Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 28.Մայիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Հաքերային հարձակում՝ Trump Organization-ի վրա Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մայիսի 28-ի համար Ռոնալդուին բանտ է սպառնում Շրի Լանկայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12... Մահացել է Ռուսաստանի ամենատարեց դերասանուհին Մակրոնը պատրաստվում է Պուտինի հետ պահանջկոտ ե... Թրամփը չի լսել Իտալիայի վարչապետի ելույթը Հայաստան է ժամանել Շառլ Ազնավուրը Թուրքիան և ԵՄ-ն հարաբերությունների կարգավորմա... Մոլդովայում քայքայվեց եվրոպամետ կոալիցիան Մեծ Յոթնյակի առաջնորդները հռչակագիր են ստորագ... Երկրաշարժ՝ Թուրքիայում Հռոմի Պապը աղոթել է Եգիպտոսի սպանդի զոհերի հո... Կ. Պոսլի Հայոց պատրիարքական սպասվող ընտրությո... Այսօր քննարկել եկող տարվա զարգացումները՝ լուր... Մեքսիկայում հինգ գլխատված մարմին են հայտնաբեր... Մեր համաքաղաքացիներին կազմակերպելը գնալով թափ... ՔԿ-ն պաշտպանության միջոց է կիրառել քրեական հե... Առաջին անգամ Պետդեպը Ռամադանի միջոցառումներ չ...
Ամենաընթերցված լուրերը
Ռոնալդուին բանտ է սպառնում Շրի Լանկայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12... Մահացել է Ռուսաստանի ամենատարեց դերասանուհին Մակրոնը պատրաստվում է Պուտինի հետ պահանջկոտ ե... Թրամփը չի լսել Իտալիայի վարչապետի ելույթը Հայաստան է ժամանել Շառլ Ազնավուրը Թուրքիան և ԵՄ-ն հարաբերությունների կարգավորմա... Մոլդովայում քայքայվեց եվրոպամետ կոալիցիան Մեծ Յոթնյակի առաջնորդները հռչակագիր են ստորագ... Երկրաշարժ՝ Թուրքիայում Հռոմի Պապը աղոթել է Եգիպտոսի սպանդի զոհերի հո... Կ. Պոսլի Հայոց պատրիարքական սպասվող ընտրությո... Այսօր քննարկել եկող տարվա զարգացումները՝ լուր... Մեքսիկայում հինգ գլխատված մարմին են հայտնաբեր... Մեր համաքաղաքացիներին կազմակերպելը գնալով թափ... ՔԿ-ն պաշտպանության միջոց է կիրառել քրեական հե... Առաջին անգամ Պետդեպը Ռամադանի միջոցառումներ չ... Մերի Մակարյանն այսօր նշանադրվել է․ Լուսանկար ... ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմա... Երևի վարչապետը խաբեց, որ լավ մաքրեն Հրազդանում կարկուտը սպիտակեցրել է հողը (տեսան... «Իսլամական պետություն»-ը ստանձնեց Եգիպտոսում ... Վերականգնողական բուժումը որը նշանակվել էր, որ... Վարչապետը ներկա է գտնվել «Level Up» միջազգայի... Մի խումբ անձանց կողմից սպանություն նախապատրաս... Թուրքմենստանը կմասնակցի Կասպիական կոնվենցիայի... Կյանքի կանոններ Ալլա Պուգաչովայից. 50-ից հետո... ԱՄՆ-ն դադարեցրել է իր գործակցությունը Սիրիայո... Չիլիում հոսպիտալացրել են Պինոչետի այրուն Ժողովուրդը բուռն ձեւով ընդունեց Ժիրայր Սեֆիլյ... Ի գիտություն հասարակության Շահագրգռված ենք, որ ԵՄ-ի հատկացրած գումարները... Մեր թշնամու համար բարոյականությունը նույնն է,... Մարդու իրավունքների հանձնաժողովի փակումը ԱԺ-ի... Սիրահարություն 7-8 ամիս է ոչ մի քննչական գործողություններ չե... «Ցամաքող Երեւան» շարքից Հիվանդին ուղարկել են բերդ՝ մահանալու Թող աշխատի՝ ապրի Ռուսական ռազմական ավիացիան 120 գրոհային է ոչն... Պետությունը ստիպել է շատ մթերել, ապրանքը մնաց... Պայթյուն ԱՄՆ-ի նավթի պահեստում «Ակվա Արմենիան» առաջինը փորձել են ԱԺ բուֆետու... Բժշկական համալսարանը պատիվ կպահանջի Իսրայելի ... Որքանո՞վ է Adjarabet-ը ռիսկային՝ մեծ գումար տ... Կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ... Ռուսական զորակազմը ձեռնարկում է միջոցներ ԻՊ գ... Ո՞վ կարող է պայթեցնել Մեծամորի ատոմակայանը եւ... Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ե... Մարտեր Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունու...
Հարցում

Պետական շատ պաշտոնյաներ կան, որոնց հայտարարագրած ու իրական եկամուտը սարերի-ձորերի տարբերություն է տալիս

ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արմեն Ալավերդյանը, ինչպես գրել էինք մեր նախորդ հարցազրույցում, պաշտոնից ազատվելուց հետո զբաղվում է մասնավոր գործունեությամբ, բայց անմիջապես բիզնեսով չի զբաղվում, այսինքն՝ իր նախկին կառույցի հետ ուղղակի շփման մեջ չէ։ Իր աշխատած տարիների մասին նա երանությամբ է հիշում եւ անգամ ակնարկում է, որ դեմ չի լինի վերադառնալ պետական ապարատ։

«Եթե համարժեք աշխատանք առաջարկվի, իսկ հենց էնպես, օդի մեջ չի առաջարկվում, Ձեզ ասեմ, եթե համարժեք որեւիցե բան առաջարկվի, ես, իհարկե, կաշխատեմ։ Իմ էս ամբողջ տարիների փորձը, աշխատանքը, էդ անքուն գիշերները, էդ փորձությունները, էդ քննադատությունները, էդ նույն Ձեր գնահատականը, որ մեր ժամանակահատվածում․․․ այո, մեր ժամանակահատվածում եղել է, եւ դա շարունակվելու է, հիշեք, մենք էն հիմքերն ենք դրել, որ էդ համակարգը կատարելագործվի։ Բայց կայացած համակարգ է դա եղել, հիմա պետք է դա կատարելագործել։ Հիմա պարոն Հարությունյանը (ՊԵԿ նախագահին նկատի ունի) կլինի, ով կլինի, ուղղակի ես ենթադրում եմ, որ եթե անպայման հայտարարվում է, որ պետք է էս-էս բաներն անել, մենք էդ հասարակության անդամներ ենք, տեսնում ենք, գնահատում ենք ու ժամանակի ընթացքում տեսնում ենք՝ ինչ պետք է արվի, ինչ է արվում»,-խորհրդավոր կերպով, թերեւս ինչ-որ բաներ հասկացնելով՝ իր մտքերը շարադրեց ՊԵԿ նախկին փոխնախագահը։

- Իսկ ի՞նչ նկատի ունեիք՝ ասելով, թե հենց էնպես, օդի մեջ չի լինում այդ առաջարկը։

- Դա, գիտե՞ք, մեր բյուջետային համակարգն է, մենք գիտենք, թե ինչ նախարարություններ կան, ինչ ոլորտներ կան, ինչ բնույթի աշխատանքներ կան․․․ Ես լավ պատկերացնում եմ, ճիշտն ասած, որ չինովնիկական աշխատանքը, այսինքն՝ էն մարդը, ով չինովնիկ է աշխատել երկար տարիներ, ինձ կհասկանա, թե ես ինչ եմ ասում։ Երբ դու սովորում ես էդ ռիթմին, էդ աշխատաոճին, ճիշտն ասած՝ մյուս ոլորտներում էդքան հաջող չես կարող լինել։ Ինչպես ֆուտբոլիստները, բոլոր հաջողված ֆուտբոլիստները չէ, որ կարողանում են հետո լավ մարզիչ դառնալ։ Հաջողված բյուջետային աշխատողները միշտ չէ, որ կարող են հաջողված բիզնեսմեն դառնալ։

- Ի դեպ, հանդիպո՞ւմ եք Ձեր նախկին ղեկավարի՝ Գագիկ Խաչատրյանի հետ, շփում ունե՞ք հետը։

- Ինչո՞ւ հենց Խաչատրյանի, կներեք․․․ ասեմ՝ ես 20 տարի աշխատել եմ Խաչատրյան Գագիկի հետ եւ միանգամից ասեմ, որ հենց հիմա էլ եմ հանդիպում, եթե առիթ է լինում՝ ամիսը մեկ։ Էն ժամանակները, որ ասում էին՝ ինքն ամերիկաներում է, բան, հանդիպել ենք, զրուցել ենք, իհարկե, ընթացիկ խնդիրներից ենք զրուցել, արած-չարած գործերից ենք զրուցել, իհարկե։ Իր օրոք շա՜տ մեծ աշխատանք է կատարվել։ Ես որ իր տեղը լինեի, ու ինձ էդքան քննադատեին, էդքան չէի լռի, անկեղծ ասեմ։ Ինքը համբերատար․․․ բիզնես, կոռուպցիա, էս համակարգը, էն համակարգը, ինքը համբերատար լսեց, լսեց, լսեց, չէ՞, էդ ամեն ինչը, բայց ես Ձեզ ասեմ, էլի, էնպես չէ, որ Խաչատրյան Գագիկն էն մյուսներից ոչ շահեկանորեն տարբերվում էր, ինքը խնդիր է ունեցել իր առաջ, եւ 2008-2016 թվականը, ես Ձեզ ասեմ, ՊԵԿ-ը մեծ համակարգ է, եւ որեւիցե մեկը, որ էդքան կաշխատի եւ չի ունենա սխալներ, էն ժամանակ կասենք՝ ինքը ճիշտ չի եղել, մեծ աշխատանք է կատարել, կազմակերպչական լուրջ ջիղ ուներ։ Իհարկե, Գագիկ Խաչատրյանն իմ ընկերն է եղել, իհարկե, ինքն ինձ շատ է գնահատել ու էնքան լիազորություններ է տվել, որ ես էդ ռեֆորմներն ամբողջ թափով առաջ տանեմ։ Ես որ հիշում եմ՝ 2010-14 թթ․ ինքն ինչ հնարավորություն էր տվել ինձ, թե ես ինչ խմբեր կարող էի ձեւավորել, ինչ ցուցումներ կարող էի տալ, ինչ ֆինանսատնտեսական միջոցներից կարող էի օգտվել, ռեսուրսները ոնց կարող էի տեղաբաշխել, վստահությունն ինքը տվել էր ու պահանջում էր, եւ դա մեր հաջողությունների ամենամեծ գրավականներից մեկն էր։ Մենք մեծ, երկար ճանապարհ ենք անցել, ես շատ եմ գնահատում էդ ժամանակահատվածը։ Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա դա միշտ է եղել ՊԵԿ-ում, ցավոք սրտի, եւ դա, հիմնականում, պայմանավորված է ցածր աշխատավարձով։ Ես չգիտեմ՝ ինչքան հայրենասեր մարդիկ են պետք, որ իրենք անտեսեն ու կարողանան պետությանը նվիրված աշխատեն։ Մի անգամ լրագրողներից մեկն ինձ հարցրեց, թե ինչպես է ստացվել, որ Դուք էդքան երկար աշխատել եք պետական համակարգում, ասացի՝ երկու բան է պետք՝ հայրենասիրություն եւ աշխատասիրություն։ Եթե հայրենիքդ չսիրես, չես կարող էդ ուշ ժամերին, շաբաթ-կիրակի օրերին վարձատրություն չստանաս ու աշխատես։ Ես կերազեի մասնավոր բանկի ղեկավարի տեղակալի չափ մշտական վարձատրություն ստանալ։

- Բայց հանրությունը տեսնում էր, թե ինչպես էին մարդիկ, պետական պաշտոնի լինելով, շատ արագ հարստանում։

- Եթե էդ մեկն եք տեսել, ես, ճիշտն ասած, իմ աշխատանքի բերումով 101-ն եմ տեսել ու տեսնում եմ։ Մենք դրել ենք մի գծի վրա ու ասում ենք՝ վայ, ինչքան հարստացավ․․․ հետո, էնքան պետական պաշտոնյաներ կային, որ կուզենային բիզնես անել ու հաջողեին, բայց չէր ստացվում։ Իմիջիայլոց, նաեւ մի բան կա, իրականում ես նրա երկու տղաներին էլ ճանաչում եմ, ու էդ երկու տղաները, ինչ Խաչատրյանն էդ համակարգ եկել է, էն ժամանակվանից էլ իր տղաներն էդ բիզնեսով զբաղվում էին։ Կարող էր ինքը խորհուրդ տար, աջակցեր, բայց դա ես ու դու չգիտենք, էդ որ ասում են՝ շատ հարուստ է, կներեք, բոլոր հարուստներն էլ ինչ-որ կերպ առնչություն են ունեցել պետական համակարգի հետ կամ պետական համակարգի հովանավորչությունն են ունեցել, որ ինչ-որ բան հաջողվել է։

- Դո՞ւք էլ եք հարուստների մեջ։ Ի՞նչ կապիտալով եք հեռացել պետական համակարգից։

- Ե՞ս։ Եթե Դուք ասեք՝ հարստություն ասելով ինչ եք հասկանում․․․ էդ կապիտալն իմ հայտարարագրում արտացոլված է, պետական եզակի պաշտոնյաներից եմ եղել, որ կոպեկ-կոպեկ հայտարարագրել եմ։ Ես էն, ինչ որ առել ու վաճառել եմ, բնակարան եմ առել ու վաճառել, օրինակ, եւ էն, ինչ որ ունեցել եմ, ես դա դրամներով հայտարարագրել եմ, ոչ թե էն նախարարների նման, որոնք միլիոններ ունեին, բայց ասում էին՝ ես 4-5 հազար դոլար տարեկան եկամուտ եմ ստացել, կամ էս իմ աշխատավարձն է ու վերջ, դուք էլ նայում էիք, գրում էիք ու ասում էիք՝ էդ է, էսքանն ունի։ Ես դրամ-դրամ հայտարարագրել եմ, ընդ որում՝ ես 8-10 մլն․ դրամ միջին եկամուտ եմ ունեցել տարեկան ու 25 տարի աշխատել եմ։ Այսինքն՝ 250 մլն․ դրամից ավել ստորագրել ու աշխատավարձ եմ ստացել ես, աշխատավարձ ու պրեմիա։ Տարբեր ժամանակներում տարբեր ղեկավարներ ինձ մեծ պարգեւատրումներ են տվել։ Եվ ես էնքան խելք ունեի, որ էդ 250 մլն․ դրամը կարող էի ճիշտ կառավարել՝ ինչ առնեի ու ինչ վաճառեի․․․ էդ 250 մլն․ դրամը բերանով ենք ասում, էն ժամանակ էլ հլը դոլար-դրամ հարաբերակցությունը հիշեք, ես էդքան խելք ունեի, որ դա նպատակային, ճիշտ օգտագործեի։ Ու դա ես ամբողջությամբ, դրամ-դրամ հայտարարագրել եմ եւ ուրախ եմ, որ էդպես է եղել։ Բայց պետական շատ պաշտոնյաներ կան, որոնց հայտարարագրած եկամուտն ու իրական եկամուտը սարերի-ձորերի տարբերություն է տալիս։ Բայց հիմա մարդիկ էդպես են հարմար գտել, ես էլ թափանցիկ եմ արել եւ հիմքն էլ ասում եմ, որ իմ ամբողջ եկամտի հիմքը եղել է պետական աշխատանքը։ Եվ հետո՝ շահեկան վիճակը բիզնեսի հետ։ Բիզնեսն ինքն է ուզում կոռուպցիան լինի, որ ինքը ստվերում լինի եւ մեծ եկամուտ ապահովի։ Եվ հարց է ծագում, եթե պետական պաշտոնյան կարողանում է հինգ տարում ավտոմեքենա ձեռք բերել էդ ծիծաղելի աշխատավարձով, էդ ո՞նց կարող է երկու տարվա մեջ էդ բիզնեսմենն օտար ափերում, հարուստ երկրներում ոչ միայն դղյակներ կառուցի, այլեւ հարստություններ կուտակի, համալիրներ կառուցի։ Էդ ո՞նց է լինում, մենք հարց չե՞նք տալիս՝ էդ ի՞նչ հաջողված բիզնես է կոնկրետ էդ ոլորտում, որ հնարավորություն է տալիս 2-3 տարում հարյուրավոր միլիոնների ունեցվածք կուտակել։

- Դե, Գագիկ Խաչատրյանի մասով, օրինակ, հենց դա են ասում, թե ինչպես է կարողացել մի քանի տարում հարյուրավոր միլիոնների եկամուտ կուտակել, կամ ինչպե՞ս են նրա բիզնեսմեն որդիներն ԱՄՆ-ում շքեղ առանձնատներ գնել։

- Ես կպատասխանեմ էդ հարցին, Դուք նույն անձի շուրջ եք պտտվում, բայց ես միանշանակ Ձեզ ասում եմ՝ բոլոր էն մարդիկ, ովքեր որ շատ արագ հարստացել են, նրանց մեջ շատ մեծ տեսակարար կշիռ ունեն չվճարված հարկերը, որովհետեւ, եթե միջին բիզնեսն օրենքով հասանելիք հարկերը վճարի, ինքն էդքան գերշահույթներ շատ քիչ ոլորտներ կան, որ կարող է ապահովել։

- Իսկ ինչո՞ւ չեն վճարել հարկերը, դա է ամբողջ խնդիրը։

- Տարբեր պատճառներով չեն տվել․ առաջինը՝ եղել է թույլ օրենսդրություն, երկրորդը՝ մենք երբեք հարկ վճարելու մշակույթ չենք ունեցել, նոր-նոր ենք ձեւավորում, երրորդը՝ պատասխանատվության միջոցները մինչեւ վերջ չեն գործել, չորրորդը՝ պետական մարմինները լավ չեն աշխատել, հինգերորդը՝ իրենք վայելել են պետական մարմինների հովանավորչությունը, վեցերորդը՝ ճարպիկ են եղել, կարողացել են օրենսդրական լծակներն օգտագործել, սողանցքներ գտնել եւ հենց օրինական ճանապարհով թաքցնել․․․

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Դիտվել է 1954 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan