Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 25.Հուլիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Արսենալի» դարպասապահը ընկերական հանդիպման ժա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հուլիսի 25-ի համար Brexit-ի պատճառով Deutsche Bank-ը պատրաստվում... ԱՄՆ-ը ծրագրել է սպանել Բոլիվիայի նախագահի՞ն Հարավային Դակոտայում ավտոմեքենան մխրճվել է մա... Հանդիպել են Քաթարի և ՌԴ արտգործնախարարները Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ստուգողական հ... ՄԱԿ-ոմ չեն ծրագրում խաղաղապահներ տեղակայել Դո... Կյանքից հեռացել է անվանի ասմունքող և հաղորդավ... Թրամփները կարող են խախտել Սպիտակ տանը ընտանի ... Շվեյցարիայում անհայտ անձը նրբասղոցով հարձակվե... Ավդեեւկան կմնա առանց ջրի, հայտարարել են Կիեւո... Տեղափոխել են ծառերը, կտեղափոխեն նաև Մոնթեի հո... Երբ դանակը ոսկորին հասավ՝ սայլը տեղից շարժվեց Մենք պարտավոր չենք անվերջ հանդուրժելու ոմանց ... Յուգրայում 670 հա անտառ է այրվում Արա Բաբլոյանի «իրականությունը» փշրվեց Դիլիջան... Երբ դանակը ոսկորին հասավ՝ սայլը տեղից շարժվեց Երևանի քաղաքապետարանը կաջակցի փոքր ձեռնարկատի...
Ամենաընթերցված լուրերը
«Արսենալի» դարպասապահը ընկերական հանդիպման ժա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հուլիսի 25-ի համար Brexit-ի պատճառով Deutsche Bank-ը պատրաստվում... ԱՄՆ-ը ծրագրել է սպանել Բոլիվիայի նախագահի՞ն Հարավային Դակոտայում ավտոմեքենան մխրճվել է մա... Հանդիպել են Քաթարի և ՌԴ արտգործնախարարները Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ստուգողական հ... ՄԱԿ-ոմ չեն ծրագրում խաղաղապահներ տեղակայել Դո... Կյանքից հեռացել է անվանի ասմունքող և հաղորդավ... Թրամփները կարող են խախտել Սպիտակ տանը ընտանի ... Շվեյցարիայում անհայտ անձը նրբասղոցով հարձակվե... Ավդեեւկան կմնա առանց ջրի, հայտարարել են Կիեւո... Տեղափոխել են ծառերը, կտեղափոխեն նաև Մոնթեի հո... Երբ դանակը ոսկորին հասավ՝ սայլը տեղից շարժվեց Մենք պարտավոր չենք անվերջ հանդուրժելու ոմանց ... Յուգրայում 670 հա անտառ է այրվում Արա Բաբլոյանի «իրականությունը» փշրվեց Դիլիջան... Երբ դանակը ոսկորին հասավ՝ սայլը տեղից շարժվեց Երևանի քաղաքապետարանը կաջակցի փոքր ձեռնարկատի... Հայաստանում Լեհաստանի դեսպանը պարգևատրվեց ԱԳՆ... Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀԱԵ Թեհրանի... Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խումբն ուս... Հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակավայրերը,... Սպիտակ տունը խոստացել է պատժել ինֆորմացիոն ար... Եվրահանձնաժողովն անցհանգստացած է ԱՄՆ հակառուս... Պրոֆեսոր Ռ.Պողոսյանի մահվան գործով նշանակվել ... Գեւորգ Սաֆարյանն իր համաձայնությամբ տեղափոխվե... Կյանքի կանոններ Ալեքսանդր Դյումայից «ԵԼՔ»-ի պատգամավորները Գևորգ Սաֆարյանի գործով... Բացահայտվել է Երևանում 3 անձի դանակահարությու... Տարօրինակ և համեղ. Վարդավառի ուտեստներ Իջևանի... Հուլիսի 21-23-ը մայրաքաղաքում ծնվել է 199 երե... Ի՞նչ չի ներում Սերժ Սարգսյանը Ռուսաստանը մտադիր է գործընկերային հարաբերությ... Հոգեբանին սպանելու մեջ մեղադրվողի նկատմամբ նշ... Եգիպտական անվտանգության ուժերը ութ ահաբեկիչ ե... «Խաղաղության պլատֆորը» պայթեց Ուկրաինայում Tui ընկերությունը պարզաբանել է, թե Բոդրումում... Էմիր Կուստուրիցան քննադատել է Արեւմուտքին Մոտ $8 միլիոնի նավթ գողանալու համար ձերբակալվ... Մխիթարյանի հաղթական գոլը(տեսանյութ) Ջրամբարում հայտնաբերել են 36-ամյա տղամարդու դ... Ռուսաստանը 400 միլիարդ ռուբլու պայմանագիր է կ... Վարդավառից հետո մեռելոց չի՞,- հարցնում են վար... Արժույթի միջազգային հիմնադրամը վերահաստատել է... Թրամփը հակառուսական սանկցիաների որոշում չի կա... Գեւորգ Սաֆարյանը դուրս է բերվել պատժախցից. ՔԿ... Պերմյակովի գործով դատավորը թոշակի կգնա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է առանց ս...
Հարցում

Պահեա, պահպանեա և օրհնեա զնախագահս, զվարչապետս, զխորհրդարանս, զնախարարս. Գարեգին Բ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը Ազգային ժողովի 6-րդ գումարման անդրանիկ նիստին.

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,

Հարգարժան պատգամավորներ,

Հարգելի ներկաներ,

Հայրապետական Մեր ողջույնն ու օրհնությունն ենք բերում Ձեզ և շնորհավորում Ազգային Ժողովի նորընտիր պատգամավորներին 6-րդ գումարման այս առաջին նիստի առիթով:

Ազգային Ժողովի դերակատարությունը պետական կառավարման համակարգում այսուհետ էականորեն ընդլայնվում է՝ պայմանավորված սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական կառավարման անցնելու հանգամանքով: Առավել մեծ լիազորություններով ու իրավասություններով օժտված բարձրագույն մարմին որպես` Ազգային Ժողովն ստանձնում է նաև առավել մեծ պատասխանատվություն մեր երկրի ու ժողովրդի կյանքում, մեր ներկայի և ապագայի հանդեպ:

Մեր պետականության կայացման և մեր երկրում վերափոխումների իրականացման ճանապարհին Ազգային ժողովի կողմից կարևոր քայլեր են ձեռնարկվել՝ ստեղծելու օրենսդրական հիմքերը իրավական պետության ու քաղաքացիական հասարակության ձևավորման, մեր երկրում տնտեսության, գիտության, մշակույթի զարգացման համար: Այս տարիներին ջանքեր են ներդրվել նաև ապահովելու բարենպաստ միջավայր հոգևոր և ազգային-եկեղեցական կյանքի զորացման համար:

Բոլոր ձեռքբերումներով հանդերձ՝ մեր կյանքից, սակայն, դեռևս թոթափված չեն խնդիրներն ու դժվարությունները: Ծանրակշիռ ջանքեր պահանջող ուղի պիտի անցնենք՝ կերտելու համար մեր ժողովրդի բարօր կյանքը, ապահովելու խաղաղությունը մեր սահմաններում, պաշտպանելու մեր ժողովրդի իրավունքները և իրագործելու համար ազգային մեր իղձերը:

Մեծարգո պատգամավորներ, բարձրագույն օրենսդիր մարմնում դուք կոչված եք մեր երկրին ու հավատավոր ժողովրդին ծառայելու նվիրական, մեծ ու պատասխանատու առաքելության: Օրենքները, որոնք պիտի ընդունվեն այս բարձր մարմնում, պիտի ամրացնեն և առաջընթաց բերեն մեր հասարակական կյանքին, դառնան հարազատ հայելին մեր ինքնության, մեր արժեքների, արտահայտեն մեր ժողովրդի իղձերը, ամրապնդեն ազգային մեր համերաշխությունն ու միասնությունը: Խորհրդարանը նաև կարևոր հարթակ է, որտեղ բազմակարծությունը, մտքերի ու նախաձեռնությունների բազմազանությունը՝ ծնունդ առած հայրենասեր ու նախանձախնդիր նույն ոգուց, առավել պիտի ընդլայնեն մեր երկրի զարգացման հեռանկարները: Հայացքների ու տեսակետների տարբերությունները, սակայն, երբեք չպիտի դառնան պատճառ հակառակությունների ու անհանդուրժողականության՝ խոչընդոտելով Ազգային Ժողովի արդյունավոր առաքելությունը: Ի դեպ է այսօր հիշել Ս. Ներսես Շնորհալու պատգամը. «Միութիւն ի կարևորս, ազատութիւն ի երկբայականս և սէր` յամենայնի»: Հավատարմորեն հետևեք հայրապետի հորդորին, պահպանեք միությունը կարևոր գործերում, ազատությունը` երկրորդականներում և սերը` ամեն ինչում:

Մեր մաղթանքն է, որ համերաշխ գործակցությամբ միավորեք ձեր ջանքերն ու նվիրումը հանուն մեր հայրենիքի ու ժողովրդի խաղաղ, լուսավոր ու բարի կյանքի: Աղոթում ենք, որ Աստված զորացնի ձեզ հայրենասեր ոգով, պարգևի եռանդ ու կորով` մնայուն ձեռքբերումներ արձանագրելու ձեր բարձր առաքելության մեջ: Հարուցյալ մեր Տիրոջ շնորհներն ու հաղթական սուրբ խաչի պահպանությունն ենք հայցում ձեզ ամենքիդ և Սուրբ Հոգու առաջնորդությունը:

 

Դիտվել է 180 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan