Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող նկեր... «Հրապարակ». Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի... «Ժողովուրդ». Սպանվածները կապ չե՞ն ունեցել Դոն... Պարապ վոյաժներ «ժողովուրդ». Հայաստանում հոգեորսության դեպքե... «Հրապարակ». Նպատակը՝ ներմուծվող գարեջրի դեմ պ... «Հրապարակ». հայկական ծագումով կիքսեր «Հրապարակ». ԵԱՏՄ վարչապետերի հերթական նիստը հ... Եվրոն էժանացել է Մերկելի հաղթանակի ֆոնին Հայտնի բասկետբոլիստ Օմրի Քասլին քննադատել է Թ... Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտի ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար Եթովպիայում միջէթնիկական բախումներից 100-ավոր... Արդյոք տեղյա՞կ են եղել գազի արտահոսքի մասին Լոնդոնի քաղաքապետը Թրամփի այցելությունը համար... Գերմանիայի ընտրությունները խոսում են Եվրոպայո... Թայմինգ նախագահների համար, որքան են նրանք խոս... ԿԺԴՀ-ն սպառնում է ոչնչացնել ամերիկյան ռազմակա... Իրաքա-սիրիական սահմանին ֆրանսիացի զինվորական ...
Ամենաընթերցված լուրերը
«Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող նկեր... «Հրապարակ». Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի... «Ժողովուրդ». Սպանվածները կապ չե՞ն ունեցել Դոն... Պարապ վոյաժներ «ժողովուրդ». Հայաստանում հոգեորսության դեպքե... «Հրապարակ». Նպատակը՝ ներմուծվող գարեջրի դեմ պ... «Հրապարակ». հայկական ծագումով կիքսեր «Հրապարակ». ԵԱՏՄ վարչապետերի հերթական նիստը հ... Եվրոն էժանացել է Մերկելի հաղթանակի ֆոնին Հայտնի բասկետբոլիստ Օմրի Քասլին քննադատել է Թ... Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտի ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար Եթովպիայում միջէթնիկական բախումներից 100-ավոր... Արդյոք տեղյա՞կ են եղել գազի արտահոսքի մասին Լոնդոնի քաղաքապետը Թրամփի այցելությունը համար... Գերմանիայի ընտրությունները խոսում են Եվրոպայո... Թայմինգ նախագահների համար, որքան են նրանք խոս... ԿԺԴՀ-ն սպառնում է ոչնչացնել ամերիկյան ռազմակա... Իրաքա-սիրիական սահմանին ֆրանսիացի զինվորական ... Ժողովրդի մեջ կա զանգված, որը պատրաստ է պայքար... Չեխական բանակը ցանկանում է գնել «Namer» զրահա... Բաղդադը, Անկարան եւ Թեհրանը չեն ճանաչում Քուր... Հայտնի են աշխարհի գազ արտադրող խոշորագույն եր... Շոյգուն կմեկնի Թել-Ավիվ, օրակարգում Սիրիան է ... Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիա... Գերմանիայի ԿԸՀ-ն հայտարարել է Բունդեսթագի ընտ... Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թի... Ըստ հաղորդման` հարկային տեսուչը ձեռնարկատիրոջ... 50 տարի հետո գրքեր պահելու համար տեղ չի գտնվե... Կայացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբա... Մերժում եւ ընդունում են Ժիրայր Սեֆիլյանի կոչը Հարձակման է ենթարկվել Հայաստան-Սփյուռք խորհրդ... Նախագահն ընդունել է ՌԴ կրթության և գիտության ... Գագիկ Ծառուկյանը թագ կնվիրի Միսս Հայաստանին ... Բացահայտվել է աշխատանքի ընդունելու պատրվակով ... Նոր ինտրիգներ Շիրակի պետական համալսարանում. կ... «Միսս Արմենիա»-ի հաղթողի ձեռքից թագը հետ վերց... Մեր հասարակությունը միշտ չէ, որ դրական է գնահ... Հրդեհ Հնդկաստանի ֆաբրիկաներից մեկում. կան զոհ... Գեղեցկության մրցույթի «տգեղ» կողմերը (ֆոտոշար... Իրանը հարվածել է Սիրիայում եւ Իրաքում գտնվող ... Կալիֆոռնիայում բանտային անկարգություն է տեղի ... Ծառուկյանի մոտ՝ կոնֆերանսի, հետո խորհրդարան, ... Հյուսիսային Կորեայի եւ Վենեսուելայի քաղաքացին... Ես Հայրիկյանին չեմ ասել «աթար», ասել եմ «աթար... Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության XXI հա... Ռուսաստանում կանիբալիստ ամուսինների են ձերբակ... «Միսս Արմենիա»-ի հաղթողից գիշերը թագը հետ են ... Սիրիայում ռուս գեներալ է զոհվել
Հարցում

Քաղաքագրություն. Երևանի ձիաքարշը

Մինչեւ ձիաքարշի կառուցումը, քաղաքի տրանսպորտային միջոցները բացառապես սահմանափակվում էին հնադարյան կառքերով: Իսկ դրանք սակավաթիվ էին, երթեւեկում էին առանց որոշակի չվացուցակի եւ շատ թանկ էին նստում քաղաքացիների վրա: Քաղաքի գլխավոր շուկայից (այժմյան Կիրովի անվան մանկական զբոսայգուց) մինչեւ Նորք գնալու եւ վերադառնալու վարձն ավելի մեծ էր, քան սեւագործ բանվորի մեկ օրվա աշխատավարձը: Ամբողջ քաղաքում սայլերի ու կառքերի թիվը չէր հասնում նույնիսկ 100-ի:

Ձիաքարշի շինարարության հարցն օրակարգի մեջ է դրվում 19-րդ դարի 90-ական թվականներից: Քաղաքն ինքը չուներ համապատասխան գումարներ ձիաքարշի եւ նման այլ կառուցումներ կատարելու համար: Միակ միջոցը մնում էր բաժնետիրական ընկերություններին կամ անհատ ձեռնարկումներին կապալով տալը: Քաղաքային վարչությունը Երեւանի ձիաքարշի կառուցման մասին ազդարարում է մի քանի թերթերում: 1895 թվականից սկսած՝ զանազան ընկերություններ եւ առանձին անհատներ դիմումներ են ներկայացնում քաղաքային վարչությանը կամ դումային՝ այդ աշխատանքը պայմանագրով վերցնելու համար: Ստացված դիմումների մեջ քաղաքի շահերի համար ամենաձեռնտուն համարվում են ինժեներ-մեխանիկ Արշակ Բաբայանի առաջարկած պայմանները: Նա ներկայացրել էր պայմանագրի երկու նախագիծ, որոնցից մեկը վերաբերում էր ձիաքարշին, իսկ մյուսը՝ ջրմուղին: Ջրմուղի նկատմամբ ձիաքարշի հարցը քաղաքի համար համարվում էր երկրորդական, սակայն վերջինս նախապայման էր ջրմուղի համար: Նախ պետք է կառուցվեր ձիաքարշը, ապա՝ ջրմուղը:

Երկու պայմանագրերը վերջնականապես հաստատվում են 1903 թվականի մայիսի 2-ին: 1904 թվականի փետրվարի վերջերին սկսվում է ձիաքարշի շինարարությունը: Շատ չանցած՝ Ա. Բաբայանի կնքած պայմանագրի կատարումն առանց փոփոխության անցնում է տիկ. Միրզոյանին, որը եւ իր ներկայացուցչի՝ ինժեներ Միրզոյանի միջոցով կառուցում է Երեւանի ձիաքարշի գիծը: Ըստ պայմանագրի, ձիաքարշի գիծն ունենալու էր 4 վերստ երկարություն: Այն պետք է բաղկացած լիներ երկու հատվածից, որոնցից մեկը գլխավոր շուկան միացնելու էր երկաթուղային կայարանի հետ, իսկ մյուսը՝ նույն շուկայից Աստաֆյան փողոցով (Աբովյան փ.) ձգվելու էր վեր, մինչեւ դատարանի շենքի մոտերքը (այժմյան Աղայան փողոցի մոտերքը): Նախագծի հաստատումն ստանալուց հետո ձիաքարշի գիծը պետք է կառուցվեր եւ շահագործման հանձնվեր մեկուկես տարվա ընթացքում: Կապալառուն պարտավորվում էր գիծը պահել սարքին վիճակում, չխախտել սահմանված սակագները: Ձիաքարշից ստացվող շահույթի 20 տոկոսը պատկանելու էր քաղաքին, իսկ 80-ը՝ կապալառուին: Աշխատանքների վրա հսկելու համար քաղաքային վարչությունն ընտրել էր մի հատուկ հանձնաժողով:

Ձիաքարշի Աստաֆյան գիծը շահագործման է հանձնվում 1906 թվականի սեպտեմբերի 17-ին, իսկ կայարան տանող գիծը՝ նույն թվականի դեկտեմբերի 11-ին: Ձիաքարշի կառուցումն ամբողջությամբ վերցրած կոնսեսիոների վրա նստել է ավելի քան 100 հազար ռուբլի: Ձիաքարշի վագոնները փոքր էին, կոշտ ու անշուք: Այն ուներ երթեւեկության հատուկ չվացուցակ, բայց դա ամենուրեք խախտվում էր: Տեխնիկական առումով գիծը նույնպես ուներ մեծ պակասություններ: Ձիաքարշը նույնիսկ նվազագույն չափով չէր լուծում քաղաքի տրանսպորտի հարցը: Այն գործում էր հսկայական փռվածություն ունեցող քաղաքի միայն մի փոքր մասում եւ այն էլ՝ մեծ խափանումներով: Միրզոեւյան ձիաքարշը շատ դանդաղաշարժ էր: Շուտ տեղ հասնելու համար շատերը հետիոտն գնալը գերադասում էին ձիաքարշից: Ավանդական սայլն ու կառքը մնացին ուժի մեջ:

Թ. Խ. Հակոբյան, Ա. Պ. Սիմոնյան՝ «Երեւան 2750»

Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

 

 

Դիտվել է 200 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan