Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 28.Հունիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Ես էլ եմ երջանիկ, Վիգեն․․․ Հայտնաբերվ է բնակի դին Արայիկ Խանդոյանը ծեծի է ենթարկվել դատարանի նկ... ՀՀԿ ԳՄ նիստում ապագա վարչապետի հարց չի քննարկ... Թաիլանդը խոստացրել է օտարերկրացիների հետ կապվ... Նավթը համաշխարհային շուկայում կրկին էժանացել ... Մոսկվան պատրաստվում է հակադարձել Օբամայի սահմ... Կոնգրեսի առաջարկից մինչև սպառազինությունների ... Պաշտպանի աշխատակազմում սկսվել է գրավոր քննարկ... Սուդան մեկնած բժիշկները պարգևատրվեցին Ֆրիտյոֆ... Կոլումբիայում ձերբակալել են կոռուպցիայի դեմ պ... Շամիրամ գյուղում ավազակային հարձակում կատարել... Գրոհայինները Լիբիայում ՄԱԿ առաքելության աշխատ... Ավարտվել է Շենգավիթում երկու անձի սպանության ... Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը՝ կո... Թուրքմենստանում հրապարակայնորեն այրում են ծխա... Ինչու՞ ոստիկանությունը ժամանակին դեղորայք չի... Միասնական քննությունների ամփոփ արդյունքներն ո... Նպատակն առանց ինձ դատավարություն անցկացնելն է... Փաստաբանների նկատմամբ բռնություններ են կիրառվ...
Ամենաընթերցված լուրերը
Ես էլ եմ երջանիկ, Վիգեն․․․ Հայտնաբերվ է բնակի դին Արայիկ Խանդոյանը ծեծի է ենթարկվել դատարանի նկ... ՀՀԿ ԳՄ նիստում ապագա վարչապետի հարց չի քննարկ... Թաիլանդը խոստացրել է օտարերկրացիների հետ կապվ... Նավթը համաշխարհային շուկայում կրկին էժանացել ... Մոսկվան պատրաստվում է հակադարձել Օբամայի սահմ... Կոնգրեսի առաջարկից մինչև սպառազինությունների ... Պաշտպանի աշխատակազմում սկսվել է գրավոր քննարկ... Սուդան մեկնած բժիշկները պարգևատրվեցին Ֆրիտյոֆ... Կոլումբիայում ձերբակալել են կոռուպցիայի դեմ պ... Շամիրամ գյուղում ավազակային հարձակում կատարել... Գրոհայինները Լիբիայում ՄԱԿ առաքելության աշխատ... Ավարտվել է Շենգավիթում երկու անձի սպանության ... Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը՝ կո... Թուրքմենստանում հրապարակայնորեն այրում են ծխա... Ինչու՞ ոստիկանությունը ժամանակին դեղորայք չի... Միասնական քննությունների ամփոփ արդյունքներն ո... Նպատակն առանց ինձ դատավարություն անցկացնելն է... Փաստաբանների նկատմամբ բռնություններ են կիրառվ... Քննչական բաժինը նմանվում էր «դիսկոտեկի», զվար... Ստեփանակերտում մեկնարկել է «Բարձրագույն կրթու... Նախագահն այցելել է «Ռիբոկ» սպորտային ակումբ և... Պատահար Սևանա լճում (լրացված) Կյանքի կանոններ Ալեքսանդր Գրինից Սեւանա լճում մարդ է խեղդվել «Գազպրոմը» հեռանո՞ւմ է թուրքական շուկայից ՀՏ Հայկոն վիրահատվել է Կիբերհարձակումներին Միացյալ Թագավորությունը կ... Չեչնիայում կպայքարեն շիա մահմեդականության տար... Կապանում վթարային ջրանջատում կիրականացվի Պաշտոնյաների տղաները փեթակի բոռերն են, ովքեր ... Հետախուզում է հայտարարվել 21-ամյա երիտասարդի ... «Երեւան Մոլի» մոտ ավտոմեքենա է այրվել ԱՄՆ-ում գազային հեղափոխություն են հայտարարել ... «Սասնա ծռերի» գործով նիստը սկսվեց եւ անմիջապե... Արամ արք. Աթեշյանը պաշտոնազուրկ է արվել Կիեւը մեղարդել է Մոսկվային հատուկ նշանակությա... Սաուդյան Արաբիան չի մասնակցի Քաթարի հետ բանա... ՄԻՊ ներկայացուցչներն այցելել են ոստիկանությա... Մութ գործարք՝ խուլ ու համրերի շենքի բակում ... ՎԵՆՁԸ Նոր պաշտոնանկություն կառավարությունում Չունեն գործառույթներ պարզելու՝ ատեստատները կե... Դալլասի համալսարանում արտակարգ միջադեպ է տեղի... ՀՀԿ-ին անդամակցելով կրում եմ թիմային պատասխան... 96 հայց՝ ԱԺ ընտրությունների խախտումների վերաբ... «Երկիր Ծիրանի» խմբակցությունը դիմում է հղել Ե... Վենեսուելայի նախագահը սպառնացել է զենք կիրառե... Հրշեջ ու սանէպիդ ծառայություններն օրե՞նք են խ...
Հարցում

Երեխեքս թող ասեն՝ պապայի աշխատածն է


Ծայրահեղ աղքատներ միշտ էլ եղել են։

Աստծո զորությամբ իմ ապրած յուրաքանչյուր տասնամյակ տարբեր է եղել մյուսից՝ արժեքային համակարգի տեսանկյունից։

Երեք- չորս տասնամյակ առաջ մենք գիտեինք, թե ովքեր են մեր շրջապատում հացի, հագուստի կարոտ և ով կարողանում էր՝ առանց նրա դիմելու, օգնում էր։

Կանչում, առանձին ասում էինք՝ երեխուս կամ իմ շորերը փոքրացել են, մի քանի անգամ ենք հագել, եթե անհրաժեշտ է, օգտագործիր։ Առանց նրա զգուշացնելու էլ գիտեի, որ ոչ մի հարևանի չպիտի ասեի, անգամ մեր ընտանիքում չէին իմանում։ Մի անգամ տղաս ասաց՝ մամ, այսինչը իմ շալվարից է հագել։ Ասացի՝ հո միայն քեզ չունես դրանից։

Ասելիքս այն է, որ աղքատը արժանապատվություն ուներ, մտածում էր իր երեխայի հոգեվիճակի մասին։ Հանկարծ իր երեխայի մոտ ուրիշի օգտագործած կամ նվիրաբերած հագուստը ընկճվածություն, անլիարժեքության զգացում չառաջացնի։ Քանի- քանի անգամ են խնդրել՝ դու լինես քո արևը, հանկարծ մեկը չիմանա․․․ Դժվար օրեր են, կանցնեն, կգնան։

Եվ, իրոք, նրանք ոչ թե հանգիստ նստում ու սպասում էին, որ օգնությունները շարունակական լինեն, այլ իրենց մեջքը ուղղում, ստեղծում էին։

Գորիսում մի կոլորիտային կերպար ունեինք՝ Նուբարի Վալոդ էին ասում։ Մի քիչ խախտված էր, բայց ուր է թե, հիմա Վալոդի նման խախտված լինեին, բայց արժանապատվություն ունենային։

Եթե հենց այնպես նրան փող տայիր, չէր վերցնի, ասում էր՝ ինչ եմ արել, որ տալիս ես։ Բայց երբ երգում ու փող էիր տալիս, վերցնում էր ու ասում՝ իմ երգով աշխատեցի։ Մինչև հիմա ականջներումս նրա երգի ձայնն է՝ կարմիր վարդեր շատ եմ սիրել․․․

Առավոտից իրիկուն աշխատում էր՝ փողոցներն էր ավլում, ով մի գործ էր ասում, վազում, անում էր՝ երեխեքիս պիտի պահեմ,- ասում էր։ Վերջում միշտ ավելացնում էր՝ երեխեքս թող ասեն, որ պապայի աշխատածն է։ Երբ մի բան էիր նվիրում, գալիս ու որևէ աշխատանք էր անում։ Առանց դրա, չէր վերցնում․․․

Հիմա օգնություն տվողն էլ է փոխվել, վերցնողն էլ․․․ 

Հաճախ եմ երեխայի հետ փողոցում մուրացկանություն անող ծնողների հանդիպում։ Մարդկանց խղճի լարերի վրա խաղացող ծնողների։  Ու գիտե՞ք խղճահարություն առաջանալու փոխարեն ինձ մոտ առաջանում է ծնողին ապտակելու անզուսպ ցանկություն՝ ինչու՞ ես խեղում այս երեխայի հոգեվիճակը։ Հետո, ինչքան էլ ուզես, չես կարողանալու փոխել այն։ Նա ողջ կյանքում մնալու է ընկճված մուրացկանի հոգեբանությամբ։

Աշխատանք չկա՞․․․

Նորից հիշում եմ մանկությանս օրերի խենթ հերոսին, ով ասում էր՝ ի՞նչ եմ արել, որ փող ես տալիս։ 45 տարի է անցել։ Հիմա մտածում եմ՝ խե՞նթ էր նա․․․ Եթե մի քիչ խախտված էր, ո՞նց էր գիտակցում՝ «երեխեքս թող ասեն՝  պապայի աշխատածն է»։

Հասմիկ Բաբաջանյան

Դիտվել է 836 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan