Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 28.Մայիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Հաքերային հարձակում՝ Trump Organization-ի վրա Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մայիսի 28-ի համար Ռոնալդուին բանտ է սպառնում Շրի Լանկայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12... Մահացել է Ռուսաստանի ամենատարեց դերասանուհին Մակրոնը պատրաստվում է Պուտինի հետ պահանջկոտ ե... Թրամփը չի լսել Իտալիայի վարչապետի ելույթը Հայաստան է ժամանել Շառլ Ազնավուրը Թուրքիան և ԵՄ-ն հարաբերությունների կարգավորմա... Մոլդովայում քայքայվեց եվրոպամետ կոալիցիան Մեծ Յոթնյակի առաջնորդները հռչակագիր են ստորագ... Երկրաշարժ՝ Թուրքիայում Հռոմի Պապը աղոթել է Եգիպտոսի սպանդի զոհերի հո... Կ. Պոսլի Հայոց պատրիարքական սպասվող ընտրությո... Այսօր քննարկել եկող տարվա զարգացումները՝ լուր... Մեքսիկայում հինգ գլխատված մարմին են հայտնաբեր... Մեր համաքաղաքացիներին կազմակերպելը գնալով թափ... ՔԿ-ն պաշտպանության միջոց է կիրառել քրեական հե... Առաջին անգամ Պետդեպը Ռամադանի միջոցառումներ չ...
Ամենաընթերցված լուրերը
Ռոնալդուին բանտ է սպառնում Շրի Լանկայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12... Մահացել է Ռուսաստանի ամենատարեց դերասանուհին Մակրոնը պատրաստվում է Պուտինի հետ պահանջկոտ ե... Թրամփը չի լսել Իտալիայի վարչապետի ելույթը Հայաստան է ժամանել Շառլ Ազնավուրը Թուրքիան և ԵՄ-ն հարաբերությունների կարգավորմա... Մոլդովայում քայքայվեց եվրոպամետ կոալիցիան Մեծ Յոթնյակի առաջնորդները հռչակագիր են ստորագ... Երկրաշարժ՝ Թուրքիայում Հռոմի Պապը աղոթել է Եգիպտոսի սպանդի զոհերի հո... Կ. Պոսլի Հայոց պատրիարքական սպասվող ընտրությո... Այսօր քննարկել եկող տարվա զարգացումները՝ լուր... Մեքսիկայում հինգ գլխատված մարմին են հայտնաբեր... Մեր համաքաղաքացիներին կազմակերպելը գնալով թափ... ՔԿ-ն պաշտպանության միջոց է կիրառել քրեական հե... Առաջին անգամ Պետդեպը Ռամադանի միջոցառումներ չ... Մերի Մակարյանն այսօր նշանադրվել է․ Լուսանկար ... ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմա... Երևի վարչապետը խաբեց, որ լավ մաքրեն Հրազդանում կարկուտը սպիտակեցրել է հողը (տեսան... «Իսլամական պետություն»-ը ստանձնեց Եգիպտոսում ... Վերականգնողական բուժումը որը նշանակվել էր, որ... Վարչապետը ներկա է գտնվել «Level Up» միջազգայի... Մի խումբ անձանց կողմից սպանություն նախապատրաս... Թուրքմենստանը կմասնակցի Կասպիական կոնվենցիայի... Կյանքի կանոններ Ալլա Պուգաչովայից. 50-ից հետո... ԱՄՆ-ն դադարեցրել է իր գործակցությունը Սիրիայո... Չիլիում հոսպիտալացրել են Պինոչետի այրուն Ժողովուրդը բուռն ձեւով ընդունեց Ժիրայր Սեֆիլյ... Ի գիտություն հասարակության Շահագրգռված ենք, որ ԵՄ-ի հատկացրած գումարները... Մեր թշնամու համար բարոյականությունը նույնն է,... Մարդու իրավունքների հանձնաժողովի փակումը ԱԺ-ի... Սիրահարություն 7-8 ամիս է ոչ մի քննչական գործողություններ չե... «Ցամաքող Երեւան» շարքից Հիվանդին ուղարկել են բերդ՝ մահանալու Թող աշխատի՝ ապրի Ռուսական ռազմական ավիացիան 120 գրոհային է ոչն... Պետությունը ստիպել է շատ մթերել, ապրանքը մնաց... Պայթյուն ԱՄՆ-ի նավթի պահեստում «Ակվա Արմենիան» առաջինը փորձել են ԱԺ բուֆետու... Բժշկական համալսարանը պատիվ կպահանջի Իսրայելի ... Որքանո՞վ է Adjarabet-ը ռիսկային՝ մեծ գումար տ... Կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ... Ռուսական զորակազմը ձեռնարկում է միջոցներ ԻՊ գ... Ո՞վ կարող է պայթեցնել Մեծամորի ատոմակայանը եւ... Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ե... Մարտեր Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունու...
Հարցում

«Վեոլիա Ջուր» ընկերությունում բանվորներն աշխատում են կյանքի համար վտանգավոր պայմաններո՞ւմ

«Վեոլիա Ջուր» ընկերության Մալաթիա Սեբաստիա տեղամասում աշխատակիցներն աշխատում են կյանքի համար վտանգավոր պայմաններում: Մասնավորապես՝ կոյուղու վրա աշխատողներին չի տրամադրվում հակագազ, չունեն «նասոսներ», աշխատանքային տարրական պայմաններն անգամ ապահովված չեն, աշխատակիցներից շատերը չունեն հատուկ երկարաճիտ կոշիկներ, նրանց տեղափոխող ավտոմեքենաներն անսարք են: Այս մասին մեզ ահազանգել էին տվյալ տեղամասի աշխատակիցները։

Բացի նշված խնդիրներից, աշխատակիցները փոխանցեցին, որ մասնաճյուղի տնօրենը՝ Արսեն Սիմոնյանը, առանց աշխատակիցներին տեղեկացնելու ազատման դիմումներ է գրում իրենց անունից․ «Հետո միայն աշխատակիցները տեղեկանում են այդ մասին։ Ցանկանում է իր համար նախընտրելի կադրեր բերել», ասացին մեզ։

Արսեն Սիմոնյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իր աշխատակիցները ապահովված են ամեն ինչով, ինչ անհրաժեշտ է աշխատանքի համար․ «Իրենք հակագազեր ունեն, մեքենան սարքին վիճակում է, սապոգներ ունեն, ոչ մի նման հարց չկա։ Եվ իմ աշխատողներից բացառվում ա, որ որեւէ մեկը զանգի, նման բան ասի։ Կարող եմ ես ձեր հանդիպումը կազմակերպել իմ աշխատողների հետ, բոլորը հավաքվեն, իրենց հետ զրուցեք»։

-Ինչի՞ կարիք ունի տեղամասը։

Եթե ինչ-որ բանի կարիք էլ լինի, մենք տեղում կարողանում ենք հարցերը լուծել։ Էսօրվա վիճակով նման կարիքներ չունեն իմ աշխատակիցները։

-Ձեր աշխատակիցները այդ հարցերով չե՞ն դիմել, որ այսինչ կամ այնինչ բանի կարիքն ունեն։

- Մեր մոտ ամեն ինչ կա։ Իմ տեղամասում որեւիցե մեկը չկա, որ նման հարցով դիմի։ Ես պարզ ասեմ, որ չեմ էլ հավատում, որ իմ աշխատակիցներից մեկը նման զանգ անի։

-Քանի՞ աշխատակից ունեք։

- Կոյուղու տեղամասում ունեմ 9 աշխատակից։

-Իսկ ընդհանո՞ւր։

- Հիմա Ձեզ ի՞նչն ա հետաքրքրում։

-Խնդիրը միայն կոյուղու աշխատակիցներին չի վերաբերում։

- Եթե Ձեր զանգը անանուն ա, ուրեմն դա անհիմն բան ա։ Նման բան չկա, եթե որեւիցե աշխատակից կդիմեր էդ հարցով, ես այդ աշխատակցին կբերեի, կկանգնեցնեի, կասեի՝ ցույց տուր էն ամենը ինչ դու ունես եւ ինչի պակաս ունես։

-Նշվում է, որ դուք անհիմն ազատում եք աշխատակիցներին աշխատանքից, հետո միայն ծանուցում այդ մասին՝ նրանց փոխարեն ձեր կադրերին աշխատանքի ընդունելով։

-Ես նման դիմո՞ւմ եմ գրում։ Նման բան բացառվում ա, իմ ղեկավարներն ինձ շատ լավ ճանաչում են եւ ես իրավունք էլ չունեմ դիմում գրելու։ Եթե դիմում էլ գրում են, գրում են իրենց ձեռագրով։

-Վերջին անգամ քանի՞ աշխատակից է ազատվել։

-Վերջին անգամ ոչ մի աշխատակից չի ազատվել աշխատանքից։

-Իսկ քանի՞սն են ընդունվել աշխատանքի։

- Հիմա դուք այդ հարցերը ինչի՞ եք տալիս։ Մենք ունենք ընդհանուր ղեկավարություն, որը զբաղվում ա էդ հարցերով, կարող եք դիմել նրանց, նրանց հետ միասին այցելել, խոսել, թե չէ դուք ինձ անմիջապես հարցեր եք տալիս, որոնց կարող եմ չպատասխանել։

-Եթե նման խնդիրներ չկան, ինչո՞ւ են ահազանգում։

- Խնդրում եմ՝ համեցեք։

-Նոր աշխատակիցներ ե՞րբ են ընդունվել։

- Վեոլիա ջուր պայմանագրով վերջերս ոչ ոք չի ընդունվել, ոչ մի բան չի արվել։

-Իսկ իրենց դիմումի համաձայն քանի՞սն են ազատվել։

- Իրենց դիմումի համաձայն ազատվել են իմ կոյուղու բանվորներից, իմ ջրմուղի վարորդն է ազատվել, որովհետեւ թոշակառուներ են եղել։

-Դա ե՞րբ է եղել։

- Դա եղել է մեկը այս տարի հունվարին, մեկն էլ փետրվարի վերջ- մարտի սկզբին։ Իրենք իրենց կամքով դուրս են եկել։

-Դուք ի՞նչ հարաբերություններ ունեք ձեր աշխատակիցների հետ։

-Էդ հարաբերությունների մասին հարցրեք աշխատակիցներին։

-Ձեզ եմ հարցնում։

-Իմ հարաբերությունները աշխատակիցների հետ նորմալ է։

«Վեոլա Ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը սկզբում թեեւ մեզ հայտնեց, որ այդ հարցերին պատասխանելու համար իրեն ժամանակ է հարկավոր համապատասխան բաժիններին հարցում անելու համար, բայց մոտ 30 րոպե հետո խնդրի վերաբերյալ մեզ տվեց հետեւյալ պատասխանը․ «Մենք Շահումյան տեղամասում, ինչպես նաեւ մեր համակարգում որեւէ անվտանգության՝ հագուստի, արտահագուստի խնդիր չունենք, կոնկրետ՝ հոսունություն կադրերի չկա, ավելին ասեմ՝ մենք օրերս մեր կայքում կտեղադրենք մեծ հայտարարություն բանվորների աշխատանքի ընդունելության մասին, որի մեծ մասը կոյուղու բանվորների վերաբերյալ կլինի։ Այսինքն՝ որեւէ խնդիր չկա, Շահումյան տեղամասում եւս։ Մենք այդ տեղամասում ունենք մեկ խնդիր՝ այնտեղ եղել է արտակարգ պատահար, վարորդներից մեկը եկել է աշխատանքի հարբած վիճակում, ձախողել է իր այդ օրվա առաջադրանքը եւ հարցը դրված է այսօր՝ իրեն աշխատանքից հեռացնելու մասին։ Թե ինչպես կավարտվի գործը՝ չգիտեմ, բայց վարորդին հարբած վիճակում ուղարկել աշխատանքի՝ չենք կարող, բայց մի բան հաստատ կարող եմ ասել՝ մեր մոտ կվարվեն աշխատանքի օրենսգրքին համապատասխան»։

Հարցին՝ աշխատակցիներին արտահագուստ ի՞նչ հաճախականությամբ է տրամադրվում, Մուրադ Սարգսյանն ասաց, որ այդ հարցին չի կարող այս պահին պատասխանել․ «Դա հետագայում կարող եմ ասել։ Ես գիտեմ, որ բոլորն էլ ստանում են, մենք աղքատ հիմնարկ չենք, որ կոյուղու բանվորին աշխատանքի ուղարկենք առանց իր արտահագուստի»։

Մամուլի խոսնակից նաեւ հետաքրքվեցինք՝ փաստեր կա՞ն, որ վարորդը եղել է հարբած վիճակում, նա պատասխանեց, որ նման լուրջ ընկերությունն առանց բավարար հիմքի նման բան չի ասի, իսկ թե ինչ փաստերի մասին է խոսքը, չկարողացավ պատասխանել՝ նշելով, որ տեղյակ չէ։

Նյութը պատրաստելու ընթացքում մեզ զանգահարեց ընկերության ներկայացուցիչներից մեկը՝ Քնարիկը, հրավիրելով մեզ տեղամաս՝ տեղում ծանոթանալու աշխատանքային պայմաններին, այն ամենին, ինչն առնչություն ունի կոյուղու բանվորների հետ։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է 493 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan