Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 24-ի համար Բորիս Ջոնսոնը Իրանին կոչ է արել` դադարեցնել հ... Թուրքիան եւ Ռուսաստանը պլաններ ունեն Իդլիբում... Արձագանքելով Ժիրայր Սեֆիլյանի կոչին Կահիրեում վախճանվել է «Մուսուլման եղբայրների»... Ուկրաինան ձգտում է երթեւեկի անվիզա ռեժիմ հաստ... Հրաժարական է տվել Ստամբուլի քաղաքապետը Թայմիրում արջը 6-ամյա տղայի է սպանել Թուրքիան պատրանքներ ունի, որ ահաբեկչությունն ... «Հըզբոլլահը» հայտարարել է, որ պատրաստ է պատեր... Հայաստանը միացավ Անդրսահմանային էլեկտրոնային ... Մեքսիկայում կրկին երկրաշարժ է գրանցվել Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով ... Խուլիգանության և բռնություն գործադրելու փաստե... Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԽՍՀՄ ժողովր... Հայաստանի արտգործնախարարը Նյու Յորքում հանդիպ... Շոկոլադի դիետա Բիլ Քլինթոնի վեպի հիման վրա թրիլլեր կնկարահան... Իրանը կավելացնի իր հրթիռային պոտենցիալը. Հասա...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 24-ի համար Բորիս Ջոնսոնը Իրանին կոչ է արել` դադարեցնել հ... Թուրքիան եւ Ռուսաստանը պլաններ ունեն Իդլիբում... Արձագանքելով Ժիրայր Սեֆիլյանի կոչին Կահիրեում վախճանվել է «Մուսուլման եղբայրների»... Ուկրաինան ձգտում է երթեւեկի անվիզա ռեժիմ հաստ... Հրաժարական է տվել Ստամբուլի քաղաքապետը Թայմիրում արջը 6-ամյա տղայի է սպանել Թուրքիան պատրանքներ ունի, որ ահաբեկչությունն ... «Հըզբոլլահը» հայտարարել է, որ պատրաստ է պատեր... Հայաստանը միացավ Անդրսահմանային էլեկտրոնային ... Մեքսիկայում կրկին երկրաշարժ է գրանցվել Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով ... Խուլիգանության և բռնություն գործադրելու փաստե... Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԽՍՀՄ ժողովր... Հայաստանի արտգործնախարարը Նյու Յորքում հանդիպ... Շոկոլադի դիետա Բիլ Քլինթոնի վեպի հիման վրա թրիլլեր կնկարահան... Իրանը կավելացնի իր հրթիռային պոտենցիալը. Հասա... Քննիչն էնքան «դավադիտ» արեց, որ գրեցի․ «Իգլայ... Մեղադրանք է առաջադրվել Նորաշեն համայնքի ղեկավ... 3 անձի դանակահարություն Սյունիքի մարզում. մեկ... Սաուդցի աստվածաբանին արգելել են քարոզել կանան... Լորդ Մարտին Քալանանը Ծառուկյանի հրավերով այցե... Ինձ հարցնում էր՝ ո՞նց կարող եմ թանաքոտված թղթ... Եվրոպան դեռ երկար կմնա կախված ռուսական գազից ... «Իգլան» ցանկացել են վաճառել քրդերին՝ կռվելու ... Իրանը նոր հրթիռ է ցուցադրել, որից անհանգստացա... Վարչական վերաքննիչ դատարանի դատավորի լիազորու... Հմայակ Հովհաննիսյանի հետ ես ո՞նց համագործակցե... Կրթության եւ գիտության, մշակույթի նախարարները... Մերկելի որոշումը կհետաքննվի Միացյալ Թագավորությունում կսառեցնեն անլեգալ մ... Մի՛ խոսեք ձեր դաշնակիցների հետ ուժի լեզվով․ Վ... Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպե... Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շուշան Պետրոսյան... Հանձնարարականը եղել է ոչ թե այս վարչապետի, այ... Պատկերացնո՞ւմ եք, ասենք, Ժան Գաբենը՝ Ֆրանսիայ... Պլանային ջրանջատում Կենտրոնում «Բագին» ամսագիրը 55 տարեկան է Շինարարություն վտանգավոր գոտում, Հրազդանի քաղ... ․․․ Թե ինչ արեց Զինվորն ավտոբուսում Կողոպտել են Pet Shop Boys խմբին Սենատոր Ջոն Մըք-Քեյնը առողջանալու շանսեր չուն... «Ժողովուրդ». Էդվարդ Նալբանդյանը որոշել է սրբա... Հրազդանի Կաքավաձոր թաղամասի հարակից սարում այ... «Ժամանակ». Տավարի մսի գինը գարնանը կտրուկ կթա... «Ժողովուրդ». Ուշագրավ մանրամասներ են հայտնի ... «Ժամանակ». Ինչու են նոր նախագծով նվազեցնում վ...
Հարցում

Բոլորին թվում է` պատմություն են կերտում

Մայիսի 19-ին Մերձավոր Արեւելքում՝ գոնե Իրանում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում, Պաղեստինում խոսում էին պատմություն կերտելուց:

Իրանում կայանում էին նախագահական ընտրություններ, որոնք կոչում են բախտորոշ, վճռորոշ եւ այլն: Որքանո՞վ են այդ բնորոշումները տեղին, հարց է, քանի որ ցանկացած նախագահի դեպքում էլ Իրանում իրական իշխանությունը այդ երկրի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի եւ նրան ենթարկվող Իրանի հեղափոխության պահապանների գնդի ձեռքում է: Սակայն քանի որ ներկա ընտրարշավում գործող նախագահ Հասան Ռոհանիին մարտահրավեր է նետել ավելի պահպանողական, մեկուսացած եւ ինքնաբավ տնտեսության կողմնակից եւ արտաքին աշխարհի հանդեպ անբարյացակամ թեկնածու, Ռոհանիի բոլոր կողմնակիցները անհրաժեշտ էին համարում գնալ եւ քվերակել հօգուտ իրենց թեկնածուի: Մրցակից Էբրահիմ Ռաիզիի պահպանողական ու հակաարեւմտյան կողմնակիցներն էլ հարկադրյալ ակտիվություն էին ցուցաբերում: Արդյունքում մարդիկ ժամերով սպասում էին ընտրատեղամասերի առջեւ ընտրություն կատարելու համար, եւ ի վերջո քվեարկության ընթացքը երկարաձգվեց մի քանի ժամով` մարդկանց ընտրական իրավունքի իրացումը չոտնահարելու համար: Երեկ ուշ երեկոյան ընտրատեղամասերը դեռ փակված չէին:

Իսկ ահա Իրանի մեծագույն ախոյան Սաուդյան Արաբիայում այլ առիթով էր իրարանցում, հատկապես արքունիքում: Սաուդյան Արաբիայում այնպես էին հուզվել ու շոյվել հանգամանքից, որ ԱՄՆ նախագահը՝ Թրամփը, երկրագնդի վրա հենց իրենց երկիրն է ընտրել որպես իր առաջին արտասահմանյան շրջագայության մեկնակետ, որ ոչ միայն տասնյակ արաբական երկրների առաջնորդների ու կրոնականների են հավաքել Էր-Ռիադում` Թրամփի հետ հանդիպման համար, ոչ միայն ողջ երեւակայությունն են լարել հնարավորինս ճոխ ընդունելություն կազմակերպելու համար, այլեւ իրոք հավատում են թե «պատմության նոր սկիզբ են բացում»: Սեփական պատմության առումով գուցե ճիշտ են, որովհետեւ Սաուդյան Արաբիան հարյուր տարվա պատմություն էլ չունի, եւ նավթաածխածնային դարաշրջանի ավարտից հետո էլ դժվար թե երկար կյանք ունենա, բայց ներկա պահին, քանի դեռ կան եւ ուժային կենտրոն են արաբական աշխարհում, հույս ունեն երկու խնդիր լուծել` տարածաշրջանում մեկուսացնել Իրանին եւ մոտենալ պաղեստինա-իսրայելյան հակամարտության լուծմանը: Երկու նպատակ, որ միանգամայն համահունչ են Թրամփի ցանկությունների հետ, սակայն չկա գրավական, որ կհաջողվի դրանք իրականացնել:

Գալով Թրամփին, նրա Էր-Ռիադից մեկնարկող իննօրյա շրջագայությունը Սաուդյան Արաբիա-Իսրայել-Պաղեստին- Պապի հետ հանդիպում Վատիկանում - G7-ի գագաթնաժողով Իտալիայում եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով Բրյուսելում, նույնպես բախտորոշ նշանակություն ունի` գոնե Թրամփի անձի եւ նախագահության համար: Այս շաբաթ Վաշինգտոնը ցնցած FBI-ի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիի հետ Թրամփի առանձնազրույցների արտահոսքերից հետո, ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալը` Ռոդ Ռոզենշտայնը, Հատուկ դատախազ նշանկեց FBI-ի կողմից Թրամփի եւ իր շրջապատի առնչությունները Ռուսաստանի հետ հետաքննելու համար: Այդ առաքելությունը վստահվեց FBI-ում Ջեյմս Քոմիին նախորդած, 12 տարի FBI-ի ղեկավարած եւ Քոմիի ընկերը հանդիսացող Ռոբերտ Մուլերին: Այլ կերպ ասած՝ այժմ Թրամփը պաշտոնապես հայտվել է FBI-ի հետաքննության ներքո, եւ դա քրեական հետաքննություն է: Նման քաոտիկ իրավիճակում եթե Թրամփը տապալվի նաեւ արտերկրյա առաջին շրջագայությունում, իմիջի եւ վարկի վերականգնումը շատ ավելի բարդ կլինի:

Լուսինե Պետրոսյան

Դիտվել է 592 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan