Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 19.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ընդունած մի շար... Արտակարգ միջադեպ Խարկովում, կա առնվազն վեց զո... Վթար Շվեյցարիայում, կա 37 տուժող Հասմիկ Պապյան․ սիրելի Լևոն, ներիր մեզ Մերիլենդյան մարդասպանին բռնել են Եվրոպական երկրներից այնպիսի բաներ են պատմում,... Ի՞նչ է թաքցնում «Պանտերայի» տնօրենը «Ժողովուրդ». Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Ա... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Հայկական ժամանակ»․ Որտեղ են գիշերում եւ ճաշո... «Ժամանակ». Ռուսական թալան-2. «Հարավկովկասյան ... «Հրապարակ». Ատոմակայանի կոնսերվացումը ձեւական... «Հրապարակ». Ընտանեկան բռնության կանխարգելման ... «Ժողովուրդ». ՔԿ- Ոստիկանություն միջգերատեսչակ... Ցավալի վախճան «Ժողովուրդ». Վարդենիսի բնակիչները դժգոհում են... «Հրապարակ». Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչութ... «Ժողովուրդ». Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ... «Հրապարակ». Լոռեցիները շատ բան մտածել, քիչն ե... «Ժողովուրդ». Կառավարությունը որոշել է պարզապե...
Ամենաընթերցված լուրերը
Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ընդունած մի շար... Արտակարգ միջադեպ Խարկովում, կա առնվազն վեց զո... Վթար Շվեյցարիայում, կա 37 տուժող Հասմիկ Պապյան․ սիրելի Լևոն, ներիր մեզ Մերիլենդյան մարդասպանին բռնել են Եվրոպական երկրներից այնպիսի բաներ են պատմում,... Ի՞նչ է թաքցնում «Պանտերայի» տնօրենը «Ժողովուրդ». Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Ա... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Հայկական ժամանակ»․ Որտեղ են գիշերում եւ ճաշո... «Ժամանակ». Ռուսական թալան-2. «Հարավկովկասյան ... «Հրապարակ». Ատոմակայանի կոնսերվացումը ձեւական... «Հրապարակ». Ընտանեկան բռնության կանխարգելման ... «Ժողովուրդ». ՔԿ- Ոստիկանություն միջգերատեսչակ... Ցավալի վախճան «Ժողովուրդ». Վարդենիսի բնակիչները դժգոհում են... «Հրապարակ». Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչութ... «Ժողովուրդ». Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ... «Հրապարակ». Լոռեցիները շատ բան մտածել, քիչն ե... «Ժողովուրդ». Կառավարությունը որոշել է պարզապե... «Հրապարակ». ԵՄ հարեւանության ծրագրի վերջնական... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-ի համար Չկա Պուտինը՝ չկա Ռուսաստանը. Վոլոդինը չի ամաչ... Մոլդովայի նախագահը խորհրդարանը ցրելու պահանջո... Դոնալդ Տուսկը ԵՄ գագաթնաժողովից Brexit-ի հարց... Ռուսաստանը կրկին ամերիկյան գանձապետական արժեթ... Խարկովի կենտրոնում ամենագնացը մխրճվել է ամբոխ... Նկարիչ Պյոտր Պավլենսկուն հոգեբուժարան են տեղա... Հանդիպել են ռուսական եւ ամերիկյան կոալիցիոն զ... Ամոթի նոր վերք բացվեց հայերիս ցաված սրտին Շոյգուն և Դե Միստուրան քննարկել են Սիրիայի խա... Ծառուկյանը պարգևատրեց «Կենտրոնի» աշխատակիցներ... Կիևում ոստիկանության հետ բախումների արդյունքո... Ով է պատասխան տալու անորակ ջրագծի համար՝ գյու... Մեհրիբանը «մեկուսացվու՞մ է» Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նա... ՓՊ խորհուրդը արտակարգ դատարան եւ պատժիչ մարմի... Քսենյա Սոբչակը կառաջադրվի ՌԴ նախագահական ընտր... Վնասակար զարգացում. Ինչո՞ւ չի կարելի երեխաներ... Ընդդիմադիր ուժերի լռության գինը Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվել է... Միանգամից երկու ահաբեկչություն Աֆղանստանում․ ... ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր ... Ջորջ Սորոսը «Բաց հասարակության» հիմնադրամին փ... Նախնական տվյալներով` Լեւոն Հայրապետյանի մահը ... Մամեդյարովի սենսացիան Թուրքական հայացք Ժնեւին Մի փողոցը երկու անգամ բացեցին. վարչապետը Գյու... Քրեական գործեր են հարուցվել ՝ Արագածոտնի մարզ...
Հարցում

Թրամփի սկանդալները ցնցում են Սպիտակ տունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վտանգավոր չափով մոտեցել է իր դեմ իմփիչմենթի գործընթացի հնարավոր մեկնարկին, թեեւ չորս ամիս էլ չկա, ինչ տեղափոխվել է Սպիտակ տուն եւ ստանձնել նախագահի պարտականությունները: Թե ինչպես է Թրամփը կատարում, ավելի ճիշտ՝ տապալում նախագահի պարտականությունները, հիանալի խաղարկում են ամերիկյան կատակերգուները` ամեն շաբաթ, եթե ոչ ամեն երեկո ծաղրելով Թրամփին: 

Սակայն եթե Ալեք Բոլդուինի, Ստեֆըն Քոլբերտի եւ մյուսների համար Թրամփը երգիծանքի ոսկե հանք է, պետական պաշտոնյաների համար գլխացավանք է: Մինչ այժմ Սպիտակ տան պատմության մեջ երկու անգամ է նախագահների դեմ իմփիչմենթի կամ պաշտոնանկության գործընթաց ձեռնարկվել` մի անգամ 70-ականներին, Ռիչարդ Նիքսոնի դեմ, երկրորդ անգամ՝ 90-ականներին, Բիլ Քլինթոնի դեմ:
Այժմ կարծես Դոնալդ Թրամփն է մոտենում իմփիչմենթի գործընթացին: Մայիսի 24-ին կլրանա Թրամփի ձեռամբ անցյալ շաբաթ պաշտոնանկ արված FBI (Հետաքննությունների դաշնային բյուրոյի) տնօրեն Ջեյմս Քոմիի զեկուցագրերի եւ էլեկտրոնային նամակների՝ Կոնգրեսին ներկայացնելու ժամկետը: Եթե հաստատվի Թրամփի եւ տնօրեն Քոմիի առանձնազրույցներից մամուլ հասած արտահոսքերի հավաստիությունը, դա իմփիչմենթի նախադրյալ է:

Այն, ինչ Սպիտակ տան շուրջ կատարվեց մեկ շաբաթում` Ջեյմս Քոմիի մայիսի 9-ի պաշտոնանկությունից մինչեւ մայիս 16-ին Քոմիի զեկուցագրերից մեկի հայտնի դառնալը, ներառելով նաեւ ռուս-թուրքական գործակալ Մայքլ Ֆլինին եւ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովին առնչվող սկանդալները, Շեքսպիրի, Մոլիերի եւ Դե Վեգայի գրչին արժանի դրամա է: Օրը 24 ժամ ծավալվող այդ դրամայի շերտերն ու երանգները հնարավոր չէ հոդվածում ներկայացնել, բայց դեպքերի խրոնոլոգիան թույլ կտա ընթերցողին պատկերացնել, թե ինչպես է ծավալվում մեր օրերի համաշխարհային քաղաքականության ամենադիտարժան ու դրամատիկ իրադարձություններից մեկը:

Սպիտակ տան դրամայի գործող անձինք

Նախ՝ դրամայի հինական գործող անձինք:

Դոնալդ Թրամփ - ներկայացնելու կարիք չկա` մեծահարուստ մեկը շինարարության եւ խաղատնային բիզնեսի ոլորտից, որ հայտվել է Սպիտակ տանը, նախագահի պաշտոնում:

Մայքլ Ֆլին - ամերիկյան գեներալ, որն աջակցել է Թրամփին նախագահական ընտրարշավում եւ պաշտոնամուտից հետո նշանակվել նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական: Մեկ ամիս էլ չանցած՝ պաշտոնից հեռացվել է ստախոսության համար: Ֆլինը ստել եւ թաքցրել էր, որ Վաշինգտոնում ՌԴ դեսպան Կիսլյակի հետ քննարկել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցը: Պաշտոնանկությունից հետո հայտնի է դարձել, որ Ֆլինը հանդիսանում է ռուսական եւ թուրքական իշխանությունների գործակալ, վճարվում է նրանց կողմից եւ նրանց շահերի լոբբինգով է զբաղվում: Ռուս-թուրքական գործակալ լինելու հանգամանքի բացահայտումից հետո Ֆլինը հրապարակավ առաջարկել է Ռուսաստանի հետ իր բոլոր առնչությունները խոստովանել՝ անձեռնմխելիության երաշխիքի դիմաց: Նման երաշխիք չի տրվել:

Սալի Յեյթս - ԱՄՆ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար, որ գեներալ Մայքլ Ֆլինի անբարեհույս եւ ռուսների կողմից շանտաժի ենթակա լինելու մասին երեք անգամ ահազանգել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներին: Ենթադրաբար, դրանց մասին զեկուցվել է Թրամփին, սակայն Ֆլինին պաշտոնանկ անելու փոխարեն նախագահ Թրամփը պաշտոնից հեռացրել է Յեյթսին` 7 մահմեդական երկրներից քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելող հրամանագրի հետ անհամաձայնության պատրվակով:

Ջեյմս Քոմի - ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի`FBI, տնօրենը, հարգված պաշտոնյա թե Հանրապետական, թե Դեմոկրատական կուսակցությունների կողմից: 2015-ի հոկտեմբերին Քոմին անուղղակի հաստատել է, որ FBI-ը հետաքննում է Հիլարի Քլինթոնի նամակագրությունն անձնական էլփոստից եւ սերվերից, 2016-ի հուլիսին Կոնգրեսին տեղեկացրել է, որ հետաքննությունն ավարտված է, եւ FBI-ը Քլինթոնի դեմ քրեական հետապնդում սկսելու հիմքեր չի տեսնում: 2016-ի հոկտեմբերի 28-ին, նախագահական ընտրությունից տասն օր առաջ, Քոմին նոր նամակ է ուղարկում Կոնգրեսի ղեկավարությանը, տեղեկացնելով, որ Քլինթոնի օգնականի նախկին ամուսնու` Անտոնի Վեյների համակարգչում Քլինթոնին վերագրվող նամակներ են հայտնաբերվել: Նոյեմբերի 6-ին Քոմին նորից է գրում Կոնգրես, հայտնելով, որ Վեյների համակարգչում եղած նամակները կրկնօրինակներ են եւ չեն փոխել FBI-ի դիրքորոշումն առ այն, որ Քլինթոնի գործողություններում չեն եղել դիտավորություն եւ հանցակազմ: Քոմին 2017-ի մայիսին Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարում է, որ «ինչ-որ չափով նողկալի է» մտածել, որ հոկտեմբերի 28-ի իր քայլը կարող էր ազդել նախագահական ընտրության արդյունքի վրա, սակայն ինքը ճիշտ է վարվել՝ ընտրելով «հնարավոր սարսափելի հետեւանքն» ընդդեմ «հնարավոր աղետի»։

Սերգեյ Լավրով - ԱՄՆ հակառակորդ եւ թշնամի համարվող երկրի` Ռուսաստանի ԱԳ նախարարը, որին Սպիտակ տան Օվալաձեւ սրահում տարիների ընդմիջումից հետո ընդունել է Դոնալդ Թրամփը: Ըստ Թրամփի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր հեռախոսազրույցով խնդրել ընդունել Լավրովին:

Սերգեյ Կիսլյակ - 2008-ից Վաշինգտոնում ՌԴ դեսպանը, ըստ ամերիկյան հետախուզական մարմինների՝ ՌԴ գլխավոր լրտեսը, հավաքագրողն ու համակարգողն ԱՄՆ-ում: Նա ուղեկցել է նախարար Լավրովին Օվալաձեւ սրահում կայացած հանդիպմանը:

Թրամփի հյուսած դրամայի խրոնոլոգիան

Ընթացիկ մայիսի առաջին շաբաթում Կոնգրեսի առջեւ Թրամփի ընտրարշավի եւ ռուսական իշխանությունների միջեւ հնարավոր կապերի հետաքննության շրջանակում հանդես են գալիս եւ կոնգրեսականների հարցերին պատասխանում են ներկա եւ նախկին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Սալի Յեյթսը եւ Ջեյմս Քոմին: Քոմին առաջին անգամ հրապարակավ հաստատում է, որ FBI-ն 2016-ի հուլիսից հետաքննում է Թրամփի նախընտրական թիմի առնչությունները Ռուսաստանի հետ:

Հաջորդ շաբաթ, մայիսի 9-ին, Թրամփը Ջեյմս Քոմիին հեռացնում է FBI-ի տնօրենի պաշտոնից: Շատերը դա համարում են անթույլատրելի, քանի որ FBI-ը հետաքննում էր Թրամփի անմիջական շրջապատի գործունեությունը, եւ տնօրենի հեռացումը կարող էր լինել միջամտություն հետաքննությանը: Սպիտակ տան մամլո ծառայությունը եւ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարում են, թե տնօրեն Քոմին հեռացվել է ԱՄՆ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ եւ Վաշինգտոնում հարգված պաշտոնյա Ռոդ Ռոզենշտեյնի խորհրդով: Ռոզենշտեյնը դժգոհություն է հայտնում իր անունը շահարկելուց, իսկ Թրամփը, շուտով հակասելով թե իր խոսնակին, թե փոխնախագահ Փենսին, հայտարարում է, որ Քոմիին հեռացնելը եղել է իր անձնական որոշումը, եւ այն կայացնելիս դեր է կատարել Ռուսաստանի եւ իր շրջապատի միջեւ կապերի հետաքննության խնդիրը:

Քոմիի հեռացման հաջորդ օրը, մայիսի 10-ին, Թրամփը Սպիտակ տան Օվալաձեւ սրահում ընդունում է ՌԴ ԱԳ նախարար Lավրովին եւ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Կիսլյակին: Ամերիկյան լրագրողներ չեն հրավիրվում, մինչդեռ ռուսական կողմին ուղեկցում է լուսանկարիչը, ում լուսանկարները ժամեր անց հայտնվում են ռուսական իշխանությունների կայքերում: Սպիտակ տունն ստիպված է լինում հայտարարել, թե լուսանկարներն անձնական արխիվի համար էին եւ չպետք է հրապարակվեին: Ամերիկյան լրատվադաշտում, այդուհանդերձ, քննադատության թիրախ են դառնում թե լուսանկարները, թե Քոմիին հեռացնելու հաջորդ օրը Լավրովի հետ ձեռքսեղմումն ու ժպտալը, թե, առհասարակ, ՌԴ ներկայացուցիչներին Օվալաձեւ սրահում ընդունելը: Շատերն սկսում են ծաղրել եւ սրամտել, թե Լավրովն ու Կիսլյակը կարող էին Օվալաձեւ սրահում «ժուչոկ» գցել:

Եվս մեկ օր անց հայտնի է դառնում, որ վերջին շաբաթներին FBI-ի տնօրեն Քոմին սկսել էր ոչ թե ամենշաբաթյա, այլ ամենօրյա զեկույցներ ստանալ Թրամփի շրջապատի եւ Ռուսաստանի միջեւ կապերի հետաքննության ընթացքից, իսկ վերջին շաբաթում դիմել էր Արդարադատության դեպարտամենտին` խնդրելով լրացուցիչ անձնակազմ եւ միջոցներ՝ հետաքննությունն ընդլայնելու համար: Կոնգրես հրավիրված FBI-ի ժամանակավոր տնօրենը չի հաստատում, թե նոր միջոցների եւ անձնակազմի կարիք կա, սակայն հավաստիացնում է, թե FBI-ում խորապես հարգում եւ գնահատում են տնօրեն Քոմիին, եւ FBI-ի աշխատակիցներին ոչինչ ետ չի պահի ԱՄՆ սահմանադրության եւ ժողովրդի առջեւ իրենց պարտքի կատարումից, ներառյալ Թրամփի շրջապատի եւ Ռուսաստանի միջեւ կապերի հետաքննությունը:

Նույն՝ մայիսի 8-12-ի աշխատանքային շաբաթվա ընթացքում հայտնի է դառնում, որ գեներալ Մայքլ Ֆլինին պաշտոնապես ծանուցում է ուղարկվել որոշակի փաստաթղթեր տրամադրելու, անձամբ Կոնգրես ներկայանալու եւ ցուցմունք տալու համար: Ծանուցումը չհարգելը եւ չներկայանալը կհամարվի քրեական հետապնդում առաջացնող արարք: Նաեւ հայտնի է դառնում, որ Թրամփը մի առանձնազրույցի ընթացքում Քոմիից պահանջել է հավատարմություն եւ մերժում է ստացել, քանի որ FBI-ի տնօրենը երդվում է հավատարիմ լինել միայն ԱՄՆ սահմանադրությանը եւ ժողովրդին, երբեք ոչ մի պաշտոնյայի:

Պայթող տեղեկատվական ռումբերը

Մայիսի 15-ին սկսվում է նոր շաբաթը, եւ Թրամփի շուրջ պայթում է նոր ինֆորմացիոն ռումբը: Washington Post օրաթերթը հաղորդում է, որ Լավրովի եւ Կիսլյակի հետ հանդիպման ժամանակ Թրամփը նրանց փոխանցել է խորապես գաղտնի տեղեկություն` ISIS-ի կողմից նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ: Դա օտարերկրյա հետախուզական աղբյուրներից ԱՄՆ ծառայություններին հայտնված տեղեկություն էր, որի փոխանցումը Ռուսաստանին հարվածում է ԱՄՆ վստահելիությանը միջազգային հետախուզական հանրությունում: Սպիտակ տնից նորից փորձում են համոզել, թե այնքան էլ զգայուն տեղեկություն չի եղել փոխանցվածը, սակայն Թրամփը նորից բոլորին հակասելով ասում է, թե տեղեկությունը փոխանցել է մարդասիրական նկատառումներով:
Մինչ ԱՄՆ-ում դեռ գաղտնի տեղեկության փոխանցման սկանդալն էին քննարկում, 24 ժամ էլ չանցած, մայիսի 16-ին նոր սկանդալ պայթեց: New York Times-ը հաղորդեց, որ Քոմիի հետ առանձնազրույցներում Թրամփը ոչ միայն պահանջել է հավատարմություն եւ չի ստացել, ոչ միայն հետաքրքրվել է՝ արդյոք անձամբ ինքը գտնվո՞ւմ է FBI-ի հետաքննության ներքո, թե ոչ, այլեւ FBI-ի տնօրենին խորհուրդ է տվել ռուս-թուրքական գործակալ Մայքլ Ֆլինի դեմ տարվող հետաքննությունը որեւէ կերպ փակել: Տարակուսած Քոմին այդ խոսակցության մասին նշել է իր ընթացիկ զեկուցագրերում: Կան տեղեկություններ, որ նման խոսակցություններից հատվածներ եղել են նաեւ Քոմիի այլ զեկուցագրերում, եւ այժմ FBI-ից պահանջվել է մինչեւ մայիսի 24-ը Թրամփի եւ Քոմիի միջեւ կայացած զրույցներին վերաբերող բոլոր տեղեկությունները, նամակագրությունը, զեկուցագրերը եւ այլն ներկայացնել Կոնգրես:
Ճակատագրի իրական հեգնանք կլինի, եթե Քոմիի նամակները, որ այնքան ոչ արժանիորեն օգնեցին Թրամփին նախագահ դառնալու, այժմ էլ հիմք դառնան Թրամփին իմփիչմենթի ենթարկելու:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է 677 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan