Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 28.Մայիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Հաքերային հարձակում՝ Trump Organization-ի վրա Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մայիսի 28-ի համար Ռոնալդուին բանտ է սպառնում Շրի Լանկայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12... Մահացել է Ռուսաստանի ամենատարեց դերասանուհին Մակրոնը պատրաստվում է Պուտինի հետ պահանջկոտ ե... Թրամփը չի լսել Իտալիայի վարչապետի ելույթը Հայաստան է ժամանել Շառլ Ազնավուրը Թուրքիան և ԵՄ-ն հարաբերությունների կարգավորմա... Մոլդովայում քայքայվեց եվրոպամետ կոալիցիան Մեծ Յոթնյակի առաջնորդները հռչակագիր են ստորագ... Երկրաշարժ՝ Թուրքիայում Հռոմի Պապը աղոթել է Եգիպտոսի սպանդի զոհերի հո... Կ. Պոսլի Հայոց պատրիարքական սպասվող ընտրությո... Այսօր քննարկել եկող տարվա զարգացումները՝ լուր... Մեքսիկայում հինգ գլխատված մարմին են հայտնաբեր... Մեր համաքաղաքացիներին կազմակերպելը գնալով թափ... ՔԿ-ն պաշտպանության միջոց է կիրառել քրեական հե... Առաջին անգամ Պետդեպը Ռամադանի միջոցառումներ չ...
Ամենաընթերցված լուրերը
Ռոնալդուին բանտ է սպառնում Շրի Լանկայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12... Մահացել է Ռուսաստանի ամենատարեց դերասանուհին Մակրոնը պատրաստվում է Պուտինի հետ պահանջկոտ ե... Թրամփը չի լսել Իտալիայի վարչապետի ելույթը Հայաստան է ժամանել Շառլ Ազնավուրը Թուրքիան և ԵՄ-ն հարաբերությունների կարգավորմա... Մոլդովայում քայքայվեց եվրոպամետ կոալիցիան Մեծ Յոթնյակի առաջնորդները հռչակագիր են ստորագ... Երկրաշարժ՝ Թուրքիայում Հռոմի Պապը աղոթել է Եգիպտոսի սպանդի զոհերի հո... Կ. Պոսլի Հայոց պատրիարքական սպասվող ընտրությո... Այսօր քննարկել եկող տարվա զարգացումները՝ լուր... Մեքսիկայում հինգ գլխատված մարմին են հայտնաբեր... Մեր համաքաղաքացիներին կազմակերպելը գնալով թափ... ՔԿ-ն պաշտպանության միջոց է կիրառել քրեական հե... Առաջին անգամ Պետդեպը Ռամադանի միջոցառումներ չ... Մերի Մակարյանն այսօր նշանադրվել է․ Լուսանկար ... ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմա... Երևի վարչապետը խաբեց, որ լավ մաքրեն Հրազդանում կարկուտը սպիտակեցրել է հողը (տեսան... «Իսլամական պետություն»-ը ստանձնեց Եգիպտոսում ... Վերականգնողական բուժումը որը նշանակվել էր, որ... Վարչապետը ներկա է գտնվել «Level Up» միջազգայի... Մի խումբ անձանց կողմից սպանություն նախապատրաս... Թուրքմենստանը կմասնակցի Կասպիական կոնվենցիայի... Կյանքի կանոններ Ալլա Պուգաչովայից. 50-ից հետո... ԱՄՆ-ն դադարեցրել է իր գործակցությունը Սիրիայո... Չիլիում հոսպիտալացրել են Պինոչետի այրուն Ժողովուրդը բուռն ձեւով ընդունեց Ժիրայր Սեֆիլյ... Ի գիտություն հասարակության Շահագրգռված ենք, որ ԵՄ-ի հատկացրած գումարները... Մեր թշնամու համար բարոյականությունը նույնն է,... Մարդու իրավունքների հանձնաժողովի փակումը ԱԺ-ի... Սիրահարություն 7-8 ամիս է ոչ մի քննչական գործողություններ չե... «Ցամաքող Երեւան» շարքից Հիվանդին ուղարկել են բերդ՝ մահանալու Թող աշխատի՝ ապրի Ռուսական ռազմական ավիացիան 120 գրոհային է ոչն... Պետությունը ստիպել է շատ մթերել, ապրանքը մնաց... Պայթյուն ԱՄՆ-ի նավթի պահեստում «Ակվա Արմենիան» առաջինը փորձել են ԱԺ բուֆետու... Բժշկական համալսարանը պատիվ կպահանջի Իսրայելի ... Որքանո՞վ է Adjarabet-ը ռիսկային՝ մեծ գումար տ... Կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ... Ռուսական զորակազմը ձեռնարկում է միջոցներ ԻՊ գ... Ո՞վ կարող է պայթեցնել Մեծամորի ատոմակայանը եւ... Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ե... Մարտեր Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունու...
Հարցում

Վաճառվելու մեղքը

Տնտեսագիտությունից հայտնի է, որ եթե շուկայում կա տվյալ «ապրանքի» անխնա սպառումը, հետևաբար կա նաև դրա մեծ պահանջարկը: Եթե այս թեորեմը պրոեկտում ենք Հայաստանում անցկացվող ցանկացած ընտրության հետ, ստացվում է, որ տվյալ դեպքում «ապրանքը» կաշառվող քաղաքացին է, ով էժան գնով իրեն վաճառում է իշխանությանը, իշխանությունն էլ գնորդն է, ով ունենալով փող, առնում է տվյալ «ապրանք»-ն այն քանակով, ինչքանով որ իրեն անհրաժեշտ է սեփական աթոռի վերարտադրման համար: Եթե քաղաքացին թույլ չտար իրեն գնեին (այսինքն, չլիներ ապրանքը), չէին լինի նաև ընտրակաշառքները (այսինքն, չէին հայտնվի ապրանքի գնորդները), ուստի, եթե այնուամենայնիվ ընտրությունները կեղծվեին, այդ դեպքում պատճառն այն չէր լինի, թե ժողովուրդն էր ծախված, փոխարենը կլիներ մեկ այլ պատճառ (կան կեղծման բազմաթիվ մեխանիզմներ, բոլորդ գիտեք), ու այդ դեպքում քաղաքացու պատիվը գոնե զերծ կմնար վաճառվողի պիտակավորումից: Բայց հիմա պատկերը շուռ է եկել այնպես, որ եթե առաջ ժողովուրդն էր մեղադրում իշխանություններին շինծու ընտրությունների մեջ, այժմ վերջիններս շատ հանգիստ, առանց որևէ ցնցումների կարողանում են կազմակերպել այդ ամենը առանց ավելորդ տեխնիկական միջոցառումներ ձեռնարկելու, հիմա նրանք ընդամենը գնում են քաղաքացուն, և վերջ.

- Թող փող չվեգալեին, չընտրեին ախպեր, տվել ենք ասել ենք սրան ձեն կտաս արա, սուսուփուս վեկալել քվեարկել են, բա ինչ էիր ուզըմ ընգեր:

«Թող չվաճառվեին, չառնեինք», ահա նրանց չքմեղանքը, բայց եթե խորը նայենք հարցին, սա արդարացում չէ, այլ ճշմարտություն, որն այս դեպքում իրենց կողմն է: Նրանք այս դեպքում արդարացի են: Իշխանությունները, հանդես գալով կաշառողի դերում, ավելի ճշմարիտ են՝ «թող թույլ չտար, չանեինք» գողական սկզբունքով, քան փողը վերցնող մարդը:

Բայց հիմա առկա է ավելի գլոբալ խնդիր, քան կարող ենք պատկերացնել: Մենք ունենք արժանապատիվ քաղաքացու անհետացման վտանգի եզրին կանգնած իրավիճակ: Անձը, ով վաճառում է իր ձայնը կոպեկներով, դադարում է գոյություն ունենալ որպես արժեք, որպես անհատ: Իրեն ծախելով, նա իր մարդ-անհատի կոզիրները, միավորները, հաղթաթղթերը, ամեն-ամենը միանգամից տալիս է դիմացինին՝ իրեն սարքելով բացարձակ զրո: Նա դառնում է զուտ բնազդներով ապրող կենդանի, անասուն (բառիս ուղիղ իմաստով), ով մտածում է միայն օրվա հացը ինչ-որ անկյունից հայթայթելու, սնվելու և մեռնելու մասին: Նրանք գերադասում են իջնել մակարդակով՝ փոխարենը կարողանալով լուծել մի քանի ժամվա ստամոքսի խնդիր, ինչը բնորոշ է միայն կենդանական աշխարհի բնակիչներին, ոչ թե՝ նորմալ մարդկանց: Իսկ ու՞ր մնաց քաղաքակիրթ մարդու մտածելակերպը, ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանուց: Բանականությամբ, կասեք դուք, բայց փողը վերցնելով, նրանք դադարում են մնալ բանական էակներ, քանի որ արժեհամակարգը փոխում են նյութականի հետ, հոգևորը՝ մի քանի օրվա հացի: Նրանք ծախում են ոչ միայն իրենց, այլև խաղում իմ ու մեր՝ չվաճառվողներիս ապագայի հետ, այնպես անելով, որ իրենցից հետո շարունակենք կրել այն խաչը, որը ժառանգաբար իրենց պատճառով կփոխանցվի մեզ, չթողնելով, որպեսզի կրեինք մերը, այս երկրում ստեղծեինք մեր սեփականը ու որոշ բաներ կարողանայինք փոխել դեպի լավը: Իրենց վաճառվելով, նրանք գցում են իրենց պատիվը ու արգելք դնում մեր գալիքի հնարավոր զարգացման վրա միաժամանակ:

Կա նաև մեկ այլ ենթաշերտ: Կաշառողը երբեք չի կարող հարգել նրան, ում գնում է: Վերջինս չի կարող սիրվել իրեն առնողի կողմից: Գնորդը, առնելով «ապրանքը», նրան դեն է շպրտում, երբ վերջինս օգտագործումից հետո այլևս անհրաժեշտ չէ նրան (իրավիճակը ընտրություններից հետո): Հետևաբար, իշխանությունները մտածում են, էլ ինչու՞ է պետք աշխատել անինքնասեր ժողովրդի համար: Այսինքն, նախընտրական խոստումները, թե «ընտրեք ինձ, կանենք սա ձեզ համար», առասպելի ժանրից են: Նրանք ցանկանում են գալ իշխանության միայն ու միայն սեփական ընտանիքը հարստացնելու և իրենց ազդեցությունը պահելու համար՝ անգիտակից ու չքավոր մարդկանց ճոխ խոստումներով միամտացնելու շնորհիվ:
Եթե տերը չսիրեց իր ծառային, իր աթոռին նստելուց հետո նա սեփական աշխատավորների համար երբեք ինչ-որ բան չի անի. ոչ թե որ չի կարող, այլ քանի որ ցանկություն չի ունենա անելու լավ գործ նրանց համար, ում ինքը ստորացրել է, գնել, բանեցրել իրեն ձայն տալու համար ու վերջում դեն շպրտել: Այդպիսի ժողովուրդը հարգանք չի կարող ունենալ նրա մոտ, իսկ եթե չկա պատիվ, ուստի և չկա ոչ մի գրամ ցանկություն անելու ինչ-որ բան այդպիսի ազգի համար:

Ստացվում է այսպիսի փակ ցիկլ. քաղաքացին, ով կաշառվում է, ցածրացնում է նախ և առաջ իրեն՝ իր ընտրության իրավունքը նվիրելով երկրում առկա բոլոր չարիքների մեղավորին՝ չնչին գումարի դիմաց (հոգին սատանային ծախելու սկզբունքով), խաթարում է մեր՝ չկաշառվողներիս ապագան, աթոռին է բազմեցնում նրան, ով իրեն ստորացնում է, իր հերթին այդ նվաստացնողը այլևս չի հարգում իրեն գահին նստեցնողին, հետևաբար ցանկություն չունի աշխատելու նման անինքնասերի համար, և երկրում/քաղաքում ոչ մի փոփոխություն, զարգացում, առաջընթաց չի լինում. փոխարենը ավելանում են արտագաղթի ավտոբուսները, պատի տակ կանգնած «էսի երգիր չի դառնա ախպեր» հենց կաշառվողների կողմից լսվող հաչոցները, սոցիալական տխուր վիճակը, քաղաքի աղետային չափսերի հասնող կեղտոտ օդը, անճաշակությունը, ռաբիզությունը, համընդհանուր կիսատ-պռատությունը, հայտնի գաղջ մթնոլորտը, մնացյալ բացասական ամեն-ամեն ինչը:

Եվ այսպես ապրում ենք մի հարկի տակ, տգետները՝ ենթարկվելով նրանց, նրանք՝ ատելով բոլորիս...

Համլետ Մուրադյան
«Գրքամոլ» Ակումբի նախագահ

Դիտվել է 182 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan