Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ Բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ Բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․
Հարցում

Ի՞նչը փոխվեց, որ այդ մարդիկ «կակղեցին»․․․

12 թեկնածուներից, ովքեր ԿԸՀ-ում ետ վերցրին ինքնաբացարկի դիմումները, ոմանք պնդում էին, որ իրենք ինքնաբացարկի դիմում չեն ստորագրել։ Ու փորձում էին դա անել հանրության զգացմունքային լարերի վրա խաղալով։

Մի փոքր ճռվողյուն բարձրացավ ու մայր երամից պոկվելու անկարող փորձ։ Քաղաքական դաշտը շատ լավ գիտի, թե դա ինչ խաղ էր, հանրության համար էլ դա գաղտնիք չի։ Թերևս դա էր պատճառը, որ հանրությունը դրան արձագանքեց սատիրայի ժանրով, իսկ քաղաքական դաշտը, ինչպես միշտ, յուրաքանչյուրն այդ աղմուկից ցանկացավ ստանալ առավելագույնը։

Արդեն սովորական է դարձել, երբ որևէ քաղաքական գործիչ տեսակետ է հայտնում, նայել, թե քամին որ ուղղություն է տանում․  նա, իր կուսակցությունը, շահերը ուր են ուղղորդում։ Այդ իսկ առումով հանրությունն իր արտացոլանքը քաղաքական հայելու մեջ չի տեսնում։ Սա է ողբալին։ Երբ քաղաքական անկաշառ մեկնաբանություն չես գտնում, երբ քաղաքական հարցազրույցային թեման սպառել է իրեն։ Երբ ցանկացած հարցազրույցից հետո հասարակական աղմուկ է բարձրանում։

Հարցազրույցը հենց նրա համար է, որ սպառիչ պատասխաններ տրվեն, որ հանդարտվի հանրային փոթորիկը, ու մարդիկ գոնե «շունչ քաշեն»։

Բյուրեղապակու պես փշրվել է հանրությունը, միավորող խոսք է պետք, բավական է կուսակցական շեփորներով խփել հանրության գլխին, բավական է կուսակցական ճաղատները շողշողան մեր տեսադաշտում, հենց քթներիս տակ։

Ինքնաբացարկներից հետո տեսեք թեկնածուները քանի անգամ փոխեցին իրենց խոսքը, փորձեցին կշեռքի նժարին դնել իրենց արժանապատվությունը, օրինական դաշտում գործելու իրավունքը․․․

Հետո ի՞նչ փոխվեց։ Հենց այդ փոխվելու մասին պիտի խոսել։ Ի՞նչը փոխվեց, որ այդ մարդիկ «կակղեցին», որ միանգամից դարձան սիրահոժար, դարձան Գագիկ Ծառուկյանի նվիրյալները, թիմակիցները, պատրաստ՝ Ծառուկյանի մի ժեստով վայր դնել իրենց մանդատները։

Նրանց մինչև վերջ տիրություն անո՞ղ չեղավ, թողեցին կես ճանապարհի՞ն, թե՞ ինչպես շատ քաղաքական մեկնաբաններ են պնդում վախեցան «առյուծների վանդակներից»։

Հիշենք նրանց ռազմական կեցվածքը, մինչև վերջ գնալու մարտական տրամադրվածությունը ու․․․ այսօրվա ողբալի վիճակը։ Երբևէ քաղաքական այրերին այդքան ողբալի, ծիծաղելի վիճակում չեմ տեսել։
Բայց դա խղճահարություն չի առաջացնում։ Չեմ կարող անուն տալ թե դա ինչ զգացում է առաջացնում, անգամ բառով վատ ես զգում տալ դրա անունը։

Բայց դրա կողքին լավ եմ զգում, որ նրանց «տիրություն չարեցին», ու նրանք այս անգամ չկարողացան պատսպարվել ավելի տաքուկ  անկյունում։

․․․ Ու հիմա փորձում են թիմակից խաղալ․․․ Գոնե մի խոսեք, հարցազրույց մի տվեք, ձեզ չեք խղճում, մեզ խղճացեք։

Դուք բացում եք քաղաքական դաշտի ողջ թշվառությունը․․․

Հասմիկ Բաբաջանյան

Դիտվել է 1953 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan