Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 25.Հուլիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Արսենալի» դարպասապահը ընկերական հանդիպման ժա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հուլիսի 25-ի համար Brexit-ի պատճառով Deutsche Bank-ը պատրաստվում... ԱՄՆ-ը ծրագրել է սպանել Բոլիվիայի նախագահի՞ն Հարավային Դակոտայում ավտոմեքենան մխրճվել է մա... Հանդիպել են Քաթարի և ՌԴ արտգործնախարարները Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ստուգողական հ... ՄԱԿ-ոմ չեն ծրագրում խաղաղապահներ տեղակայել Դո... Կյանքից հեռացել է անվանի ասմունքող և հաղորդավ... Թրամփները կարող են խախտել Սպիտակ տանը ընտանի ... Շվեյցարիայում անհայտ անձը նրբասղոցով հարձակվե... Ավդեեւկան կմնա առանց ջրի, հայտարարել են Կիեւո... Տեղափոխել են ծառերը, կտեղափոխեն նաև Մոնթեի հո... Երբ դանակը ոսկորին հասավ՝ սայլը տեղից շարժվեց Մենք պարտավոր չենք անվերջ հանդուրժելու ոմանց ... Յուգրայում 670 հա անտառ է այրվում Արա Բաբլոյանի «իրականությունը» փշրվեց Դիլիջան... Երբ դանակը ոսկորին հասավ՝ սայլը տեղից շարժվեց Երևանի քաղաքապետարանը կաջակցի փոքր ձեռնարկատի...
Ամենաընթերցված լուրերը
«Արսենալի» դարպասապահը ընկերական հանդիպման ժա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հուլիսի 25-ի համար Brexit-ի պատճառով Deutsche Bank-ը պատրաստվում... ԱՄՆ-ը ծրագրել է սպանել Բոլիվիայի նախագահի՞ն Հարավային Դակոտայում ավտոմեքենան մխրճվել է մա... Հանդիպել են Քաթարի և ՌԴ արտգործնախարարները Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ստուգողական հ... ՄԱԿ-ոմ չեն ծրագրում խաղաղապահներ տեղակայել Դո... Կյանքից հեռացել է անվանի ասմունքող և հաղորդավ... Թրամփները կարող են խախտել Սպիտակ տանը ընտանի ... Շվեյցարիայում անհայտ անձը նրբասղոցով հարձակվե... Ավդեեւկան կմնա առանց ջրի, հայտարարել են Կիեւո... Տեղափոխել են ծառերը, կտեղափոխեն նաև Մոնթեի հո... Երբ դանակը ոսկորին հասավ՝ սայլը տեղից շարժվեց Մենք պարտավոր չենք անվերջ հանդուրժելու ոմանց ... Յուգրայում 670 հա անտառ է այրվում Արա Բաբլոյանի «իրականությունը» փշրվեց Դիլիջան... Երբ դանակը ոսկորին հասավ՝ սայլը տեղից շարժվեց Երևանի քաղաքապետարանը կաջակցի փոքր ձեռնարկատի... Հայաստանում Լեհաստանի դեսպանը պարգևատրվեց ԱԳՆ... Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀԱԵ Թեհրանի... Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խումբն ուս... Հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակավայրերը,... Սպիտակ տունը խոստացել է պատժել ինֆորմացիոն ար... Եվրահանձնաժողովն անցհանգստացած է ԱՄՆ հակառուս... Պրոֆեսոր Ռ.Պողոսյանի մահվան գործով նշանակվել ... Գեւորգ Սաֆարյանն իր համաձայնությամբ տեղափոխվե... Կյանքի կանոններ Ալեքսանդր Դյումայից «ԵԼՔ»-ի պատգամավորները Գևորգ Սաֆարյանի գործով... Բացահայտվել է Երևանում 3 անձի դանակահարությու... Տարօրինակ և համեղ. Վարդավառի ուտեստներ Իջևանի... Հուլիսի 21-23-ը մայրաքաղաքում ծնվել է 199 երե... Ի՞նչ չի ներում Սերժ Սարգսյանը Ռուսաստանը մտադիր է գործընկերային հարաբերությ... Հոգեբանին սպանելու մեջ մեղադրվողի նկատմամբ նշ... Եգիպտական անվտանգության ուժերը ութ ահաբեկիչ ե... «Խաղաղության պլատֆորը» պայթեց Ուկրաինայում Tui ընկերությունը պարզաբանել է, թե Բոդրումում... Էմիր Կուստուրիցան քննադատել է Արեւմուտքին Մոտ $8 միլիոնի նավթ գողանալու համար ձերբակալվ... Մխիթարյանի հաղթական գոլը(տեսանյութ) Ջրամբարում հայտնաբերել են 36-ամյա տղամարդու դ... Ռուսաստանը 400 միլիարդ ռուբլու պայմանագիր է կ... Վարդավառից հետո մեռելոց չի՞,- հարցնում են վար... Արժույթի միջազգային հիմնադրամը վերահաստատել է... Թրամփը հակառուսական սանկցիաների որոշում չի կա... Գեւորգ Սաֆարյանը դուրս է բերվել պատժախցից. ՔԿ... Պերմյակովի գործով դատավորը թոշակի կգնա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է առանց ս...
Հարցում

Քաղաքագրություն. Մկրտիչ Արմեն՝ «Երեվան»

Եվ նա տեսավ քարավանը:

Զառիվայրով բարձրանալիս, երկնքի մուգ կապույտ ֆոնի վրա նա տեսավ հարյուրավոր ուղտերի խոշոր սիլուետները մեկը մյուսի ետեւից: Լուսնի գունատ լույսի տակ գնում էր քարավանը, եւ սպիտակ աղեղը կանգնած էր նառի գլխավերեւում:
Ուղտերը, դեպի վեր խոյացող իրենց երկար վզերի վրա գլուխները բարձր պահած, հանդարտ օրորվում էին առաջ: Յուրաքանչյուր վայրկյան ծալվում ու բացվում էին նրանց բարձր ծնկների կնճիռները: Իրենց վզերի ահագին բարձունքից նրանք վեհորեն նայում էին առաջ, շատ առաջ, ուր չէր կարող հասնել քարավանապետի հայացքը: Յուրաքանչյուր ուղտի վրա, բարձած իրեղենների միջեւ, նստած էր մի կին՝ կամ մենակ, կամ երեխայի հետ միասին: Այդ կանանց սպիտակ չադրաները պայծառ անդրադարձնում էին լուսնի լույսը, եւ այդ լույսի տակ կարելի էր հաշվել չադրաների ամենափոքր նախշերն ու պուտերը:

- Գլա՛նգ, գլա՛նգ,- զնգզնգում էին բաժակաձեւ զանգակները, եւ նրանց տակտի համաձայն, օրորվում էին կանայք ուղտերի սապատների միջեւ: Նրանք նայում էին առաջ, շատ առաջ, եւ նրանց հայացքը խորն էր ուղտերի հայացքի պես եւ կարծես այդ հայացքը հասած էր դեպի ինչ-որ գալիք, ուր չէր կարող հասնել քարավանապետի հայացքը:
Ուղտերի մեջքերի վրա, երկու կողերն ի վար կախված երկուական հսկա պարկերի միջից, ուր բուրգեր լցված, փայլփլում էին երկուական կլոր կետեր: Դրանք երեխաների աչքեր էին, որոնց մեջ լուսինն էր արտացոլվել: Ուշադիր զանգակների ձայնին՝ նրանք զարմացած ու լուրջ նայում էին առաջ, շատ առաջ, ուր հեռվի եւ մթան շղարշում կորած անհատականությունն էր եւ ուր չէր կարող հասնել քարավանապետի հայացքը: Ներքեւում, գետի վրայով, յուրաքանչյուր տասնյակ ուղտի առջեւից գնում էին երկու-երեքական տղամարդիկ, անլսելի զրուցելով միմյանց հետ: Նրանց փափախների վրա տատանվում էին ուղտերի վզերի ստվերները, եւ բաժակաձեւ զանգակներից ձայնը ներքեւ հորդելով՝ թաղվում էր նրանց փափախների գռուզի մեջ:
Եվ անցնում է քարավանը:

Երկար, երկար, նրա երկու ծայրերը կորչում էին հեռուների մթության մեջ: Թվում էր, թե անվերջ եւ անսկիզբ քարավանն է դա, կյանքի քարավանը, որի մասին երգել են բազմաթիվ պարսիկ դերվիշները, թուրք շահիրներն ու հայ աշուղները: Եվ Արշակ Բուդաղյանն անակնթարթ նայում էր այդ քարավանին, որի միալար ղողանջն ու օրորը երազի նման պատում էին նրան իրենց շղարշով: Նա միաժամանակ լսում էր եւ անցած զանգակների, որոնք անցնում էին իր դեմից, լուսնի սպիտակ փայլն իրենց դեղին մետաղի մեջ հալեցնելով: Նա լսում էր, թե ինչպես հեռվում, շատ հեռվում, իրար ետեւից հանգչում էին ղողանջները: Միաժամանակ լսում էր, թե ինչպես մի ուրիշ հեռվից ծնվում եւ աճում էին նորանոր ղողանջներ: Նա մտովի հետեւում էր նրանց, մինչեւ որ մոտենային, անցնեին իր կողքով եւ անհետանային այն անծանոթ հեռվում, դեպի ուր հառել էին իրենց հիպնոսացած հայացքները:

Նա գիտեր, որ մի քանի րոպե հետո այլեւս նոր հնչյուններ չեն ծնվի, եւ եղածները բոլորը կանցնեն, կմեղմանան, կթուլանան, կմարվեն, ապա կանհետանան: Նա վախով արդեն նկատում էր այդ: Հետզհետե ավելի ու ավելի սկսեցին նրա ականջին հասնել մարվող հնչյունները, նրանք աճեցին, շատացան, իրենց մեջ լռեցրին ծագող հնչյունները, հետո մոտիկ հնչյունները: Ապա միանգամից սկսեցին իջնել խորը, խորը, սկսեցին գնալ հեռու, հեռու, սկսեցին լսվել տխուր, տխուր… Ապա միանգամից տեղափոխվեցին Բուդաղյանի ականջների մեջ եւ այնտեղ մեռան… Դատարկ հարթության վրա փայլում էր ձանձրալի լուսինը: Ոչինչ հետաքրքիր չկար: Արշակը երեսը շուռ տվեց դեպի քաղաքը եւ սկսեց նայել: Սակայն նա մտածում էր քաղաքի մասին:

- Անցավ… գուցե վերջին քարավանն էր, վերջիններից մեկը, ժամանակավրեպ ուշացած, կարծես դուրս եկած հազար ու մի գիշերների գրքից: Իսկ առավոտյան, նույն այդ ճանապարհով նորից կանցնեն սայլերն ու ֆուրգոնները, եւ իրենց ետեւից փոշու ամպեր բարձրացնելով՝ կսուրան մուգ կապույտ ավտոները: Քարավանից մնացած կլինեն միայն ուղտերի թրիքի մի քանի կտորներ՝ ճանապարհի եզրերին…

- Անցավ,- մրմնջաց նա տխուր, կոտրված ձայնով ու խորը հոգոցով: Եվ նրան թվաց, թե խոսքը վերաբերում է քաղաքին՝ Երեւանին: Երեւանն է անցնողը, Երեւանն է հեռացողը:
Մկրտիչ Արմեն՝ «Երեւան»

Պատրաստեց Արամ  ՊԱՉՅԱՆԸ

Դիտվել է 290 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan