Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Մայիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԱՄՆ-ը կավելացնի Պետդեպարտամենտի գծով հատկացու... Իտալիան G7-ի գագաթաժողովի շեմին կուժեղացնի հա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մայիսի 24-ի համար ԱՄՆ-ում տեղեկություններ չունեն, որ Իրանը ձգտո... Ամենաանկանխատեսելի երկիրը՝ ԱՄՆ. Մարիա Զախարով... Ֆրանսիայում կուժեղացվեն անվտանգության միջոցառ... Նավթի գինը համաշխարհային շուկայում տատանվում ... Թրամփը ժամանել է Իտալիա Արևմուտքը չի ընդունում, որ իր դեմ իրականում Ի... ԶԼՄ-ները ճշտել են Մանչեսթերում ահաբեկչություն... ԵԽ Գլխավոր քարտուղարը շոկի մեջ է Մանչեսթերում... Ես էլ չեմ զբաղվում քաղաքականությամբ․ Տիգրան Կ... Իրանը պետք է շնորհակալ լինի Օբամային. Դոնալդ ... Ամերիկացին փորձել է գաղտնի տեղեկությունների փ... ԻՊ շտաբը տարհանվել է գրեթե ազատագրված Մոսուլի... Պուտինի և Դուտերտեի հանդիպումը տեղի կունենա ո... Զովունիում ցուլը փախել էր գոմից (լրացված) Էականն այն է, թե ինչ պատվեր է տրված դատավորին... Բացահայտվել է գողության 16 դեպք
Ամենաընթերցված լուրերը
Ամենաանկանխատեսելի երկիրը՝ ԱՄՆ. Մարիա Զախարով... Ֆրանսիայում կուժեղացվեն անվտանգության միջոցառ... Նավթի գինը համաշխարհային շուկայում տատանվում ... Թրամփը ժամանել է Իտալիա Արևմուտքը չի ընդունում, որ իր դեմ իրականում Ի... ԶԼՄ-ները ճշտել են Մանչեսթերում ահաբեկչություն... ԵԽ Գլխավոր քարտուղարը շոկի մեջ է Մանչեսթերում... Ես էլ չեմ զբաղվում քաղաքականությամբ․ Տիգրան Կ... Իրանը պետք է շնորհակալ լինի Օբամային. Դոնալդ ... Ամերիկացին փորձել է գաղտնի տեղեկությունների փ... ԻՊ շտաբը տարհանվել է գրեթե ազատագրված Մոսուլի... Պուտինի և Դուտերտեի հանդիպումը տեղի կունենա ո... Զովունիում ցուլը փախել էր գոմից (լրացված) Էականն այն է, թե ինչ պատվեր է տրված դատավորին... Բացահայտվել է գողության 16 դեպք Հարուցվել է քրեական գործ՝ մոր կողմից նորածին ... Արիանա Գրանդեն իր համերգի ժամանակ իրականացված... Գեներալի որդին սպառնացե՞լ է. տուժողն ու վկան ... Թրամփը ժամանել է Պաղեստին Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոնի գոյությո... Ոստիկանությունը շնորհավորում է շրջանավարտների... Հաց բերողի արձանը, եթե անգամ չփոխվեն էլ իշխան... Դոնալդ Թրամփը ցավակցել է բրիտանացի ժողովրդին ... ՀՀԿ-ում փնտրում են իրենց դեմ քվեարկողներին Պետք է բարձրացնել Հայաստանի մշակութային ճանաչ... Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հ... Թեժ հուլիս՝ Գյումրիում ԵՄ-ն պատասխան հարված կհասցնի ահաբեկչությանը. ... Կյանքի կանոններ Նիկոլայ 2-րդ կայսրից․ Ավելի լ... Լոնդոնում տարհանում են երկաթուղային կայարանը ... Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մադրիդ Գյումրեցի 2-ամյա փոքրիկի մահվան մասին Ավստրիա... Ոստիկանները հայտնաբերել են նորածնի դին պոլիէթ... ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ընդլայնում է իրական... Բրիտանական ֆունտն էժանացել է Մանչեսթերյան պայ... Եթե միակ այլընտրանքային լեգիտիմ պրոցեսը մեր ե... Հայաստանը գրավիչ և հյուրընկալ է, բայց ոչ մատչ... Հովհաննես Հովսեփյանին նորից նշանակեցին նախագա... Տաջիկստանն հրաժարվել է մասնակցել ԵԱՀԿ կոնֆերա... «Ցամաքող Երևան» շարքից 12-րդ դասարանը կավարտեն 19.618 աշակերտներ Քաղաքապետը միայն իր տուն տանող ճանապարհն է աս... Հաց բերողի արձանը՝ սրբատեղի Ավտոմեքենան ընկել է ձորը Թուրքիայի վարչապետը Վրաստանում է Աշխատավայր՝ հեծանիվով Ընդունվել է ՍՏՀԿ համաժողովի ամփոփիչ հայտարարո... Մոխրամանը սննդի հետ շփվող նյո՞ւթ է կամ՝ ինչո՞... Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Միաց... Վարչապետն ընդունել է գերմանական Mangold Consu...
Հարցում

Բժշկական սխալի մեղավորը երկրի տնտեսական վիճակն է

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի հիվանդանոցում ապրիլի 30-ին մահացել է 41-ամյա Սուրեն Սարգսյանը: Հարազատները նշում են, որ մահացել է բժիշկների սխալ ախտորոշման եւ անպատասխանատվության հետեւանքով: Նախնական նշանները, ըստ հարազատների, եղել են ինֆարկտի, սակայն բժիշկներն ասել են, որ նրա մոտ ողնաշարի ճողվածք է, ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում, ուժեղ մրսածություն: Մեղրու բժշկական կենտրոնի վիրաբույժ Մհեր Աբրահամյանն էլ մամուլին ասել է, թե ինքն անհրաժեշտ հետազոտություններն արել է, մահը վրա է հասել վայրկենական: Ախտորոշման մեջ, իբրեւ, վիրաբույժը չի սխալվել, քանի որ դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ հաստատվել է իր ախտորոշումը: «Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ Սուրեն Սարգսյանը մահացել է աորտայի անեւրիզմայի շերտազատումից, որն առաջացրել է սրտի տամպանադա: Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն էլ ասում է. «Սրտի տամպանադան այնպիսի դիագնոզ է, որ եթե անեւրիզման տրաքում է, նույնիսկ եթե մի երեք բրիգադա լվացված-կանգնած լինեն վիրահատարանում, հիվանդին դժվար կլինի փրկել»:

Հարազատները պնդում են, որ ժամանակին չի եղել ախտորոշումը, ինչը եւ մահվան պատճառն է:
Մայիսի 15-ին Մեղրի քաղաքի շուրջ 300 բնակիչ, երկու անչափահասների հոր՝ 41-ամյա Սուրենի մահվան հանգամանքներից դժգոհ, նամակ են գրել վարչապետին: Նամակում ասվում է, որ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն շքեղ է կառուցված, բացվել է ընդամենը մեկ տարի առաջ, հագեցած է ժամանակակից տեխնիկայով եւ լավ կահավորված է, սակայն բուժօգնությունը շարունակում է մնալ նվազագույն մակարդակում: «Ավելի քան մեկ տարվա գործունեությունը ցույց տվեց, որ հիվանդանոցը շարունակում է մնալ «սպանդանոց», ու մենք առողջական ամենաչնչին հարցերի դեպքում էլ ստիպված ենք կրկին բռնել մայրաքաղաքի կամ մոտ գտնվող այլ քաղաքների (Կապան, Գորիս) ճանապարհը… Սա վերջին, բայց ոչ եզակի դեպքն է, որից հետո ողջ բնակչության շրջանում կրկին բարձրացվում է չարաբաստիկ հարցը՝ ո՞վ է հաջորդը, ո՞ւմ հարազատը, երեխան կամ ծնողը, այսպես այլեւս չի կարող շարունակվել…»: Վարչապետից խնդրում են ուսումնասիրել բուժհաստատությունում ստեղված իրավիճակը եւ միջոցներ ձեռնարկել՝ պարզելու, թե ինչու տարածաշրջանային նշանակություն ունեցող հիվանդանոցում այդպես էլ չեն լուծվում այնքան կարեւոր կադրային խնդիրները, եւ եկած որակյալ երիտասարդ կադրերը, «չդիմանալով մրցակցությանը», արագ լքում են քաղաքը:
Առողջապահության նախարարության ղեկավարների մայիսի 16-ի ասուլիսում անդրադարձ կատարվեց Մեղրու հիվանդանոցի թեմային: Քանի որ նախարար Ալթունյանը բաց նամակին ծանոթ էր, բայց խնդրին՝ ոչ, վարչապետին ուղղված նամակին պատասխանեց պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը, ով 2010-13 թվականներին եղել է «Մեղրու տարածաշրջանի ԲԿ»-ի տնօրենը. «Ցավոտ դեպք է պատահել, 41-ամյա տղա է մահացել, ափսոս: Սա ամենամեծ կորուստն է: Ինչ վերաբերում է պարբերական մահերին, գոյություն ունի վիճակագրություն, եւ կտեսնենք, որ այդպես չէ: Ես անձնապես խնդրելով, ինչ-որ տեղ նաեւ համոզելով, նաեւ մարզպետին խնդրելով, որ ընդառաջի՝ ապրելու հետ կապված, վերջին ժամանակներս 5 բժիշկ գործուղվել են Մեղրի, որոնք մեղրեցի չեն: Ազգաբնակչության պահանջարկը բավականին բարձր է: Ասում են՝ մենք ուզում ենք ստանալ որակյալ բուժօգնություն։ Հասկանալի է, ընդունելի է, խնդիրը կա ամբողջ հանրապետությունում»:

Ծաղիկ Վարդանյանն ասաց, թե քրեական գործ է հարուցվել, դատաբժշկական փորձաքննություն է իրականացվում, եւ եթե բժիշկն է մեղավոր, պետք է պատժվի. «Եթե նայենք ստատիստիկան, կտեսնենք, որ նման հանկարծամահությունների տոկոսը բավականին բարձր է, այսինքն՝ ինքը խնդիր է, որ եւ ախտորոշելը, եւ բուժելը բավականին բարդ է, մանավանդ այնպիսի բժշկական հաստատությունում, ինչպիսին Մեղրունն է, որտեղ սրտային հատուկ բաժանմունք չունենք»:
Այդքանը, նախարարությունն այլ բան չունի ասելու:
Մահացածի հարազատները հակադարձում են․ «Ավելին ի՞նչ պիտի ասի գործակալության պետը, որն այդ արատավոր համակարգի «հիմնադիրներից» է եւ Մեղրուց հեռանալով էլ՝ շարունակում է անձամբ «վերահսկել» այդ ամենը, նրանից հետո հիվանդանոցի տնօրեն է դարձրել հարազատ քրոջը»։ Ուստի թե՛ մահացածի հարազատները, թե նրանց հետ մարզում ստեղծված իրավիճակի մասին ահազանգող մեղրեցիները քրեական գործի եւ դրա հետեւանքների առումով առանձնապես հույսեր չունեն:

Կոնկրետ այս դեպքի հետ կապված, երեւում է, խնդիրը թերեւս չի լուծվի՝ բժշկական սխալի գոյության պարագայում էլ նման դեպքերի բացահայտման վիճակագրությունը դա է փաստում, չկա մասնագետ, չկա մեղավոր: Բայց բողոքողները գլոբալ հարց են բարձրացնում եւ այդ առումով համակարգային լուծում ակնկալում։ Թե ինչ կպատասխանի բաց նամակի գլխավոր հասցեատեր Կարեն Կարապետյանը, չգիտենք, բայց նախարարությունը հեռահար եւ, ինչպես երեւում է՝ դարերի նպատակներ ունի։ «Մեր կառավարությունը, մեր նախագահը որդեգրել է տարածքային համաչափ զարգացման ծրագիրը, որը վերաբերում է նաեւ առողջապահությանը»,- ասում է Ծաղիկ Վարդանյանը՝ հույս ունենալով, որ այդ համաչափ զարգացման ընթացքում նաեւ Մեղրու հիվանդանոցը կզարգանա: Բայց չմոռանանք, որ այդ սկզբունքը կառավարությունը որդեգրել է 20 տարի առաջ, իսկ այժմ անգամ Երեւանի հիվանդանոցների միջեւ սար ու ձորի տարբերություն կա:

Մեկ այլ լուծում նախարար Ալթունյանն ունի. «Այստեղ ելքը նախնական եւ վաղ ախտորոշումներն են»: Փորձում են այնպես անել, որ ցանկացած բժիշկ հիվանդությունների վաղ հայտնաբերման հնարավորություն ունենա, նորմատիվ ունենա:
«Սա է հիվանդությունների կանխարգելման ճանապարհը, ոչ թե այսօր բժիշկների պատժելը»,- ասում է Լեւոն Ալթունյանը:

Այսինքն, այս անգամ եւս բժիշկ չի պատժվի, ու գուցե մի օր լավ լինի: Իսկ որ լավ չի լինի, նախարար Ալթունյանն ասաց դեռ 2016-ի նոյեմբերի 11-ի ասուլիսում. «Շատ լավ բժիշկ եթե ուղարկես մարզ, եւ ինքը բավականաչափ պրակտիկա չունենա, ինքը երեք ամսից, կես տարուց, մի տարուց կամ կզբաղվի գյուղատնտեսությամբ, կամ՝ ալկոհոլիզմով: Եվ մենք կկորցնենք այդ մասնագետին: Մենք լավ մասնագետին պարտավոր ենք ապահովել հիվանդների հոսք, որպեսզի կարողությունները զարգանան: Մարզերում նման հոսք չկա, այդ պատճառով էլ կենտրոնացնում ենք Երեւանում»:

Երեկ նախարարը կրկնեց միտքը. դիտարկմանը, թե մարզային հիվանդանոցները գեղեցիկ սարքել են, բայց մասնագետների պակաս կա, պատասխանեց. «Մենք երկու ճանապարհ ունենք. մի ճանապարհը՝ հրամցնել մասնագետներին, որ գան էդ սիրուն վերանորոգված հիվանդանոցներում աշխատեն: Իսկ հրամցնելու պատճառը երկուսն են՝ հարգանքը եւ վայելուչ վարձատրությունը: Մյուս ճանապարհը ստիպելն է, որին լավ տիրապետում էր Իոսիֆ Վիսարիոնովիչը: Մենք այդ մեթոդներին երեւի չդիմենք»:
Փող չունի, լավ բժիշկներին էլ չի ուզում գործուղել մարզեր: Այսինքն՝ փակ շրջանակ, հաշտվենք այս վիճակի հետ: Իսկ 41-ամյա տղամարդու՝ երկու անչափահասների հոր մահվան համար պետք է մեղադրել միայն երկրի տնտեսական վիճակին, որ չի կարողանում նորմալ բժիշկ պահել, տաղանդավորները լքում են Հայաստանը կամ գնում Հայաստանի լավագույն բժշկական կենտրոններ, իսկ մյուսներն ընկնում են ժողովրդի ջանին, չնչին բացառություններով:

Նախարարն այլ բան էլ է ասում. «Կան ԶԼՄ-առողջապահական համակարգ, հասարակություն-առողջապահական համակարգ հակասություններ»:
Նման դեպքերը հակասությունը կմեղմե՞ն, թե՞ կխորացնեն:


Արմեն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է 601 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan