Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 25.Հուլիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Արսենալի» դարպասապահը ընկերական հանդիպման ժա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հուլիսի 25-ի համար Brexit-ի պատճառով Deutsche Bank-ը պատրաստվում... ԱՄՆ-ը ծրագրել է սպանել Բոլիվիայի նախագահի՞ն Հարավային Դակոտայում ավտոմեքենան մխրճվել է մա... Հանդիպել են Քաթարի և ՌԴ արտգործնախարարները Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ստուգողական հ... ՄԱԿ-ոմ չեն ծրագրում խաղաղապահներ տեղակայել Դո... Կյանքից հեռացել է անվանի ասմունքող և հաղորդավ... Թրամփները կարող են խախտել Սպիտակ տանը ընտանի ... Շվեյցարիայում անհայտ անձը նրբասղոցով հարձակվե... Ավդեեւկան կմնա առանց ջրի, հայտարարել են Կիեւո... Տեղափոխել են ծառերը, կտեղափոխեն նաև Մոնթեի հո... Երբ դանակը ոսկորին հասավ՝ սայլը տեղից շարժվեց Մենք պարտավոր չենք անվերջ հանդուրժելու ոմանց ... Յուգրայում 670 հա անտառ է այրվում Արա Բաբլոյանի «իրականությունը» փշրվեց Դիլիջան... Երբ դանակը ոսկորին հասավ՝ սայլը տեղից շարժվեց Երևանի քաղաքապետարանը կաջակցի փոքր ձեռնարկատի...
Ամենաընթերցված լուրերը
«Արսենալի» դարպասապահը ընկերական հանդիպման ժա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հուլիսի 25-ի համար Brexit-ի պատճառով Deutsche Bank-ը պատրաստվում... ԱՄՆ-ը ծրագրել է սպանել Բոլիվիայի նախագահի՞ն Հարավային Դակոտայում ավտոմեքենան մխրճվել է մա... Հանդիպել են Քաթարի և ՌԴ արտգործնախարարները Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ստուգողական հ... ՄԱԿ-ոմ չեն ծրագրում խաղաղապահներ տեղակայել Դո... Կյանքից հեռացել է անվանի ասմունքող և հաղորդավ... Թրամփները կարող են խախտել Սպիտակ տանը ընտանի ... Շվեյցարիայում անհայտ անձը նրբասղոցով հարձակվե... Ավդեեւկան կմնա առանց ջրի, հայտարարել են Կիեւո... Տեղափոխել են ծառերը, կտեղափոխեն նաև Մոնթեի հո... Երբ դանակը ոսկորին հասավ՝ սայլը տեղից շարժվեց Մենք պարտավոր չենք անվերջ հանդուրժելու ոմանց ... Յուգրայում 670 հա անտառ է այրվում Արա Բաբլոյանի «իրականությունը» փշրվեց Դիլիջան... Երբ դանակը ոսկորին հասավ՝ սայլը տեղից շարժվեց Երևանի քաղաքապետարանը կաջակցի փոքր ձեռնարկատի... Հայաստանում Լեհաստանի դեսպանը պարգևատրվեց ԱԳՆ... Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀԱԵ Թեհրանի... Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խումբն ուս... Հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակավայրերը,... Սպիտակ տունը խոստացել է պատժել ինֆորմացիոն ար... Եվրահանձնաժողովն անցհանգստացած է ԱՄՆ հակառուս... Պրոֆեսոր Ռ.Պողոսյանի մահվան գործով նշանակվել ... Գեւորգ Սաֆարյանն իր համաձայնությամբ տեղափոխվե... Կյանքի կանոններ Ալեքսանդր Դյումայից «ԵԼՔ»-ի պատգամավորները Գևորգ Սաֆարյանի գործով... Բացահայտվել է Երևանում 3 անձի դանակահարությու... Տարօրինակ և համեղ. Վարդավառի ուտեստներ Իջևանի... Հուլիսի 21-23-ը մայրաքաղաքում ծնվել է 199 երե... Ի՞նչ չի ներում Սերժ Սարգսյանը Ռուսաստանը մտադիր է գործընկերային հարաբերությ... Հոգեբանին սպանելու մեջ մեղադրվողի նկատմամբ նշ... Եգիպտական անվտանգության ուժերը ութ ահաբեկիչ ե... «Խաղաղության պլատֆորը» պայթեց Ուկրաինայում Tui ընկերությունը պարզաբանել է, թե Բոդրումում... Էմիր Կուստուրիցան քննադատել է Արեւմուտքին Մոտ $8 միլիոնի նավթ գողանալու համար ձերբակալվ... Մխիթարյանի հաղթական գոլը(տեսանյութ) Ջրամբարում հայտնաբերել են 36-ամյա տղամարդու դ... Ռուսաստանը 400 միլիարդ ռուբլու պայմանագիր է կ... Վարդավառից հետո մեռելոց չի՞,- հարցնում են վար... Արժույթի միջազգային հիմնադրամը վերահաստատել է... Թրամփը հակառուսական սանկցիաների որոշում չի կա... Գեւորգ Սաֆարյանը դուրս է բերվել պատժախցից. ՔԿ... Պերմյակովի գործով դատավորը թոշակի կգնա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է առանց ս...
Հարցում

Ովքեր են սպանել Ջեմալ փաշային*

«Հուլիսի 21-ի երեկոյան ժամը 10-ին (Թիֆլիսում- Մ.Ա.) Պետրոս Մեծի փողոցում, Եկմալովսկայա և Ժուկովսկայա փողոցների միջև, անհայտ չարագործների ձեռքով տեղի է ունեցել Ջեմալ փաշայի, Նուսրետ բեյի, և փաշայի համհարզ Սուրսիա բեյի սպանությունը: Միաժամանակ, հավանաբար պատահական կրակոցից, սպանվել է հրշեջ երկրորդ բաժանմունքի հերթապահը, և ոտքից վիրավորվել է մի կին: Մարդասպաններին հաջողվել է անհետանալ: Կատարվում է սպանության եռանդուն հետաքննություն:

Հանդգնության առումով սա աննախադեպ հանցագործություն է, որը տեղի է ունեցել երեկոյան աշխույժ եռուզեռի պահին, երբ ամենուրեք լիքն են եղել ճոպանուղուց վերադարձող երթևեկողները: Եվ, վերջապես, մերձակայքում է գտնվում առևտրական ամենաաշխույժ փողոցներից մեկը` Սոլոլակին:

Սպանությունները կատարվել են հետևյալ պայմաններում. Ջեմալ փաշան քայլել է Նուսրետ բեյի հետ թևանցուկ, իսկ համհարզը` միայնակ, մի փոքր առաջ ընկած: Ժուկովսկյան փողոցի անկյան դիմաց մարդասպանները (ըստ մի քանի ցուցմունքների նրանք երկուսն են եղել), հանկարծ հայտնվելով, կրակահերթ են բացել, հավանաբաի ինքնաձիգ ատրճանակներից: Ջեմալ Փաշան և Նուսրետ բեյը սպանված ընկել են հենց այնտեղ, որըտեղով անցնում էին: Համհարզ Սուրսիա բեյը վազել է դեպի Սոլոլակի, սակայն 50 քայլ էլ չանցած թիկունքին փամփուշտով խոցվելով` վայր ընկել:

Մարդասպանները մի քանի համազարկ տալուց հետո, ըստ երևույթին հրշեջ բաժանմունքի դարպասի մոտ, Ժուկովսկյան փողոցի վրա հերթապահ հրշեջին նկատելով, կրակոցներից մեկով տապալել են նրան: Սպանվածը Գարեգին Դիլանյանն է եղել: Ներքևի փողոցով անցնող անծանոթ կինը, ըստ երևույթին` պատահաբար, վիրավորվել է ոտքից: Եվս մի քանի համազարկերից հետո մարդասպանները միջանցիկ բակով և փակուղով անհետացել են, հավանաբար Սոլոլակի ուղղությամբ:

Որոշ ժամանակ անց ժամանել են բժիշկները և նրանց հետ միաժամանակ Անգորայի հյուպատոսության ներկայացուցիչները, որոնց մասնակցությամբ էլ ճանաչվել է սպանվածների ինքնությունը. Դրանք էին` Ջեմալ Փաշան, նրա քարտուղար Նուսրետ բեյը և համհարզ Սուրսիա բեյը:

Զննումով հաստատվել է, որ հարձակումը կատարվել է ետևից, և եղել այնքան անսպասելի, որ սպանվածները չեն կարողացել զենքի դիմել:
Ջեմալ փաշան սպանվել է երեք գնդակից` թիկունքին և վզին, քարտուղարն ունեցել է 5 վերք, իսկ առաջ վազող համհարզը սպանվել է թիկունքին հասցրած գնդակից:

Զննությունն ավարտելուց հետո սպանվածների դիակները տեղափոխվել են Միքայելյան հիվանդանոց` էլ ավելի մանրազնին հետազոտման համար»:

Սա է այն օրերի թբիլիսյան մամուլի և իրավապահ մարմինների հայտնած տեղեկությունը Թբիլիսիում, ՉԿ-ի շենքից ոչ հեռու, հայ ժողովրդի դահիճներից մեկի` Ահմեդ Ջեմալ Փաշայի և նրան ուղեկցող մարդկանց սպանության մասին: Ամեն ինչ շատ մոտ է նկարագրված իրականությանը: Մեզ համար ընդունելի չեն միայն ձևակերպումները` «մարդասպաններ», «հանցագործություն»… և մեկ էլ իրավապահների աչքից վրիպել է Ջեմալի սպանությունն իրագործած հայ վրիժառուների ճիշտ թիվը` նրանք իրականում եղել են երեքով (ոչ երկուսով) և հենց երրորդը` Ստեփան Ծաղիկյանն է դիմացի մայթից արձակած կրակոցով ծակել ՉԿ-ի շենքից աղմուկի վրա դուրս վազած կարմիրբանակայինի շապիկը և ստիպել նրան հետ փախչել:

1922թ. հուլիսի 21-ին Թիֆլիսում Ջեմալ փաշայի սպանության գործողությունը, որ ՀՅԴ Ամերիկայի ԿԿ-ի նախաձեռնած «Նեմեսիս» հայտնի ծրագրի մի օղակն էր, նախապատրաստվել, ապա իրականացվել է խստագույն գաղտնիության պայմաններում: Այդ մասին է խոսում և այն փաստը, որ սպանությանը հետևել են զանգվածային ձերբակալություններ, իսկ բուն կազմակերպիչներն ու վրիժառության ակտի անմիջական իրականացնողներն այդպես էլ հայտնի չեն դարձել ՉԿ-ին: Ավելի ուշ, Դրոյի այնմիջական միջամտությամբ, Մոսկվայից ստացված դեկրետով բանտերից ազատ են արձակվել Ջեմալի սպանության գործով բոլոր կալանավորվածները: Քիչ չեն եղել նաև այս պատմությունը խեղաթյուրելու փորձերը: Ընդհուպ փորձ է արվել այն ներկայացնելու որպես պատմական Տայք նահանգի Խոտորջուր հայաբնակ շրջանի ինքնապաշտպանության (1915-1918) կազմակերպիչների` Ստեփան Ծաղիկյանի, Արտաշես Գևորգյանի և Պետրոս Տեր-Պողոսյանի ձեռքի գործ: Այս և այլևայլ պնդումները, սակայն չեն դիմանում այն հսկայական փաստական նյութի ճնշմանը, որ տարիներ շարունակ հավաքել, համակարգել, ապա խորհրդային պետանվտանգության կոմիտեի սրատես աչքից խնամքով թաքցրել է գրքի հեղինակը` մասնագիտությամբ լրագրող Միքայել Այվազյանը:

Փաստահավաքության դժվարին աշխատանքը Միքայել Այվազյանն սկսել է 1923 թվականից: Նրան հաջողվել է հանդիպել Ջեմալ Փաշայի սպանության գործողության կազմակերպիչների, վկաների, այլ մարդկանց հետ, մանրամասն գրի առել նրանց պատմություններն ու հուշերը: Գիրքը ստեղծվել է երկարատև տքնաջան աշխատանքի արդյուննքում, բայց այն հրատարակել հնարավոր չի եղել: Այվազյանն այնուհետև ողջ փաստական նյութը փոխանցել է իր ազգականներից մեկին` Առաքել Ավետիսյանին, ով 40 տարի շարունակ այն պահպանել է իր տան նկուղում:

Ասես նախախնամության կամքով փաստական հարուստ նյութը կրկին լույս աշխարհ է եկել Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրյակին: Առաքել Ավետիսյանի թոռներն այն հայտնաբերել և փոխանցել են Միքայել Այվազյանի թոռներին, ովքեր էլ որոշել են այն հրատարակել: Ահա, ինչ են գրում նրանք «Երկու խոսք» բաժնում. «Հիմա Միքայելն ու Առաքելը չկան, չկան նաև մեր հայրերը` Հրաչյան և Սուրենը: Մենք` Միքայել Այվազյանի թոռներս, որոշել ենք հրապարակել մեր պապի աշխատանքը: Հնարավոր է, որ այս տեղեկություններն այլևս նոր չլինեն, գրքում շարադրված իրադարձություններն արդեն հյտնի լինեն շատերին: Բայց մենք պարտավոր ենք հրատարակել` դրանով փորձել արժանին մատուցել իսկական հայի` Միքայել Այվազյանի բարի հիշատակին… Գրքի տպագրությունը հովանավորելու համար մեր շնորհակալությունն ենք հայտնում մեծ հայրենասեր, ճարտարապետ Սերոժ Սուքիասյանին»:

Այսպիսով` ընթերցողի դատին է ներկայացվում լրագրող և հասարակական գործիչ Միքայել Այվազյանի (1901-1979 թթ.) հուշագրական-վերլուծական աշխատությունը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ երիտթուրք եռյակի անդամներից մեկի` Թուրքիայի ռազմածովային ուժերի նախարար Ահմեդ Ջեմալ փաշայի սպանության մինչ օրս անհայտ հանգամանքների ու մանրամասների քննական հետազոտությանը: Փաստական հարուստ նյութերի, ականատեսների, գործին մասնակից ու առնչություն ունեցող մարդկանց վկայությունների, մամուլի և այլ տվյալների համադրության և քննության միջոցով հեղինակը փորձել է պատասխանել գլխավոր հարցին` ովքեր են կազմակերպել և իրականացրել Ջեմալ Փաշայի սպանությունը: Միքայել Այվազյանը անհերքելի փաստերով ևս մեկ անգամ ամրագրել է, որ արդարահատույց այդ գործողությունը կազմակերպել է ՀՅԴ Վրաստանի Կենտրոնական կոմիտեն, իսկ իրականացրել են խոտորջուրցի երեք հայորդիները, որոնք ինչպես բուն գործողության օրը, այնպես էլ գործողությունից հետո, գործել են ՀՅԴ Վրաստանի ԿԿ-ի անմիջական ղեկավարությամբ և աջակցությամբ:

Գրքի ներածության հեղինակ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արարատ Հակոբյանի վկայությամբ` Միքայել Այվազյանի «Ովքեր են սպանել Ջեմալ Փաշային» աշխատանքը, որպես Հայոց պատմության ուշագրավ, բայց ոչ բավարար ուսումնասիրված էջերից մեկի բացահայտման փորձ, ունի գիտաճանաչողական որոշակի արժեք, ինչի պատճառով էլ հրատարակվում է երկրորդ անգամ»: Նշենք, որ գրքի առաջին հրատարակությունը հապճեպ կերպով իրականացրել են Միքայել Այվազյանի թոռները՝ առանց գիտական ապարատի ու համապատասխան ծանոթագրությունների ու բազմաթիվ վրիպակներով։ Ուստի զգացվում էր նրա երկրորդ կամ՝ գիտական հրատարակութան կարիքը, որով հիմնավորված կերպով տրվել է «Ովքեր են սպանել Ջեմալ Փաշային» հարցի պատասխանը։

Հավելենք նաև, որ գրքում տեղ են գտել պատմական լուսանկարներ, ինչպես նաև սպանության վայրի մանրամասն հատակագիծը:

Գրքի խմբագիրն է պատմական գիտությունների դոկտոր, «Վէմ» հանդեսի խմբագիր Գևորգ Խուդինյանը:

* Միքայել Այվազյան, Ովքեր են սպանել Ջեմալ փաշային, երկրորդ լրամշակված հրատարակություն, Երևան, 2016թ., 136 էջ:

Էդիկ Անդրեասյան

Դիտվել է 1651 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan