Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 25.Հուլիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Արսենալի» դարպասապահը ընկերական հանդիպման ժա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հուլիսի 25-ի համար Brexit-ի պատճառով Deutsche Bank-ը պատրաստվում... ԱՄՆ-ը ծրագրել է սպանել Բոլիվիայի նախագահի՞ն Հարավային Դակոտայում ավտոմեքենան մխրճվել է մա... Հանդիպել են Քաթարի և ՌԴ արտգործնախարարները Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ստուգողական հ... ՄԱԿ-ոմ չեն ծրագրում խաղաղապահներ տեղակայել Դո... Կյանքից հեռացել է անվանի ասմունքող և հաղորդավ... Թրամփները կարող են խախտել Սպիտակ տանը ընտանի ... Շվեյցարիայում անհայտ անձը նրբասղոցով հարձակվե... Ավդեեւկան կմնա առանց ջրի, հայտարարել են Կիեւո... Տեղափոխել են ծառերը, կտեղափոխեն նաև Մոնթեի հո... Երբ դանակը ոսկորին հասավ՝ սայլը տեղից շարժվեց Մենք պարտավոր չենք անվերջ հանդուրժելու ոմանց ... Յուգրայում 670 հա անտառ է այրվում Արա Բաբլոյանի «իրականությունը» փշրվեց Դիլիջան... Երբ դանակը ոսկորին հասավ՝ սայլը տեղից շարժվեց Երևանի քաղաքապետարանը կաջակցի փոքր ձեռնարկատի...
Ամենաընթերցված լուրերը
«Արսենալի» դարպասապահը ընկերական հանդիպման ժա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հուլիսի 25-ի համար Brexit-ի պատճառով Deutsche Bank-ը պատրաստվում... ԱՄՆ-ը ծրագրել է սպանել Բոլիվիայի նախագահի՞ն Հարավային Դակոտայում ավտոմեքենան մխրճվել է մա... Հանդիպել են Քաթարի և ՌԴ արտգործնախարարները Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ստուգողական հ... ՄԱԿ-ոմ չեն ծրագրում խաղաղապահներ տեղակայել Դո... Կյանքից հեռացել է անվանի ասմունքող և հաղորդավ... Թրամփները կարող են խախտել Սպիտակ տանը ընտանի ... Շվեյցարիայում անհայտ անձը նրբասղոցով հարձակվե... Ավդեեւկան կմնա առանց ջրի, հայտարարել են Կիեւո... Տեղափոխել են ծառերը, կտեղափոխեն նաև Մոնթեի հո... Երբ դանակը ոսկորին հասավ՝ սայլը տեղից շարժվեց Մենք պարտավոր չենք անվերջ հանդուրժելու ոմանց ... Յուգրայում 670 հա անտառ է այրվում Արա Բաբլոյանի «իրականությունը» փշրվեց Դիլիջան... Երբ դանակը ոսկորին հասավ՝ սայլը տեղից շարժվեց Երևանի քաղաքապետարանը կաջակցի փոքր ձեռնարկատի... Հայաստանում Լեհաստանի դեսպանը պարգևատրվեց ԱԳՆ... Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀԱԵ Թեհրանի... Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խումբն ուս... Հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակավայրերը,... Սպիտակ տունը խոստացել է պատժել ինֆորմացիոն ար... Եվրահանձնաժողովն անցհանգստացած է ԱՄՆ հակառուս... Պրոֆեսոր Ռ.Պողոսյանի մահվան գործով նշանակվել ... Գեւորգ Սաֆարյանն իր համաձայնությամբ տեղափոխվե... Կյանքի կանոններ Ալեքսանդր Դյումայից «ԵԼՔ»-ի պատգամավորները Գևորգ Սաֆարյանի գործով... Բացահայտվել է Երևանում 3 անձի դանակահարությու... Տարօրինակ և համեղ. Վարդավառի ուտեստներ Իջևանի... Հուլիսի 21-23-ը մայրաքաղաքում ծնվել է 199 երե... Ի՞նչ չի ներում Սերժ Սարգսյանը Ռուսաստանը մտադիր է գործընկերային հարաբերությ... Հոգեբանին սպանելու մեջ մեղադրվողի նկատմամբ նշ... Եգիպտական անվտանգության ուժերը ութ ահաբեկիչ ե... «Խաղաղության պլատֆորը» պայթեց Ուկրաինայում Tui ընկերությունը պարզաբանել է, թե Բոդրումում... Էմիր Կուստուրիցան քննադատել է Արեւմուտքին Մոտ $8 միլիոնի նավթ գողանալու համար ձերբակալվ... Մխիթարյանի հաղթական գոլը(տեսանյութ) Ջրամբարում հայտնաբերել են 36-ամյա տղամարդու դ... Ռուսաստանը 400 միլիարդ ռուբլու պայմանագիր է կ... Վարդավառից հետո մեռելոց չի՞,- հարցնում են վար... Արժույթի միջազգային հիմնադրամը վերահաստատել է... Թրամփը հակառուսական սանկցիաների որոշում չի կա... Գեւորգ Սաֆարյանը դուրս է բերվել պատժախցից. ՔԿ... Պերմյակովի գործով դատավորը թոշակի կգնա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է առանց ս...
Հարցում

Գիտենք, թե ովքեր են կանգնած տեսչությունը լուծարելու գործընթացի թիկունքում

Երկու ամիս է, ինչ Լեզվի պետական տեսչությունը, իր կամքից անկախ, հայտնվել է անհասկանալի մի տեղապտույտում: Տեսչական բարեփոխումները մոտենում են ավարտին` արդյունքում խաղից դուրս համարելով որոշ տեսչություններ, այդ թվում` Լեզվի տեսչությունը: Փաստորեն, երկրում գյուղտեխնիկային պետհամարանիշեր տրամադրող տեսչությունն ու Լեզվի պետական տեսչությունը նույն հարթության վրա են դիտարկվում. երկուսն էլ անպետք են: 

«Հրապարակ» թերթը մայիսի 16-ի համարում «Թշնամի պետությունը վախենալո՞ւ է, որ թղթի վրա ունենք Լեզվի տեսչություն» հոդվածում անդրադարձել է Լեզվի տեսչության լուծարման խնդրին: Կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանը պարզաբանում է, թե ինչու է որոշվել Լեզվի տեսչությունը լուծարել։ «Ես կարող եմ ասել մեր վերլուծությունների արդյունքը. այն, ինչ ներկայացվում է այս պահին, ըստ էության, տեսչական մարմնի գործառույթ չէ, քանի որ տեսչական մարմինը կոնկրետ վերահսկողություն իրականացնելու նպատակով ստեղծվող մարմին է։ 90-ականների Ազգային ժողովի որոշման հիման վրա ստեղծված մարմնի նպատակները լրիվ այլ են եղել, գաղափարական տարբերությունը շատ մեծ է՝ վերահսկողության իրականացում եւ լեզվաքաղաքականության առաջ մղում»,- հիմնավորում է խմբի ղեկավարը: Սույն փաստարկը հիմնազուրկ եւ իրավազուրկ է` հետեւյալ հիմնավորմամբ.

Լեզվի տեսչությունն իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում վերահսկում է`

- պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական լեզվական քաղաքականության իրականացումը.

- պաշտոնատար անձանց եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից հայերենի տիրապետման պահանջի կատարումը.

- կրթական համակարգում դասավանդման եւ դաստիարակության լեզվի` գրական հայերենի գործածության պահանջի կատարումը.

- միջին եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննության եւ հայոց լեզվի ուսուցման պարտադիր պահանջի կատարումը.

- գործավարությունը հայերեն կատարելու պահանջի կատարումը.

- ցուցանակները, ձեւաթղթերը, դրոշմանիշերը, նամականիշերը, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդները հայերեն ձեւավորելու, իսկ անհրաժեշտության դեպքում դրանք այլ լեզուներով զուգակցելու պահանջի կատարումը.

- օտարերկրյա պետական մարմինների, հիմնարկների եւ կազմակերպությունների` պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը հայերենով զուգակցելու պահանջի կատարումը.

- ազգային փոքրամասնությունների համայնքներում հայերենի պարտադիր ուսուցման, նրանց կազմակերպությունների փաստաթղթերը, ձեւաթղթերը, կնիքները հայերեն լեզվով ձեւավորելու եւ դրանք իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ ապահովելու պահանջի կատարումը.

- գրական հայերենի կանոնարկմանը վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտերի պահանջների կատարումը:

Հարցազրույցի` Հայկ Այվազյանի հաջորդ մտքի փայլատակումը հետեւյալն է. «...այլ կերպ ասած՝ Լեզվի տեսչության վերահսկողության գործառույթների մի մասը բաժանված է տարբեր գերատեսչությունների միջեւ: Մեր բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը եղել է կրկնությունների բացառումը, այսինքն՝ նույն հարցի վերահսկողությունը, որպեսզի 2 տարբեր մարմինների կողմից չիրականացվի, օրինակ՝ դեղերի ներդիրը եւ դրա հայերեն լինելու պահանջը, որն անմիջականորեն սպառնում է մարդու կյանքին ու առողջությանը։ Այդ նորմի վերահսկողությունն այս պահին առողջապահական տեսչական մարմնի վերահսկողության շրջանակներում է իրականացվում»:
Լեզվի պետական տեսչության գործառույթներն այլ մարմինների միջեւ բաշխելը ոչ միայն հիմնավորված եւ իրավաչափ չէ, այլեւ իրատեսական չէ: Դա նշանակում է, որ այդ մարմինները, բացի իրենց ոլորտը կարգավորող օրենքների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունից, պետք է վերահսկեն ու հսկեն նաեւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումը, ինչն անհնար է առանց լեզվի մասնագետների, ինչպես նաեւ առանձին ոլորտներում վերահսկողություն իրականացնելը կդառնա անհնար, եւ «Լեզվի մասին» օրենքը, պատկերավոր ասած, կվերածվի ոչ մի հարց չլուծող թղթի կտորի:
Լեզվի տեսչության գործառույթներից մեկն էլ ՀՀ պետական մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների գործավարությունը հայերեն կատարելու պահանջն ապահովելու պարտականությունն է: «Լեզվի մասին» օրենքի 4-րդ հոդվածի իմաստով ՀՀ պետական մարմինները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են գործավարությունը կատարել հայերեն` ապահովելով հայոց լեզվի անաղարտությունը, ամրագրված լեզվական կանոնները:

Եվ, վերջապես, միայն դեղերի օգտագործման հրահանգնե՞րն են վերահսկողության ենթակա, հապա փաթեթավորո՞ւմը, դեղապիտակնե՞րը, դեղատուփե՞րը, դեղագրքե՞րը, մանկական կերերի պիտակներն ու փաթեթավորո՞ւմը, դեղերի հավաստագրե՞րը... Ի շահ լեզվի հարց լուծելու փոխարեն բարեփոխումների տարիներն օգտագործվեցին Լեզվի տեսչության գործառույթներն այս ու այն կառույցների պարտականությունների մեջ կիսատ-պռատ ու անհաջող խցկելով, ինչը բարեփոխումների տրամաբանությամբ ենթադրում է «վտանգավոր» կառույցի վնասազերծում:

Օրինակ` ո՞ր կառույցը պետք է վերահսկի`

ա. գործավարությունը հայերեն կատարելու պահանջի կատարումը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կամ մասնավոր հատվածում վերահսկողություն իրականացնող մարմիններն ինչպե՞ս են վերահսկելու նշված պահանջը.

բ. պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ցուցանակները, ձեւաթղթերը, դրոշմանիշերը, նամականիշերը, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները հայերեն ձեւավորելու պահանջի կատարումը.

գ. պաշտոնատար անձանց եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից հայերենի տիրապետման պահանջի կատարումը.

դ. համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների եւ պաշտոնական ու հանրային միջոցառումների, հեռուստառադիոհաղորդումների ժամանակ ոչ հայերեն ելույթներին զուգահեռ հայերեն թարգմանությունն ապահովելու պահանջի կատարումը.

ե. արտասահմանյան պետական մարմինների, հիմնարկների եւ կազմակերպությունների` պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը հայերենով զուգակցելու պահանջի կատարումը.

զ. ազգային փոքրամասնությունների համայնքներում հայերենի պարտադիր ուսուցման, նրանց կազմակերպությունների փաստաթղթերը, ձեւաթղթերը, կնիքները հայերեն լեզվով ձեւավորելու եւ դրանք իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ ապահովելու պահանջի կատարումը.

է. գրական հայերենի կանոնարկմանը վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտերի պահանջների կատարումը:

Այս հարցերի պատասխանները բարեփոխումներ նախաձեռնողները չունեն: Լեզվի տեսչությունը լուծարելուց հետո ո՞ր կառույցը պետք է պատասխանի քաղաքացիների, պետական մարմինների, իրավաբանական անձանց լեզվական հարցումներին, ո՞ր կառույցը պետք է ապահովի ՀՀ կառավարության հմ. 821 որոշման 5.1-րդ կետի «գ» ենթակետի պահանջը. ըստ որի` անվան եւ ազգանվան տառադարձման առանձնակի դժվարություններ ներկայացնող դեպքերում հիմք է ընդունվում Լեզվի պետական տեսչության տեղեկանքը:

Հայերենի բարձրագույն խորհրդի մասին

Նախապատմությանը չեմ անդրադառնում: Միայն նշեմ, որ տարիներ շարունակ խորհուրդը չի կարողացել լիարժեք գործել` կարգավիճակի պատճառով: Լեզվի տեսչությունը շարունակում էր պայքարը` ՀԲԽ-ին ավելի բարձր կարգավիճակ տալու համար, մշակվել էին կանոնադրություն, կառուցվածք եւ ներկայացվել կառավարության աշխատակազմ: Հիմա` այս օրերին, հանկարծ ստեղծվում է ՀԲԽ` վարչապետին կից` մեր իսկ մշակած աշխատակարգով, բայց կառուցվածքում լիազոր մարմնից ոչ մի ներկայացուցիչ չի ընդգրկվում: Մինչդեռ մենք պետք է առաջ տանեինք խորհրդի աշխատանքների կազմակերպական մասը: «Հրապարակի» հարցազրույցից ենք իմանում, որ «լեզվաքաղաքականության հարցերով զբաղվելու համար արդեն կա վարչապետին կից ստեղծված խորհուրդ, իսկ Լեզվի պետական տեսչությունը լուծարելու հարցը վաղուց է քննարկվում, եւ դա նորություն չէ»: Այսպես. առերեւույթ սահուն ու հիմնավոր: ՀԲԽ-ի կարգավիճակի այսպիսի տարօրինակ լուծումը, փաստորեն, հերթական ծուղակն էր Լեզվի տեսչության դեմ. լեզվական քաղաքականությո՞ւն եք ուզում՝ ՀԲԽ-ն կիրականացնի: Այվազյանն իր խոսքում հերթական անգամ խեղաթյուրում է իրողությունը: Մեկ անգամ եւս ասում ենք, որ վարչապետին կից ստեղծված Հայերենի բարձրագույն խորհուրդը գործելու է հասարակական հիմունքներով եւ զբաղվելու է գրական հայերենի կանոնարկման հարցերով, իսկ Լեզվի տեսչությունը լուծարելու հարց երբեւէ չի քննարկվել. այն քննարկման առարկա է դարձել վերջին 2 ամսվա ընթացքում: Եթե Լեզվի տեսչության լուծարման հարցը վաղուց էր քննարկվում, ապա ի՞նչ հիմնավորմամբ են տեսչական բարեփոխումների խորհրդի մասնագետների հետ մշակվել, փորձարկվել եւ սահմանված կարգով ու ժամկետներում խորհրդին ներկայացվել Լեզվի տեսչության մեթոդաբանությունը եւ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, ինչպես նաեւ երկու տասնյակից ավելի ստուգաթերթերը: Վերջիններիս առաջխաղացումն այդպես էլ արգելափակվել է տեսչական բարեփոխումների խմբի փորձագետների դարակներում` չհիմնավորված եւ անհասկանալի պատճառաբանություններով: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ որեւէ այլ պետական մարմնի պարագայում նման վերաբերմունք ու գործելակերպ չի դրսեւորվել:

Երբեւէ Լեզվի տեսչությունը ձեռքերը ծալած չի նստել: Մշակել եւ տեսչական բարեփոխումների խմբին է ներկայացրել օրենսդրական փաթեթ, որը, ցավոք, որեւէ ընթացք չի ունեցել: Չենք հարմարվել մեզ անհիմն պարտադրված իրավիճակին, թեպետ որոշ հրապարակումներում մեղադրվում ենք «սխրանքներ չգործելու եւ անտարբերության մեջ»: Ցավոք, գիտենք, թե ովքեր են կանգնած տեսչությունը լուծարելու անփառունակ գործընթացի թիկունքում, գիտենք, թե ինչ խեղաթյուրված տեղեկատվություն են շրջանառում: Մեր գործարարները եւ նրանց շահերը իբր թե պաշտպանողները մի յուրահատուկ խանդավառությամբ լծվել են այս ազգավնաս գործին: Այն տպավորությունն է, որ հենց Լեզվի տեսչությունը լուծարվի, փոքր եւ միջին բիզնեսն աննախադեպ առաջխաղացում կունենա, օտարագիր եւ օտարահունչ թանկարժեք ապրանքանշանները տնտեսության աննախադեպ աճ կապահովեն` իրականում ոտնակոխ անելով մեր գերագույն արժեքները: Ով` ով, բայց մենք լավ ենք պատկերացնում, թե ինչ կկատարվի, եթե չլինի այդ «զսպօղակը», որը Լեզվի տեսչություն է կոչվում, եւ որն ուզում են թողնել միայն «թղթի վրա»: Մենք 25 տարվա փորձ ունենք այս ոլորտում եւ շատ լավ ենք ճանաչում հայ գործարարին, ծանոթ ենք նրա հոգեբանությանը:

Մի բանում Այվազյանի հետ համաձայն ենք. 90-ականների հետ համեմատած` «գաղափարական տարբերությունը մեծ է»: Այո՛, հսկայական է գաղափարական տարբերությունը: «Լեզվի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1993 թ․ ապրիլի 17-ին` հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության զարթոնքի տարիներին, անգամ Սահմանադրությունից առաջ: ՀՀ Գերագույն խորհրդի «Լեզվի մասին ՀՀ օրենքի կիրարկման կարգի մասին» 30.03.1993թ. հմ. Հ.Ն-0774-1 որոշմամբ ստեղծվել է Լեզվի պետական տեսչությունը` երկրում միասնական լեզվաքաղաքականություն իրականացնելու նպատակով: Տեսչությունն իրականացրել եւ շարունակելու է իրականացնել այդ քաղաքականությունը նաեւ վերահսկողության միջոցով, քանի որ չեն կարող օրենքով սահմանվել պարտականություններ, բայց դրանք թողնել անվերահսկելի:
Ճիշտ է, մեծ է գաղափարական տարբերությունը. 90-ականների գործարարների մտքի ծայրով չէր անցնի «լուծել հայերենի խնդիրը, եթե այդ լեզուն խանգարում է բիզնեսին»: Իսկ նոր սերնդի մտքով ոչ միայն անցավ, այլեւ փորձում են իրականացնել: Ինչեւէ, անթույլատրելի ենք համարում տեսչական բարեփոխումների խմբի ղեկավարի հրապարակային ելույթները, որտեղ միտումնավոր եւ հետեւողականորեն խեղաթյուրվում են թե՛ երկրի օրենսդրության իրական պատկերը, թե՛ ռազմավարական նշանակություն ունեցող պետական կառույցի կարեւորագույն առաքելությունը` դրանով մոլորության մեջ գցելով հանրությանը, լրագրողներին, բարձրագույն պաշտոնատար անձանց:
Մեր խորին համոզմամբ, տեսչության 25-ամյա գործունեությանն անծանոթ մեկը չի կարող վերլուծել կամ գնահատել աշխատանքը: Ամենաշատը կարող է լուծարելը որպես գերագույն նպատակ ունենալով, փնովել ու սեւացնել կառույցի գործունեությունը, ինչն էլ առայժմ ձգտում է իրականացնել: Մեր դիրքորոշումն անփոփոխ է. իհարկե, Հայաստանում պետք է զարգանա տնտեսությունը, բայց առանց լեզվի հարցում նախապայմանների, առանց պետական լեզվին վնաս տալու: Թող հայ գործարարի մեկը հազար դառնա, բայց ո՛չ հայերենի հաշվին: Երբեք մտքովս չէր անցնի, որ մեր նոր սերնդի հետ կխոսենք այս տեսանկյունից. մի ցավալի ու անպատասխան հարց է խեղդում կոկորդս՝ որտե՞ղ սխալվեցինք...

ՀԳ. Երբ Լեզվի տեսչությունը լուծարելու վերաբերյալ աղմուկ բարձրացավ, տեսչական բարեփոխումների խմբի հետ քննարկվեց տեսչության կարգավիճակը բարձրացնելու` Լեզվի պետական կոմիտե ստեղծելու նախագիծը: Հարց է առաջանում՝ ո՞ւր մնաց այդ նախագիծը, թե՞ կարող են ասել մի բան, անել տրամագծորեն հակառակը, որը, ցավոք, ժամանակակից, բայց ժամանակավրեպ գործելաոճ է դառնում:

Մարինե ՀՈՎՅԱՆ
Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ

Դիտվել է 2009 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan