Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Մայիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Իրանը մտադիր է ավելացնել իր նավթի հանույթը մի... Դատավորների որս է սկսվել Հայրենասիրական երգի փառատոն` ՊԲ շտաբում Գիշերվա 4-ին, 5-ին զանգ ստացա, որ մենք չենք ը... ԱԺ «մանուկների» թեժ մարտերը՝ «խաղալիքների» հա... Մարսելում հրդեհից մահացած ընտանիքի անդամները ... «Ժողովուրդ». Հիմա էլ արտարժույթն են կեղծում «Հրապարակ». Ես, կաստումս, գալստուկս ու ժամս Ձերբակալվել են մաքսային միջնորդական /բրոքերակ... «Ժողովուրդ». Ընտրություններն ավարտվեցին՝ փոսե... «Հրապարակ». Անձամբ էին եկել նիստի «Ժողովուրդ». Մահափորձ ծրագրողների անունները գ... Եվս մի մարտիկ «Ժողովուրդ». Շոյգուն առանձնազրույցներ կունենա... «Հրապարակ». Նվիրվել է ստեղծագործ աշխատանքի «Հրապարակ». ԱԺ-ում լայնամասշտաբ կրճատումներ ե... «Հրապարակ». Իսկ քաղաքապետարանում պատրաստվում ... Բրյուսելում տեղի է ունեցել Անգելա Մերկել- Թայ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մայիսի 26-ի համար
Ամենաընթերցված լուրերը
Դատավորների որս է սկսվել Հայրենասիրական երգի փառատոն` ՊԲ շտաբում Գիշերվա 4-ին, 5-ին զանգ ստացա, որ մենք չենք ը... ԱԺ «մանուկների» թեժ մարտերը՝ «խաղալիքների» հա... Մարսելում հրդեհից մահացած ընտանիքի անդամները ... «Ժողովուրդ». Հիմա էլ արտարժույթն են կեղծում «Հրապարակ». Ես, կաստումս, գալստուկս ու ժամս Ձերբակալվել են մաքսային միջնորդական /բրոքերակ... «Ժողովուրդ». Ընտրություններն ավարտվեցին՝ փոսե... «Հրապարակ». Անձամբ էին եկել նիստի «Ժողովուրդ». Մահափորձ ծրագրողների անունները գ... Եվս մի մարտիկ «Ժողովուրդ». Շոյգուն առանձնազրույցներ կունենա... «Հրապարակ». Նվիրվել է ստեղծագործ աշխատանքի «Հրապարակ». ԱԺ-ում լայնամասշտաբ կրճատումներ ե... «Հրապարակ». Իսկ քաղաքապետարանում պատրաստվում ... Բրյուսելում տեղի է ունեցել Անգելա Մերկել- Թայ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մայիսի 26-ի համար Անկարան բացատրել, թե ինչու չի ձերբակալել Մանչ... ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է գ... Լիբիացի մարշալ Խաֆթարի բանակը երկրի հարավում ... Ամերիկացի քաղաքական գործիչը բրիտանացի լրագրող... Շվեդացի քահանան զրկվել է կոչումից ծանոթությու... Գնդապետ Արթուր Բաղդասարյանը նշանակվել է ՊՆ ռա... Դավիթ Հարությունյանը նշանակվել է արդարադատութ... Ուկրաինայի մաքսատան պահեստում մկները կերել են... Ֆիլիպիններում 2 օրում 31 ԻՊ գրոհային է ոչնչաց... Կիևը Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցութ... Թրամփը պահանջել է հետաքննել ԱՄՆ հատուկ ծառայո... ՓՊ-ն փաստաբան Տիգրան Աթանեսյանին տուգանեց 150... Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ ՊՆ ռազմակա... ՀՀ նախագահի հրամանագրերը նախարարներ նշանակելո... Ֆրանսիան վստահություն ներշնչող միակ ռազմական ... Եղիսաբեթ II-ը այցելել է Մանչեսթերի ահաբեկչութ... Թրամփը չի հետաքրքրվել ՆԱՏՕ-ի նոր շտաբ-բնակարա... Պայթեցրել են Հունաստանի նախկին վարչապետի ավտո... Պետդեպը կոչ է արել Բալկանյան պետություններին ... ՆԱՏՕ-ի երեք սպառնալիքներն ըստ Թրամփի Ոստիկանությունը վարորդներին կոչ է անում առավե... Պայթեցրել են Հունաստանի նախկին վարչապետի ավտո... Վնասազերծում (տեսանյութ) Կամրջից երեխա է ընկել Մակրոնը ձեռքսեղմման մրցույթոմ հաղթեց Թրամփին Կարսի պայմանագրի գարանտը ինքնասպան է եղել․ Ազ... Թուրքիան Ռուսաստանի հետ առեւտրային սահմանափակ... Խուլիգանություն Հրազդանի կիրճում. բռնություն ... Հովհաննես Նիկողոսյանը նշանակվել է ՀՀ Նախագահի... ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն պայմանավորվել են ակտիվացնել իրե... Ինչպես են ռուսները կարգավորելու իրենց հարաբեր...
Հարցում

Մինչ երիտասարդները ռոք համերգն էին վայելում, Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթեր ապահովեց, իսկ թիմակիցները՝ լուռ հետեւում էին․ ֆոտոշարք

Այսօր «ԵԼՔ» դաշինքը նախընտրական քարոզչությունը սկսեց Տերյան-Մոսկովյան խաչմերուկի հարակից այգուց։ Նրանք իրազեկման քարոզչական քայլերթ իրականացրին՝ անցնելով Երեւանի կենտրոնական փողոցներով: Վերջնակետը Հյուսիսային պողոտան էր, որտեղ արդեն հավաքված էին բազամթիվ երիտասարդներ եւ վայելում էին դաշինքի կազմակերպած ռոք համերգը։

«Նեմրա» ռոք խմբի համերգը վերածվել էր խելահեղ ալիքի: Ռոքի սիրահար երիտասարդները, «գլուխները կորցրած», երգում էին խմբի հետ, թռչկոտում, իսկ նրանց կողքին սուսուփուս կանգնել էին «ԵԼՔ»-ականները։ Ընթացքում Նիկոլ Փաշինյանը հասցրեց ֆեյսբուքի ուղիղ եթերով ցուցադրել տիրող տրամադրությունը։

Համերգի ավարտից հետո բեմահարթակը դաշինքի անդամներինն էր։ Առաջինը ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ այն տպավորությունը, թե «ԵԼՔ» դաշինքը գոհ է ԱԺ ընտրությունների պատկերից, դա այդպես չէ. «ԵԼՔ դաշինքի ակնկալիքները այլ էին, ԵԼՔ դաշինքն էլ է դժգոհ, բայց մենք ակնածանքով ենք մոտենում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կարողացել են ահաբեկումները, ընտրակաշառքը շրջանցել եւ գնալ ընտրատեղամաս եւ իրենց ազատ կամքը արտահայտել։ Հիմա «ԵԼՔ» դաշինքը նոր փուլ է սկսում։ Երրորդ անգամն է, որ Տարոն Մարգարյանը ցանկանում է դառնալ Երեւանի քաղաքապետ, այսինքն՝ երրորդ անգամ հանուն ինչի՞, հանուն ո՞ր Երեւանի, որ տրանսպորտի գինը 200 դրա՞մ էիք դարձնում»։

Ելույթներ ունեցան նաեւ ավագանու անդամի թեկնածուները, իսկ հանրահավաքը ամփոփեց Նիկոլ Փաշինյանը՝ իր ելույթով։ «Երեւանում է կենտրոնցած դրամաշրջանառության մեծ մասը, եւ Երեւանի քաղաքապետը ուղղակի կամ անուղղակի առնչություն ունի այս ամենի կառավարման հետ իր պարտադիր եւ պատվիրակված լիազորություններով։ Երեւանի քաղաքապետը լրջագույն լիզորություններ ունի պաշտպանության եւ անվտանգության ոլորտում։ Կարող է ձեւավորել հասարակական կարգի պահպանման ստորաբաժանումներ։ ՀՀ օրենդրությամբ Երեւանի քաղաքապետը մի պաշտոնյա է, որը չունի վերադաս»։

Խոսելով Երեւանի քաղաքապետի պաշտոնի, պարտականությունների մասին՝ Փաշինյանը անդրադարձավ այն խոսակցություններին, որոնք առաջ էին քաշել ՀՀԿ-ականները, թե Երեւանի քաղաքապետ կարող է լինել բուն երեւանցին:

«Նրանք ի՞նչ են ասում, այ, մենք երեւանցիներս, իբր մենք երեւանցի չենք, իրենք երեւանցի են, իբր Նիկոլ Փաշինյանն իջեւանցի է, իսկ մենք երեւանցիներս, նախ էսպես խոսողները Երեւան քաղաքը չեն ճանաչում երրորդ դասարանի մակարդակով ։ Մի հատ եկեք շրջվենք եւ նայենք, թե ինչ փողոց է անցնում այնտեղով, պատկերացնում եք՝ մարդիկ չեն իմացել երեւանցիության մասին եւ այս հոյակերտ Երեւանի կենտրոնը անվանակոչել են լոռեցի Հովհաննես Թումանյանի անունով, ինչպիսի խայտառակություն։ Մի քիչ վերեւ ես գնում թիֆլիսեցի Սայաթ Նովայի անունն են բերել կպցրել, ինչպիսի խայտառակություն։ Երեւանի գլխավոր պողոտան փոխանակ Տարոն Մարգարյանի անունով դնեն, բերել են հացեկացցի Մեսրոպ Մաշտոցի անունով են դրել, ինչպիսի խայտառակություն։ Աջ նայեք, չեն էլ ամաչում, ջավախքցի Տերյանի անունով են բերել փողոց անվանակոչել»,- ասաց Փաշինյանը։

Լուսանկարները՝ Հրապարակ-ի։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է 346 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan