Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․
Հարցում

Քաղաքագրություն. Մ. Արմեն՝ «Երևան»

Եվ նա տեսավ քարավանը:
Զառիվայրով բարձրանալիս, երկնքի մուգ կապույտ ֆոնի վրա նա տեսավ հարյուրավոր ուղտերի խոշոր սիլուետները մեկը մյուսի ետևից: Լուսնի գունատ լույսի տակ գնում էր քարավանը և սպիտակ աղեղը կանգնած էր նառի գլխավերևում:

Ուղտերը, դեպի վեր խոյացող իրենց երկար վզերի վրա գլուխները բարձր պահած, հանդարտ օրորվում էին առաջ: Յուրաքանչյուր վայրկյան ծալվում ու բացվում էին նրանց բարձր ծնկների կնճիռները: Իրենց վզերի ահագին բարձրունքից նրանք վեհորեն նայում էին առաջ, շատ առաջ, ուր չէր կարող հասնել քարավանապետի հայացքը: Յուրաքանչյուր ուղտի վրա, բարձած իրեղենների միջև, նստած էր մի կին, կամ մենակ, կամ երեխայի հետ միասին: Այդ կանանց սպիտակ չադրաները պայծառ անդրադարձնում էին լուսնի լույսը և այդ լույսի տակ կարելի էր հաշվել չադրաների ամենափոքր նախշերն ու պուտերը:
-Գլա՛նգ, գլա՛նգ,- զնգզնգում էին բաժակաձև զանգակները և նրանց տակտի համաձայն, օրորվում էին կանայք ուղտերի սապատների միջև: Նրանք նայում էին առաջ, շատ առաջ և նրանց հայացքը խորն էր ուղտերի հայացքի պես և կարծես այդ հայացքը հասած էր դեպի ինչ-որ գալիք, ուր չէր կարող հասնել քարավանապետի հայացքը:

Ուղտերի մեջքերի վրա, երկու կողերն ի վար կախված երկուական հսկա պարկերի միջից, ուր բուրգեր լցված, փայլփլում էին երկուական կլոր կետեր: Դրանք երեխաների աչքեր էին, որոնց մեջ լուսինն էր արտացոլվել: Ուշադիր զանգակաների ձայնին նրանք զարմացած ու լուրջ նայում էին առաջ, շատ առաջ, ուր հեռվի և մթան շղարշում կորած անհատականությունն էր և ուր չէր կարող հասնել քարավանապետի հայացքը: Ներքևում, գետի վրայով, յուրաքանչյուր տասնյակ ուղտի առջևից գնում էին երկու-երեքական տղամարդիկ, անլսելի զրուցելով միմյանց հետ: Նրանց փափախների վրա տատանվում էին ուղտերի վզերի ստվերները և բաժակաձև զանգակներից ձայնը ներքև հորդելով՝ թաղվում էր նրանց փափախների գռուզի մեջ:

Եվ անցնում է քարավանը:
Երկար, երկար, նրա երկու ծայրերը կորչում էին հեռուներ մթության մեջ: Թվում էր, թե անվերջ և անսկիզբ քարավանն է դա, կյանքի քարավանը, որի մասին երգել են բազմաթիվ պարսիկ դերվիշները, թուրք շահիրներն ու հայ աշուղները: Եվ Արշակ Բուդաղյանն անակնթարթ նայում էր այդ քարավանին, որի միալար ղողանջն ու օրորը երազի նման պատում էին նրան իրենց շղարշով: Նա միաժամանակ լսում էր և անցած զանգակների, որոնք անցնում էին իր դեմից, լուսնի սպիտակ փայլն իրենց դեղին մետաղի մեջ հալեցնելով: Նա լսում էր, թե ինչպես հեռվում, շատ հեռվում, իրար ետևից հանգչում էին ղողանջները: Միաժամանակ լսում էր, թե ինչպես մի ուրիշ հեռվից, ծնվում և աճում էին նորանոր ղողանջներ: Նա մտովին հետևում էր նրանց, մինչև որ մոտենային, անցնեին իր կողքով և անհետանային այն անծանոթ հեռվում, դեպի ուր հառել էին իրենց հիպնոսացած հայացքները:

Նա գիտեր, որ մի քանի րոպե հետո այլևս նոր հնչյուններ չեն ծնվի և եղածները բոլորը կանցնեն, կմեղմանան, կթուլանան, կմարվեն, ապա կանհետանան: Նա վախով արդեն նկատում էր այդ: Հետզհետե ավելի ու ավելի սկսեցին նրա ականջին հասնել մարվող հնչյունները, նրանք աճեցին, շատացան իրենց մեջ լռեցրին ծագող հնչյունները, հետո մոտիկ հնչյունները: Ապա միանգամից սկսեցին իջնել, խորը, խորը, սկսեցին գնալ հեռու, հեռու, սկսեցին լսվել տխուր, տխուր… Ապա միանգամից տեղափոխվեցին Բուդաղյանի ականջների մեջ և այնտեղ մեռան… Դատարկ հարթության վրա փայլում էր ձանձրալի լուսինը: Ոչինչ հետաքրքիր չկար: Արշակը երեսը շուռ տվեց դեպի քաղաքը և սկսեց նայել: Սակայն նա մտածում էր քաղաքի մասին:

-Անցավ… գուցե վերջին քարավանն էր, վերջիններից մեկը, ժամանակավրեպ ուշացած, կարծես դուրս եկած Հազար ու մի գիշերների գրքից: Իսկ առավոտյան, նույն այդ ճանապարհով նորից կանցնեն սայլերն ու ֆուրգոնները և իրենց ետևից փոշու ամպեր բարձրացնելով կսուրան մուգ կապույտ ավտոները: Քարավանից մնացած կլինեն միայն ուղտերի թրիքի մի քանի կտորներ, ճանապարհի եզրերին…

-Անցավ,- մրմնջաց նա տխուր, կոտրված ձայնով ու խորը հոգոցով: Եվ նրան թվաց, թե խոսքը վերաբերում է քաղաքին՝ Երևանին: Երևանն է անցնողը, Երևանն է հեռացողը:

Մկրտիչ Արմեն՝ «Երևան»

Պատրաստեց՝ Արամ Պաչյանը

Դիտվել է 170 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan