Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 28.Մայիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Հաքերային հարձակում՝ Trump Organization-ի վրա Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մայիսի 28-ի համար Ռոնալդուին բանտ է սպառնում Շրի Լանկայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12... Մահացել է Ռուսաստանի ամենատարեց դերասանուհին Մակրոնը պատրաստվում է Պուտինի հետ պահանջկոտ ե... Թրամփը չի լսել Իտալիայի վարչապետի ելույթը Հայաստան է ժամանել Շառլ Ազնավուրը Թուրքիան և ԵՄ-ն հարաբերությունների կարգավորմա... Մոլդովայում քայքայվեց եվրոպամետ կոալիցիան Մեծ Յոթնյակի առաջնորդները հռչակագիր են ստորագ... Երկրաշարժ՝ Թուրքիայում Հռոմի Պապը աղոթել է Եգիպտոսի սպանդի զոհերի հո... Կ. Պոսլի Հայոց պատրիարքական սպասվող ընտրությո... Այսօր քննարկել եկող տարվա զարգացումները՝ լուր... Մեքսիկայում հինգ գլխատված մարմին են հայտնաբեր... Մեր համաքաղաքացիներին կազմակերպելը գնալով թափ... ՔԿ-ն պաշտպանության միջոց է կիրառել քրեական հե... Առաջին անգամ Պետդեպը Ռամադանի միջոցառումներ չ...
Ամենաընթերցված լուրերը
Ռոնալդուին բանտ է սպառնում Շրի Լանկայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12... Մահացել է Ռուսաստանի ամենատարեց դերասանուհին Մակրոնը պատրաստվում է Պուտինի հետ պահանջկոտ ե... Թրամփը չի լսել Իտալիայի վարչապետի ելույթը Հայաստան է ժամանել Շառլ Ազնավուրը Թուրքիան և ԵՄ-ն հարաբերությունների կարգավորմա... Մոլդովայում քայքայվեց եվրոպամետ կոալիցիան Մեծ Յոթնյակի առաջնորդները հռչակագիր են ստորագ... Երկրաշարժ՝ Թուրքիայում Հռոմի Պապը աղոթել է Եգիպտոսի սպանդի զոհերի հո... Կ. Պոսլի Հայոց պատրիարքական սպասվող ընտրությո... Այսօր քննարկել եկող տարվա զարգացումները՝ լուր... Մեքսիկայում հինգ գլխատված մարմին են հայտնաբեր... Մեր համաքաղաքացիներին կազմակերպելը գնալով թափ... ՔԿ-ն պաշտպանության միջոց է կիրառել քրեական հե... Առաջին անգամ Պետդեպը Ռամադանի միջոցառումներ չ... Մերի Մակարյանն այսօր նշանադրվել է․ Լուսանկար ... ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմա... Երևի վարչապետը խաբեց, որ լավ մաքրեն Հրազդանում կարկուտը սպիտակեցրել է հողը (տեսան... «Իսլամական պետություն»-ը ստանձնեց Եգիպտոսում ... Վերականգնողական բուժումը որը նշանակվել էր, որ... Վարչապետը ներկա է գտնվել «Level Up» միջազգայի... Մի խումբ անձանց կողմից սպանություն նախապատրաս... Թուրքմենստանը կմասնակցի Կասպիական կոնվենցիայի... Կյանքի կանոններ Ալլա Պուգաչովայից. 50-ից հետո... ԱՄՆ-ն դադարեցրել է իր գործակցությունը Սիրիայո... Չիլիում հոսպիտալացրել են Պինոչետի այրուն Ժողովուրդը բուռն ձեւով ընդունեց Ժիրայր Սեֆիլյ... Ի գիտություն հասարակության Շահագրգռված ենք, որ ԵՄ-ի հատկացրած գումարները... Մեր թշնամու համար բարոյականությունը նույնն է,... Մարդու իրավունքների հանձնաժողովի փակումը ԱԺ-ի... Սիրահարություն 7-8 ամիս է ոչ մի քննչական գործողություններ չե... «Ցամաքող Երեւան» շարքից Հիվանդին ուղարկել են բերդ՝ մահանալու Թող աշխատի՝ ապրի Ռուսական ռազմական ավիացիան 120 գրոհային է ոչն... Պետությունը ստիպել է շատ մթերել, ապրանքը մնաց... Պայթյուն ԱՄՆ-ի նավթի պահեստում «Ակվա Արմենիան» առաջինը փորձել են ԱԺ բուֆետու... Բժշկական համալսարանը պատիվ կպահանջի Իսրայելի ... Որքանո՞վ է Adjarabet-ը ռիսկային՝ մեծ գումար տ... Կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ... Ռուսական զորակազմը ձեռնարկում է միջոցներ ԻՊ գ... Ո՞վ կարող է պայթեցնել Մեծամորի ատոմակայանը եւ... Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ե... Մարտեր Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունու...
Հարցում

Սեյրան Օհանյանին ձեռնտու է, որ Սամվել Բաբայանը երկար նստի

Օրերս լրատվամիջոցներից մեկում վերլուծական հոդված կար («Ժողովուրդ», 17.05.2017), որով բացահայտել էին Սամվել Բաբայանի կալանավորման ու Ամարասի Արթուրի տղայի՝ ՊԵԿ-ի մաքսային համապատասխան ստորաբաժանումում նշանակման միջեւ կապը: Սամվել Բաբայանն ու Արթուր Ալեքսանյանը թշնամիներ են, ու դա վաղուցվա պատմություն է: Ժամանակին Ամարասի Արթուրը բավական հստակ հայտարարում էր, որ սատարելու է Սեյրան Օհանյանի քաղաքական ծրագրերին, դրա համար մի քանի անգամ արտերկիր էր մեկնել ու այնտեղի հայ անվանի մարդկանց հետ աշխատանք տարել: Բայց երբ Բաբայանը ներգրավվեց Օհանյանի քաղաքական ծրագրերի մեջ, Ալեքսանյանը պասիվացավ, թեպետ շարունակում էր Օհանյանի հետ տարբեր միջոցառումներում ներկա գտնվել: Բաբայանը կատեգորիկ դեմ էր, որ Ամարասի Արթուրը կամ նրա թիմից որեւէ մեկը լինի ՕՐՕ դաշինքի նախընտրական ցուցակում: Բայց Օհանյանն Ամարասի Արթուրին ոչ նեղացնելու ցանկություն ուներ, ոչ էլ առավել եւս՝ կորցնելու, քանի որ նա իրեն շատ էր պետք: 

Օհանյանը հրաժարվեց Մոսկվայի հետ համաձայնեցված քաղաքական ծրագրից, ինչից հետո համագործակցությունը դադարեց Վիկտոր Դալլաքյանի ու Էդուարդ Անտինյանի հետ, ովքեր այդ ծրագրի ակունքներում էին, նաեւ Արամ Գ. Սարգսյանի հետ, ով դիտարկվում էր որպես ռուսական ազդեցության գործիչ: Բայց որոշ ժամանակ անց Օհանյանը հասկացել էր, որ սխալ է թույլ տվել՝ գերագնահատելով Վարդան Օսկանյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ռեսուրսը, Արեւմուտքի հետ նրանց կապերն ու նրանցից սպասվելիք բազմակողմանի աջակցությունը: Թերեւս գերագնահատվել էին նաեւ Սամվել Բաբայանի ռեսուրսն ու աջակցությունը:

Բայց Օհանյանին հարկավոր էր այդ «խաղից» շահած դուրս գալ, դրա համար ինքն ավելի էր ակտիվացրել Բաբայանին: Դրանից հետո «Գորշ կարդինալ» համարվող Բաբայանը, որ մշտապես հայտարարում էր, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, ակտիվացավ, անգամ Օհանյանի հետ համագործակցող կուսակցությունների գրասենյակներ այցելեց, կուսակցությունների լիդերների հետ նախընտրական ցուցակներում տեղերի հարցեր քննարկեց, ինչն աննկատ չէր կարող մնալ հանրության աչքից: Ավելին. Բաբայանն ինքն էր համակարգում ՕՐՕ դաշինքի կազմակերպական հարցերն ու կառավարում ֆինանսական հոսքերը: Եվ, ահա, եկավ մի պահ, որ Օհանյանը չէր կարող իր խոստումները կատարել թիմի հանդեպ, քանի որ նրա հովանավորներն էլ էին հասկացել, որ Օհանյանի քաղաքական ծրագիրը տապալված է: Դադարել էր ֆինանսավորումը, իսկ նախկինում տրված գումարների համար էլ հաշվետվություն էին պահանջում նրանից: Ու երբ Բաբայանը ձերբակալվեց, անմիջապես Օհանյանն ու իր թիմակիցները հայտարարեցին, որ դա քաղաքական հետապնդում է, հարված ՕՐՕ դաշինքին, քանի որ Բաբայանը նրա փաստացի ղեկավարն է, ու դաշինքի հետագա անհաջողությունների մեղավորն իշխանություններն են: Բաբայանին ձերբակալեցին մարտի 22-ին, ինչից հետո ռեյտինգայինով առաջադրված տասնյակ թիմակիցներ գնացել են Օհանյանի մոտ ու ասել, որ եթե Բաբայանի ձերբակալությամբ իրենց ծրագիրը ձախողվել է, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի, որ իրենք մնան պատգամավորի թեկնածու, մանավանդ, որ ոչ ֆինանսավորում կա, ոչ էլ որեւէ աջակցություն: Օհանյանը հասկացել է, որ եթե նրանք հանեն իրենց թեկնածությունը, համաձայն օրենքի՝ կմերժվեր ՕՐՕ-ի գրանցումը: Ուստի սկսել է աջուձախ խոստումներ տալ, թե գումարները մի քանի օրից կգան՝ անկախ նրանից, որ Բաբայանն անազատության մեջ է, անգամ վստահեցրել է, թե կարող են պարտք վերցնել՝ ընտրողների ու թիմակիցների հանդեպ ֆինանսական խոստումները կատարելու համար, ինքն անպայման մոտ ապագայում կվերադարձնի: Ըստ լավատեղյակների, այդ «թատրոնը» կազմակերպվել է, քանի որ մարտի 23-ն ինքնաբացարկի վերջին օրն էր, ու երբ այդ օրն անցել է, Օհանյանը հրաժարվել է գումար տալուց, ասելով՝ եթե լինի, կտա, իսկ թե երբ կլինի, անորոշ է:

Ընտրություններն ավարտվեցին, ՕՐՕ-ն ձախողվեց, իսկ Օհանյանը, որպեսզի ընտրություններից հետո հովանավորներին կարողանա պատասխան տալ, թե ինչ է ծախսել եւ ինչի վրա, արդարացման մի ուղի է ունեցել․ ամեն ինչ Բաբայանի ձեռքում էր, ինչպե՞ս իմանանք՝ ինչ է ծախսվել եւ ինչի վրա, երբ նա ԱԱԾ մեկուսարանում է, եւ հիմա դրա ժամանա՞կն է: Ու որպեսզի բերած փաստարկներն էլ համոզիչ լինեն, թե ամբողջ գումարը ծախսվել է, դեռ մի բան էլ ավելին, Օհանյանը տարբեր տեղեր հայտարարել է, թե ստիպված է եղել պարտք վերցնել Ամարասի Արթուրի ընտանիքից, եթե ինքը գումար ունենար, ինչո՞ւ պետք է պարտք վերցներ, ինչն էլ սիրահոժար հաստատել են Արթուր Ալեքսանյանն ու նրա կինը՝ Վահագն Հովնանյանի դուստր Նինա Հովնանյանը:
Թիմակիցները կարծում են, որ Սեյրան Օհանյանն ունակ էր Բաբայանին զոհաբերելու, քանի որ տեսել են, թե ինչ հանգստությամբ էր նա խոստովանում, որ դեռ պաշտպանության նախարար եղած ժամանակ էր դժգոհ երկրի վիճակից, պատերազմող երկրի պաշտպանության նախարարն ընդդիմադիր էր իշխանությանն ու շարունակում էր այդպիսի կարեւոր պոստ զբաղեցնել: Հետո՝ սառնասրտորեն ծրագրի կեսից դադարեցրեց համագործակցությունը Դալլաքյանի ու Անտինյանի հետ, ըստ էության՝ «քցելով» նրանց: Իսկ երբ շատերը գիտեն, որ Օհանյանն ու Բաբայանը եթե ոչ թշնամի, ապա հաստատ թունդ հակակրանք ունեին միմյանց հանդեպ ու դա անթաքույց ներկայացնում էին տարբեր վայրերում, այդ դեպքում «խաղից չոր» դուրս գալու համար ի՞նչ մի վատ ելք էր կատարվածը: Բաբայանն անցանկալի էր իշխանությունների, թշնամի՝ Ամարասի Արթուրի համար: Բաբայանը զոհաբերվեց, իսկ Օհանյանը թեպետ պարտվեց, բայց ֆինանսապես ամրացած կլքի քաղաքական դաշտը, որի մեջ այդպես էլ չհասցրեց մի կարգին մտնել։ Նեղացածի կեցվածքով, թե իրեն չգնահատեցին, կմեկնի երկրից կամ էլ կանցնի «խորը ընդհատակ»՝ նախարար աշխատած ժամանակների վաստակածը վայելելու։
Այս ամենը քաղաքական փորձառություն չունեցող Օհանյանի խաղերն ու հաշվարկներն են, իսկ թե ինչ խաղերի ու խարդավանքների են տիրապետում նրան պատժել ցանկացողները, կարելի է միայն ենթադրել, ուստի Օհանյանը ոչ միայն այս խաղն է տանուլ տալու, այլեւ կարող է Բաբայանի կողքին հայտնվել, եթե իհարկե, շարունակի առճակատումը գործող իշխանության դեմ:

Սահակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Դիտվել է 2516 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan