Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․
Հարցում

Քաղաքագրություն. Շահազիզ՝ «Երևանի կեղեքիչները»

Հայկական նահանգը՝ իր ուրույն կազմակերպությամբ, ինչպես ասացինք, գոյություն է ունեցել ընդամենը 13-14 տարի եւ քաղաքական կյանքի փոփոխության հետ միասին բերել է Երեւանին եւ տնտեսական փոփոխություն, եւ այդ վերջինը, պետք է ասել, եղել է ոչ հօգուտ, այլ ի վնաս քաղաքի եւ նրա բնակչության: Երեւանը, գտնվելով այն բանուկ առեւտրական ճանապարհի վրա, որ կապում էր Պարսկաստանը Վրաստանի հետ՝ Պարսից իշխանության օրերով առեւտրական մի խոշոր կենտրոն է եղել, նրա բազմաթիվ կարավան-սարայները միշտ լցված են եղել բազմազան արեւելյան ապրանքներով եւ առեւտրականներով, քաղաքի կյանքը միշտ եռուզեռի մեջ է եղել, մի կարավանը եկել է, մյուսը գնացել. նրա հրապարակներում, կարավան-սարայների բակերում ուղտերը միշտ չոքած են եղել, նրա շուկայում առեւտուրը եռացել եւ կյանք ու կենդանություն է մտցրել քաղաքի մեջ, որից բնականապես շահվել են քաղաքացիք, գործ գտնելով, ապրուստ հայթայթելով իրենց համար, վաստակելով եւ նյութական ապահովություն ձեռք բերելով: 

Այդ բոլորը դադարել է, սակայն, ռուս իշխանության հաստատվելուց հետո, ռուսները մեծամեծ մաքսեր են սահմանել ու արգելքներ են դրել, որով խափանել են վաղուց ի վեր գոյություն ունեցող տրանզիտը, որի հետեւանքը եղել է այն, որ առեւտրական ճանապարհը փոխվել է դեպի Տրապիզոն, եւ քաղաքի առեւտուրը հետզհետե պակասել է, քաղաքի կյանքը՝ մեռել, գործն ու զբաղմունքը՝ կտրվել, շահն ու վաստակը՝ պակասել, շուկան՝ դատարկվել, կարվան-սարայները՝ ամայացել ու ավերածության մատնվել: Պակաս չարիք չեն եղել եւ ռուս ու հայ աստիճանավորները, որոնք կեղեքել են բնակչությունն իրենց անհագ կաշառակերությամբ, եւ հենց ինքը՝ հայ իշխան Բեհբությանը, մի խոշոր բռնակալ ու կողոպտիչ է եղել. նա վաճառել է պաշտոնները եւ ինքը հարստացել ու թույլ է տվել, որ ուրիշներն էլ հարստանան:

Մորից Վագների գրքից՝ (ծագումով մի հայ, իշխան Բեհբութովը, որ առաջ տարիներ շարունակ այստեղի նահանգապետն էր, եղել էր երկրի ամենավատթար կողոպտիչը եւ բռնապետը: Ամբողջ ժողովուրդը միաբերան անիծում է նրան, որպես նահանգի պատուհաս: Եվ ոչ մի փաշա, ոչ մի սարդար աղքատ գյուղացու քրտինքից այնչափ ոսկե դրամ չի հանել, որչափ այս հայը: Իր դժբախտ հայրենակիցները նրա բավականին երկարատեւ եւ դաժան վարչության տակ անհավատալիորեն շատ տանջվել են: Յուրաքանչյուր ոք այն ժամանակ երազել է ահից, ամենքի լեզուն կապված է եղել… Գավառական բոլոր պաշտոնյաները նրա երկրպագուներն են եղել, որովհետեւ նրանք ազատ էին իրենց շրջաններում ուզածի պես ճնշելու ժողովրդին, միայն թե իրեն լիովին վճարեին ստացած պաշտոնների համար պահանջված գումարները):

Թե ինչ անհանդուրժելի կարգեր են տիրել Հայկական նահանգներում, այդ նկատել է եւ Գրիբոյեդովը իր՝ Երեւանի վրայով, իբրեւ լիազոր դեսպան, Պարսկաստան գնալու ճանապարհին: Նա, նկատելով ժողովրդի ընդհանուր դժգոհությունը, նկատելով, որ բանն այնտեղ է հասել, որ շատերը չհանդուրժելով՝ վերստին թողել-հեռացել են եւ թողնում-հեռանում են Պարսկաստան, գրել է Պասկեւիչին, որ այդ բոլորը չպետք է վերագրել պարսից կառավարության դրդումներին.

«Պարսիկները դրանում մեղք չունեն, այս ռուս անկարգ եւ անհմուտ կառավարության եղանակը: Մենք, ասում է նա, խլում ենք խաներից եւ բեկերից նրանց իշխանությունն ու իրավունքները եւ փոխարենը տալիս ենք ժողովրդին օտար, անհասկանալի, խճճված օրենքներ, նրանց, որոնք, վստահելով մեզ, թողել են իրենց հայրենիքը եւ կարեւոր ծառայություններ են մատուցել մեզ, մենք նախատում ու մուրացիկների տեղ ենք դնում: Պետք է վստահել ժողովրդին, պետք է թողնել, որ նրանք իրենց ներքին գործերն ինքնուրույն կառավարեն իրենց մեծամեծների ձեռքով, համեմատ ըստ իրենց ավանդական սովորույթների եւ օրենքների եւ ոչ թե հապճեպ մտցրած ռուսական օրենքներով ու լեզվով եւ այն երկրին անծանոթ տգետ աստիճանավորների ձեռքով»:
Երվանդ Շահազիզ՝ «Հին Երեւանը»


Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Դիտվել է 488 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan