերկելի հաղթանակի ֆոնին Հայտնի բասկետբոլիստ Օմրի Քասլին քննադատել է Թ... Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտի ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար Եթովպիայում միջէթնիկական բախումներից 100-ավոր... Արդյոք տեղյա՞կ են եղել գազի արտահոսքի մասին Լոնդոնի քաղաքապետը Թրամփի այցելությունը համար... Գերմանիայի ընտրությունները խոսում են Եվրոպայո... Թայմինգ նախագահների համար, որքան են նրանք խոս... ԿԺԴՀ-ն սպառնում է ոչնչացնել ամերիկյան ռազմակա... Իրաքա-սիրիական սահմանին ֆրանսիացի զինվորական ... Ժողովրդի մեջ կա զանգված, որը պատրաստ է պայքար... Չեխական բանակը ցանկանում է գնել «Namer» զրահա... Բաղդադը, Անկարան եւ Թեհրանը չեն ճանաչում Քուր... Հայտնի են աշխարհի գազ արտադրող խոշորագույն եր... Շոյգուն կմեկնի Թել-Ավիվ, օրակարգում Սիրիան է ... Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիա... Գերմանիայի ԿԸՀ-ն հայտարարել է Բունդեսթագի ընտ... Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թի... Ըստ հաղորդման` հարկային տեսուչը ձեռնարկատիրոջ... 50 տարի հետո գրքեր պահելու համար տեղ չի գտնվե... Կայացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբա... Մերժում եւ ընդունում են Ժիրայր Սեֆիլյանի կոչը Հարձակման է ենթարկվել Հայաստան-Սփյուռք խորհրդ... Նախագահն ընդունել է ՌԴ կրթության և գիտության ... Գագիկ Ծառուկյանը թագ կնվիրի Միսս Հայաստանին ... Բացահայտվել է աշխատանքի ընդունելու պատրվակով ... Նոր ինտրիգներ Շիրակի պետական համալսարանում. կ... «Միսս Արմենիա»-ի հաղթողի ձեռքից թագը հետ վերց... Մեր հասարակությունը միշտ չէ, որ դրական է գնահ... Հրդեհ Հնդկաստանի ֆաբրիկաներից մեկում. կան զոհ... Գեղեցկության մրցույթի «տգեղ» կողմերը (ֆոտոշար... Իրանը հարվածել է Սիրիայում եւ Իրաքում գտնվող ... Կալիֆոռնիայում բանտային անկարգություն է տեղի ... Ծառուկյանի մոտ՝ կոնֆերանսի, հետո խորհրդարան, ... Հյուսիսային Կորեայի եւ Վենեսուելայի քաղաքացին... Ես Հայրիկյանին չեմ ասել «աթար», ասել եմ «աթար... Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության XXI հա... Ռուսաստանում կանիբալիստ ամուսինների են ձերբակ... «Միսս Արմենիա»-ի հաղթողից գիշերը թագը հետ են ... Սիրիայում ռուս գեներալ է զոհվել
Հարցում

Քաղաքագրություն. Երկաթուղին

Անդրկովկասում երկաթուղային շինարարությունը սկսվում է 19-րդ դարի երկրորդ կեսից: Այստեղի երկաթուղիների շինարարության գլխավոր խթանները ռազմա-ստրատեգիական նպատակներն էին և տարանցիկ առևտրի զարգացման անհրաժեշտությունը: Սակայն դրանցից բացի կարևոր էին նաև տնտեսական ազդակները:

Բնական և գյուղատնտեսական հանքերով հարուստ Անդրկովկասը զարգացող ռուսական կապիտալիզմի համար չէր կարող հետաքրքություն չներկայացնել: Նրա նավթը, գունավոր մետաղների հանքավայրերը, բամբակը, խաղողը և այլ հումքերը մեծ խթան կարող էին դառնալ ռուսական կապիտալիզմի զարգացման համար, առաջիններն իբրև օբյեկտ տեղում կապիտալի ներդրման, իսկ վերջինն իբրև հումք կենտրոնի տեքստիլ արդյունաբերության համար: Ժամանակակիցները մեծ ջերմությամբ էին արձագանքել Անդրկովկասում երկաթուղային ցանց ստեղծելու գաղափարին:

Անդրկովկասի երկաթուղային շինարարության պլանը հաստատվում է 1861թվականին: 1865թվականին սկսվում է և 1872-ին շահագործման է հանձնվում Անդրկովկասի առաջին՝ Փոթի-Թիֆլիս երկաթգիծը: 1893թվականին ավարտվում է Թիֆլիս-Բաքում երկաթուղու շինարարությունը, որից հետո կառուցվում են նույն այդ մայրուղուց սկսվող և դեպի երկրի տարբեր մասերը՝ ձգվող՝ Թիֆլիս-Թելավ, Խաշուրի-Բորժոմի, Շորապանի-Ճիաթուրի, Բաքու-Սարուխանի-Սաբաչունի և այլ ճյուղերը: Ամենից կարևոր ճյուղը, սակայն Թիֆլիս-Ալեքսանդապոլ-Երևան-Ջուլֆա գիծն է կամ Հայաստանի գիծը, որը համարվում է այն ժամանակվա Անդրկովկասի համար երկրորդ մայրուղի: Հենց այդ գիծն է, որ Երևանի համար ուներ և ունի կենսական նշանակություն:

Հայաստանի երկաթուղու կառուցման առաջին նախագիծը երևան է գալիս դեռևս 70-ական թվականների վերջերին, ռազմական մինիստրի պահանջով, Կարսի մարզը Ռուսաստանին միացնելուց անմիջապես հետո: Սկզբում այդ նախագծերը վերաբերում էին միայն Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս գծին, որի ուղղության հետազոտումը և գործնական նախագծերի կազմումն սկսվում են միայն 1893թվականին: Այդ գիծը համարելով հիմնական գիծ, նշվում է նաև, որ դրա ավարտումից հետո անմիջապես պետք է սկսել Ալեքսանդրապոլ-Երևան-Ջուլֆա երկաթուղու շինարարությունը:

1895թվականին սկսվում է Թիֆլիս-Կարս երկաթգծի շինարարությունը և այն վերջնականապես շահագործման է հանձնվում 1899թվականի դեկտեմբերի 1-ին: Դրա կառուցմամբ հացառատ Շիրակն ու արգավանդ Կարսի շրջանը կապվում են Թիֆլիսի հետ: Սակայն դեռևս առանց երկաթուղային կապի է մնում Արևելյան Հայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտն ու Երևան քաղաքը՝ Երևանի նահանգի կենտրոնը: Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղու ուղղության հետազոտությունը և համապատասխան նախագծերի կազմումը ավարտվել էին դեռևս 1894թվականին՝ Թիֆլիս-Կարս երկաթուղու ուղղության ուսումնասիրության հետ միասին: Դրա ամբողջական նախագիծը, սակայն, հաստատման է ներկայացվում միայն 1898թվականին:

Պարզվում է, որ ըստ նախագծի երկաթուղին Ալեքսանդրապոլից Սարդարաբադ (Հոկտեմբերյան) և Ուլուխանու (Մասիս) կայարանների վրայով ուղիղ դիմելու է դեպի ռուս-պարսկական սահմանագլխին գտնվող՝ Ջուլֆա, շրջանցելով Երևան քաղաքը, որը Մասիսից գտնվում է 14 կմ հեռավորության վրա: Այդ մեծ հարված կլիներ Երևան քաղաքի համար: Քաղաքի հասարակությունը և քաղաքային օրգանները՝ դուման ու քաղաքային վարչությունը չէին կարող անտարբեր անցնել այդ՝ քաղաքի տնտեսական կյանքի համար մեծ կարություն ունեցող հարցի կողքով:

1902թվականի գարնան վերջերին լիովին ավարտվում են երկաթուղու շինարարության աշխատանքները, իսկ նույն թվականի դեկտեմբերի 5-ից սկսվում է կանոնավոր երթևեկությունը: Նոր երկաթուղին ուղջունում էին և՛ Երևան քաղաքի քաղաքացիները և՛ հայկական պարբերական մամուլը: Երկաթուղու նշանակությունը հսկայական էր Երևան քաղաքի համար: Այն նպաստում է քաղաքի արդյունաբերության զարգացմանը, քաղաքի ներքին և արտաքին առևտրի ծավալմանը:

Երկաթուղու բացումը Երևանում կատարվում է 1902թվականի դեկտեմբերի 5-ին, հանդիսավոր պայմաններում: Դրանից հետո անմիջապես սկսվում է Երևան-Ջուլֆա գծի կառուցումը: Վերջինս ավարտվում է 1906թվականին:

Թ.Խ. Հակոբյան, Ա.Պ. Սիմոնյան «Երևան 2750»

Պատրաստեց` Արամ Պաչյանը

 

 

 

Դիտվել է 160 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan